Հունգարիայի որոշման հիմնական պատճառն այն է, որ երկրի կառավարությունը որոշում է կայացրել նախապատվությունը տալ «Հարավային հոսք» նախագծին՝ դրանով առավել աղոտ դարձնելով «Նաբուկո»-ն:
«Նաբուկո»-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզանը նշել է, թե չի տիրապետում որեւէ տեղեկատվության, որը կհաստատեր հունգարական ընկերության նախագծից դուրս գալու փաստը:
Եթե այս ամենը ձեւակերպենք ոչ դիվանագիտական լեզվով, ապա սա նշանակում է, որ «Նաբուկո»-ի շուրջ թուրքական խաղը բացահայտվել է, դրա համար էլ կոնսորցիումի մասնակից երկրները հիասթափված են: Իսկ Թուրքիան մատ եղավ, որովհետեւ ազնիվ խաղեր չի սիրում:
Արմենուհի Մելքոնյան
Վրաստանը թշնամի՝ ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը
Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներին մասնակցելու Վրաստանի իշխանությունների արգելքը վատ նախադեպ է համարել «Ջավախք» հայրենակցական միությունը:
«Ջավախք»-ը համարում են, որ պետք է բացառել «նման երեւույթները, որոնք միանգամից ոչ միայն ստվերում, այլեւ մեծ վնաս են հասցնում Ջավախքի հայության ու Վրաստանի իշխանությունների հարաբերություններին, արդյունքում՝ ստվերվում են հայ-վրացական հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ախալցխայի «Ռեսուրս» կենտրոն են հրավիրվել Ախալցխայի հայկական բոլոր գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները, ովքեր խստիվ զգուշացվել են, որ դասերի հաշվին հանկարծ չմասնակցեն ապրիլ 24-ի սգո միջոցառումներին, մինչդեռ նրանց մասնակցությունն ամեն տարի՝ առանց որեւէ խոչընդոտների, թույլատրվել է:
Սա առաջին դեպքն է, երբ հայերին արգելվել է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններին: Թերեւս մեկ այլ փոքրիկ դեպք էլ նախկինում է եղել, երբ փորձ էր արվել կասեցնել Ախալցխայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի տեղադրումը, հետո միջադեպը հարթվել էր:
Իսկ երբ վրացի ընդիմադիր պատգամավորներից մեկը փորձել է Վրաստանի խորհրդարանում հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցը եւ այն խնդիրները, որ առաջացրել են վրաց իշխանավորները՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել ցանկացող հայության համար, իշխանական պատգամավորները նրան պարզապես հրել են ամբիոնի մոտից եւ լուտանքներ տեղացել… Խորհրդարանի ադրբեջանցի պատգամնավորներն էլ փորձել են ամոթանք տալ՝ մոտենալով ամբիոնին, բայց նրանց եւս արգելել են խոսել…
Այսպես քաշքշելով միմյանց՝ «եղբայրական» Վրաստանի «հարեւանասեր» պատգամավորները կատարել են պաշտոնական Անկարայի հրահանգը, եւ բռնության գործադրմամբ կասեցրել են Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հիշատակումը… Իսկ Արեւմուտքի «ապօրինի զավակ» Միխեիլ Սաակաշվիլին ավելի հեռուն է գնացել եւ ջավախքահայությանն արգելել է հարգել իր ցեղասպանված նախնիների հիշատակը:
Այս ամենի համապատկերում կարո՞ղ եմ եզրակացություն անել, որ Վրաստանը, այսպիսով, պետք է դասվի Հայաստանի այն թշնամիների շարքում, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանն են: Հաստա՛տ կարող եմ:
Կարո՞ղ եմ այն քաղաքական ուժից, ում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կտամ իմ ձայնը, պահանջել, որ մեր ԱԺ-ում տեղ գտնելու պարագայում զերծ մնա որեւէ վրացականամետ դիրքորոշումից՝ հակառակ պարագայում նրան համարելով ազգադավ ուժ, հաստա՛տ կարող եմ:
Կարո՞ղ եմ Հայաստանի հանդեպ վրացական քաղաքականությունից դատելով՝ եզրակացնել, որ վիրահայերին չթողնելով հարգել մորթված նախնիների հի
շատակը, նրանք այդպիսով քաջալերում են թյուրքերին եւ քաջալերվում նաեւ՝ սպիտակ, մշակութային եղեռն իրականացնելով Վրաստանի տարածքում: Հաստա՛տ կարող եմ:
Կարո՞ղ եմ մաթեմատիկական այն պարզ տրամաբանությանը դիմել, որ իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է (մինուսը պլյուսի հետ մինուս է տալիս): Իհարկե՛ կարող եմ:
Ու կարո՞ղ եմ հիմա կրկին ընդգծել, որ «Լուսանցք»-ը, ցավոք, բազմիցս ճիշտ է եղել՝ վրացական ոչ մի խոստման չհավատալով: Անշու՛շտ կարող եմ: Քանզի վրացու արածն այն է, ինչ կոչվում է «վրացական բարոյականություն»:
Կարեն Բալյան
