3. Սայլ
Բնական մեծության հնագույն անվավոր փոխադրամիջոցի հայտնագործությունները պատկանում են մ.թ.ա. 25-24 դդ.:
Օգտագործելով Չայլդի մեթոդոլոգիան եւ առ 2010թ. մեզ հայտնի եղած տվյալները՝ հնարավորություն ունենք կատարել հետեւյալ եզրակացությունը: Անվավոր փոխադրամիջոցը կարող էր ստեղծվել Փոքր Ասիայում: Փոքր Ասիայի մշակույթը հանրությանը այսօր հայտնի է Պորտասար-Գյոբեկլի Թեփե անունով, որը 12.000 տարեկան է: Այս համատեքստում գերկենտրոնական է Չայլդի միտքը. «Անիվի գաղափարը եւ նրա պատրաստումը, ինչպես նաեւ արքայական թաղման ծիսակարգը, անվավոր փոխադրամիջոցի վրա տարածվել է Փոքր Ասիայից պոնտական խաշնարածների միջոցով դեպի միջագետքյան քաղաք պետություններ եւ ուշ նեոլիթյան Եվրոպա»: Հայտնի է նաեւ, որ եվրոպական եւ միջագետքյան փոխադրամիջոցները մեկ մշակութային ընդհանրության արգասիք են, իսկ նրանց կապող օղակ է Փոքր Ասիան:
Անվավոր փոխադրամիջոցը Փոքր Ասիայից Եվրոպա կարող էր հասնել ցամաքային եւ ջրային ճանապարհներով:
– Ցամաքային ճանապարհ – Հայաստան, Կոլխիդա, Կովկաս, Ռուսատան եւ Եվրոպա:
– Ջրանցումային ճանապարհ – Ասիան եւ Եվրոպան իրար կապող նեղուցները հաղթահարելով:
Եվրոպական անվավոր փոխադրամիջոցի ամենահնագույն նյութերը դասվում են մ.թ.ա. 28-26-րդ դդ.: Փոքր Ասիայում հայտնաբերվել են մ.թ.ա. 25-23-րդ դդ. վերաբերող մոդելներ: Միջագետքի տարածաշրջանում անվավոր փոխադրամիջոցին վերաբերող հնագույն նյութերը հայտնաբերվել են Ուրուկում մ.թ.ա. 30-28-րդ դդ.: Ըստ այս նյութի, փոքրասիական անվավոր փոխադրամիջոցը ժամանակային առումով զբաղեցնում է «հասկանալի եւ տրամաբանված միջանկյալ դիրք», որը եւ մենք համարում ենք հնացած եւ սխալ:
Անվավոր փոխադրամիջոցի ստեղծման հնարավոր կենտրոնը հայտնաբերելու համար որոշակի աշխատանքներ արված են, եւ հայտնաբերված նյութերը որոշակի վերապահումներով դասավորել են ժամանակային հերթականությամբ, մասնավորապես, ժամանակագրային հերթականությունը կազմելու ժամանակ նկատի է առնված նաեւ մետաղի առկայությունը տվյալ հնավայրերում:
Անվավոր փոխադրամիջոցի հայտնաբերման վայրերը եւ ժամանակագրությունը
Կենտրոնական եվրոպա
1) Լեհաստան, մ.թ. ա. IV-III հազարամյակ, ըստ Կուրկի, 1981թ.:
2) Սլովակիա, Բոլերեզ, մ.թ.ա. 28-27 դդ., Նեմեշովա-Պաուկովա-1981թ., Սոխացկի -1981թ.:
3) Վենգրիա, մ.թ.ա. 27-24-րդ դդ., ըստ Էչեդի, 1979թ.:
4) Վենգրիա, բադենյան մշակույթ, ըստ Սոխացկու, մ.թ.ա. 26-25-րդ դդ., Սոխացկի-1981թ.:
Բալկաններ
1) Հյուսիսային Բալկաններ, Վինչի մշակույթ, մ.թ.ա. IV-րդ հազարամյակ:
2) Բուլղարիա, Ներքին Պոդունավիա, մ.թ.ա. 23 դ.:
Եվրոպական Ռուսատան
1) Հարավ-արեւմտյան Սեւ ծովյան շրջան, մ.թ.ա. 22-21-րդ դդ.:
2) Կուբան-դնեպրովյան մշակույթ, մ.թ.ա. 24-23-րդ դդ.:
3) Կուբան-դնեպրյան մշակույթ (Նովոտիտարովսկ), մ.թ.ա. 23-18-րդ դդ.:
4) Մայկոպի մշակույթ, մ.թ.ա. 24-23-րդ դդ.:
Միջերկրական շրջան՝ Կիլիկյան Հայաստան «Անատոլիա»
1) Միջերկրական շրջան, մ.թ. ա. III հազարամյակ:
2) Տրոյա I, Ալաջա, մ.թ.ա. 28-24-րդ դդ.:
Իրան
1) Մ.թ.ա. III հազարամյակ
Միջին Ասիա
1) Միջին Ասիա, մ.թ.ա. III-րդ հազարամյակի 2-րդ կես:
Միջագետք
1) Միջագետք, մ.թ.ա. 26-25-րդ դդ.:
2) Հարավային Միջագետք, մ.թ.ա. 25-24-րդ դդ.:
3) Էլամ, շումեր-էլամական շրջան, մ.թ.ա. 25-24 դդ.:
4) Հնդկաստան, Հարապպա, մ.թ.ա. III-րդ հազարամյակի վերջ:
Քուռ-Արաքսյան գոտի
