– Սառը նախուտեստ՝ ձիթապտղով
Անկորիզ կանաչ ձիթապտուղ – 1 բաժակ
պինդ լոլիկ – 2 հատ
սխտոր – 2 պճեղ
մաղադանոս- 100 գ
կարմիր պղպեղ‘փոշի – 0.5 թեյի գդալ
սպիտակ պղպեղ‘փոշի – 0.5 թեյի գդալ
լոլիկի ջուր – 1 ճաշի գդալ
կարմիր պղպեղի ջուր – 1 ճաշի գդալ
բուսայուղ – 1 սուրճի գավաթ
կիտրոն – 1 հատ
աղ
Պատրաստման եղանակը
Ձիթապտուղը կտրատել, ավելացնել կտրատած լոլիկը, հետո՝ ճզմած կամ կտրատած սխտորը, մաղադանոսը:
Այս ամենը համեմել կարմիր ու սպիտակ փոշի պղպեղներով, լոլիկի ու պղպեղի ջրերով:
Խառնել: Համեմել շատ քիչ աղով, վրան լցնել կիտրոնի ջուրը, հետո՝ բուսայուղը:
Նախուտեստը հրամցնել սեւ հացով:
Ձեզ բարի ախորժակ եւ լավ օր:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Արեւելյան մարտարվեստները՝ մայրաքաղաքում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է արեւելյան մատարվեստների հայաստանյան ֆեդերացիաների ղեկավարներին եւ ողջունել նրանց կողմից վերջերս ստորագրված հուշագրի նախաձեռնությունը եւ հայտնել մայրաքաղաքում սպորտի զարգացմանն աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը: Քաղաքապետին է ներկայացվել ստորագրված մարզական հուշագիրը, համաձայն որի՝ մասնակից ֆեդերացիաները միասնական ուժերով հետամուտ են լինելու նախազորակոչային տարիքի պատանիների մեջ ռազմահայրենասիրություն սերմանելուն, ինչպես նաեւ անվճար մարզումներ կազմակերպելուն՝ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների ու Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների համար: Համոզմունք է հայտնվել, որ հուշագիրը նպաստելու է պատանիների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանն ու սոցիալական խմբավորումներից զերծ պահելուն:
Պատանիների հարուստ ավարը
Մայիսի 1-3-ը Վրաստանի Լագոդեխի քաղաքում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար 1997-99թթ ծնված պատանիների միջեւ:
Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբները, Ադրբեջանի թիմը, Հայաստանից մասնակցում էին Երեւանից ՍՁՕՊՄԴ, ԵՕՀՄՔ, Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի, Հրազդանի, Չարենցավանի եւ Գյումրիի ԳՕՀՄՔ եւ ԳՀՄՄ մարզադպրոցի սաները:
Մրցաշարին գերազանց մասնակցեց Չարենցավանը ներկայացնող Շավարշ Սահակյանը +66կգ, որը հաղթելով բոլոր գոտեմարտերում դարձավ մրցումների հաղթող: Ընդհանուր առմամբ մեր թիմը մասնակցեց բավականին լավ եւ նվաճեց 1 ոսկի, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Հայաստանի գավաթակիրը «Շիրակն»-ն է
Հայաստանի 2011/12թթ. գավաթի խաղարկության հաղթող դարձավ Գյումրիի «Շիրակ»-ը: Թիմը եզրափակչում առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլս»-ի նկատմամբ՝ նվազագույն 1:0 հաշվով: Սա «Շիրակ»-ի 5-րդ ու վերջապես հաղթական փորձն էր, եւ Գյումրիում կայացած եզրափակիչը համաքաղաքային տոնի վերածվեց: Գավաթակիրը նաեւ իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնել Եվրոպայի լիգայում:
Ազգային հավաքականը՝ հայությանը համախմբող գործոն
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի 10-րդ ժողովում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ելույթում շեշտել է, որ ժողովի անցկացումը Գյումրիում ֆուտբոլը մայրաքաղաքից մարզեր տեղափոխելու եւ մարզերում զարգացնելու քաղաքականության դրսեւորումներից է: Անդրադառնալով իր գլխավորությամբ վերջին 10 տարվա աշխատանքներին՝ շեշտել է, որ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, անցնելով բարդագույն ճանապարհ, մշակվել է հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված մի քաղաքականություն, որի արդյունքը ամրագրվել է ազգային հավաքականի այնպիսի ելույթներով, որոնք ոչ միայն ֆուտբոլային իրադարձություն էին հայկական ֆուտբոլի պատմության մեջ, այլեւ դարձան աշխարհի հայությանը համախմբող գործոն… Հայաստանի ազգային հավաքականն իր ելույթներով միջազգային ուշադրության արժանացավ եւ պետք է լուծի 2014թ. աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու եւ այլ խնդիրներ:
Հայ շախմատիստը դարձել է ավելի սարսափազդու
Անգլիական զլմ-ներն անդրադարձել են Արոնյանի մարզավիճակին, եւ նշել, որ նա ավելի սարսափազդու մրցակից դարձավ: Կառլսենը Նորվեգիայում դարձել է բրենդ, նա տարեկան 1,5 միլոն եկամուտ ունի: Արոնյանն էլ Հայաստանում ազգային հերոս է, ում թիմը 2010-ին Համաշխարհային Օլիմպիադայի ոսկին նվաճելուց հետո՝ հայրենիք վերադարձավ նախագահի ինքնաթիռով: Շախմատը ՀՀ-ում դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառվեց: Նշվել է, որ 29 տարեկանում Արոնյանը գտնվում է իր լավագույն մարզավիճակում: Նա հաղթել է վերջին 2 մրցաշարերում Կառլսենի հետ խաղից առաջ: Սակայն Կրամնիկը՝աշխարհի նախկին չեմպիոնը, ով հաղթել է Գարի Կասպարովին եւ «London Chess Classic 2011» մրցաշարում, Արոնյանի համար բարդ մրցակից եղավ: Շախմատային հասարակությունն անընդհատ քննարկում է Արոնյան-Կառլսեն կայանալիք խաղը: Այս զույգը կհանդիպի հունիսին Մոսկվայում, ինչպես նաեւ 2013-ի մարտին Լոնդոնում, որտեղ կորոշվի աշխարհի չեմպիոնի հաջորդ հավակնորդը:
Իսկ շվեյցարական Ցյուրիխում ավարտված Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցախաղի 6 փուլերում գրոսմայստերները ոչ ոքի խաղացին, ընդհանուր հաշիվը հավասար է՝ 3:3: Արագ շախմատի մեկ խաղ եւս կայացավ, որում հայ գրոսմայստերը հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին:
ՖԻԴԵ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է հերթական վարկանիշային աղյուսակը մայիսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց լավագույն հարյուրակը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը՝ 2835: Նախորդ ամսվա համեմատ նրան ընդհուպ մոտեցել է մեր Լեւոն Արոնյանը, ով այժմ զբաղեցնում է վարկանիշի 2-րդ հորիզոնականը՝ 2825: 3-րդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (2801), իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը (2791) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստների ցուցանիշները թոփ-100-ում այսպիսին են՝ Սերգեյ Մովսեսյան (2698)‘ 47-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյան (2697)՝ 49, Գաբրիել Սարգսյան (2679)՝ 71, Տիգրան Լ. Պետրոսյան (2657)՝ 94:
Կանանց թոփ–100-ում հայտնվել են 2 հայ շախմատիստուհիներ. Էլինա Դանիելյանը (2484) 20-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2449)՝ 37-րդը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



