Նույ­նիսկ ո՛չ ­մի գեր­տե­րութ­յուն չի կա­րող կա­սեց­նել բնա­կան ըն­թաց­քը


Երբ ԱՄՆ Կոնգ­րե­սը հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­րեց Թուր­­­քի­ա­յում բնակ­վող բնիկ հա­մայնք­նե­րի գույ­քի վե­րա­դարձ­ման մա­սով, թուր­քա­կան հիմ­նադ­րամ­նե­րի գլխա­վոր վար­չութ­յու­նը ո­րո­շեց երկ­րի ոչ մահ­մե­դա­կան հա­մայնք­նե­րի հիմ­նադ­րամ­նե­րին վե­րա­դարձ­նել 6 գե­րեզ­մա­նա­տուն: Նաեւ ե­կե­ղե­ցի­նե­րի վե­րա­դարձ­ման խնդիր­ներ են քննարկ­վում հայ­կա­կան, հու­նա­կան եւ ա­սո­րա­կան հա­մայնք­նե­րին տա­լու հա­մար: Թուր­քիա­յի հիմ­նադ­րամ­նե­րի գլխա­վոր վար­չու­թ­­յու­նը նման ո­րո­շում կա­յաց­րել է վե­րոնշ­յալ հա­մայնք­նե­րի ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­րած դի­մում­նե­րին ըն­դա­ռա­ջե­լով:

Նշված ո­րոշ­ման շրջա­նակ­նե­րում 1 գե­րեզ­մա­նոց է վե­րա­դարձ­վել Սուրբ Հրեշ­տա­կա­պետ հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն կից դպրո­ցի հիմ­նադ­րա­մին: Ա­զգա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի 26 հիմ­նադ­րամ ի­րենց պատ­կա­նող 78 ան­շարժ գույ­քի վե­րա­դար­ձի հա­մար դի­մու­մ­­ներ էին ներ­կա­յաց­րել Թուր­քիա­յի հիմ­նադ­րամ­նե­րի գլխա­վոր վար­չութ­յուն, ո­րոնք հեր­թով քն­­նու­թ­­յան են առն­վե­լու:

Սա նյար­դայ­նաց­նում է Ան­կա­րա­յին, քա­նի որ այ­սօ­րի­նակ ա­մե­րիկ­յան ո­րո­շու­մը պար­տադ­րում է վե­րա­դարձ­նել բնիկ­նե­րից խլվա­ծը, ին­չը կար­ծես նա­խա­դեպ է դա­ռ­­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հե­տե­ւան­քով հա­յութ­յու­նից խլված գույ­քը (այդ թվում՝ հո­ղը, հայ­կա­կան տա­րածք­նե­րը) վե­րա­դարձ­նե­­լու հա­մար:

Հայտ­նի է, որ ի­րա­վա­բա­նա­կան գրա­սեն­յակ­նե­րը դա­տի են տա­­լիս Թուր­քիա­յին՝ նաեւ ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի ժա­ռանգ­նե­րի դրա­մա­կան փոխ­հա­տու­ցում­նե­րը ստա­նա­լու հա­մար:

Այս ա­մե­նը վստա­հա­բար մո­տեց­նում է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման եւ դա­տա­պարտ­ման հար­ցը, ին­չը չի կա­րող վերջ­նա­կան ա­վարտ ու­նե­նալ ա­ռանց հայ­կա­կան պա­հան­ջա­տի­րա­կան հար­ցե­րի լուծ­ման:

Թուր­քիան ջանք ու ե­ռանդ չի խն­­ա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի դեմ պայ­քա­րե­լու հա­մար, ո­րի հա­մար ոչ մի գու­մա­րա­յին խո­չըն­դոտ չի ճա­նա­չում: Սա­կայն, այդ պայ­քա­րի արդ­յուն­քում, ա­վե­լի շատ մար­դիկ են ի­մա­նում 20-րդ ­դա­րի սկզբում տե­ղի ու­նե­ցած սար­սա­փե­լի ոճ­րա­գոր­ծութ­յան մա­սի­ն: Այ­սօր աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րի խոր­հր­­դա­րան­ներ փոր­ձում են ցե­ղաս­պա­նութ­յան պատ­մութ­յու­նը կաս­կա­ծի տակ առ­նել, իբր պատ­մա­կան փաս­տե­րը պատ­մա­բան­նե­րի գործն է միայն: Սա­կայն մո­ռա­նում են այդ սին ձե­ւա­կերպ­ման մա­սին, երբ ի­րենց պատ­մութ­յանն է ո­րե­ւէ հարց վե­րա­բե­րում­… Եվ հե­տո, ե­թե ան­գամ հար­ցը պատ­մա­բան­նե­րինն է, ա­պա դա նաեւ պա­տ­­մա­կան տե­սանկ­յու­նից է ա­պա­ցուց­ված. շատ եվ­րո­պա­կան երկր­նե­րի դես­պան­ներ են նա­մա­կը նա­մա­կի հե­տե­ւից ու­ղար­կել ի­րենց կա­ռա­վա­րութ­յուն­նե­րին, երբ տե­ղի էր ու­նե­նում 1915-ը: Բայց այն­ժամ ոչ եվ­րաար­ժե­քա­կիր պա­տ­­մա­բան­նե­րը, ոչ էլ ա­ռա­վե­լեւս բա­զ­­մա­կի ստան­դարտ­նե­րով գո­յա­­տե­ւող եվ­րա­կա­ռա­վա­րիչ­նե­րը «չեն նկա­տել» հա­յե­րի զանգ­վա­­ծա­յին կո­տո­րած­ներն ու տե­ղա­հա­նութ­յուն­նե­րը, քան­զի թուր­քե­րի հետ տնտե­սա­կան շա­հեր ու­նե­ին… Այ­սօր էլ ո­րոշ­ներն ու­նեն ու միայն զազ­րա­խո­սում են պատ­մա­կան ար­դա­րութ­յու­նից եւ այս ար­դա­րութ­յան խնդրում նա­խընտ­րում են քա­ղա­քա­կան օ­նա­նիզ­մը…

Իսկ աշ­խար­հի գաղտ­նի կա­ռա­վա­րութ­յան կա­մա­կա­տար­նե­րը արդ­յո՞ք ­կըն­դու­նեն պատ­մա­բան­նե­րի այն ո­րո­շու­մը, ո­րը կհաս­տա­տի այն փաս­տը, որ 7 մի­լիար­դա­­նոց մարդ­կութ­յան մե­ծա­մաս­նու­թ­­յու­նը հաս­տատ ի­րեն չի հա­մա­րում եվ­րաար­ժե­քա­կիր, եվ­րա­քա­ղա­քա­կր­­թութ­յան հե­տե­ւորդ եւ չի «տե­ղա­վոր­վում» մի­ջազ­գա­յին հա­ն­­­րութ­յուն կոչ­վա­ծի մեջ: Եվ ե­թե հան­կարծ ըն­դու­նեն այս պարզ ճշմար­տութ­յու­նը, կհրա­ժար­վե՞ն­ աշ­խարհն ի­ր­­ենց ձե­ւով կա­ռա­վա­րե­լու աշ­խար­­հա­կոր­ծան մտքից:

Վստա­հա­բար՝ ոչ: Պատ­մա­բան­­նե­րը չեն կա­ռա­վա­րում աշ­խար­հը, եւ քա­ղա­քա­կան պոռ­նիկ­նե­րի մի­ջազ­գա­յին ու նե­րազ­գա­յին աղ­բը չի կա­րող իր խեղ­կա­տա­կութ­յամբ հա­մո­զել մեզ՝ հրա­ժար­վե­լու Հայ Դա­­տի հաղ­թա­կան եր­թից:

Ի­րա­պես չկա աշ­խար­հում մի նոր­մալ մարդ, ով փոք­րի­շա­տե տե­ղ­­յակ է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան պատ­մութ­յա­նը եւ կաս­կա­ծում է այդ փաս­տին, սա­կայն քա­ղա­քա­կան պոռ­նիկ­նե­րի ժա­մա­նակ­ներն են մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, ին­չը եւս ան­ցո­ղիկ է: Պար­զա­պես պետք է դի­մա­կա­յել եւ տիե­զե­րա­կան ու բնա­կան փո­փո­խութ­յուն­նե­րին հա­մա­հունչ ազ­դա­րա­րել բա­րու հաղ­թա­նա­կը չա­րի նկատ­մամբ:

Կգա նաեւ այն օ­րը, որ Թուր­քի­ան եւս կխոս­տո­վա­նի իր սխալ­նե­րը, բայց նե­րե­լու հա­մար պատ­ժել է պետք, ին­չի պա­հը
եւս կգա, երբ կա­վարտ­վի «ի շրջանս յուր» բնա­կան ըն­թաց­քը: Ան­գամ ե­թե Թուր­քի­ա­ն ­դառ­նա այդ­քան շատ ձգտե­լի իր եվ­րա­հա­մայն­քի ան­դամ, ան­գամ ինչ­քան էլ թու­րքե­րը (ի­հար­կե նաեւ նրանց եղ­բայր-ադր­­բե­ջան­ցի­նե­րը) փոր­ձեն ա­պա­ցու­ցել, որ նվիր­ված են եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րին:

