Քա­ղա­քա­կան պատ­կեր՝ վերկ­րո­նա­կան ե­րանգ­նե­րով


Երբ փոխ­շա­հա­վետ է հա­մա­տեղ գո­յա­տե­ւու­մը

 

ՀՀ­ ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նը ԻԻՀ ԱԳ հրա­վե­րով պաշ­տո­նա­կան այ­ցով ե­ղավ Թեհ­րա­նում: Ի­րա­նի հա­մար այս հա­խուռն օ­րե­րին, երբ մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը փոր­ձում է ճնշում­ներ գոր­ծադ­րել Թեհ­րա­նի վրա, այս այ­ցը կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն ու­նի հա­րե­ւան երկ­րի հա­մար, հա­տ­­կա­պես, երբ Ե­րե­ւա­նը լավ հա­րա­­բե­րու­թուն­նե­րի մեջ է ինչ­պես Մի­աց­յալ Նա­հանգ­նե­րիի ու Եվ­րո­պա­յի, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հետ: ՀՀ­ ԱԳ նա­խա­րա­րը հան­դի­պու­մ­­ներ է ու­նե­ցել ինչ­պես ԻԻՀ ԱԳ նա­խա­րար Ա­լի Աք­բար Սա­լե­հիի, այն­պես էլ Մեջ­լի­սի նա­խա­գահ Ա­լի Լա­րի­ջա­նիի, Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­ցե­րով գլ­­խա­վոր բա­նակ­ցող Սաիդ Ջա­լի­լիի եւ ԻԻՀ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դի հետ:

Քննարկ­վել են օ­րենս­դիր մար­մին­նե­րի եւ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խոր­հուրդ­նե­րի հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը եւ Հա­յաս­տա­նի ու Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խոր­հուրդ­նե­րի մի­ջեւ փոխ­գոր­ծակ­ցութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր: ԻԻՀ անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րը ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է մի­ջու­կա­յին ծրագ­րի շուրջ վեր­ջին զար­գա­ցում­­նե­րը եւ բա­նակ­ցութ­յուն­նե­րից ի­րա­նա­կան կող­մի ակն­կա­լիք­նե­րը: Կար­ծիք­ներ են փո­խա­նակ­վել մի շարք տա­րա­ծաշր­ջա­նա­յին խն­­դիր­նե­րի շուրջ: Ս.­Ջա­լի­լիի խն­դ­րան­քով Է. Նալ­բանդ­յա­նը ներ­կա­­յաց­րել է նաեւ ար­ցախ­յան հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման գոր­ծ­­ըն­­թա­ցը:

Նա­խա­րար Նալ­բան­դ­­յա­նը նա­խա­գահ Ահ­մա­դի­նե­ջա­դին է փո­խան­ցել է ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նի ու­ղեր­ձը:

Քն­­­ն­­ար­կվել են հա­­մա­տեղ տն­­տե­­­սա­կան ծրա­գ­­րե­­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը, Հա­յաս­տան-Ի­րան բար­ձ­­րա­­վոլտ է­լեկտ­րա­հա­ղորդ­ման եր­րորդ գծի, Ա­րաքս գե­տի վրա հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­ի, նավ­թամ­թերք­ա­տար խո­ղո­վա­կա­շա­րի,  Ի­ր­­ան-Հա­յաս­տան եր­կաթգ­ծի կա­ռուց­ման նա­խագ­ծե­րը: Նշ­­վել է, որ երկ­կողմ առ­եւ­­տ­­րա­տն­­տե­­սա­կան հա­­րա­­բե­րութ­­յուն­­նե­րը զար­գաց­նե­լու հա­մար լավ հն­­ա­րա­վո­րու­թ­­յուն­ներ կան եւ անհ­րա­ժեշտ է դր­­անք եւս օգ­տա­գոր­ծել:

Ի­րա­նա­կան կող­մը հա­վաս­տել է, որ Հա­յաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նում կա­րե­ւոր դիրք ու­նե­ցող եր­կիր է եւ անդ­րա­դառ­նա­լով ԼՂ ­հա­­կա­մար­տութ­յա­նը, նշել է, որ Ի­րանն ա­ջակ­ցում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը: Հայ-ի­րա­նա­կան տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թ­­յուն­նե­րը կա­րե­ւոր­վել են եւ երկ­­կող­մա­նի հա­մա­ձայ­նութ­յուն կա ջան­քեր գոր­ծադ­րե­լու, որ­պես­զի երկ­կողմ ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան ծա­վալ­ներն ա­վե­լա­նան: Ի­րա­պես ար­ցախ­յան հար­­ցում Ի­րա­նի հա­վա­սա­րակշռ­ված դիր­քո­րոշ­ու­մը կա­րե­ւոր է, հատ­կա­պես երբ Ադր­բե­ջա­նը պար­բե­րա­բար փոր­ձեր է ա­նում հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը նաեւ կրո­նա­կա­նաց­նե­լու:

«Իս­լա­մա­կան հա­մա­ժո­ղով»-ի ան­դամ երկր­նե­րը հա­ճախ են ան­դ­­րա­դառ­նում այս հար­ցին՝ Բաք­վի եւ Ան­կա­րա­յի ջան­­քե­րով:

Ի­րա­նի հա­մար էլ կա­րե­ւոր են վս­­տա­հե­լի գոր­ծըն­կեր եւ հա­րե­ւան Հա­յաս­տա­նի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Նախ՝ դա փոխ­շա­հա­վետ է մաս­նա­վո­րա­պես տնտե­սա­կան եւ ռազ­մա­վա­­րա­կան ա­ռում­նե­րով, հե­տո հի­մ­­նա­վո­րում է ի­րա­նա­կան իս­լա­մա­կա­նութ­յան ոչ ծայ­րա­հե­ղա­կա­նու­թ­­յու­նը, քան­զի Թեհ­րա­նը տուրք չի տա­լիս մահ­մե­դա­կան եր­կիր հա­մար­վող Ադր­բե­ջա­նի իս­լա­մա­կան խա­ղե­րին եւ հա­վա­­սա­րակշռ­ված քա­ղա­քա­կա­նու­թ­­յուն է վա­րում քրի­ս­­տո­նեա­կան եւ մահ­մե­դա­կան հա­­­ր­­ե­ւան երկր­նե­րի հա­կա­մար­տու­թ­­յու­նում:

Հա­յաս­տա­նի եւ Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը քննար­կել են միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը, ո­րի հա­ջորդ նիս­տը նա­խա­տես­ված է անց­կաց­նել ամ­ռա­նը՝ Ե­րե­ւա­նում: Հատ­կա­պես կա­րե­ւոր­վում է եր­կու երկր­նե­րի մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը տրանս­պոր­տի, է­ներ­գե­տի­կա­յի, մաք­սա­յին, բնա­պահ­պա­նութ­յան, կրթա­կան, ա­ռող­ջա­պա­հութ­յան, գյու­ղատն­տե­սութ­յան, մշա­­կու­թա­յին բնա­գա­վառ­նե­րում, մտքեր են փո­խա­նակ­վել ի­րա­վա-պայ­մա­նագ­րա­յին դաշ­տի ընդ­լայն­ման շուրջ:

Հայ­կա­կան կող­մի հետ բա­նա­­կ­­­ցութ­յուն­նե­րին հան­գա­մա­նա­լից քն­­նարկ­ման ա­ռար­կա են դար­ձել մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գի մի շարք հար­ցեր: Հայ նա­խա­րա­րին ներ­կա­­յաց­վել են Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գ­­րի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րի վեր­ջին զար­գա­ցում­նե­րը, նշվել է, որ  վեր­ջին հան­դիպ­մա­նը դրա­կան մի­տում է ար­ձա­նագր­վել եւ պետք է դա պահ­պան­ել, ամ­րապնդ­ել մա­յի­սին Բաղ­դա­դում նա­խա­տես­ված հան­դիպ­մա­նը:

ՀՀ­ ԱԳ նա­խա­րա­րը հան­դի­պել է նաեւ Թեհ­րա­նի Հա­յոց Թե­մի ա­ռաջ­նորդ Սե­պուհ ար­քե­պիս­կո­պոս Սարգս­յա­նի եւ հա­մայն­քա­յին կա­­ռույց­նե­րի մի շարք ղե­կա­վար­նե­րի հետ:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

Ո՞ւմ ­դեմ է զի­նոմ Ադր­բե­ջա­նին Իս­րա­յե­լը

 

