Կողմ եւ դեմ, եր­կու տե­սա­կետ ու մի քա­նի բա­խում –

Մաշ­տո­ցի պու­րակ. ա­պա­հա­վա­քակց­ու­մը նպա­տա՞կ, մի­ջո՞ց, թե՞ լրա­ցու­ցիչ խա­ղա­քարտ


 

Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի կրպակ­նե­րին ա­ռնչ­­վող թնջու­կը ի­րա­կա­նում հա­սա՞վ­ իր լու­ծա­նը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Պո­ղո­տա­յի ակ­տի­վիստ­նե­րը, հա­մե­նայն­դեպս, վստահ են՝ ա­յո, քան­զի երկ­րի նա­խա­գահն է ա­սել: Ու քա­նի որ վստահ են, տո­նե­ցին ի­րենց հաղ­թա­նա­կը ու ո­րո­շե­ցին նույն տեմ­պե­րով ա­ռա­ջա­նալ դե­պի Թե­ղուտ: Մենք էլ ան­կեղ­ծո­րեն ու­րա­խա­նում ենք, քան­զի պո­ղո­տան բո­լո­րինս է, եւ վեր­ջա­պես Ե­րե­ւա­նին պետք է վե­րա­դարձ­նել դի­մե­րե­սը, որ հնի ու նո­րի գե­ղե­ցիկ ներ­դաշ­նա­կութ­յան կնի­քը պետք է ու­նե­նա, այլ ոչ թե չար­չիա­կան դրոշմ: Բայց…

Պու­րա­կի կրպակ­նե­րի ա­պա­հա­վա­քակ­ց­­ման (ա­պա­մոն­տաժ­ման) կողմ­նա­կից­նե­րը օ­րերս շուր­ջօր­յա նստա­ցույց հայ­տա­րա­րե­լու նպա­տա­կով փոր­ձել էին վրան տե­ղադ­րել Մաշ­տո­ցի պու­րա­կում, ին­չին ոս­տի­կա­նութ­յու­նն­ ար­ձա­գան­քել էր ուժ կի­րա­ռե­լով ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ: Ոս­տի­կան­նե­րը մինչ այդ նա­խազ­գու­շաց­րել էին, որ ո­րե­ւէ ա­­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն թույլ չեն տա, քա­նի որ խնդի­րը քննարկ­վել եւ լուծ­ման է հան­գել կա­ռա­վա­րութ­յան կող­մից: Բայց ակ­տի­վիստ­նե­րը փոր­ձել են ի­րենց ձե­ւե­րով ա­րա­գաց­նել գոր­ծըն­թա­ցը, ինչն էլ հան­գեց­րեց բախ­ման: Ոս­տի­կան­նե­րը դուրս են մղել ցու­ցա­րար­նե­րին եւ առգ­րա­վել վրան­նե­րը: Փո­խա­դարձ հրմշտոց­նե­րի եւ բռնութ­յուն­նե­րի հե­տե­ւան­քով ո­մանք ստա­ցել են սալ­ջար­­դե­ր, ծնո­տի կոտր­ված­ք, կո­ղոսկ­րե­րի եւ ներ­քին օր­գան­նե­րի վնաս­վածք­նե­ր­ եւ տե­ղա­փոխ­վել են պու­րա­կին հա­րա­կից՝ Մար­գար­յան հի­վան­դա­նոց հե­տա­զո­տութ­յան ու բու­ժօգ­նութ­յան հա­մար:

