(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Մանդակ – 1 կապ (150 գրամ)
բլղուր – 1 բաժակ
ձիթայուղ – 80 գրամ
սոխ – 2 գլուխ
կծու ծիծակ – 1 հատ
լոլիկ – 4 հատ
համեմունքներ – 2-ական գրամ
Պատրաստման եղանակը
Նախապես մանդակը լվանալ, աղաջրում թողնել 10 րոպե, հետո նորից սառը ջրով լավ լվանալ, կտրատել, 2 կես անել, խաշել, հետո ջրքամել:
Առատ ձիթայուղում սոխառած անել, ձիթայուղը քամել:
Քամած ձիթայուղը լցնել կաթսան, մեջը կտրատել կծու ծիծակը, ավելացնել կտրատած լոլիկը, մի փոքր համեմել կարմիր ու սպիտակ պղպեղներով, ավելացնել լվացած բլղուրը: Ավելացնել 1 բաժակ ջուր, աղով համեմել, եւ բլղուրը խաշել 10 րոպե:
Հենց ջուրը ցամաքի, վրան լցնել մանդակը, սրա վրա էլ՝ սոխերը, վրան էլ՝ մի քիչ աղացած կարմիր պղպեղ ցանել: Կաթսայի բերանը փակել, կրակին թողնել եւս 2 րոպե: Կրակն անջատելուց հետո կաթսան դնել մի կողմ, սրբիչով փաթաթել եւ բացել 20 րոպե հետո միայն:
Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
ՖԻԴԵ-ն բաց պատերազմ է սկսել եվրոպական ֆեդերացիայի դեմ
Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը «Թուիթեր»-ի իր էջում գրել է, որ «ՖԻԴԵ-ն բաց պատերազմ է սկսել Եվրոպական շախմատային ֆեդերացիայի դեմ: Առանց որեւէ պատճառի, ուղղակի իշխանություն ցուցադրելու համար»:
ԵՇՖ-ի նախագահը կասկածում է, որ ՖԻԴԵ-ն նախանձում է իր կազմակերպությանը Եվրախորհրդարանում մայրցամաքային շախմատային միության արձանագրած հաջողության համար:
Մեզանից լավագույնը Վլադիմիր Հակոբյանն է
Դուբայում կայացած «Շեյխի գավաթ»-ի շախմատի միջազգային մրցաշարում ՀՀ-ից մասնակցած 11 ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Նրանից մեկ աստիճան ցածր տեղ գրավեց Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Նույնպիսի արդյունքներ ունեցող Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարը ավարտեցին համապատասխանաբար 9-րդ եւ 11-րդ հորիզոնականներում:
2012թ. Դուբայի «Շեյխի գավաթ»-ին արժանացավ չինացի գրոսմայստեր Նի Հուան, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ վրացիներ Բադուր Ջոբավայից, Միխեիլ Մչեդլիշվիլուց, լատվիացի Նորմունդս Միեզիսից եւ հնդիկ Չանդա Սանդիպանից:
Ազգային առաջնությունը մտնում է հունի մեջ
Կայացան ՀՀ ֆուտբոլի 2012-13 թթ. առաջնության 5-րդ փուլի վերջին հանդիպումները եւս: Երեւանի «Արարատ»-ը եւ «Միկա»-ն իրենց հարկի տակ միեւնույն 2:1 հաշվով հաղթել են, համապատասխանաբար, Երեւանի «Ուլիս»-ին եւ «Բանանց»-ին: Արարատցիներն այդ հաղթանակից հետո վաստակեցին 3 միավոր եւ շրջանցեցին հենց գործող չեմպիոնին, որը 1 միավորով այժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Միկա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ ամրապնդվեց 1-ին տեղում:
6-րդ փուլի խաղերը նախատեսված են ապրիլի 28-ին, սակայն դրանցից երկուսը կհետաձգվեն, քանի որ ապրիլի 29-ին Գյումրիում անցկացվելու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:
Դեռ կարող են էլի ուղեգրեր նվաճել
Սոֆիայում ավարտվեց ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Մեր 5 ազատ ոճային ըմբիշներից 4-ը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին
: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը հաղթահարեցին նախնական փուլերը եւ մտան եզրափակիչ: Այդպիսով, նրանք օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին: Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար նվազագույնը անհրաժեշտ էր զբաղեցնել 2-րդ տեղը:
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցումներում մեր ըմբիշներն անհաջողության մատնվեցին: Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային հաջորդ մրցաշարը տեղի կունենա Չինաստանում:
Քրիստինեն եւս օլիմպիական ուղեգիր նվաճեց
Սոչիում ՌԴ ատլետիկայի առաջնության նետորդների մրցաշարում հաջողության հասավ գյումրեցի մարզուհի Քրիստինե Հարությունյանը: Նա նիզակը նետեց 59 մ 12 սմ, 12 սմ-ով գերազանցեց պահանջվող ցուցանիշը եւ արժանացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի: Քրիստինեն Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի սան է, 21 տարեկան: Այսպիսով՝ Հայաստանը օլիմպիական խաղերի ատլետների մրցումներում կներկայացնեն գյումրեցի նիզականետորդներ Մելիք Ջանոյանը եւ Քրիստինե Հարությունյանը:
Ավելացնենք, որ Հայաստանն առայժմ ունի օլիմպիական 18 ուղեգիր:
Սամբոյի հավաքականը ձեւավորվել է
Երեւանում անցկացվեց սամբոյի ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 100 մարզիկ մարզերից, ԼՂՀ-ից: Հայաստանի չեմպիոններն են՝ Մխիթարյան Գրիգոր՝ 52 կգ, Վարդանյան Վահան՝ 57 կգ, Վարդանյան Արթուր՝ 62 կգ, Նաղդալյան Անդրանիկ՝ 68 կգ, Քարհանյան Ալբերտ՝ 74 կգ, Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Ջանոյան Կարեն՝ 90 կգ, Իսպիրյան Արմեն՝ 100 կգ, Գուլյան Արման՝ +100 կգ: Առաջնության արդյունքից կձեւավորվի ՀՀ սամբոյի հավաքականը, որն էլ մայիսի 17-21-ը Մոսկվայում կմասնակցի Եվրոպայի կանանց ու տղամարդկանց առաջնությանը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