Իս­րա­յե­լա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սպառ­նում են Ի­րա­նի ազ­գա­յին շա­հե­րին. այս մա­սին հայտ­նել է ի­րա­նա­կան ՖԱՐ­Ս լ­րատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը: Նշվում է, որ ռազ­մա­կան, անվ­տան­գութ­յան, տե­ղե­կատ­վութ­յան, ինչ­պես նաեւ տնտե­սութ­յան այլ ո­լորտ­նե­րում Ադր­բե­ջա­նի ու Իս­րա­յե­լի մի­ջեւ առ­կա ան­նա­խա­դեպ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն Ի­րա­նի պաշ­տոն­յա­նե­րը հա­մա­րում են սպառ­նա­լիք՝ ուղղ­ված Ի­րա­նի ազ­գա­յին շա­հե­րին:

Ներ­կա­յաց­վել են այն գոր­ծոն­նե­րը, թե  Իս­րա­յե­լը հա­րավ­կով­կաս­յան ե­րեք երկր­նե­րից ին­չու է հատ­կա­պես ընտ­րել Ադր­բե­ջա­նին: «Ի­րա­նա-իս­րա­յե­լա­կան թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում Իս­րա­յե­լը փոր­ձում է ա­մեն կերպ հաս­տատ­վել Ի­րա­նի հյու­­սի­սա­յին սահ­ման­նե­րում: Վրաս­տանն ընդ­հա­նուր ցա­մա­քա­յին սահ­ման չու­նի Ի­ր­­ա­նի հետ. Թբի­լի­սին ու Թել Ա­վի­վը սա­հ­­մա­նա­փակ­վում են ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լոր­տի հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ: Հա­յաս­տա­նի եւ Ի­րա­նի չա­փա­զանց մոտ ու ա­վան­դա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­ցա­ռում են Ե­րե­ւա­նի ու Թել Ա­վի­վի մի­ջեւ լուրջ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը: Եվ նման պայ­ման­նե­րում ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը Ադր­բե­ջա­նն­ է, ո­րը Կաս­պից ծո­վի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի, Ի­րա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ու­նե­ցած տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի եւ մի շարք այլ գոր­ծոն­նե­րի պատ­ճա­ռով Ի­րա­նի հետ հա­մե­մա­տա­բար սա­ռը, եր­բեմն լար­ված հա­րա­բե­րութ­յուն­ներ է ու­նե­ցել վեր­ջին 20 տար­վա ըն­թաց­քու­մ»,- նշել է ՖԱՐՍ-ը: Վստա­հա­բար «մի շարք այլ գոր­ծոն­նե­րի» մեջ մտնում է նաեւ ադր­բե­ջա­նա­կան ծա­վա­լա­պաշ­տութ­յու­նը, սին «մեծ Ադր­բե­ջա­նի» ե­րա­զան­քը:

Ա­ռա­վել հստակ լի­նե­լու հա­մար նշենք, որ Ադր­բե­ջա­նը կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող «Սի­տալ­չա­յ« ռազ­մա­բա­զան հանձ­նել է Իս­րա­յե­լի տնօ­րին­մա­նը: Իս­րա­յե­լի հա­տ­­կաց­րած 1,5 մի­լիարդ դո­լար գու­մա­րով վեր­­ջերս վե­րա­նո­րոգ­վել է Բա­քվից 50 կմ ­հե­ռա­վո­րութ­յան վրա գտնվող այդ ռազ­մա­բա­զան, որ­տեղ տե­ղա­կայ­ված են ժա­մա­նա­կա­կից ուղ­ղա­թիռ­ներ, ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­ներ: Բա­ցի այդ՝ սույն ռազ­մա­բա­զան օժտ­ված է այն­պի­սի ռա­դա­րա­յին հա­մա­կար­գով, որն ըն­դու­նակ է բա­լիս­տիկ հրթիռ­նե­րը ճա­նա­չել մին­չեւ 500 կմ ­հե­ռա­վո­րութ­յան վրա:
Ի­րա­նա­կան կող­մը, կաս­կա­ծի տակ դնե­լով վե­րոնշ­յալ ռազ­մա­բա­զա­յի առն­չութ­յամբ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յաց­րած պար­զա­բա­նում­նե­րը, նշել է. «Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րում է, որ այդ ռազ­մա­բա­զան օգ­տա­գործ­վե­լու է Լե­ռա­յին Ղա­րա­բա­ղի դեմ պա­տե­րազ­մում, սա­կայն խնդիրն այն է, որ «Սի­տալ­չա­յ» ռա­զ­­մա­բա­զա­յում տե­ղա­կայ­ված ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի թռիչ­քի տա­րա­ծութ­յու­նը 5-6 ան­գամ գե­րա­զան­ցում է Հա­յաս­տա­նի հետ ու­նե­ցած սահ­մա­նը, ուս­տի դրանք հա­րեւ­ան այլ երկր­նե­րի պա­րա­գա­յում եւս կա­րող են օգ­տա­գործ­վել: ­Ի­րա­նա­կան զլմ-­նե­րը հայտ­նում են, որ Իս­րա­յե­լի ԱԳ նա­խա­րա­րը Բա­քու այ­ցի ըն­թաց­քում թեեւ ուղ­ղա­կիո­րեն չի անդ­րա­դար­ձել Ադր­բե­ջա­նի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի հար­ցին, սա­կայն փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, Բա­քու այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­­յան­նե­րի վար­ձա­կա­լութ­յան հար­ցի շուրջ խորհր­դակ­ցութ­յուն­ներ անց­կաց­նելն է:

Վեր­ջերս Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ 1,6 մի­լիարդ դո­լա­րի ռազ­մա­կան գոր­ծար­քի կնքու­մից հե­տո, երբ Ի­րա­նում Ադր­բե­ջա­նի դես­պան Ջա­վան­շիր Ա­խուն­դո­վը վե­րոնշ­յա­լի շուրջ պար­զա­բա­նում­ներ տա­լու նպա­տա­կով կանչ­վեց ԱԳՆ, ի պա­տաս­խան ի­րա­նա­կան կող­մի հար­ցադ­րում­նե­րի, Ադր­բե­ջա­նի դես­պա­նը պատ­ճա­ռա­բա­նել էր, թե Իս­րա­յե­լից ձեռք բեր­ված ռազ­մա­տեխ­նի­կան եւս Ադր­բե­ջա­նը նպա­տակ ու­նի ­գոր­ծադ­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ: Չնա­յած Ա­դր­­բե­ջա­նի դես­պա­նի՝ Ի­րա­նի ԱԳՆ-ում տ­­ված պար­զա­բա­նում­նե­րին՝ ԻԻՀ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը պնդել էր, որ Իս­րա­յելն Ա­դր­­բե­ջա­նի տա­րածքն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գոր­­ծա­ծում է Ի­րա­նի դեմ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով:

Իսկ մենք, կար­ծում ենք, ՀՀ­ ԱԳՆ-ն­ եւս հար­ցում­ներ պի­տի ա­նի, բայց դրանք ուղ­ղել է պետք պաշ­տո­նա­կան Թել Ա­վի­վի կող­մը… Ե­թե այս ա­մե­նը Հա­յաս­տա­նի դեմ չի ուղղ­ված, ա­պա ի՞նչ վս­տա­հութ­յուն կա­րող է ներշն­չել իս­րա­յե­լա­կան կող­մը, ե­թե ան­գամ Ան­կա­րան վստահ չէ Բաք­վի հե­տա­գա քայ­լե­րի վրա:

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

* * *

Իս­րա­յե­լը տե­ղե­կաց­րել է Լի­բա­նա­նին, որ մտա­դիր է իս­րա­յե­լա-­լի­բա­նան­յան սահ­մա­նի ո­րոշ հատ­ված­նե­րում բա­ժա­նող պատ կա­ռու­ցել՝ երկ­րի հյու­սի­սում գտնվող Մե­տու­լա քա­ղա­քը պաշտ­պա­նե­լու հա­մար: Ըստ նա­խա­տես­վա­ծի՝ պա­տի բարձ­րութ­յու­նը կլի­նի 10 մետր, իսկ եր­կա­րութ­յու­նը՝ 2 կմ: Պա­տի կա­ռու­ցու­մը կսկսվի հա­ջորդ շա­բաթ: Իս­րա­յե­լի պաշ­տոն­յա­նե­րը հույս ու­նեն, որ դա կկան­խի բա­խում­նե­րը Լի­բա­նա­նի եւ Իս­րա­յե­լի սահ­մա­նա­պահ ու­ժե­րի մի­ջեւ:

Հի­շեց­նենք, որ Ադր­բե­ջանն էլ մի ժա­մա­նակ հայ­տա­րա­րել էր, թե պատ է կա­ռու­­ցե­լու հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տութ­յան գո­տու եր­կայն­քով, ին­չը թե­րեւս միայն ծաղր­վեց: Հի­մա հաս­կա­նա­լի է, թե Բաք­վի դա­սե­րը որ­տեղ են գրվում…

