Երբ գյու­ղատն­տե­սութ­յան մա­սին խո­սում են գյու­ղի ճամ­փան հնգամ­յա­կը մեկ հի­շող­նե­րը

Ամ­բողջ աշ­խար­հում գյու­ղատն­տե­սութ­յան բնա­գա­վառն այն ան­վի­ճար­կե­լի ճյու­ղե­րից է, ո­րի զար­գաց­ման ու պահ­պան­ման ձե­ւե­րի մա­սին մտա­ծում են պե­տութ­յուն­նե­րը՝ ա­ջակ­ցող տար­բեր օ­րենք­ներ ու մե­խա­նիզմ­ներ կի­րա­ռե­լով:               Կան երկր­ներ, որ­տեղ նույ­նիսկ տա­րեց­տա­րի ա­վե­լաց­նում են ո­լոր­տին տրվող տա­րա­տե­սակ սուբ­սի­դիա­նե­րի, լրավ­ճար­նե­րի չա­փե­րը: Մեր երկ­րում գյու­ղատն­տե­սութ­յու­նը, ի տար­բե­րութ­յուն շատ երկր­նե­րի, նաեւ զար­գաց­ման տե­սա­կե­տից հե­ռան­կա­րա­յին ճյուղ է՝ պայ­մա­նա­վոր­ված «մա­քուր մթեր­քի» ար­տադ­րութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով (ար­տեր­կ­­րի մաս­նա­գետ­նե­րի գնա­հա­տա­կանն է՝ հատ­կա­պես, երբ այ­սօր­վա սննդամ­թեր­քի մի­ջազ­գա­յին շու­­կան նաեւ լցված է ոչ թե մթեր­քով, այլ՝ գե­նե­տի­կո­րեն ձե­ւա­փոխ­ված օր­գա­նիզմ­նե­րով): Խնդի­րը գյու­ղատն­տե­սութ­յան ճիշտ վա­րումն է: Հա­մա­պատ­կե­րում կա­րե­ւոր է դառ­նում, թե ինչ­պես են դրան վե­րա­բե­րում ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցող կու­սակ­ցութ­յուն­ներն ու դա­շին­քը: Բայց վայ այն գյու­ղա­ցուն, որ սե­փա­կան ե­ղուն­գը թո­ղած՝ կսպա­սի, թե ով կքո­րի իր գլու­խը:

Մա­նա­վանդ, որ այս քո­րող­նե­րը գյու­ղի տե­ղը ընտ­րութ­յու­նից ընտ­րութ­յուն են հի­շում, կամ՝ գյու­ղա­ցուն՝ գյուղ­նա­խա­րա­րի անձ­նա­կան «պա­տաս­խա­նատ­վութ­յամբ» հոր­դո­րում են, որ կա­թո­ղի­կո­սի օրհ­նութ­յա­նը սպա­սեն ցան­քի, ո­ռոգ­ման ու բեր­քա­հա­վա­քի հա­մար: Գի­տե՜ք, ինչ ճռճռան խոս­քեր են ա­սում գյու­ղի զար­գաց­ման մա­սին մեր նա­խընտ­րա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րը: Էն­քա՜ն ճռճ­ռան, որ գյու­ղե­րում սայ­լե­րի ճռռո­ցը է՛լ ­չի լսվում:

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յու­նը ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կութ­յուն է տա­լիս յու­րա­քանչ­յուր տար­վա պե­տա­կան բյու­ջեի ծախ­սա­յին մա­սի առն­վազն 0.5-1.0 տո­կո­սի չա­փով  պե­տութ­յան կող­մից գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րին է­ժան (իսկ ա­ռան­ձին ծրագ­րե­րի շրջա­նակ­նե­րում՝ ան­տո­կոս) վար­կե­րի տրա­մադր­մա­նը եւ դրանց տո­կո­սադ­րույք­նե­րի սուբ­սի­դա­վոր­մա­նը, ո­րին ձգտե­լու է հաս­նել ա­ռա­ջի­կա 5 տա­րի­նե­րին (խոս­տում­նե­րը կու­սակ­ցութ­յուն­նե­րինն են):

«Ժա­ռան­գութ­յուն»-ը ա­ռա­ջար­կում է կի­րա­ռել գյու­ղատն­տե­սա­կան վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի պե­տա­կան սուբ­սի­դա­վո­րում՝ մին­չեւ 50%-ի չա­փով, ստեղ­ծել գյու­ղատն­տե­սութ­յան եւ ֆեր­մե­րա­յին տնտե­սութ­յուն­նե­րի ա­պա­հո­վագ­րա­կան ճկուն հա­մա­կարգ՝ պե­տութ­յան փու­թա­ջան մաս­նակ­ցութ­յամբ, ա­ռա­ջին հեր­թին՝ ա­պա­հո­վագ­րա­կան վճար­նե­րի մի մա­սի փոխ­հա­տու­ցու­մը ստանձ­նե­լու ի­մաս­տով:

Հայ ազ­գա­յին կոնգ­րե­սը նա­խա­տե­սում է ա­պա­հո­վագ­րել գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րը բնա­կան ա­ղետ­նե­րից, լու­ծել ո­րակ­յալ սեր­մա­ցո­ւի, բու­ժան­յու­թե­րի, մատ­չե­լի սպա­սարկ­ման եւ ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քի վրա ազ­դող այլ գոր­ծոն­նե­րի խնդի­րը (ա­զատ մրցակ­ցութ­յան պայ­ման­նե­րում էա­կա­նո­րեն կա­րող են իջ­նել հա­մա­պա­տաս­խան ապ­րանք­նե­րի ու ծա­ռա­յութ­յուն­նե­րի գնե­րը), ստ­­եղ­­ծել գյու­ղա­ցիա­կան փո­խօգ­նութ­յան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ՝ դր­­անց հանձ­նե­լով նաեւ ո­ռոգ­ման ջրի գնի սահ­մա­նու­մը:

Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցութ­յու­նը նշում է, թե այն­պես կա­նի, որ շեշ­տա­կիո­րեն կմեղմ­վեն գյու­ղատն­տե­սա­կան վար­կե­րի տրա­մադր­ման պայ­ման­նե­րը, կսուբ­սի­դա­վոր­վեն վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը:

Հա­յաս­տա­նի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը  նա­խընտ­րա­կան հան­դի­պում­նե­րում ա­սել է, թե կմշա­կի նաեւ գյու­ղատն­տե­սութ­յան զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր: Ե­րի­տա­սարդ, նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քին տա­սը տա­րի ժամ­կե­տով կտրա­մադր­վի ար­տոն­յալ վարկ, գյու­ղում՝ տուն կա­ռու­ցե­լու, քա­ղա­քում՝ բնա­կա­րան ստա­նա­լու հա­մար: Վար­կի ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն այն է, որ 1-ին ե­րե­խա­յի ծնուն­դով մար­վում է վար­կի 15 տո­կո­սը, 2-րդ­ ե­րե­խա­յի ծնուն­դով՝ եւս 30-ը, 3-դի ծնվե­լով՝ 35 տո­կո­սը, իսկ 4-դի ծնուն­դը ծնող­նե­րին ա­զա­տում է վար­կի մնա­ցոր­դը վճա­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նից:

Հա­յաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը գյու­ղի աշ­խա­տա­վո­րին գո­նե 5 տա­րով կա­զա­տի բո­լոր տե­սա­կի հար­կե­րից, տուր­քե­րից: Նրան կտրա­մադ­րի նպաս­տա­վոր վար­կեր նվա­զա­գույն գրավ­նե­րով (ոչ ոս­կի, ոչ ան­շարժ գույք), հո­ղե­րի ա­պա­հո­վագ­րու­մը կդարձ­նի խիստ կա­րե­ւոր:  Ա­ռա­ջար­կում է նաեւ օ­րեն­քով ար­գե­լել հո­ղի առք ու վա­ճառ­քը, ամ­րագ­րել սե­փա­կա­նութ­յան բո­լոր ձե­ւե­րի զու­գա­հեռ գո­յութ­յու­նը,  տնտե­սա­վար­ման այս կամ այն ձե­ւի ընտ­րութ­յու­նը վե­րա­պա­հել գյու­ղա­ցուն:

Հա­յաս­
տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը իբ­րեւ զար­գա­ցող գյու­ղատն­տե­սութ­յան, խո­սում է հար­մա­րա­վետ գյու­ղի մա­սին:  Գյու­ղա­կան հա­մայնք­նե­րի կա­րո­ղութ­յուն­նե­րի ա­վե­լաց­ման մի­ջո­ցով նրանց լիո­վին հա­սա­նե­լի պետք է դառ­նան խմե­լու ջու­րը, գա­զը, է­լեկտ­րաէ­ներ­գիան, հե­ռա­խո­սա­կա­պը, հա­մա­ցան­ցը, ժա­մա­նա­կա­կից բժշկա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը: Գյու­ղա­կան ճա­նա­պարհ­նե­րի էա­կան բա­րե­լա­վումն ու տրանս­պոր­տա­յին ժա­մա­նա­կա­կից ցան­ցե­րի ձե­ւա­վո­րու­մը գյու­ղա­ցու հա­մար կա­վե­լաց­նեն նրա կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը եւ կփո­խեն նրա կեն­ցա­ղը:

«Միա­վոր­ված հա­յեր» կու­սակ­­ցութ­յու­նը ո­լոր­տի զար­գաց­ման հե­տեւ­յալ շեշ­տադ­րում­ներն է ա­նում՝ պե­տա­կան հո­վա­նա­վո­րութ­յամբ գյու­ղատն­տե­սութ­յան զար­գաց­ման ա­ջակ­ցում, ո­ռոգ­ման ջրի ու պա­րար­տան­յու­թե­րի անվ­ճար տրա­մադ­րում, հո­ղի հար­կի դրույ­քա­չա­փի ի­ջե­ցում, եր­կա­րա­ժամ­կետ վար­կե­րի նվա­զա­գույն տո­կո­սադ­րույ­քով նվա­զե­ցում, գյուղմ­թերք­ի շու­կա­յի ան­միջ­նորդ վե­րա­դարձ գյու­ղա­ցուն:

«Օ­րի­նաց եր­կիր»-ը խո­սում է գյու­ղատն­տե­սա­կան ռիս­կե­րի ա­պա­հո­վագր­ման հա­մա­կար­գի ներ­դ­­րու­մից, գյու­ղա­ցի­նե­րին ցածր տո­­կո­սադ­րույք­նե­րով տրակտ­րո­նե­րի, կոմ­բայն­նե­րի, սեր­մա­ցո­ւի, պա­րար­տան­յու­թե­րի եւ թու­նան­յու­թե­րի տրա­մադ­րու­մից, ո­ռոգ­ման հա­մա­կար­գի  կա­ռա­վար­ման ար­դիա­կա­նաց­ման մի­ջո­ցով ո­ռոգ­ման ջրի սա­կագ­նի ի­ջե­ցու­մից:

Լավ է չէ՞ աս­ված: Այս ու­ժե­րից քա­նի՜սն­ են իշ­խա­նութ­յու­նում ե­ղել ու դրան­ցից քա­նի՞սն­ են ի­րենց այս ա­սած­նե­րը ա­րել: Իսկ չեն ա­րել, ո­րով­հե­տեւ հենց ի­րենց իսկ նշած խնդիր­նե­րը լու­ծե­լը հա­մա­կար­գա­յին մո­տե­ցում է պա­հան­ջում՝ բան­կա­յին ա­պա­հո­վագ­րա­կան, օ­րենսդ­րա­կան, ներդ­րու­մա­յին եւ այլն: Բայց հի­մա ա­սում են, հո չե՞ն­ ա­նե­լու: Մեկ էլ կա­սեն մյուս ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ՝ նույն տեքս­տով ու բա­ռե­րով: Թե չէ բան­կե­րին հարց­րե՞լ  են, որ վար­կե­րի սուբ­սի­դա­վո­րու­մից են խո­սում: Կա­սեն՝ պե­տութ­յան հաշ­վին: Իսկ պետբ­յու­ջեն ու­նի՞ այդ հնա­րա­վո­րութ­յու­նը: Կա­սեն՝ ստվե­րի կրճատ­ման հաշ­վին: Իսկ ի­րենք գի­տե՞ն, որ­տեղ է այդ ստվե­րը: Ե­թե գի­տեն, ու­րեմն ստվեր չէ, ե­թե ի­մա­ցածն էլ թաքց­նում են, ուր­եմն հան­ցա­գործ են: Է­ժա­նա­գին հան­ցա­գործ, ում խոս­քե­րը գրոշ ան­գամ չար­ժեն:

Թե կոմ­կու­սը պի­տի այն­պես ա­նի, որ մար­դիկ խորհր­դա­յին տա­­րի­նե­րի օ­րի­նա­կով մի քո­սոտ տնա­մերձ ու­նե­նան՝ հույս­նե­րը դրած կոլ­խո­զից գո­ղա­նա­լու վրա, ա­պա՝ գոհ ենք, ըն­կեր կո­մու­նիստ:

Թե դեմ­կու­սը գյու­ղատն­տե­սու­թ­­յան զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը նոր պի­տի մշա­կի, բայց ար­դեն վար­կա­վոր­ման թվե­րից է խո­սում, ա­պա՝ ա­մեն ինչ ճիշտ է՝ դե­մոկ­րա­տիա է ու ա­մե­նա­թո­ղութ­յուն:

Թե ՕԵԿ-ն­ ընտ­րութ­յու­նից ըն­տ­­րութ­յուն է գյու­ղը դրախտ դարձ­նում, ա­պա՝ աչքս տես­նի նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո խոս­տաց­­ված դրախ­տը:

ՕԵԿ-ը չա­րեց, ՀԱԿ-ը կա­նի, ՀԱԿ-ը չա­րեց, ՀՅԴ-ն կա­նի, ՀՅԴ-ն չա­րեց, «Ժա­ռան­գութ­յու­նը» կա­նի ու՝ էս­պես շա­րու­նակ: Մին­չեւ գյու­ղա­ցին հասց­նի հեր­թա­կա­նութ­յամբ հիաս­թափ­վել, կսկսվեն նոր ընտ­րութ­յուն­ներ:

Ա­ռայժմ մեզ մնում է  օտ­յա­նա­բար ա­սենք՝ կեց­ցե՛ն­ ընտ­րութ­յուն­նե­րի մա­կա­բույծ­նե­րը:

Ի դեպ, ու­զում էի վեր­լու­ծել քա­ղա­քա­կան այս ու­ժե­րի գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րը:

Բայց դե, վեր­լու­ծում են լուրջ ծրագ­րե­րը: Այն­պես որ, իմ գրա­ծի թե­թե­ւութ­յու­նը հե­տե­ւանքն է նրանց անկ­շիռ ծրագ­րե­րի:

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

«Լու­սանցք» թիվ 15 (236), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.