Մեր հարցերին պատասխանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը
– Դուք երկար ժամանակ է չեք խոսում այսօր նորից հրատապ դարձած համասեռականների խնդրից:
– Իսկ ի՞նչ է, պետք է ամեն օր նույն բանը թմբկահարեմ, որ հավաստի դառնա՞: Ես տարիներ շարունակ ներկայացրել եմ այն վտանգները, որոնք առկա էին տվյալ պահին, անգամ տարբեր մակարդակների մասին եմ բարձրաձայնել: Նաեւ այսօրվա ծավալումների մասին եմ մտահոգությունս հայտնել դեռ տարիներ առաջ: Բայց միայն իմ՝ այսպես կոչված ծայրահեղական լինելու պիտակն էր հնչեցվում զլմ-ներում: Ինչ մնում է համասեռականների խնդրի մասով Ձեր «հրատապ» ձեւակերպմանը, ապա հրատապություն դեռ չեմ նկատում եւ լուծումներն էլ տեսանելի չեն:
– Կներեք, բայց այդ գործը ինձ հասած պապական ժառանգություն չէր, որ պիտի ամեն բան մի կողմ դրած միայն դրանով զբաղվեի՝ այդ ոմանց բարեհաճության համար: Պայքարում էի, որքան կարողանում էի, անգամ ավելին էր արվում ու արդեն գիտեք, թե ինչեր եղան միջազգային սեռամոլագարների աջակցությամբ: Իսկ մարդիկ առանց ամաչելու ստում էին, թե ես պայքարում եմ առանց անուններ տալու ու նման այլ բաներ: Բայց երբ այդօրինակ որեւէ լրագրախեղի (սա էլ մի այլ խեղում է) հարցնում էի, թե եթե անուններ չեմ հնչեցրել, ապա ինքն այդ անունները որտեղի՞ց գիտի, հիմար ծիծաղ էր հնչում… Հիմա էլ եմ ասում, եթե կան մարդկանց անուններ, որ բացի իմ արած հայտնի թվարկումներից, հնչեցվել են, թող ներկայացնեն նրանց: Իսկ այսօր նշածս որոշ լրագրախեղներ, իրենց սարքած հիվանդաթերթերում, ինձ անդրադառնալով, փորձում են իբր դառը «նամյոկ» անել, բայց ես թքած ունեմ դրանց վրա, որովհետեւ լրագրախեղը չի կարող իրապես լրագրող կոչվել (ում խորապես հարգում եմ) եւ իր պարտականությունը հանրության առջեւ կատարել:
– Հասարակական կարծիք էին փորձում ձեւավորել, իբր Դուք հրաժարվել եք պայքարից: Դրա համար էլ հնչեցրինք ամենաառաջին հարցը:
– Ընդհանրապես հանրային հատվածի Ձեր ասած հասարակության կարծիքը երբեք ինձ չի հետաքրքրել: Բացատրեմ՝ թյուրըմբռնումների տեղիք չտալու համար: Մարդը անհատ է, հատուկ երեւույթ, հատուկ-ություն եւ նրան հասարակ-ության անդամ դարձնելը ստորադասել է նշանակում: Ինձ կարող է հուզել, հետաքրքրել անգամ որեւէ անհատի՝ մեկ մարդու կամ խմբի կարծիքը, եթե այնտեղ հատուկ-ություններ կան, այնպիսի մարդիկ, ովքեր օժտված են մարդկային իրավունքներով ու պարտականություններով, ազգային դիմագծով ու հայրենաբաղձ նպատակներով:
Թեմային դառնալով ասեմ, որ այս կռիվը, սա իրապես կռիվ է, անձերի դեմ չէ, այլ համակարգված մի ծրագրի, որ այլ հակազգային գաղտնի ծրագրերի հետ ներմուծել են Հայաստան: Բայց զլմ-ներ կան, որ այսօր էլ այդ համաշխարհային կռիվը «շոուի» են վերածում: Ի՞նչ տվեցին արդեն իսկ հնչած անունները, ի՞նչ են տալու նոր հնչածները հետագայում: Ոչինչ: Մեկին կփոխարինեն մյուսով, եթե պայքարը համակարգված ու համընդգրկուն չլինի:
– Իսկ Ձեզ այս ընթացքում դիմե՞լ են լրատվամիջոցները նշածս հարցով եւ ի՞նչ համատեքստում:
– Պետք է լավ հիշեք, որ 2005թ.-ից հայկական զլմ-ներն ինձ բոյկոտ հայտարարեցին եւ հենց համասեռականների թեմայի պատճառով: Ու հիմա, երբ ինչ-որ լրատվամիջոցի ինչ-որ բան է հետաքրքրում, մոռանում է բոյկոտի մասին ու փորձում ճշտել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Եթե չի ստանում՝ հոխորտում է: Բայց ես անգամ այդ պայմաններում հակված էի պահպանել շփումը, սակայն նրանք մի քանի հարցերից եւ պատասխաններից (ինչը կարեւորելով էլ տվել էի հարցազրույցը) տպագրում էին միայն այն՝ ինչն անհրաժեշտ է իրենց: Իհարկե՝ մասնակի բացառությունները հանած: Եվ ես որոշեցի լրատվամիջոցների հետ խոսել միայն ա՛յն դեպքում, երբ ես ի՛նքս դա կուզեմ եւ երբ հստա՛կ կլինի նրանց գործելաոճը, ու նաեւ՝ երբ լրագրողն էլ լրագրախեղ չի լինի: Գիտեք, զլմ-ների կողմից ինձ շրջափակելը իրականում արտերկրում եւ այստեղ լա՜վ աշխատեցրեց ՀԱՄ պաշտոնական կայքէջը, որ այցելուներ «հավաքեց» շուրջ 150 երկրից: Շնորհակալ եմ նաեւ Ձեր թերթից՝ «Լուսանցք»-ից, որ առաջին իսկ թողարկումից անդրադառնում է իրապես հայ ազգայնականությանը հուզող խնդիրներին: Իսկ ընդհանուր առմամբ, համացանցը Ձեզ կհամոզի, որ միջազգային կայքերն ու լրատվա
