Թող նո­րըն­տիր Ազ­գա­յին Ժո­ղո­վը դառ­նա հա­մայն հա­յութ­յան ի­րա­վա­կան եւ օ­րենս­դիր մար­մի­նը

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Գե­րա­գույն Խորհր­դի հայ­տա­րա­րութ­յու­նը

 

– Հաշ­վի առ­նե­լով ՀՀ­ Ազ­գա­յին Ժո­ղո­վի ա­զատ եւ ար­դար ընտ­րութ­յան կա­րե­ւո­րութ­յու­նը հա­յոց պե­տա­կա­նութ­յան ամ­րապնդ­ման եւ ազ­գի հա­մա­կող­մա­նի զո­րաց­ման ու զար­գաց­ման տե­սանկ­յուն­նե­րից.

– Ար­ժե­ւո­րե­լով մեր ազ­գա­յին նպա­տակ­նե­րի՝ օ­րեն­քի ուժ ստա­նա­լու եւ ար­տա­քին աշ­խար­հում զգա­լի դե­րա­կա­տա­րում ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը.

– Գնա­հա­տե­լով հա­յութ­յա­նը պաշտ­պա­նող եւ մի­ջազ­գա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող օ­րենս­դիր միակ մարմ­նի գո­յութ­յունն ու գոր­ծու­նեութ­յու­նը.

ՀԱՄ ԳԽ-ն Միա­բա­նութ­յան մեջ նե­րառ­ված քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, լրատ­վա­կան, ու­սա­նո­ղա­կան եւ ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույց­նե­րին, մտա­վո­րա­կա­նութ­յան, ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, գի­տա­կան, հո­գե­ւոր եւ այլ հար­ցե­րով զբաղ­վող միա­վո­րում­նե­րին ու խոր­հուրդ­նե­րին կոչ է ա­նում մաս­նակ­ցել ՀՀ­ ԱԺ հեր­թա­կան ընտ­րութ­յա­նը, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ՀԱՄ-ն­ այս ան­գամ էլ չկա­րո­ղա­ցավ մաս­նակ­ցել երկ­րի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին:

ՀԱՄ ԳԽ-ն Միա­բա­նութ­յան ան­դամ­նե­րին հրա­հան­գում է ան­պայ­ման մաս­նակ­ցել ԱԺ մա­յի­սի 6-ի ընտ­րութ­յա­նը, որ­պես­զի հայ ա­րիա­կան­նե­րի ձայ­նե­րը տե՛ր­ ու­նե­նան եւ չկեղծ­վե՛ն: ՀԱՄ հիմ­նա­կան ան­դամ­նե­րը, հա­մա­կիր եւ օ­ժան­դակ շրջա­նակ­ներն ա­զատ են՝ ընտ­րե­լու՛ կամ չընտ­րե­լու՛ հար­ցում:

– Ընտ­րող­նե­րը պետք է հաշ­վի առ­նեն մաս­նա­կից կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կամ ան­հատ­նե­րի քա­ղա­քա­կան ու գա­ղա­փա­րա­խո­սա­կան տե­սա­կետ­նե­րը, ան­ցած կյան­քի ու­ղին ու ի­րա­կան պատ­կե­րը, եւ ըստ այդմ կա­տա­րեն ի­րենց ընտ­րութ­յու­նը:

– Չընտ­րող­նե­րը պետք է նույն­պես մաս­նակ­ցեն քվեար­կութ­յա­նը եւ հաս­տա­տեն ի­րենց տե­սա­կե­տը ընտ­րա­թեր­թիկ­նե­րում:

ՀԱՄ կա­ռույց­նե­րի այն ան­դամ­նե­րը, ով­քեր ընդգրկ­ված են ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում կամ լիա­զոր­ված անձ են՝ այս կամ այն քա­ղա­քա­կան ու­ժին կամ ան­հա­տին սա­տա­րե­լով, պար­տա­վոր են ան­թե­րի կա­տա­րել ի­րենց գոր­ծը, քան­զի թե­րա­ցող­ներն ու խախ­տում­ներ կա­տա­րած­նե­րը խստա­գույնս կպատժ­վեն եւ ի ցույց կդրվեն:

ՀԱՄ ԳԽ-ն ՀՀ­ ԱԺ ընտ­րութ­յա­նը մաս­նակ­ցող իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին ու ան­հատ­նե­րին կոչ է ա­նում լի­նել ա­նա­չառ եւ ի­րա­պես անց­կաց­նել ա­զատ ու ար­դար ընտ­րութ­յուն­ներ:

Եվ թող նո­րըն­տիր Ազ­գա­յին Ժո­ղո­վը դառ­նա հա­մայն հա­յութ­յան ի­րա­վա­կան եւ օ­րենս­դիր այն մար­մի­նը, ո­րը կպաշտ­պա­նի յու­րա­քանչ­յուր հա­յի ի­րա­վուն­քը ցան­կա­ցած երկ­րում կամ ի­րա­վի­ճա­կում:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան հայ­տա­րա­րութ­յա­նը միա­նում է նաեւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը՝ հա­ման­ման կոչ հղե­լով իր ան­դամ­նե­րին:

 

Ե­րե­ւան, 26. 04. 2012թ.

 

Ո՜վ­ ա­մե­նա­մեծ սուտն ա­սի…

 

ՀԱԿ-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտ­րութ­յուն­նե­րի դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան հետ մտա­դիր է հսկել ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քը: ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի ու­շադ­րութ­յու­նն­ ար­դեն հրա­վիր­վել է այն հան­գա­ման­քի վրա, որ իշ­խա­նա­կան թեկ­նա­ծուն­նե­րը գոր­ծի են դնում վար­չա­կան ռե­սուրս­նե­րը: ՀԱԿ-ն­ ա­մեն բան ա­նում է, որ ի սկզբա­նե կաս­կա­ծի տակ դրվեն ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը, ան­գամ հայ­տա­րա­րում են, թե ՀԱԿ-ը հե­ղա­փո­խութ­յուն է կան­խա­տե­սում: Նի­կոլ Փա­շին­յա­նը նույ­նիսկ վստա­հեց­նում է (հե­տաքր­քիր է, Վար­դան Օս­կան­յանն էլ է գրե­թե վստահ), որ ՀՀ­-ում հե­ղա­փո­խութ­յուն է հա­սու­նա­նում: Գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի նոր ջա­տա­գով­ներ են ի հայտ գա­լիս մեզ­ա­նում:

«Ոչ մի ձայն այս հան­ցա­վոր վար­չախմ­բի­ն»,- ա­սում են ՀԱԿ-ա­կան­նե­րը, եւ ե­թե հան­­կարծ ՀՀԿ-ն 1 ձայն ան­գամ ստա­նա, ա­պա «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­նը» պետք է լի­նի պա­տաս­խա­նը «հան­ցա­վոր վար­չախմ­բի­ն»:

­ՀԱԿ ղե­կա­վար Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նը բարձ­րա­ձայ­նել է, թե՝ «ձգտում են խորհր­դա­րա­նը վե­րա­ծել քա­ղա­քա­կան մարմ­նի»,  եւ հի­շեց­նում էր, որ իր նա­խա­գա­հութ­յան ժա­մա­նակ­նե­րի խորհր­դա­րա­նը ի­րա­կան հա­կակ­շիռ է ե­ղել. վար­չա­պետ Հրանտ Բագ­րատ­յա­նի հո­գին ու­տում էր»…­

Ախր «գե­ղից էն­քան մարդ կա» Հա­յաս­տա­նում, որ ՀՀ 1-ին նա­խա­գա­հի այս սու­տը պար­զա­պես գե­րա­զան­ցում է Վար­դան Օս­կան­յա­նի «ընդ­դի­մա­դիր» ստե­րին եւ նա­խընտ­րա­կան թիվ 1 սու­տա­սա­նի կո­չու­մը, ըստ ա­մե­նայ­նի, կշա­հի հենց Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նը:

Գու­ցե «Լու­սանցք»-ի խմբագ­րութ­յու՞նը հո­գա այդ մրցա­նա­կի հանձն­ման մա­սին…

­Կոա­լի­ցիան ար­դեն պա­ռակտ­ված է.- հայ­տա­րա­րել է ՀՀ 1-ին նա­խա­գա­հը. «ԲՀԿ-ն ձգտում է ինք­նու­րույ­նութ­յան: ԲՀԿ-ն ա­ջակ­ցեց Դաշ­նակ­ցութ­յան եւ «Ժա­ռան­գութ­յան» օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յա­նը, եւ ըն­դա­մե­նը վեր­ջերս Կոնգ­րե­սի, Դաշ­նակ­ցութ­յա­ն­ եւ Ժա­ռան­գութ­յան հետ ստեղ­ծել է միաս­նա­կան շտաբ: Սրանք քայ­լեր են, ո­րոնք ցույց են տա­լիս, որ ԲՀԿ-ն գոր­ծում է կոա­լի­ցիա­յից ան­ջատ»: Ե­թե ԱԺ-ն ­քա­ղա­­քա­կան մար­մին լի­նի, ա­պա թիվ 1 «նա­խընտ­րա­­կան ստի» հաղ­թո­ղի թեկ­նա­ծո­ւի կար­ծի­քով թող «եր­կի­րը ղե­կա­վա­րի Դաշ­նակ­ցութ­յու­նը, կո­մու­նիստ­նե­րը, բայց ոչ գո­ղերն ու ա­վա­զակ­նե­րը, ինչ­պի­սին Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յունն է: Ըն­դա­մե­նը սա ենք ու­զում»:

Թա­լան, թա­լան մին­չեւ վերջ… Կնե­րեք, պետք է գրվեր՝ «պայ­քար,պայ­քար մին­չեւ վերջ», բայց… չգրվեց:

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

Պա­տաս­խա­նատ­վութ­յան ար­ժե­քը

 

Անդ­րա­դառ­նա­լով ՕԵԿ հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նի այն հայ­տա­րա­րութ­յա­նը, թե ՕԵԿ-ը լույ­սի պես մա­քուր է եւ ո­ր­­ե­ւէ կապ չու­նի երկ­րում տի­րող թա­լա­նի հետ՝ «Գո­լոս Ար­մե­նիի»-ն ­հի­շեց­րել է, որ ՕԵԿ-ը իշ­խող կոա­լի­ցիա­յի ան­դամ է ե­ղել, ու երկ­րում առ­կա բա­ցա­սա­կան ե­րե­ւույթ­նե­րից խույս տա­լու փոր­ձերն առն­վազն ան­պար­կեշտ են:

Թեր­թը նկա­տում է, որ նման պահ­վածք է դրսե­ւո­րում նաեւ ԲՀԿ-ն. «Խո­սե­լով երկ­րում տի­րող գոր­ծազր­կութ­յան եւ սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րի մա­սին՝ կու­սակ­ցութ­յունն ա­ռա­ջին հեր­թին պետք է հի­շի, որ ՀՀ­ աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վութ­յան նա­խա­րա­րի պաշ­տո­նում ի­րենց կու­սա­կիցն էր»: Անդ­րա­դառ­նա­լով ԲՀԿ­ 2-րդ ­դեմ­քի՝ նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նի այն հայ­տա­րա­րութ­յա­նը, թե կոա­լի­ցիան ձե­ւա­կան բնույթ է կրել՝ նշվել է. «Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ԲՀԿ-ն շա­րու­նա­կում է մնալ այդ կոա­լի­ցիա­յում եւ չի հրա­ժար­վում նա­խա­րար­նե­րի տա­քուկ ա­թոռ­նե­րից… Կոա­լի­ցիոն միակ ու­ժը, ո­րը չի փոր­ձել խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից, կար եւ մնում է ՀՀԿ-ն»:

 

Ար­ման Դավթ­յան

 

«Լու­սանցք» թիվ 15 (236), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.