«Բազմազանության շքերթ»-ը բազմազան էլ միջադեպեր ծնեց: Զայրացած երիտասարդները տեղի չտալով «բազմազանության» բացականչություններին եւ ոստիկանական դիմադրությանը, երթով շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Աբովյան փողոց՝ Նկարիչների միություն, որտեղ ցուցահանդես էր կազմակերպվել, եւ խոչընդոտել են այն: Ոստիկանությունը, որն անընդհատ երթի կամ շքերթի մեջ լինելով փորձում էր կանխել ավելի մեծ բախումները, ստիպված է եղել կանգնել միության մուտքի մոտ, որպեսզի միջոցառումը չխոչընդոտվի: Սակայն Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշել է, որ համասեռական թեմայով որեւէ բան չի կազմակերպվել այդ ցուցահանդեսին եւ զարմացած է այս աղմուկից, քանզի ինքն էլ չի ընդունում այդ փոքրամասնությանը:
Հանրության այս բողոքի ալիքը, որտեղ առաջատարը երիտասարդներն էին, ապացուցում է, որ մեզանում օտարահաճությունն ու օտարամոլությունը ավելի են սպառնում Հայաստանին, հայության նպատակների իրականացմանը: Ազգը, ազգային մարդը չի կարող համակերպվել այս վիճակին:
Հետաքրքիր մի հետազոտություն կա, ԱՄՆ-ի Մասաչուսեթս համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակամորթ երեխաների մոտ ռասիստական կողմնորոշումն ի հայտ է գալիս 9 ամսականում. այս մասին գրել է «Daily Mail»-ը: Հետազոտությունում ներգրավված են եղել 5-9 ամսական 48 երեխա՝ Կովկասից: Նրանց բաժանել են 2 տարբեր խմբերի եւ ցուցադրել սեւամաշկ ու սպիտակամաշկ մարդկանց լուսանկարներ: Պարզվել է, որ 5 ամսական երեխաները միեւնույն կերպ են արձագանքել թե՛ սեւամաշկների, թե՛ սպիտակամաշկների լուսանկարներին: Սակայն, պատկերն այլ է 9 ամսական երեխաների դեպքում: Նրանք սեւամաշկների նկարին նայելիս սկսել են լաց լինել եւ անհանգիստ շարժումներ անել, սակայն սպիտակամաշկների նկարներին նայելիս բոլորովին այլ կերպ են արձագանքել՝ լացի փոխարեն ծիծաղել եւ ուրախության նշաններ են դրսեւորել: «Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել ռասիստական եւ կողմնորոշման ի հայտ գալու ժամանակը՝ հետագայում դրանք վերացնելու նպատակով»,- ասել է ուսումնասիրության մասնակից գիտնականներից մեկը:
Ստացվում է՝ մարդն ի բնե ինքնապաշտպանական թաղանթ ունի եւ անգամ ենթագիտակցորեն է դա կիրառում: Ուստի՝ ազգայնականներին կամ նվիրյալ հայերին ֆաշիստ կամ ռասիստ ասողները հաստատ գենախեղումներ ունեն, որ «չեն տեղավորվում» ժողովրդավար հիշյալ համալսարանի գիտնականների ուսումնասիրություններում:…
Իսկ գենախեղվածները գենակիրներին վերացնելու համար պետք է մարդկության մեծ մասի նորածիններին… պարզապես սպանեն: Ահա թե ինչ պետք է անեն «ընդդեմ ռասիզմի» հետեւորդները… Ու եթե մենք նրանց այդ հնարավորությունը տանք՝ կանեն:
Նարե Մշեցյան
* * *
Արվեստ է, թե արհեստ, միեւնույնն է, չի՛ ընդունվելու
Պոռնիկ, բայց դե՝ պրոֆեսիոնալ
Իսպանիայի Վալենսիա քաղաքում դասընթացներ են բացվել նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ մարմնավաճառ, ավելի պարզ՝ պոռնիկ: Կուրսերի ընթացքում սովորողներն ստանում են տեսական ու գործնական գիտելիքներ ընդամենը 100 եվրոյով (Թուրքիա եւ Էմիրաթներ մեկնողների ականջը խուլ): Դասընթացի ավարտին տրվում է պրոֆեսիոնալ մարմնավաճառի հավաստագիր՝ աշխատանքով ապահովման երաշխավորագրով:
Ինչպես տեղեկացնում է «ladynews.com.ua»-
ն, նախաձեռնության հեղինակները վստահ են, որ մարմնավաճառությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայման է սեքսի պատմությունն ու դրա հետ կապված սահմանադրական կետերն իմանալը: Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, չկա նաեւ տարիքային սահմանափակում: Երեւի մի օր էլ սրանք կմիանան «բազմազանության շքերթ»-ին:
Սեռախեղումը հայկական հիվանդություն չէ
2009-10թթ. «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հկ-ն Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում անցկացրել է «Մենք եւ մեր իրավունքները» սոցիոլոգիական հետազոտություն, բացահայտելու ԼԳԲՏ համայնքի խնդիրները (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր): Հարցմանը մասնակցել է 1156 քաղաքացի, իսկ սոցիոլոգիական հետազտությանը 2011թ. հաջորդել է նաեւ իրավիճակի իրավական վերլուծություն: Զլմ-ների համար կազմակերպած սեմինարի ժամանակ հկ ներկայացուցիչ Սեւակ Կիրակոսյանը ներկայացրեց այդ երկու փուլային աշխատանքի արդյունքները:
Պարզվել է, որ Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ խնդիրների են բախվում գրեթե բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատանքի վայրում, նաեւ՝ զլմ-ներում.- լրատվամիջոցները երբեմն իրենց գործունեությամբ խորացնում են կարծրատիպերը ու ամրապնդում նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ: Ինչ վերաբերվում է հարցվածներին, ապա մարդիկ, դարձյալ ըստ նշված հկ-ի, «չեն կարող իրենց վարքը ճիշտ կառուցել ԼԳԲՏ անձանց նկատմամբ, քանի որ չունեն համապատասխան գիտելիք եւ սրա արդյունքում տեղի է ունենում օտարում»:
Կարծում են՝ խնդրի լուծման բանալուն, այն է՝ խտրականության նվազեցմանը, կարելի է հասնել իրազեկման եւ կրթության ճանապարհով: Մինչդեռ պարզապես պետք է քաջություն ունենալ եւ խոստովանել, որ հայերը չե՜ն սիրում լեսբուհի-գեյ-բիսեքսուալ-տրանսգենդեր եւ նմանատիպ դրսեւորումներին ու՝ վերջ: Չե՜ն սիրում եւ չեն ընդունում, ինչ կա չհասկանալու եւ դեռ հարց է, թե ով ում պետք է կրթի:
Հետազոտության արդյունքներով ահա թե ինչպե՞ս է հասարակությունն ընկալում նույնասեռականությունը. 18,6%-ը կարծում է, որ դա հիվանդություն է, 12,7%-ը արեւմտյան երկրների բացասական ազդեցության հետեւանք է դա դիտարկում: Անգամ եղել են այնպիսիք՝ 9,7%, ովքեր կարծում են, թե նույնասեռականությունը ձեռքբերովի է, իսկ 9,9%-ը դրանում մեղադրում է համացանցին:
Եղել են նաեւ այլ պատասխաններ:
2,9%-ը պատասխանել է, որ դա Աստծո պատիժ է, 2,7%-ը՝ նորաձեւություն, իսկ 0,5%-ն ընդհանրապես նշել է, որ նույնասեռականությունը կախված է ծնողների առողջական վիճակից:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ պատրաստ չեք շփում ունենալ ԼԳԲՏ անձանց հետ, քաղաքացիների 72,1%-ը նշել է, որ բացասական է վերաբերում նրանց, 10,9%-ին մտահոգում է, թե այդ պարագայում ի՞նչ կմտածի իր շրջապատը իր անձի մասին, 10,6%-ն էլ արձագանքել է, թե այդպիսով փորձում է այնպես անել, որ երեւույթը չտարածվի, իսկ 6,4%-ն էլ պարզապես դատապարտելի է համարում ԼԳԲՏ անձ լինելը:
Ավելին՝ հարցվածների 87,6%-ը նշել է, որ չի օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձը: Կանայք սպասքի օգտագործման խնդրին մի քիչ ավելի մեղմ են վերաբերվում, բայց տղամարդիկ՝ ինչպես որ պետք է՝ դեմ են:
Իսկ թե ի՞նչ պետք է անի պետությունը՝ հարցին 71,5%-ը նշել է, որ պետությունը պետք է պայքարի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների դեմ եւ միայն 2,8%-ն է կարծիք հայտնել, որ պետությունը պետք է մշակի հասարակական իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրեր:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



