Մերձավոր Արեւելքն ու Կովկասը շարունակում են մնալ համաշխարհային լարումների կենտրոն…
Չնայած որոշակի կարգավորումներին, Սիրիայի հարցը եւս պայթյունավտանգ է եւ նույնպես կարող է տարածաշրջանային լուրջ խնդիրներ առաջացնել: Եթե չլինեին Ռուսաստանի ու Չինաստանի երկու անգամ արգելափակումները, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական բանաձեւերը ավելի կտրուկ ձեւակերպումներ կստանային: Սիրիական խնդիրը կարող է վերազարթնեցնել նաեւ քրդական հարցը, հատկապե թուրք-քրդական հակասությունները, ինչպեսեւ՝ իսրայելա-պաղեստինյան («Համաս»-ի հետ) եւ իսրայելա-լիբանանյան («Հեզբալլահ»-ի հետ) հակամարտությունները:
Սիրիայի ընդդիմությունը դեռ պատրաստ չէ երկխոսության, ինչն էլ բորբոքում է իշխանություններին եւ մղում պատասխան քայլերի: Եթե նախկինում լիովին ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող Արաբական լիգայի ներկայացուցիչներն էին փորձում դիտորդական առաքելության անվան տակ համաշխարհային հանրությանն ու զլմ-ներին ապահովել Սիրիայի վարչակազմի «դաժանություններն ու ընդդիմության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերով», ապա այժմ իրադրությունը վերահսկում եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հավաստի ու իրական տեղեկություններ են հաղորդում միջազգային դիտորդները, որոնց կազմում են նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացուցիչները:
Թուրքիայի պլանը եւս ձախողվեց, որով նախատեսում էր Սիրիայից փախստականների ներհոսք Թուրքիա՝ մինչեւ 20 հազար մարդ, փախստական ճամբարներում ընդդիմության զինված խմբավորումների ձեւավորում պետք է լիներ եւ միջազգային հանրության մակարդակով Սիրիայի իշխանության նկատմամբ անվստահություն ու լիակատար մեկուսացում պիտի իրականացվեր:
Դրանից հետո Անկարան հույս ուներ, որ ռազմական միջամտության համար ճանապարհը բաց է:
Արաբական երկրները նույնպես անհանգստացած են եւ Բաղդադում հավաքված ԱՊԼ-ի գագաթաժողովի մասնակցիների շարքում էր անգամ Քուվեյթի էմիրը, ով 1990թ. Սադամ Հոսեյնի զորքերի ռազմական ներխուժումից ի վեր առաջին անգամ է այցելել Իրաք:
Չի խաղաղվում նաեւ Աֆղանստանը: Այս երկիրը տասնամյակներ շարունակ պատերազմների ու հակամարտությունների մեջ է: Անգամ խորհրդային տարիներին այնտեղ խաղաղ չէր, իսկ այժմ՝ առավել եւս: Մայրաքաղաք Քաբուլում տեղեկայված են ՆԱՏՕ-ի ուժերը, սակա
յն սա եւս չի խոչընդոտում ահաբեկչական գործողություններին:
Վերջերս անգամ պայթյուններ են տեղի ունեցել ԱՄՆ, ՌԴ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ: «Թալիբան» շարժումն է նախաձեռնում ռազմական հարձակումները: Աֆղանստանում գտնվում է նաեւ հայկական զորախումբը, սակայն նրանք տեղակայված են Քունդուզում եւ ապահովում են այնտեղի օդանավակայանի անվտանգությունը:
Անհանգստություններ կան նաեւ Պակիստանում եւ Թուրքիայում, որտեղ դեռեւս զինվորական բարձրաստիճան սպաներ են ձերբակալվում: Հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես առկա է, եւ տարածաշրջանի պայթյունավտանգ գործոններից մեկն է Արցախի հարցը: Իսկ Ջավախքի հարցը սրացումներ կբերի հայ-վրացական հարաբերություններում, ինչը կարող է վերստին՝ ռուս-վրացականի վերածվել նաեւ: Հետաքրքիր է, որ Նախիջեւանի հարցն էլ կարող է գործոն դառնալ: ԻԻՀ Մեջլիսի որոշ պատգամավորներ կարծում են, որ պետք է վերանայել Նախիջեւանի նկատմամբ քաղաքականությունը, ինչը պատասխան կլինի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս կնքված ռազմական համագործակցությանը:
Մերձավոր Արեւելքն ու Կովկասը շարունակում են մնալ համաշխարհային լարումների կենտրոն, որտեղ նախաձեռնվում են նաեւ աշխարհի վերաձեւումները եւ քաղաքակրթական համակարգերը:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