Ե­ղել են նաեւ ձեր­բա­կա­լութ­յուն­ներ, ակ­տի­վիստ­նե­րից 6 հո­գի եւ 1 հո­գի ա­պա­մոն­տա­ժող բրի­գա­դից տար­­վել էին ոս­տի­կա­նութ­յան Կենտ­րո­նի բաժ­ին: Մինչ­դեռ խա­­ղաղ ցու­ցա­րար­նե­րի հետ այս­պես վար­վե­լը հա­մար­ժեք մի­ջո­ցա­ռում չի կա­րե­լի ո­րա­կել, ինչ­քան էլ պն­­դեն ոս­տի­կան­նե­րը, թե նա­խա­պես զգու­շա­ց­­րել էին ա­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րից զերծ մնա­լու հա­մար: Մաշ­տո­ցի պու­րա­կի ակ­տի­վիստ­նե­րը հայ­տա­րա­րութ­յու­ն ­տա­­­րա­ծե­ցին՝ նշե­լով, թե ա­վե­լի քան 80 օր է, ինչ ի­րենք Մաշ­տո­ցի պու­րա­կում պայ­քա­րում են հան­րա­յին տա­րած­քի պաշտ­պա­նութ­յան, հան­րա­յին սե­փա­կա­նութ­յան վե­րան­վա­ճ­­ման եւ սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը կեն­սա­գոր­ծե­լու հա­մար. «Այս ըն­թաց­քում մենք կի­րա­ռել ենք ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան խա­ղաղ պայ­քա­րի բազ­մաբ­նույթ մե­խա­նիզմ­ներ, քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դութ­յուն եւ դի­մադ­րութ­յուն, հե­տե­ւո­ղա­կան գոր­ծըն­թաց ենք ծա­վա­լել մեր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու եւ նվա­ճե­լու հա­մար: Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րը եւ ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յու­նը այս ըն­թա­­­ց­­քում չեն կա­րո­ղա­ցել ա­դեկ­վատ ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան ար­ձա­գանք ու լու­ծում տալ: Մին­չեւ օրս իշ­խա­նութ­յուն­նե­րը հան­րութ­յա­նը չեն տրա­մադ­րել բազ­մա­թիվ տե­ղե­կութ­յուն­ներ ու փաս­տաթղ­թեր Ա­բով­յան փո­ղո­ցում տե­ղադր­ված խա­նութ­նե­րի եւ Մաշ­տո­ցի պու­րա­կի գոր­ծըն­թաց­նե­րի օ­րի­նա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ»:

Հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել նաեւ ոս­տի­կա­նութ­յու­նը՝ եւս մեկ ան­գամ հի­­շեց­նե­լով, որ ակտ­վիստ­նե­րը շուր­ջօր­յա նստա­ցույց հայ­տա­րա­րե­լու նպա­տա­կով փոր­­ձել են վրան տե­ղադ­րել Մաշ­տո­ցի պու­րա­կում, ին­չին ոս­տի­կա­նութ­յու­նը ար­ձա­գան­­քել է հա­մա­չափ ուժ կի­րա­ռե­լով խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ, մինչ­դեռ հա­կա­ռակ կող­մը հստակ պնդում է «ան­հա­մա­չափ բռնի ուժ կի­րա­ռե­լու մա­սին»: Ոս­տի­կա­­նութ­յան հայ­­տա­րա­րութ­յու­նում նշվում է, որ վրա­նի տե­ղադր­ման փաստն ինք­նին ոս­տի­կա­նութ­յու­նը գնա­հա­տում է որ­պես մի­ջանձ­նա­յին բա­խում­ներ հրա­հ­­րե­լու նպա­տակ հե­տա­պն­­դող հեր­թա­կան սադ­րանք. «ո­րը կարճ ժա­մա­նա­կում կանխ­վել է ոս­տի­կա­նութ­յան կող­մից»: Ոս­տի­կա­նութ­յան հայ­տա­րա­րութ­յու­նում մաս­նա­վո­րա­պես նշվել է. «Ա­պօ­րի­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կա­սեց­նե­լու եւ պու­րա­կի տա­րած­քից վրա­նի դուրս­բե­րումն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով՝ ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­ներն ա­ռանց հա­տուկ հնարք­նե­րի կամ մի­ջոց­նե­րի գոր­ծադր­ման, հա­վա­քի անց­կաց­ման վայ­րից հար­կադ­րա­բար դուրս են բե­րել դի­մադ­րութ­յուն ցույց տվող ան­ձ­­անց եւ հա­նել տե­ղադր­ված վրա­նը: Սա­կայն քիչ անց, դարձ­յալ չեն­թարկ­վե­լով վրան չտե­ղադ­րե­լու վե­րա­բեր­յալ ոս­տի­կան­նե­րի հոր­դոր­նե­րին, հա­վա­քի ո­րոշ մաս­նա­կից­ներ նոր վրան են տե­ղադ­րել, ո­րը ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից եւս ­դուրս է հան­վել պու­րա­կի տա­րած­քից: Ա­վե­լի ուշ վե­րոնշ­յալ մի­ջա­դե­պի ա­ռան­ձին մաս­նա­կից­ներ բեր­ման են են­թար­կվել ոս­տի­կա­նութ­յուն: Բեր­ման են­թարկ­ված բո­լոր ան­ձանց ի­րա­կան հն­­ա­­րա­վո­րութ­յուն է ըն­ձեռն­վել արդ­յու­նա­վե­տո­րեն օգտ­վել ի­րա­վա­բա­նա­կան եւ բժշկա­կան օգ­նութ­յուն ստա­նա­լու ի­րա­վունք­նե­րից, իսկ անհ­րա­ժեշտ ըն­թա­ցա­կար­գա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո նրանք ա­զատ են ար­ձակ­վել»:

ՀՀ­ ոս­տի­կա­նութ­յու­նը նշել է, որ լի­ա­­զոր­ված է հայ­տա­րա­րել հե­տեւ­յա­լը. «1) Դե­ռեւս ­սույն թվա­կա­նի մար­տի 13-ին Մաշ­տո­ցի պու­րա­կում տե­ղադր­ված վրա­նը հա­նե­լուց հե­տո ոս­տի­կա­նութ­յու­նը հան­րա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լու եւ կլոր սե­ղան­ներ անց­կաց­նե­լու մի­­ջո­ցով բազ­միցս տե­ղե­կաց­րել էր, որ ա­ռանց հա­տուկ թույլտ­վութ­յան հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում վրան­ներ կամ այլ ա­ռար­կա­­ներ տե­ղադ­րելն ի­րա­վա­չափ չէ եւ օբյ­կե­տի­վո­րեն դուրս է խա­ղաղ հա­վաք­նե­րի անց­կաց­ման ի­րա­վուն­քի բո­վան­դա­կութ­յու­նից: Ուս­տի, ապ­րի­լի 29-ի հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րը եւ մաս­նա­կից­նե­րը քա­­ջա­տեղ­յակ են ե­ղել կամ առն­վազն պետք է ող­ջամ­տո­րեն ակն­կա­լեին, որ նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հան­­գեց­նե­լու են հա­մար­ժեք հա­կազ­դե­ցութ­յան (հե­տե­նան­քի), որ­ի պայ­ման­նե­րում վրա­նի տե­ղադր­ման փաստն ինք­նին ոս­տի­կա­նութ­յու­նը գնա­հա­տում է որ­պես մի­ջանձ­նա­յին բա­խում­ներ հրահ­րե­լու նպա­տակ հե­տապն­դող հեր­թա­կան սադ­րանք:

Ոս­տի­կա­նութ­յու­նը մեկ ան­գամ եւս հի­­շեց­նում է, որ իր որ­դեգ­րած միաս­նա­կան գոր­­ծե­լա­կեր­պին հա­մա­հունչ, չեն­թարկ­վե­լով ո­րե­ւէ սադ­րան­քի, բա­ցա­ռա­պես ի­րա­վա­չափ եւ հա­մար­ժեք մի­ջոց­նե­րով կան­խե­լու, կա­սեց­նե­լու կամ խա­փա­նե­լու է յու­րա­քանչ­յուր ի­րա­վա­խախ­տում, որն ուղղ­ված կլի­նի բնա­պահ­պա­նա­կան խնդիր­նե­րին առնչ­վող կամ չառնչ­վող ցան­կա­ցած ի­րա­դար­ձութ­յան ըն­թաց­քում չար­դա­րաց­ված լար­վա­ծութ­յուն ստեղ­ծե­լուն:

2/ Ոս­տի­կա­նութ­յան Կենտ­րո­նա­կա­նի բա­­ժին ապ­րի­լի 29-ին բեր­ման են են­թարկ­վել մի­ջա­դե­պի ըն­թաց­քում ընդգծ­ված հա­կաի­րա­վա­կան վար­քա­գիծ դրս­­ե­ւո­րած ա­ռա­վել ակ­տիվ 7 ան­ձինք, որ­ի հան­գա­մանքն ինք­նին չի հաս­տա­տում հա­վա­քի այլ մաս­նա­կից­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ի­րա­վա­չափ լի­նե­լը:

Ոս­տի­կա­նութ­յու­նը, լիո­վին վե­րահս­կե­լով ի­րադ­րութ­յու­նը, հա­մա­չա­փութ­յան եւ լար­վա­ծութ­յան թու­լաց­ման սկզբունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ձեռ­նար­կել է բա­ցա­ռա­պես ի­րա­վի­ճա­կից թե­լադր­վող պի­տա­նի, անհ­րա­ժեշտ եւ չա­փա­վոր մի­ջոց­ներ, ո­րոնք տակ­տի­կա­կան նկա­տա­ռում­նե­րով նախ եւ ա­ռաջ ուղղ­ված են ե­ղել առ­ճա­կատ­ման եւ բռնութ­յան կի­րառ­ման վտանգ­նե­րի նվա­զեց­մա­նը: Նման գոր­ծե­լա­կերպն ա­ռաջ­նա­հերթ կլի­նի ոս­տի­կա­նութ­յան հա­մար այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րի եւ մաս­նա­կից­նե­րի հա­կաօ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը չեն հան­գեց­նի հա­վա­քի կար­գա­վի­ճա­կի օբ­յեկ­տիվ փո­փո­խութ­յա­նը:

3/ Ոս­տի­կա­նութ­յունն ափ­սո­սանք է հայտ­նում, որ ա­ռան­ձին քա­ղա­քա­կան ու­ժեր, փոր­ձե­լով ներ­թա­փան­ցել պե­տա­կան ի­րա­վա­սու մար­մին­նե­րի մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան ո­լորտ, ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հել բա­ցա­սա­կան ո­րա­կում­ներ տալ Մաշ­տո­ցի պու­րա­կում ծա­ռա­յութ­յուն ի­րա­կա­նաց­նող ոս­տի­կան­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րին: Ոս­տի­կա­նութ­յու­նը հույս է հայտ­նում, որ այդ ու­ժե­րը կամ ան­ձինք նման քայ­լով նպա­տակ չեն հե­տապն­դում խրա­խու­սել կամ քա­ջա­լե­րել ինք­նի­րավ գոր­ծո­ղութ­յուն­ներ ձեռ­նար­կե­լու եւ իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ոչ ի­րա­վա­չափ ֆի­զի­կա­կան դի­մադ­րութ­յուն ցույց տա­լու գոր­ծե­լա­կեր­պը, ուս­տի այ­սու­հետ ող­ջամ­տո­րեն ձեռն­պահ կմնան ոչ միան­շա­նակ ըն­կալ­վող հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լու­ց»:

Այս ա­մե­նից հե­տո եւ՛ ոս­տի­կա­նութ­յան, եւ՛ կա­ռա­վա­րութ­յան, եւ՛ քա­ղա­քա­պե­տա­րա­նի գլխին սա­ռը ջուր լցրեց երկ­րի նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը, երբ Մաշ­տո­ցի պու­րա­կում կան­գառ ա­րեց ու քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գար­յա­նին հոր­դո­րեց ա­պա­մոն­տա­ժել պու­րա­կում տե­ղադր­ված կրպակ­նե­րը:

Տե­սեք՝ ինչ է կա­տար­վում, ոս­տի­կա­նութ­յան հա­մար նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը սա­ռը ցնցուղ էր, քան­զի ոս­տի­կա­նութ­­յու­նը «հա­մոզ­ված» իր գործն էր ա­նում՝ պաշտ­պա­նե­լով կրպակ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի ի­րա­վունք­նե­րը: Բայց ե­կավ նա­խա­գահն ու ա­սաց՝ ա­պա­մոն­տա­ժել: Ե­րե­ւա­նի փո­խոս­տի­կա­նա­պետ Ռո­բերտ Մել­քոն­յա­նը չի թաքց­րել, որ երկ­րի նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կանն իր հա­մար անս­պա­սե­լի է ե­ղել, բայ­ցեւ՝ նշել է, որ ու­րախ է ո­րոշ­ման հա­մար. «Նա­խա­գա­հը միշտ նման դրա­կան քայ­լեր է կա­տա­րում»:

Կա­ռա­վա­րութ­յան հա­մար սա­ռը ցնցուղ էր, քան­զի կա­ռա­վա­րութ­յու­նը հա­մա­պա­տաս­­խան ո­րո­շում էր կա­յաց­րել, որ այդ կրպակ­նե­րը կա­պա­մոն­տաժ­վեն 3 տար­վա ըն­թաց­քում՝ հաշ­վի առ­նե­լով հենց սե­փա­կա­նա­տե­րե­րի ի­րա­վունք­նե­րը: Բայց ե­կավ նա­խա­գահն ու ա­սաց՝ ա­պա­մոն­տա­ժել: Ի՞նչ­ է ստաց­վում՝ կա­ռա­վա­րութ­յան ո­րո­շու­մը չեղ­յա՞լ ­հա­մար­վեց:

Դե, իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մար էլ սա­ռը ցնցուղ էր, ո­րով­հե­տեւ վեր­ջինս էլ հիմն­վում էր կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­մա­նը:  Ու հի­մա նա­խա­գա­հի «Տա­րոն ջան»-ը պետք է մի քա­նի կես լի­նի, որ հա՛մ­ երկ­րի ղե­կա­վա­րի հանձ­նա­րա­րա­կա­նը ա­նի, հա՛մ  կր­­պակ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րին չնե­ղաց­նի, հա՛մ, հա՛մ, հա՛մ…

Լավ է, որ երկ­րի ղե­կա­վա­րը խառն­վեց այս գոր­ծին, ու պու­րա­կի ակ­տի­վիստ­նե­րը հաղ­թե­ցին (կրկնում ենք՝ ակ­տի­վիստ­նե՛րը, այլ ոչ թե զա­նա­զան այն քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ով­քեր եր­բեմն առ եր­բեմն էին նրանց մի­ա­նում՝ բա­ցա­ռա­պես սե­փա­կան ան­ձե­րը ցու­ցա­նե­լու հա­մար): Բայց վատ է, որ երկ­րի ղե­կա­վա­րը ստիպ­ված խառն­վում է այն կար­գի գոր­ծե­րի, ո­րոնք պի­տի լու­ծեին տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը: Ո­րով­հե­տեւ Մաշ­տո­ցի պու­րա­կի հար­ցը տե­ղա­կան կա­ռա­վար­ման եւ ոչ թե հա­մա­հայ­կա­կան խնդիր էր:

Եվ դեռ մնում է մի հարց. ինչ ա­նել կր­­պակ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի հետ. նրանք ա) ու­նեն սե­փա­կա­նութ­յան ի­րա­վունք (որ ե­րաշ­խա­վոր­ված է Սահ­մա­նադ­րութ­յամբ), բայց կար­ծես չեն կա­րո­ղա­նում ի­րա­ց­­նել այն, ո­րով­հե­տեւ այդ ի­րաց­ման վայ­րե­րը մշ­­տա­­պես խո­չըն­դո­տում են այլ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ով­քեր ու­նեն կա­նա­չա­պատ տա­րածք ու­նե­նա­լու եւ այդ­տեղ զբոս­նե­լու ի­րա­վունք, բ) այդ սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քը ձեռք բե­րե­լու հա­մար հա­մա­պա­տաս­խան վճա­րում­ներ են ա­րել:

Հի­մա կլռե՞ն ն­րանք, թե՞ կսկսեն ի­րենց պայ­քա­րը: Սա կախ­ված կլի­նի նաեւ այն լու­ծու­մից, որ կա­ռա­ջադ­րի քա­ղա­քա­պե­տը: Լու­ծում, որ կբա­վա­րա­րի եր­կու կող­մե­րին էլ եւ ի­րա­պես օ­րի­նա­կա­նութ­յու­նը ա­նօ­րի­նա­կա­նութ­յամբ չի հաս­տատ­վի:

Այ­լա­պես կհե­տե­ւեն այլ սա­ռը ցնցուղ­ներ եւս:

 

Գո­հար Վա­նես­յան

 

Մա­մու­լի ա­զա­տութ­յու­նը՝ միշտ գե­րա­կա խնդիր

 

Ե­րե­ւա­նի մա­մու­լի ա­կում­բի նա­խա­գահ Բո­րիս Նա­վա­սարդ­յա­նը հա­մե­մա­տութ­յուն­ներ անց­կաց­նե­լով 2007թ. խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ խոս­քի ա­զա­տութ­յան եւ հե­ռար­ձա­կող լրատ­վա­մի­ջոց­նե­րի գոր­ծու­նեութ­յան ա­ռու­մով, հայտ­նել է, որ այն ժա­մա­նակ կա­յին շատ ա­վե­լի բարդ խնդիր­ներ, քան այ­սօր: ՀՀ-ն գտնվում էր երկ­նիշ տն­­տե­սա­կան ա­ճի պայ­ման­նե­րում եւ այդ­քան մեծ հույ­սեր ու ակն­կա­լիք­ներ չու­ներ մի­­ջազ­գա­յին հան­րութ­յու­նից՝ օգ­նութ­յուն, ա­ջակ­ցութ­յուն ստա­նա­լու ա­ռու­մով: Եվ, մի­ջազ­գա­յին հան­րութ­յան գնա­հա­տա­կա­նը մեր նա­խորդ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար այդ­քան կա­րե­ւոր չէր իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար, ինչ­պես 2012թ.: Նրա կար­ծի­քով, չի կա­րե­լի հա­մե­մա­տել այ­լընտ­րան­քա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ազ­դե­ցութ­յունն ամ­բողջ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տի վրա 2007թ. եւ 2012թ.: Ներ­կա­յումս խոս­քի ա­զա­տութ­յան հա­մար ստեղ­ծում են ա­վե­լի դրա­կան մի­ջա­վայր ու հենց այս ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նա­կ:

Հի­շեց­նենք, որ մա­յի­սի 3-ը ՄԱԿ-ի գլխա­վոր ա­սամբ­լեա­յի կող­մից հռչակ­վել է Մա­մու­լի ա­զա­տութ­յան օր: Եվ չնա­յած Հա­յաս­տա­նը խոս­քի ա­զա­տութ­յան ա­ռու­մով ա­ռաջ է ան­ցել Ադր­բե­ջա­նից, բայց դեռ լրջա­գույն խնդիր­ներ կան:

Ի­զուր չէ, որ մա­մու­լը հա­մա­րվում է 4-րդ­ իշ­խա­նութ­յուն, բայց կա­րե­ւոր է, որ մյուս 3 իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ի­րա­պես ճա­նաչ­վեն նաեւ 4-րդի ի­րա­վունք­նե­րը:

 

Սեփ. լրատվություն

 

«Լու­սանցք» թիվ 16 (237), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.