1) Ալազան-բեդենյան մշակույթ, մ.թ.ա. 21-20-րդ դդ., Մունչաեւ, 1986թ.:
2) Հյուսիս-արեւելյան Հայաստան, մ.թ.ա. 23-21-րդ դդ.:
Ըստ ներկայացված ժամանակագրության, անվավոր փոխադրամիջոցի հնագույն նյութերի հայտնագործությունները կատարվել են Եվրոպայում (պեղումները՝ Դ. Գազդապուստայի, 1966թ., Ի. Էչեդի, 1968թ.):
Հայոց Միջագետքում հայտնաբերված մշակույթի (Պորտասար-Գյոբեկլի Թեփե) ըհդհանրացումը որոշակի պարզաբանում կատարեց եվրասիական քաղաքակրթության եւ մշակույթի ծագման, զարգացման եւ տարածման վերաբերյալ, որը հնարավորություն տվեց ամրապնդել հետեւյալ փաստը. քաղաքակրթություն ստեղծող մշակույթի տարածումը ակնհայտորեն սկսվում է Փոքր Ասիայից եւ այն կապվում է անվավոր փոխադրամիջոցի օգտագործման հետ հետեւյալ ուղղությամբ – Հայաստան՝ Քուռ-Արաքսյան տարածաշրջան, Հյուսիսային Կովկաս, Ռուսական հարթավայր, Արեւելյան Եվրոպա: Ակնհայտ է նաեւ այն, որ անվավոր փոխադրամիջոցով Արմենոիդը դեպի եվրոպա պետք է շարժվեր Փոքր Ասիայից՝ այլ ոչ թե հակառակը:
Հնագույն բնակավայրեր
Անվավոր փոխադրամիջոցի հայտնաբերման վայրերը
Արմենոիդական էթնոսից առանձնացված միությունների տեղաշարժը հյուսիսային Սեւծովյան տափաստաններով, դեպի Եվրոպա տանող ամենահավանական ճանապարհն է:
Հաջորդ ուղղությունն է Փոքր Ասիա, Բալկաններ, Արեւմտյան Կենտրոնական Եվրոպա: Այս ուղղությամբ հիմնական միգրացիոն հոսանքները ֆոկուսացրել են պատմա-լեզվաբանական տվյալները եւ մետաղագործությունը:
Այսպիսով, ժամանակակից Ռուսաստանի տարածքում անվավոր փոխադրամիջոցի հնագույն մշակույթը հայտաբերվել է Մայկոպում, ակնհայտ է, որ այն կարող էր Մայկոպ հասնել միայն Քուռ-Արաքսյան գոտուց: Քուռ-Արաքսյան մշակույթում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցի հնագույն հայտնագործությունը կատարվել է Տետրիցկարոյի շրջանում (Բեդենա), ըստ Գոբեջիշվիլու, այն պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչեւ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբն ընկած ժամանակաշրջանին: Վրաստանի այլ տարածքներում հայտնաբերված նյութերը պատկանում են մ.թ.ա. 21-20-րդ դդ.:
Մայկոպի մշակույթում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցին վերաբերող նյութերը պատկանում են մ.թ.ա. 24-23-րդ դարերին, որը ժամանակային առումով հավասար է Տետրիցկարո-Բեդենայի եւ Հայկական Միջագետքում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցների նյութերին: Քուռ-Արաքսյան տարածաշրջանի մշակույթում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցը ներկայացնում է 3 տեսակ՝ 1. հարթակ անիվների վրա, 2. հարթակ վեր բարձրացված կողքերով անիվների վրա, 3. հարթակ վեր բարձրացված կողքերով երեք կողմից անիվների վրա:
Ըստ ուսումնասիրությունների (Խաչատրյան-1980թ.), Հայաստանի հյուսիս-արեւելքում (Հառիճ) հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցի նյութերը պատկանում են մ.թ.ա. 23-21-րդ դդ., մետաղից եւ կավից պատրաստված նյութերը հնարավորություն են տալիս անվավոր փոխադրամիջոցը վերագրել մ.թ.ա. 23-21-րդ դդ., (Հառիճի հետ կապված սա հնացած եզրակացություն է – Ա.Մ.):
Հայաստանի հյուսիս-արեւելքում (Հառիճ) անվավոր փոխադրամիջոցի հետ հայտնաբերված կացինը վերագրվում է մ.թ.ա. 23-21-րդ դդ.: Հայտնաբերված կացինը իր ձեւով հայտնի էր տարածաշրջանում եւ կապվում է Սարգոնի նվաճումների հետ:
Հառիճի հնավայրում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցի թվագրումը իրականացնելու ժամանակ ելակետ է համարվել այն տեսակետը, որ մետաղյա կացինը առաջինը օգտագործվել է Հին Արեւելքում, այսինքն, Ասորիքում մ.թ.ա. 25-24-րդ դդ.: Այս մոտեցումը կիրառելի է այն տարածաշրջանների համար, որտեղ մետաղը եւ անվավոր փոխադրամիջոցը համարվում է ներմուծված մշակույթ:
Ակնհայտ է, որ եվրասիական հնագույն մետաղաձուլական կենտրոնը գտնվում է Հայաստանում, եւ մարտական կացինը Սարգոնի զինանոցում կարող էր հայտնվել նաեւ Մեծամորից: Ուսումնասիրողների ուշադրության կենտրոնից մշտապես դուրս է մնում… Մեծամորի փաստը, կացինը կարող էր ձուլվեր Մեծամորում: Հիմնովին սխալ է Հառիճում հայտնաբերված հնագիտական նյութերի ժամանակագրությունը կապել Սարգոնյան նվաճումների հետ եւ համարել, որ կացինը հայտնվել է Հայաստանում, նաեւ Քուռ-Արաքսյան տարածաշրջանում Սարգոնյան նվաճումների ընթացքում: Հետեւաբար, Հառիճում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցը չի կարելի ներկայացնել որպես մ.թ.ա. 23-21-րդ դդ. ընկած ժամանակաշրջանի նմուշ:
Մերձավոր Արեւելքում եւ Եգիպտոսում անվավոր փոխադրամիջոցը հայտնվել է Հիքսոսների հետ, եւ այդ պատճառով անվավոր մշակույթը նշված տարածքների համար համարվում է ներմուծված մշակույթ:
Անվավոր փոխադրամիջոցը Միջագետքում, Կենտրոնական Ասիայում, Արեւելքում կապվում է Էլամ-դրավիդական եւ Հապապպայի մշակույթի հետ:
Գիտական շրջանառության մեջ կա մի այսպիսի թեզիս, «այլ տարածաշրջաններում հայտնաբերված հնէաբանական նյութերը, որոնք վերաբերվում են անվավոր փոխադրամիջոցին, չեն կարող որեւէ առումով ներկայացվել ավելի հին, քան մ.թ.ա. 4-րդ հազարամյակը»:
Սյունիքի ժայռապատկերների մի մասն ուղղակիորեն կապվում է այս թեզիսի հետ եւ օգնում է մեզ ավելի ճիշտ հասկանալ անվավոր փոխադրամիջոցի ստեղծման վայրի խնդիրը: Ներքո բերված երկու ժայռապատկերները եւ շեղակի մեջբերումը վերցված է Համլետ Մարտիրոսյանի «Հայկական ժայռապատկերների եւ հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները 1. Եգիպտական հիերոգլիֆիկ գիր» ուսումնասիրությունից
…Ուխտասար-Ջերմաձորի ժայռապատկերները ստեղծվել են Ք.ա. XVIII-XI հազարամյակներում: Այս արդյունքն անշուշտ հնագիտական ուղղակի փաստերով հիմնավորման կարիք ունի: Կարծում ենք, նման փաստերը հնարավոր է ձեռք բերել, եթե նպատակային պեղումներ կատարվեն Սյունիքի եւ Գեղարքունիքի ժայռապատկերների կուտակման շրջաններում, ենթադրելով, որ ժայռապատկերները փորագրողների բնակավայրերը կարող էին լինել 1500 -1700մ բարձրություններից (վերին պլեյստոցենի ծովափնյա շրջան) մինչեւ 3000-3300 մ բարձրությունները (ժայռապատկերների կուտակման հիմնական բարձրությունները):
Հենվելով վերը բերված թեզիսի եւ Հ. Մարտիրոսյանի տեսակետին՝ մենք համոզված ասում ենք, որ Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են մ.թ. 5-4 հազար տարի առաջ: Փոքր Ասիական, միջագետքյան, հնդկական անվավոր փոխադրամիջոցի փոխհարաբերությունը ճշտելու համար, Սյունիքի ժայռապատկերները կենտրոնական են եւ կարող են հիմք հանդիսանալ հիմնավորելու տեսակետը այն մասին, որ անվավոր փոխադրամիջոցը գործնականորեն ստեղծվել է Փոքր Ասիայում:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
Լուսանկարները նայել թերթի PDFտարբերակում
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



