Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…
Սեփ. լրատվություն
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հարսանեկան փլավ
Բաղադրությունը
Բրինձ – 400 գ
հալած յուղ – 125 գ
ծիրանաչիր – 125 գ
չամիչ – 120 գ
սեւ սալոչաչիր – 120 գ
նուշ – 120 գ
մեղր – 120 գ
աղ եւ դարչին՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրինձը եռացնել: Պատրաստել քամովի փլավ:
Նուշը դնել եռման ջրի մեջ, թողնել 10 րոպե, կեղեւը հեռացնել, 2 կես անել:
Ծիրանաչիրը, սալորաչիրը, չամիչը լվանալ:
Մեղրը ջրով բացել 1/1 հարաբերակցությամբ:
Չորացրած միրգը յուղով տապակել, վրան լցնել մեղրաջուրը: Թողնել մի քիչ եռա, բրնձե փլավը լցնել սպասքի մեջ, մեջտեղը փոս անել եւ մեջը լցնել չիրը, չամիչը, նուշը ու համեմել դարչինով եւ հրամցնել:
Ուրախ տրամադրություն Ձեզ եւ բարի՛ ախորժակ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ազգային առաջնությունում անպարտելիներ չկան
ՀՀ ֆուտբոլի 2012-13թթ. առաջնությունում բոլոր թիմերն էլ պարտություն ունեցան: 7-րդ փուլի խաղում միանձնյա առաջատար Երեւանի «Միկա»-ն սեփական հարկի տակ անսպասելի զիջեց Կապանի «Գանձասար»-ին՝ 0:1, եւ կրեց առաջին պարտությունը: Այս տարվա գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում 2:1 հաղթեց Դիլիջանի «Իմպուլս»-ին՝ ինչպես գավաթային եզրափակիչ հանդիպմանը: Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս պարտության մատնեց Երեւանի «Արարատ»-ին՝ 3:2: 2011թ. Հայաստանի չեմպիոն «Ուլիս»-ը դեռ միավորներ է կորցնում՝ այս անգամ սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Բանանց»-ի հետ: 6-րդ փուլի հետաձգված խաղում Կապանի «Գանձասար»-ը սեփական հարկի տակ պարտվեց Գյումրիի «Շիրակ»-ին՝ 1:2, իսկ «Ուլիս»-ը զիջեց Դիլիջանի «Իմպուլս»-ին՝ 0:1: Աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն, 2-րդ եւ 3-րդ տեղերում են «Շիրակ»-ն ու «Իմպուլս»-ը:
Նոր օլիմպիական ուղեգրեր ունեցանք
Հայաստանը առաջիկա օլիմպիական խաղերում կներկայացնի 7 ըմբիշ: Ազատ ոճում հանդես կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ) եւ Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ): Ցավոք, Սոֆիայի վարկանիշային միջազգային մրցաշարին հաջորդած Չինաստանի եւ Ֆինլանդիայի համանուն ստուգատեսներում մեր հավաքականի տղաներից ոչ մեկին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել:
Իսկ ահա հունահռոմեական ոճի ըմբիշ , 2010թ. աշխարհի երտասարդական առաջնության մրցանակակիր, երեւանցի Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ) ֆիննական ստուգատեսում գերազանցեց սպասելիքները: Նա գետնեց բելառուսցի Էմիր Ամզաեւին, ուկրաինացի Ալան Օզակաեւին եւ ռուսաստանցի օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Իսլամ Ալբիեւին, մտավ եզրափակիչ, բավարարվեց 2-րդ տեղով եւ արժանացավ Լոնդոնի խաղերին մասնակցելու իրավունքին: Մինչ այդ նման պատվի էին արժանացել նրա թիմակիցներ Արսեն Ջուֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը:
Եվրոպայի գավաթի միակ մրցանակը
ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված էին 6 մարզիկներ: Հաջող հանդես եկավ միայն Ալբերտ Մկրտչյանը, ով տանելով 5 հաղթանակ եւ կրելով 1 պարտություն՝ գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Մեր հավաքականը վերջին նախապատրաստական մարզումներն է անցկացնում՝ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնությունում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մասնակցում է Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք ԱՄՆ-ի առաջնությանը: Նրա մրցակիցները կլինեն 11 գրոսմայստերներ, մասնավորապես՝ Նակամուրան, Կամսկին, Օնիշչուկը, Սեյրավանը: Իսկ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը մասնակցում է Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի կանանց առաջնությանը: Նրա մրցակիցների մեջ են գրոսմայստերներ Զատոնսկիխը, Կրաշը, Ֆոյշորը, Բագինսկայտեն:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