միջոցները մեզ հետ ավելի արդար ու պատասխանատվությամբ են աշխատում, քան մեր երկրինը: Մի խոսքով, ծրագրել էին այլ բան, բայց… եղավ հակառակը:
Հայ Արիական Միաբանությունը զբաղվում է հայկականության եւ արիադավան-հեթանոսական հավատի քարոզմամբ, ազգային պատմության, լեզվա-կրթական, մշակութային եւ հոգե-բարոյական ոլորտների պաշտպանությամբ, երիտասարդների ռազմա-հայրենասիրական դաստիարակությամբ եւ համազգային այլ հարցերով: Եվ նրանք, ովքեր մեր միաբանությանը վերաբերում են որպես հակահամասեռամոլական կամ հակամասոնական կազմակերպության, ապա տանուլ տված են: Դրանք միայն մի փոքր, եթե չասեմ՝ աննշան մասն են մեր աշխատանքների:
Մենք այնքա՜ն լուրջ գործեր ունենք անելու: Երբեք չենք գործում ընդդեմ կարգախոսով: Մեր կարգախոսը հանուն Հայի եւ Հայքի է: Իսկ ովքեր դեմ են հայի առաքելության իրականացմանը Հայկական լեռնաշխարհում, նրանք են ընդդեմ գործողները: Մենք արարող տեսակ ենք, ավերելը այլոց գործն է…
«Լուսանցք»
Խեղվածների բուժումը ամրագրել օրենքներով
Այս օրերին, հետեւելով համասեռականության շուրջ նոր եւ ընդգծված ծավալումներին, Հայ Արիական Միաբանությունը կրկին համոզմունք է հայտնում, որ տարիներ շարունակ ՀԱՄ կառույցի՝ ի դեմս իր առաջնորդ Արմեն Ավետիսյանի պնդումների, այս խնդիրը պետական ու ազգային լուրջ վտանգ է դարձել եւ դառնալու է առաջիկայում:
Մենք նկատում ենք, որ չնայած առկա արծարծումներին, այսօր էլ այս խնդիրը խորքային՝ ազգային եւ պետական հարատեւման տեսանկյունից չի քննարկվում, չնայած միանշանակ ողջունելի է, որ հակասեռամոլագարական դրսեւորումներով հանդես են գալիս ինչպես քաղաքական ու հասարական ուժերը, այնպես էլ՝ երիտասարդական խմբավորումներ, հոգեւորականներն ու անհատ քաղաքացիներ:
Մարդիկ տարիներ շարունակ ու բացահայտ խոսում են Երեւանի հենց քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգում տեղ գտած այլասերվածության դրսեւորումների մասին, փողոցներում բացահայտ տարվող մարմնավաճառային երեւույթներից, սեռամոլագարական ամենատարբեր հիվանդագին ցուցադրումներից, որոնք բացահայտ կատարվում են մեր քաղաքացիների, մասնավորապես՝ անչափահաս երեխաների աչքերի առջեւ: Սա է նաեւ պատճառը, որ դպրոցական տարիքի երեխաներն արդեն համացանցում իրենց հայհոյախառը եւ անբարո կեցվածքն են տեղադրում…
Չնայած համասեռականության դեմ զանգվածային ընդվզումներին, սրանց պաշտպանող կազմակերպություններ ու անհատներ եւս գտնվեցին մեզանում: Սա հավաստում է, որ միջազգային դրամաշնորհներից սնվող եւ օտարներին ծառայող քաղաքական ու հասարակական որոշ կազմակերպություններ դեռ կփորձեն կատարել արտաքին պատվերը՝ Հայաստանին ներքաշել միջազգային այլամերժողական ոլորտ՝ ինչ-ինչ քաղաքական պարտադրանքների հասնելու համար:
Հայ արիները եւս մեկ անգամ զգուշացնում են հայ հանրությանը, ազգային ու պետական գործիչներին, որ սեռամոլագարական ու աղանդավորական, խեղամշակութային եւ խեղաառաջադիմական քաղաքական ու հասարակական շահարկումները ոչ միայն հիվանդ ու տկար մարդկանց նպատակաուղղված շահագործում է, այլեւ լուրջ վտանգ է պարունակում ազգային ու պետական տեսանկյունից:
Հիվանդ, մոլագար եւ սանձարձակ ժողովուրդը չի կարող դիմադրական ունակություններ ունենալ, ազգի ու պետության շահերն ընկալել, ինչը հանգեցրել եւ դեռ կհանգեցնի ներքին թշնամու ձեւավորմանը: Իսկ ներքին թշնամին ավելի դավադիր ու նենգ է, քան՝ արտաքինը:
ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդիր ոլորտն առհասարակ պետք է այսօրինակ հիվանդներին մեկուսացնելու դրույթներ ամրագրի, կլինեն դրանք հոգեխեղվածներ, թե սեռախեղվածներ, միեւնույնն է:
Հայ Արիական Միաբանություն
23.05.2012թ.
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