 

Վտանգ՝ բազ­մա­դեմ, բայ­ցեւ՝ միա­դեմ

 

Ադր­բե­ջա­նի ՆԳ ­մար­մին­նե­րից ար­տա­հո­սած տե­ղե­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, ա­միս­ներ ա­ռաջ մոտ 100 բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­ներ են հա­տել Թուր­քիա­յի ու Վրաս­տա­նի Սար­փի սահ­մա­նա­կե­տը եւ ե­կել են Ադր­բե­ջան: Այդ ավ­տո­մե­քե­նա­ներն ան­ցել են «Կար­միր կա­մուր­ջ» կոչ­ված ան­ցա­կե­տով:

«Pia.az»-ի աղբ­յու­րը հայտ­նել է, որ բեռ­նա­տար­նե­րում Թուր­քիա­յի տար­բեր շրջան­նե­րից քուրդ ըն­տա­նիք­ներ են ե­ղել, ո­րոնք վրա­ցա­կան սահ­մա­նա­պահ­նե­րին ա­սել են, թե Ադր­բե­ջան են մեկ­նում՝ դաշ­տա­յին աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու հա­մար: Ի­րա­կա­նում Թուր­քիա­յում քրդե­րը նման կերպ տե­ղա­փոխ­վում են ե­ղա­նա­կա­յին դաշ­տա­յին աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար, սա­կայն սա ա­ռա­ջին դեպքն էր, երբ այդ նպա­­տա­կով նրանք զանգ­վա­ծա­բար ան­ցել են երկ­րի սահ­մա­նը: Բայց ի­րա­կա­նում դա պատր­վակ է, եւ քուրդ ըն­տա­նիք­ներն Ադր­բե­ջան են ժա­մա­նել ու մշտա­կան բնա­կութ­յուն հաս­տա­տե­լ:

Նշենք, որ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում վեր­ջերս հա­ճա­խա­կիա­ցել են Ադր­բե­ջա­նի թա­­լի­շաբ­նակ հա­րա­վա­յին շրջան­նե­րը քր­­դե­­րով բնա­կեց­նե­լու դեպ­քե­րը, ինչ­պես փոր­­ձում են ներ­կա­յումս թուրք-մեց­խեթ­նե­րով բնա­կեց­նել Ջա­վախ­քը…

Մի քա­նի տասն­յակ քուրդ ըն­տա­նիք­ներ ար­դեն բնա­կեց­վել են Լեն­քո­րա­նի շրջա­նում եւ ժո­ղովր­դա­գրա­կան պա­տ­­կե­րի փո­փոխ­ման փորձ է ար­վում: Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, որ առ այ­սօր խոս­վում է Հեյ­դար Ա­լիե­ւի քր­­դա­կան ծագ­ման մա­սին, ա­պա գու­ցե այլ նպա­­տակ­ներ եւս ի հայտ գան…

Հե­տաքր­քիր է, որ այն ժա­նա­մա­կա­հատ­վա­ծում, երբ քրդե­րը Թուր­քիա­յից Ադր­բե­ջան էին տե­ղա­փոխ­վում, զին­ված բա­խում­ներ ե­ղան Ի­րա­նի հյու­սիս-ա­րեւ­մուտ­քի քր­­դաբ­նակ շրջան­նե­րում. Ի­րա­նի Ա­րեւմտ­յան Ա­զար­բայ­ջան նա­հան­գի հա­րա­վում, Քոր­դես­թան նա­հան­գի հյու­սի­սում, ի­րա­նա-ի­րաք­յան սահ­­մա­նին գտնվող Սար­դաշտ շրջա­նում: Քրդերն այ­սօր էլ ակ­տիվ են Ի­րա­նում, Ի­րա­քում եւ Սի­րիա­յում:

Փաս­տո­րեն, Բա­քուն ոչ միայն Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի հաշ­վին է ե­րա­զում սար­քել «Մեծ Ադր­բե­ջան», այ­լեւ՝ Ի­րա­նի ադր­բե­ջա­նաբ­նակ շրջան­նե­րի, հի­մա նաեւ՝ Ի­րա­նի քր­­դաբ­նակ շրջան­նե­րի հաշ­վին…

 

Ար­ման Դավթ­յան

 

«Լու­սանցք» թիվ 16 (237), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.