Հա­յաս­տանն աստ­վա­ծա­յին եր­­կիր է, հա­յերն էլ ա­րար­չա­ծին ազգ են, եւ միայն բնա­պաշ­տա­կան կե­ցա­կար­գին անց­նե­լը ար­դեն բա­վա­րար պայ­ման կլի­նի Հայ Աստ­ված­նե­րի եւ Ա­րար­չա­կար­գի Ճշմա­րիտ Զո­րութ­յունն ու Զո­րակ­ցութ­յունն զգա­լու հա­մար…

 
Հայկ Թոր­գոմ­յան

 
Հի­մար լի­նե­լու ա­զա­տութ­յու­նը ա­մե­րիկ­յան չէ՞

 

Վեր­ջերս ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը ադր­բե­ջան­ցի­նե­րին ու թուր­քե­րին հրա­­պա­րա­կավ ա­սել է. «Դուք ան­տա­նե­լի ձանձ­րա­լի ե­ք»: Ա­մե­րիկ­յան թեր­թե­րը ո­ղող­ված են ԱՄՆ փոխ­նա­խա­գա­հի եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րում բնակ­վող 200 թուր­քե­րի ու ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ հա­մա­տեղ նա­խա­ճա­շին ար­տա­հայտ­ված մեջ­բե­րում­նե­րով, որ­տեղ փոխ­նա­խա­գա­հը ներ­կա­նե­րին ան­վա­նել է եր­բե­ւէ իր տե­սած ա­մե­նա­ձանձ­րա­լի լսա­րա­նը:

«Կար­ծում եմ, ինչ որ ես հի­մա փոր­ձում եմ ա­սել, ա­ռանց ձեզ եր­կար ժա­մա­նակ նա­խա­ճա­շից կտրե­լու… դուք ան­տա­նե­լի ձան­ձ­­­րա­լի եք… ես պետք է ա­վե­լաց­նեմ, եր­բե­ւէ իմ տե­սած ա­մե­նա­ձանձ­րա­լի լսա­րա­նը…»: Հան­դի­պու­մը ե­ղել է Վա­շինգ­տո­նում թուր­քա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան հա­մայնք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ո­րոնք հա­վաք­վել էին ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում գոր­ծող նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­մա­յի ընտ­րար­շա­վին գու­մար հան­գա­նա­կե­լու նպա­տա­կով: «Սա ա­մե­նա­հի­մար լսա­րանն է, ո­րի հետ ես եր­բե­ւէ խո­սել եմ: Մի­այն նստել եք այդ­տեղ եւ ակն­դետ նա­յում եք ինձ: Փոր­ձեք ձ­­ե­ւաց­նել, որ ինձ հա­վա­նում ե­ք»,- ա­սել է Ջո Բայ­դե­նը: Այս եւ նման մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը ըն­դուն­վել են հրճ­­վան­­քով, մինչ­դեռ Սպի­տակ Տա­նը հա­վա­տար­­մագր­ված լրագ­րող­նե­րը հայտ­նում են, որ նա­խա­ճա­շին մաս­նակ­ցութ­յու­նը մեկ ան­ձի հա­մար ար­ժե­ցել է 2.500 ԱՄՆ դո­լար:

Խոս­քի վեր­ջում, ո­ր ­վե­րա­բեր­վել է Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նրբութ­յուն­նե­րին, փոխ­նա­խա­գա­հը նշել է, որ ստիպ­ված է ա­վար­տել իր ե­լույ­թը, «ո­րով­հե­տեւ ձանձ­րաց­նում է ներ­կա­նե­րին այն­քան, որ­քան նրանք ար­դեն ձան­ձ­­րաց­րել են ի­րե­ն»:

Ա­յո՜, այս պայ­ման­նե­րում ան­գամ «ա­մե­նա­ժո­ղովր­դա­վար­նե­րը» չեն կա­րո­ղա­նում աշ­­խա­տել, իսկ մեզ համ­բե­րութ­յուն ու ան­գամ բա­րե­կա­մութ­յուն են քա­րո­զում… Խել­քիդ ձյուն գա, Ջո Բայ­դեն…

Հի­շեց­նենք, որ լսող ու հաս­կա­ցող հա­յե­րի հետ հան­դի­պե­լիս էլ ԱՄՆ նա­խա­գահ­ներ ու նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­ներն են խոս­տում­ներ տա­լիս ու խոստմ­նա­զանց լի­նում… Բայ­դե­նա­վա­րի ա­սենք՝ սա «ձանձ­րաց­նում է այն­քան», որ «ձանձ­րաց­րել է մեզ»…