Բաքուն սադրանք է փնտրում
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Նա նշել է, որ տոնական բոլոր միջոցառումները պիտի անցնեն ամենաբարձր մակարդակով: Արցախի իշխանությունները մտադիր են նաեւ օտարերկրյա հյուրեր հրավիրել՝ ինքնիշխան պետության հերթական մեծ տոնախմբությանը:
Իսկ Ադրբեջանը հանգիստ չունի: Շուշիի ազատագրման հոբելյանի օրերին հատկապես: Ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանի կարծիքով՝ Բաքուն կփորձի նաեւ հայաստանյան նախընտրական այս փուլում եւս գնալ սադրիչ քայլերի: «Ադրբեջանի նպատակը՝ Հայաստանի համար այս կարեւոր գործընթացների փուլում երկրում անկայունություն հրահրելն է»,- մեկնաբանելով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ աճը՝ ասել է ռազմական փորձագետը, Ադրբեջանը մշտապես նախընտրական եւ ետընտրական ժամանակաշրջանում, առաջնային գծում տարբեր բնույթի սադրիչ քայլերի է գնում, որն ըստ ադրբեջանական կողմի, իբր նպաստելու է երկրում վախի, հուսահատության, անկայունության մթնոլորտի ստեղծմանը: Գրեթե բոլոր համապետական ընտրություններից առաջ նման քայլի գնացել է Բաքուն եւ չի բացառվում, որ այս փուլում եւս որոշակի քայլեր կկատարի:
Սակայն, այս ամենը վստահաբար հաշվի են առել ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ իշխանությունները, եւ հայկական զինուժը արժանի հակահարված կհասցնի թշնամուն, եթե նա սադրի, ինչպես մինչ այժմ է եղել:
Նարե Մշեցյան
* * *
Վերջերս ԵԽ-ն ընդունեց 2 բանաձեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը ողջունեց այն փաստը, որ Արեւելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ է իր հիմնարար արժեքներին, շարունակական ժողովրդավարացմանը եւ հավասարակշռված մոտեցմանը ԼՂ հակամարտությանը: ԼՂ հարցում ԵԽ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ-ին, եւ կողմ է Մադրիդյան սկզբունքներին՝ որպես փաթեթ: Բացահայտ նշում է «անվտանգության այն միջազգային երաշխիքները, որոնք կներառվեն միջազգային խաղաղապահ առաքելությունում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար»:
Օբաման երդմնազանց եղավ, Սարկոզին դեռ երդվում է
ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթում հիշատակել է Կամբոջայում, Ռուանդայում, Բոսնիայում եւ Դարֆուրում կատարված «մարդասպանությունները», իսկ Հոլոքոսթը համարել մարդկային բարբարոսությունների գագաթնակետը (Երեւի Հայոց ցեղասպանությունը «կկոտրեր» Հոլոքոսթի «եզակիության» միֆը…): Նշել է, որ «այլեւս երբեք»-ը մարտահրավեր է՝ ուղղված հասարակություններին, ազգերին՝ ապրել խաղաղ ու պաշտպանված: «Մենք պարտավոր ենք անել ամեն բան, ամեն հնարավորը՝ կանխարգելելու նման վայրագությունները, որովհետեւ ազգային ինքնուրույնությունը երբեք չի ապահովագրում սեփական ժողովրդին»,- հայտարարել է Օբաման:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի այս ելույթին եւ նկատել, որ նա «այլեւս երբեք»-ի իր մոտեցումն առաջ քաշելիս, չի հիշատակել Հայոց ցեղասպանության մասին փաստը: Եվ սա Օբաման արել է ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին:
«Նախագահ Օբաման հնարավորություն ու
նի ապրիլի 24-ին իր ելույթում ցեղասպանության մասին իր բառերի իրական նշանակությունն ասել՝ դատապարտելով կատարվածը եւ հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը»,- հայտարարել էր Ա. Համբարյանը եւ հիշեցրել, որ սենատոր եւ նախագահի թեկնածու եղած ժամանակ Օբաման կոչ էր արել նախկին նախագահ Բուշին ճանաչել ցեղասպանությունը. «Եթե ես լինեմ նախագահ, ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր թեկնածու Օբաման, որը հիշեցնում է Համբարյանը:
Իսկ Նիկոլա Սարկոզին մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին: Ֆրանսիայի նախագահը, առաջին անգամ նախագահական պաշտոնին լինելով, մասնակցել է Փարիզում անցկացվող՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:
Սարկոզին Ֆրանսիայի անունից եւ հանրապետականների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Երեւանյան այգում՝ Կոմիտասի արձանին, որտեղ ելույթում հավաստել է իր պայքարելու երդումը:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



