Ա. Ամարյանի պնդմամբ՝ նրանց հովիվներն իրենց հետեւորդների ձայները վաճառել էին 4-5 տարբեր կուսակցությունների. «Խարիզմատների եկեղեցու բոլոր կառույցների հետեւորդները վաճառել են իրենց ձայները: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա 350 հազ. աղանդավոր, որից 100-150 հազ.-ը՝ քայքայիչ, իսկ 200 հազ-ը ամենավտանգավոր ազդեցությամբ աղանդավորներ են: Այս թիվը հեշտորեն կարող է ապահովել նրանց մուտքը ԱԺ»:
Ըստ Ա. Ամարյանի հավաստման, աղանդավորական կազմակերպությունների մասնակցությունը ընտրություններին նախորդ տարիներին էլ որոշիչ է եղել: «Եթե մենք հիշենք նախորդ ընտրությունները, մի կուսակցություն անցավ Աժ, ոչ մեկը չէր կարողանում հասկանալ, թե ինչպես դա նրան հաջողվեց: Այս վերջերս էլ աղանդավորների կողմից հայտարարություն է եղել, որ նրանք նորից սատարում են նույն կառույցին: Այսօրվա դրությամբ ամեն ինչ խառն է, բայց ընտրությունների նախորդ՝ լռության օրը ես, կարող է, բացահայտեմ այդ կուսակցությունների անունները»,- ասել էր «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն»-ի նախագահը: Եվ մենք դեռ սպասում ենք բացահայտումներին, չնայած գրեթե հասկանալի է…
Իսկ հայր Թովմա աբեղա Խաչատրյանը հայտնել է, որ ի տարբերություն աղանդավորների, Հայ առաքելական եկեղեցին պիտի եւ միշտ չեզոք է. «Բնականաբար, մեր մասնակցությունը ընտրություններում անհրաժեշտ է, բայց այն միայն կոչերի, քարոզների տեսքով պետք է լինի, որ ամեն ինչ խաղաղ, արդար ու առանց թշնամանքի անցնի: Բայց մենք չենք քարոզում որեւէ կուսակցության, նման առաջարկ անձամբ ես չեմ ստացել»:
Արման Դավթյան
Անքննելի մեկ այլ գործ
Օրերս շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ անդամները կապ ունեն մայիսի 8-ին մի խումբ երիտասարդների կողմից DIY ակումբի պայթեցման գործի հետ: Այս մասին ասել է ակումբի տնօրեն Ծոմակը՝ Ա. Օգանեզովան, ով այդ համոզմանն է եկել նաեւ այն բանից հետո, երբ ոստիկանության ձերբակալած երիտասարդներից մեկի՝ Արամեի համար սահմանված 1 մլն դրամ գրավը վճարել են ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը: Արծվիկ Մինասյանն էլ իր հայտարարությունն արեց: Կտեսնենք՝ քննության վերջում ինչ կասեն իրավապահները: Մենք, սակայն, մի փաստի կանդրադառնանք:
Վիոլետ Գրիգորյանը, ով, ասում են, թե բանաստեղծուհի է, եւ ում չգիտես ինչու պտտեցնում են բոլոր հեռուստաալիքներով չգիտես ինչ արժանիքի համար, ակումբի դեպքի առիթով ասել էր. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, որովհետեւ Փարաջանովը նույնպես համասեռամոլ էր»:
Պահո՜, ինչու՞ է նա հաստատում, որ ակումբը ա՛յդ պատճառով է պայթեցվել: Այն դեպքում, երբ ակումբի տնօրենը պնդում է, որ ակումբը համասեռականների ակումբ չի եղել…
Ի դեպ, «բանաստեղծուհին» (չակերտներով եմ գրում, քանզի ինձ համար բանաստեղծությունը բոլորովին այլ արժեք է) նաեւ հավելել է, որ «պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք»:
Նախ՝ յուրաքանչյուր ոք, թեկուզ եւ «բանաստեղծուհիները», պարտավոր են բառի հարգն իմանալու, առավելեւս՝ անտեղի զուգահեռներ չանցկացնելու եւ ասելու ոչ թե այն, ինչն ընդունված է բոլորի կողմից, այլ՝ ճշմարտությունը: Բայց դե, կարծում եմ, նա ժամանակ չունի Փարաջանովի ուսումնասիրության (խորհրդային պրոպագանդայից դուրս) վրա վատնելու… Սա էլ թողնենք մի կողմ:
Իսկ ընդհանրապես մի բան է ճիշտ՝ որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք: Բայց չգիտես ինչու «քաղաքացի» ասելով հասկանում են միայն համասեռամոլներին: Իսկ երբ այս փոքրամասնությունները երեւանյան կոմայգին զավթել են ու ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, բառիս բուն իմաստով, դուրս շպրտել այնտեղից, բան ասող չկա: Ի՜նչ է, ոչ համասեռամոլը իրավունքներ չունի՞: Մարդը սոցիալական վատ պայմաններից ելնելով ինքնահրկիզվում, ինքնասպանվում է, հե՜չ, խոսացող չկա, մի համասեռամոլի շեղակի աչքով ես նայում, հարայ-հրոց են գցում:
«Լուսանցք»-ը կոմայգու խնդրին անդրադարձել էր, հոդվածաշարը ուղարկել պատկան մարմիններին, որոնք գրությամբ հավաստել էին, թե խնդիրը քննարկման փուլում է: Ասել ենք, չենք կասկածում: Թե ինչպես ու ինչ կարգի քննարկումներ են, պարզ չէ, բայց փաստ է, որ փոքրամասնությունները դեռ օգտվում են՝ խախտելով մեծամասնությունների իրավունքները…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



