Որ եկեղեցականները հայտնվել էին հակահամասեռականների երթին, ոգեւորիչ էր, սակայն եկեղեցական դասը մի բան երկար պահել չի սիրում: Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, ասել է, որ ոչ թե պետք է շարունակաբար խոսել ու տարբեր մակարդակներում քննարկել կամ մեկնաբանել տեղի ունեցածը, այլ զուտ պետք է տալ օրենքով սահմանված երեւույթի ճիշտ գնահատական եւ օբյեկտիվորեն ներկայացնել պատահարները. «Անտարբերությունը եւս մեղքերից մեկն է»,- ասել է հոգեւորականը:
Լավ է, որ գոնե քահանան շեշտել է, թե Հայ առաքելական եկեղեցին հոմոսեքսուալիզմը չի ընդունում, քանի որ այն հակաաստվածային է. «Նման մարդիկ ունեն հոգեբանական խնդիրներ եւ կարիք ունեն օգնության: Մենք՝ հոգեւորականներս, նույնպես այս ուղղությամբ անելիքներ ունենք: Սակայն հոգեւորականներին համասեռամոլները չեն դիմում: Մենք կօգնենք, եթե նրանք դիմեն… Նույնը կարելի է ասել նաեւ անբարո կանանց մասին: Իհարկե, եթե նրանք գան եկեղեցի եւ անվայել պահեն իրենց, նրանց ներկայությունն անցանկալի կլինի»:
Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն այն կարծիքին է, որ «հոմոսեքսուալիզմը դեռահասության շրջանից եկող‘ սեռական բնազդի խանգարումներից է, որը բուժման կարիք չունի, բայց որոշակի կանոնների պահպանման դեպքում կարող է զսպվել»: Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհում վտանգավորը ոչ թե բուն երեւույթն է, այլ նրա քարոզչությունը. «Ամենավտանգավորը պրոպագանդան է: Չեմ կարծում, որ մեր երկրում հոմոսեքսուալիզմը սրված է: Փորձում են արհեստական սրել դրսից… հենց այդ քարոզչությանն է միտված «հոմոֆոբ» կամ «հոմոսեքսուալ մարդկանց ատող» տերմինի լայն օգտագործումը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ նրանց պաշտպանների ու համակիրների կողմից: Նման տերմինի օգտագործմամբ՝ նրանք արհեստական անջրպետ են ստեղծում եւ նպաստում հոմոսեքսուալիզմի պրոպագանդային»:
Իսկ հոգեբույժ Սամվել Սուքիասյանը վստահ է, որ որքան հանրության մեջ կարեւորվում է այս երեւույթը եւ խոսվում դրա մասին, այդքան այն տարածում է գտնում: «Ուզած, թե չուզած՝ այս երեւույթը կա նաեւ Հայաստանում: Ուղղակի նրանց պետք է ընդունեն որպես ուրիշներ: Մենք որքան մատնացույց անենք, խնդիրն այնքան գնալով սրանալու է»:
Իսկ հայ արիները ինչպես նախկինում, այսօր էլ պնդում են որ համասեռականությունը եւ մոլագարական այլ սեռական դրսեւորումները ոչ միայն հակաաստվածային, այլեւ՝ հակաարարչական են: Արարչի իրավունքները անգամ «միջազգային հանրություն» կոչված սին հազարադեմ (կամ անդեմ) զանգվածը չի կարող ձեւախեղել ու այլակերպել ամենատարբեր մոլություններով, հոգեւոր, թե սեռական՝ միեւնույնն է: Մոլագարությունները հակազգային ու հակապետական են, հակաբնական, ուստիեւ՝ մերժելի: Ամենաայլյատյացները սեռական եւ հոգեւոր փոքրամասնություններն են: Սրանք ատում են բուն ՄԱՐԴ-ուն: Մեր այսօրվա հյուրը՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ժամանակին ասում էր, որ խեղվածների համար համասեռաշեն պետք է կառուցել, որ մեզնից՝ բնական մարդկանցից հեռու հավաքվեն իրար գլխի ու իրար ինչ ուզում են անեն… մինչեւ վերանան… Սրանից էլ լավ ազատությու՞ն: Բայց չէ՜, խեղվածները գոնե հասկանում են, որ սերունդ չեն տալու եւ առանձին չեն ուզում ապրել: Կամ՝ առանձին ու՞մ կյանքը պղտորեն եւ ո՞վ այլեւս դրամաշնորհներ կտրամադրի:
Գոհար Վանեսյան
* * *
Իրավունքները բնությունից էլ պետք է իրավունք ունենան
Երբ մայիսի 8-ի առավոտյան պայթեցրեցին Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY» ակումբը, կրկին արդիականացվեց համասեռականների թեման: Սա երկու երես ունի մեր կարծիքով՝ կամ դրսի ուժերին հանգիստ չի տալիս այս եւ նմանատիպ թեմաների լռությունը, քանզի ճնշումները Հայաստանի վրա նաեւ այս ուղղությունից են սնվում, կամ երկրի ներսում գործող որոշակի ուժեր սեփական շահերն են հետապնդում: Վերջինն ինքն էլ իր հերթին երկու կողմ ունի: Մեկն այն է, որ ոմանց միջազգային դրամաշնորհները խիստ պակասել են եւ աղմուկ է պետք՝ այսպես կոչված աջակցություն, մյուսն էլ այն է, որ ոմանց պետք էր շտապ քաղաքական խնդիր լուծել՝ ԱԺ ընտրություններից հետո սասանված դիրքերն ամրապնդելու համար:
Բայց հետաքրքիր է, որ հիշյալ ծավալումներից հետո բոլորն էլ վստահ են, որ սա ատելության նշան է: Սա էլ երկու ծայր ունի, այն, որ ատելություն կա հանրության ներսում սեռամոլագարական դրսեւորումների հետ կապված, նորություն չէ, եւ մոլագարությունների դեմ հանդես եկող հանրությունը դեռ առողջ է: Մյուս ծայրում՝ իբր խեղճ ու կրակ, բայց իրականում ագրեսիվ եւ օտարահաճ մի զանգված է, որ ամեն գնով փորձում է ինչ-որ փոքրամասնության իրավունքներ փաթաթել մեծամասնության վզին: «Լուսանցք»-ն այս թեմային անդրադարձավ՝ վերնագրելով. «Երբ փոքրամասնությունները ոտնահարում են մեծամասնության իրավունքները»՝ ներկայացնելով Կոմայգու ցավալիորեն ցնցող վիճակը:
Դառնանք պայթեցմանը: Պայթյունի հեղինակները պարզվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Արագորեն նշվեց անգամ իրանահայ երիտասարդների դաշնակցական լինելը եւ ՀՅԴ-ի՝ այս գործին մասնակից լինելու համգամանքը, ինչը վերջիններս հերքեցին, բայց այդպես էլ մնացին սատարող այն երիտասարդներին, ովքեր հայտնել էին, թե գործել են ՀՅԴ-ի հետ համաձայնեցված:
Ծոմակը եւս համոզված է ՀՅԴ մասնակցության հարցում, քանի որ Թուրքիայում մասնակցելով համասեռականների շքերթին, դրանից հետո վատ վերաբերմունք է տեսել նրանց կողմից, կարծես մնացյալ քաղաքական ուժերը կամ անհատները ցնծությունից մեռել էին…
Արձագանքները միանշանակ հակասեռամոլագարական են, եւ հայ հանրությունը այս երեւույթի դեմ ընդվզում է եւ՛ Հայաստանում եւ՛ սփյուռքում: Համացանցային գրառումները եւ մարդկանց բաց նամակները դա են հավաստում վճռականորեն: Անգամ համացանցում նշվել է, թե «կարեւոր չէ, ինչ էին կամեցել երիտասարդները ասել դրանով, միանշանակ է, որ խնդրո առարկան գնալով է՛լ ավելի սուր բնույթ է ստանում մեր հանրության մեջ, որը որպես մի առանձին մարմին իր պաշտպանողական վարքն է ցուցաբերում այս հակամարդկային երեւույթի հանդեպ»: «Նշանակում է, որ այլեւս անհնար է աչք փակել ու հանդուրժողականության կոչեր անել այս արատների վերաբերյալ: Որքան շատ կամենան փոխել մեզ, այնքան ավելի հզոր հակահարվածը կլինի»,- ավելացրել են այլերը:
Այս համապատկերին մի նոր սադրանք դարձավ բազմազանության շքերթի անցկացման առաջին փորձը. մի քանի հկ-ներ մեզանում հիմա էլ փորձում են մայիսի 21-ին միջազգային օր տոնել՝ Բազմազանության օրը:
Սակայն ակնհայտ էր, որ բազմազանության այս շքերթը եւս փորձելու են գործածել օտարների վերոհիշյալ նպատակների համար: Եվ շքերթն իր հակաշքերթն ունեցավ տրամաբանորեն: Բազմաթիվ երիտասարդներ ազգային-հայրենասիրական երգերի ներքո եկան մասնակցելու շքերթին եւ հասկացնում էին, որ համասեռական բազմազանությունը հայի համար չէ, զգուշացնում էին մարդկանց. «Սրանք գալուբոյ են», «Հեռու պահեք երեխաներին», «Ոչ այլասերմանը» եւ այլն:
Հիշեցնենք, որ այդ օրը սոցիալական ցանցերում հաղորդվում էր, որ մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված «Բազմազանության երթ»-ն իրականում «գեյ շքերթ» է, քանի որ կազմակերպիչներից «PINK» (անգլերենից թարգմանաբար՝ վարդագույն) հկ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը հայտնի է որպես միասեռական: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները եւս կազմակերպիչների մեջ էին եւ չգիտես ինչու շա՜տ էին զարմացել հակահամասեռական այս ալիքից: «Գոմիկներին՝ Բաքու».- գոչում էին հայ երիտասարդները՝ նկատի ունենալով, որ այնտեղ եվրատեսիլյան «գեյ շքերթ» է լինելու, եւ թող այնտեղ նրանք ցուցադրեն իրենց բազմազանությունը:
Ի դեպ, այդ օրը հերթական հարձակումն էր արվել հիշյալ ակումբի վրա եւ շատ հասկանալի է, որ սա այլեւս ահազանգ է մեր իշխանություններին ու միջազգային կոչված հանրությանը՝ Հայաստանում չշահարկել կամ չխաղացնել համասեռական խաղաքարտը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



