Թող նո­րըն­տիր Ազ­գա­յին Ժո­ղո­վը դառ­նա հա­մայն հա­յութ­յան ի­րա­վա­կան եւ օ­րենս­դիր մար­մի­նը

 Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Գե­րա­գույն Խորհր­դի հայ­տա­րա­րութ­յու­նը.

– Հաշ­վի առ­նե­լով ՀՀ­ Ազ­գա­յին Ժո­ղո­վի ա­զատ եւ ար­դար ընտ­րութ­յան կա­րե­ւո­րութ­յու­նը հա­յոց պե­տա­կա­նութ­յան ամ­րապնդ­ման եւ ազ­գի հա­մա­կող­մա­նի զո­րաց­ման ու զար­գաց­ման տե­սանկ­յուն­նե­րից,

– Ար­ժե­ւո­րե­լով մեր ազ­գա­յին նպա­տակ­նե­րի՝ օ­րեն­քի ուժ ստա­նա­լու եւ ար­տա­քին աշ­խար­հում զգա­լի դե­րա­կա­տա­րում ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը,

– Գնա­հա­տե­լով հա­յութ­յա­նը պաշտ­պա­նող եւ մի­ջազ­գա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող օ­րենս­դիր միակ մարմ­նի գո­յութ­յունն ու գոր­ծու­նեութ­յու­նը.

ՀԱՄ ԳԽ-ն Միա­բա­նութ­յան մեջ նե­րառ­ված քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, լրատ­վա­կան, ու­սա­նո­ղա­կան եւ ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույց­նե­րին, մտա­վո­րա­կա­նութ­յան, ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, գի­տա­կան, հո­գե­ւոր եւ այլ հար­ցե­րով զբաղ­վող միա­վո­րում­նե­րին ու խոր­հուրդ­նե­րին կոչ է ա­նում մաս­նակ­ցել ՀՀ­ ԱԺ հեր­թա­կան ընտ­րութ­յա­նը, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ՀԱՄ-ն­ այս ան­գամ էլ չկա­րո­ղա­ցավ մաս­նակ­ցել երկ­րի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին:

ՀԱՄ ԳԽ-ն Միա­բա­նութ­յան ան­դամ­նե­րին հրա­հան­գում է ան­պայ­ման մաս­նակ­ցել ՀՀ­ ԱԺ մա­յի­սի 6-ի ընտ­րութ­յա­նը, որ­պես­զի հայ ա­րիա­կան­նե­րի ձայ­նե­րը տե՛ր­ ու­նե­նան եւ չկեղծ­վե՛ն: ՀԱՄ հիմ­նա­կան ան­դամ­նե­րը, հա­մա­կիր եւ օ­ժան­դակ շրջա­նակ­ներն ա­զատ են՝ ընտ­րե­լու՛ կամ չընտ­րե­լու՛ հար­ցում:

– Ընտ­րող­նե­րը պետք է հաշ­վի առ­նեն մաս­նա­կից կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կամ ան­հատ­նե­րի քա­ղա­քա­կան ու գա­ղա­փա­րա­խո­սա­կան տե­սա­կետ­նե­րը, ան­ցած կյան­քի ու­ղին ու ի­րա­կան պատ­կե­րը, եւ ըստ այդմ կա­տա­րեն ի­րենց ընտ­րութ­յու­նը:

– Չընտ­րող­նե­րը պետք է նույն­պես մաս­նակ­ցեն քվեար­կութ­յա­նը եւ հաս­տա­տեն ի­րենց տե­սա­կե­տը ընտ­րա­թեր­թիկ­նե­րում:

ՀԱՄ կա­ռույց­նե­րի այն ան­դամ­նե­րը, ով­քեր ընդգրկ­ված են ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում կամ լիա­զոր­ված անձ են՝ այս կամ այն քա­ղա­քա­կան ու­ժին կամ ան­հա­տին սա­տա­րե­լով, պար­տա­վոր են ան­թե­րի կա­տա­րել ի­րենց գոր­ծը, քան­զի թե­րա­ցող­ներն ու խախ­տում­ներ կա­տա­րած­նե­րը խստա­գույնս կպատժ­վեն եւ ի ցույց կդրվեն:

ՀԱՄ ԳԽ-ն ՀՀ­ ԱԺ ընտ­րութ­յա­նը մաս­նակ­ցող իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին ու ան­հատ­նե­րին կոչ է ա­նում լի­նել ա­նա­չառ եւ ի­րա­պես անց­կաց­նել ա­զատ ու ար­դար ընտ­րութ­յուն­ներ:

Եվ թող նո­րըն­տիր Ազ­գա­յին Ժո­ղո­վը դառ­նա հա­մայն հա­յութ­յան ի­րա­վա­կան եւ օ­րենս­դիր այն մար­մի­նը, ո­րը կպաշտ­պա­նի յու­րա­քանչ­յուր հա­յի ի­րա­վուն­քը ցան­կա­ցած երկ­րում կամ ի­րա­վի­ճա­կում:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան հայ­տա­րա­րութ­յա­նը միա­նում է նաեւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը՝ հա­ման­ման կոչ հղե­լով իր ան­դամ­նե­րին:

 

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան

Գե­րա­գույն Խոր­հուրդ

25.04.2012թ.-Ե­րե­ւան

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.