 

­Վա­հագն Նան­յան

 
Հար­վա­ծու՞մ­ է Վրաս­տա­նը մեր թի­կուն­քից

 

Վեր­ջերս «Լու­սանցք»-ը անդ­րա­դար­ձավ Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում եւ հայ­կա­կան ու հա­յաբ­նակ Ջա­վախ­քում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցումն ար­գե­լե­լու մա­սին դեպ­քե­րին: Թբի­լի­սին այս­պի­սով ցույց տվեց իր թուր­քա­բա­րո եւ թուր­քահ­պա­տակ դեմ­քը վերս­տին:

Այդ օ­րը Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցի շուրջ քաշք­շուկ ծա­վալ­վեց, եւ ազ­գութ­յամբ ադր­բե­ջան­ցի մի պատ­գա­մա­վոր հասց­րեց ֆա­շիս­տա­կան  եւ հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­նել «եղ­բայ­րա­կան» խոր­հր­­դա­րա­նում:

Վրաս­տա­նի հար­ցե­րով փոր­ձա­գետ Ա­լիկ Է­լո­յանցն անդ­րա­դառ­նա­լով ապ­րի­լի 24-ին Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր Ջոն­դի Բա­գա­տու­րիա­յի՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով ե­լույ­թի շուրջ տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պին, ա­սել է. «Բա­գա­տու­րիա­յի մեկ­նա­բան­մամբ՝ նա նա­խորդ օ­րը հան­դի­պել էր հայ ե­րի­տա­սարդ­նե­րին, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ով­քեր ե­կել էին ի­րենց պա­հանջն ու հոր­դո­րը ներ­կա­յաց­նե­լու՝ կապ­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հե­տ»:

Նա նաեւ նշել է, որ կաս­կած է հա­րու­ցում այն հան­գա­ման­քը, որ այդ մի­ջա­դե­պից ան­մի­ջա­պես հե­տո վրաս­տա­նաբ­նակ ա­դր­­բե­ջան­ցի ու­սա­նող­ներ են հա­վաք­վել Վրա­­ս­­տա­նի խորհր­դա­րա­նի առ­ջեւ, ով­քեր պաս­տառ­ներ էին պա­հել՝ «Ջոն­դի Բա­գա­տու­րիան վա­ճառ­վե­ց» եւ նմա­նա­տիպ այլ գրա­ռում­նե­րով: Մի հան­գա­մանք էլ կա, որ այդ օ­րը Վրա­ս­­տա­նի խորհր­դա­րա­նում ներ­կա էին ադր­բե­ջա­նա­կան 3-4 լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցի
չ­ներ: Սա ­փաս­տում է այն, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը լավ պատ­րաստ­ված էին ու գի­տեին, որ այդ հար­ցը կա­րող է բարձ­րաց­վե­լ:

Հա­յազ­գի պատ­գա­մա­վոր Ար­մեն Բա­յան­դուր­յա­նը փոր­ձել է հա­կա­դար­ձել, սա­կայն ի­րա­վի­ճա­կի լար­վա­ծութ­յու­նը մեղ­մե­լու նկա­տա­ռու­մով խարհր­դա­րա­նի խոս­նա­կը նրան ե­լույ­թի հնա­րա­վո­րութ­յուն չի տվել: Սա­կայն Վրաս­տա­նի հա­յութ­յունն ա՛յս ­կար­ծի­քին է. «Խորհր­դա­րա­նա­կան մի­ջա­դե­պը հս­­տակ ա­պա­ցույցն է այն բա­նի, թե Վրաս­տանն ինչ քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րու­մ»:

Վրաս­տա­նի այ­սօ­րի­նակ թուր­քա­սի­րա­կան մո­տե­ցու­մը կա­րող է ծա­վա­լում­ներ ստա­­նալ նաեւ Ջա­վախ­քի ուղ­ղութ­յամբ, եւ սա պետք է դառ­նա հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ռանց­քա­յին հար­ցե­րից: Ջա­վախ­քում ար­տա­գաղ­թի խնդի­րը սուր է դր­­ված, եւ պետք է այս հան­գա­ման­քին նույն­պես ու­շադ­րութ­յուն դարձ­նել: Թբի­լի­սին միշտ էլ փորձ­ե­լու է փո­խել Ջա­վախ­քի ժո­ղո­վր­­դագ­րա­կան պատ­կե­րը:

 
Նա­րե Մշեց­յան

 

«Լու­սանցք» թիվ 16 (237), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.