Հայ­կա­կան խո­հա­նոց –


(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Ոս­պով եւ դան­դու­ռով ճաշ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Ոսպ – 1 բա­ժակ

լո­լի­կի ջուր – 2 բա­ժակ

կա­նաչ սխտոր – 2 հատ

դան­դուռ – 2 կապ

սոխ – 1 գլուխ

կար­տո­ֆիլ – 2 հատ

բու­սա­յուղ – 100 գ

­կար­միր պղպեղ

աղ

հա­մեմ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Նա­խա­պես թրջած ոս­պը 2 լ ջ­րով ե­փել: Հե­տո ա­վե­լաց­նել լո­լի­կի ջու­րը եւ կտրա­տած կար­տո­ֆի­լը ու ե­փել մար­մանդ կրա­կին:

Թա­վա­յում պատ­րաս­տել սո­խա­ռած, ա­վե­լաց­նել կա­նաչ սխտո­րը, կար­միր պղ­­պե­ղը, աղն ու հա­մե­մը: Սա էլ լցնել ե­ռա­ցող ճա­շի վրա: Ա­մե­նա­վեր­ջում դան­դու­ռի կո­թե­րը հե­ռաց­նել, տե­րեւ­նե­րը մանր կտրա­տել եւ ա­վե­լաց­նել ճա­շին: Հենց ե­ռա, կրա­կից վերց­նել:

 

*  *  *

Դան­դու­ռը մեր նախ­նի­ներն օգ­տա­գոր­­ծել են անք­նութ­յան, թու­նա­­վոր օ­ձե­րի կծե­լուց ա­ռա­ջա­ցած վեր­քե­րը բու­ժե­լու, մեղ­վի խայ­թո­ցի դեպ­քում, դի­զեն­տե­րիա­յի բուժ­ման հա­մար: Դան­­դու­ռի վեր­գետն­յա հատ­վա­ծը սպի­տա­­կուց­ներ, շա­քար, կալ­ցիում, մագ­նե­զիում, նատ­րիում, կա­լիում, օր­գա­նա­կան թթու­ներ, վի­տա­մին­ներ է պա­րու­նա­­կում, իսկ տե­րեւ­նե­րը՝ մոտ 300 գ ­վի­­­տա­մին C, այլ վի­տա­մին­ներ՝ E, PP, օր­գա­նա­կան թթու­ներ, հան­քա­յին ա­ղեր եւն:

Դան­դու­ռի՝ աղ­ցան­նե­րի, ա­պուր­նե­րի տես­քով հա­ճա­խա­կի օգ­տա­գոր­ծու­մը նվա­զեց­նում է ար­յան մեջ խո­լես­տե­րի­նի քա­նա­կութ­յու­նը:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

Ար­ծա­թե մե­դալ «Մեծ սա­ղա­վարտ»-ում

ՌԴ ­մայ­րա­քա­ղաք Մոսկ­վա­յում կա­յա­ցավ ձյու­դո­յի «Մեծ սա­ղա­վարտ» մրցա­շա­րը: Հա­յաս­տա­նից մաս­նակ­ցել է  57կգ ­քա­շա­յին Ժան­նա Ստան­կե­ւի­չը: Նա, 2 ա­նընդ­մեջ հաղ­թա­նակ տո­նե­լով, մտավ եզ­րա­փա­կիչ, բայց այս­տեղ պարտ­վեց ռու­մի­նա­ցի Կո­րի­նա Կապ­րի­ո­­րո­ւին եւ բա­վա­րար­վեց 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղով:

 

Բա­րե­կա­մութ­յան եւ սի­րո երթ՝ հե­ծա­նվով

ԻԻՀ հե­ծան­վաս­պոր­տի ազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի ան­դամ Ռահ­մա­թոլ­լահ Ա­զա­դը, ով Ի­րա­նի սահ­ման­նե­րից մին­չեւ Ե­րե­ւան 400 կմ ­ճա­նա­պարհ է ան­ցել, «որ­պես­զի իր այս խորհր­դան­շա­կան քայ­լով մարդ­կանց մեջ սեր­մա­նի բա­րե­կա­մութ­յուն եւ սեր միմ­յանց հան­դեպ», նաեւ այլ ա­ռա­քե­լութ­յուն ու­նի՝ մարդ­կանց ու­շադ­րութ­յու­նը սե­ւե­ռել աշ­խար­հի ծայ­րա­հեղ աղ­քատ բնակ­չութ­յան խնդիր­նե­րին: Ա­զա­դը իր այ­ցե­լութ­յան ըն­թաց­քում հան­դի­պել է ՀՀ ­հե­ծան­վաս­պոր­տի ազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Բե­րե­զովս­կուն եւ նրան հաձ­նել իր բա­րե­կա­մութ­յան եւ խա­ղա­ղութ­յան ու­ղեր­ձը: Ի­րան­ցի հե­ծան­վոր­դը շա­րու­նա­կե­լով իր ճա­նա­պար­հը՝ մեկ­նել է Վրաս­տան:

 
Շախ­մա­տա­յին հա­մայ­նա­պատ­կեր… Ա­նան­դը պահ­պա­նեց տիտ­ղո­սը

– Շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պիո­նի կո­չու­մը կրկին նվա­ճեց Վիշ­վա­նա­թան Ա­նան­դը: Մոս­կ­­վա­յում կա­յա­ցած մրցա­մար­տի թայ-բրեյ­քում հնդիկ գրոս­մայս­տե­րը 2,5:1,5 հաշ­վով հաղ­թեց թա­գի հա­վակ­նորդ Բո­րիս Գել­ֆան­դին: Վճռո­րոշ միա­վո­րը նա վաս­տա­կեց 2-րդ ­խա­ղում, երբ եր­կա­րա­տեւ պայ­քա­րից հե­տո մշտա­պես ցայտ­նո­տում գտնվող իս­րա­յել­ցի շախ­մա­տիս­տին ստի­պեց հանձն­վել: Ա­նան­դը եւս 2 տա­րով պահ­պա­նեց չեմ­պիո­նա­կան տիտ­ղո­սը, ո­րին տի­րա­ցել է 2007թ.: Հա­վե­լենք, որ աշ­խար­հի չեմ­պիո­նը կստա­նա մրցա­նա­կա­­յին հիմ­նադ­րա­մի (2,5 մլն. ­դո­լար) 55%-ը, իսկ հա­վակ­նոր­դը՝ 45%-ը:

– Կա­նանց ա­րագ եւ բլից շախ­մատ­նե­րի աշ­խար­հի չեմ­պիո­նի կոչ­ման հա­մար Հա­յաս­տա­նից կպայ­քա­րեն գրոս­մայս­տեր­ներ Է­լի­նա Դա­նիել­յա­նը, Լի­լիթ Մկրտչյա­նը եւ Լի­լիթ Գա­լո­յա­նը: Մրցա­շա­րը կանց­կաց­վի Ա­ջա­րիա­յի մայ­րա­քա­ղաք Բա­թու­մում, մա­յի­սի 30-ից մին­չեւ հու­նի­սի 5-ը: Աշ­խար­հի չեմ­պիո­նի կոչ­ման հա­մար կպայ­քա­րեն 18 երկր­նե­րի 50 շախ­մա­տիս­տու­հի­ներ: Մաս­նա­կից­նե­րը կանց­
կաց­նեն ա­րագ շախ­մա­տի 11 եւ բլի­ցի 15 խաղ: Ե­րեկ տե­ղի ու­նե­ցավ վի­ճա­կա­հա­նութ­յան ա­րա­րո­ղութ­յու­նը: Մրցում­նե­րի ա­ռա­ջին 3 օ­րե­րը կկա­յա­նան 3-ա­կան, իսկ 4-րդ­ օ­րը՝ 2 խաղ: Բլից շախ­մա­տի ա­ռաջ­նութ­յու­նը կանց­կաց­վի հու­նի­սի 4-5-ին (8+7 խաղ):

– Գաբ­րիել Սարգս­յա­նը նոր նվա­ճու­մ­ ար­ձա­նագ­րեց: Շախ­մա­տի Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց հա­վա­քա­կա­նի ան­դա­մը հաղ­թող ճա­նաչ­վեց Չի­կա­գո­յում ա­վարտ­ված օ­փե­նում՝ 9 հնա­րա­վո­րից վստա­կե­լով 7 միա­վոր (5 հաղ­թա­նակ, 4 ոչ-ո­քի) 93 մաս­նա­կից­նե­րի մեջ գրա­­վեց 1-ին տե­ղը: Հայ շախ­մա­տիս­տը պար­գե­ւատր­վեց 10 հազ. դո­լա­րով: ԱՄՆ-ն ­ներ­կա­յաց­նող մեր հայ­րե­նա­կից Վա­րու­ժան Հա­կոբ­յա­նը 5,5 միա­վո­րով զբա­ղեց­րեց 14-րդ ­տե­ղը:

 

* * *

 

Սոս Պետ­րոս­յան կրտսե­րը՝ աշ­խար­հի չեմ­պիոն

Մա­յի­սի վեր­ջե­րին Հռո­մում տե­ղի ու­նե­ցած իլ­յու­զիո­նիստ­նե­րի մի­ջազ­գա­յին մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել 15-ամ­յա Սոս Պետ­րոս­յան Կրտսե­րը: Ե­րե­ւա­նի կրկե­սի գե­ղար­վես­տա­­կան ղե­կա­վար, մի­ջազ­գա­յին մրցույ­թի պատ­վա­վոր հյուր եւ նո­րըն­ծա չեմ­պիո­նի պա­պիկ Սոս (Իո­սիֆ) Պետ­րոս­յա­նը հայտ­նել է, որ մրցույ­թի մաս­նա­կից­նե­րի ընտ­րութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել 6 ամս­վա ըն­թաց­քում: Ա­ռա­ջին ան­գամ այս մրցույ­թին հայ ար­տիստ է մաս­նակ­ցել: Իսկ ընդ­հան­րա­պես մրցույ­թի շրջա­նակ­նե­րում ի­րենց հմտութ­յուն­ներն են ցու­ցա­դ­­րել ա­վե­լի քան 60 եր­կիր ներ­կա­յաց­նող շուրջ 3000 իլ­յուզ­իո­նիստ-աճ­պա­րար­ներ: Ժյու­րիի կազ­մում ընդգրկ­ված են ե­ղել հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող իլ­յուզ­իո­նիստ­ներ Ու­րի Գել­լե­րը, Ֆրանց Խա­րա­րին, Էդ Ա­լոն­սոն, Տո­պա­զը:

Մրցույ­թի կի­սաեզ­րա­փա­կիչ փուլ է ան­ցել 70 մաս­նա­կից: Իսկ եզ­րա­փա­կի­չում ար­դեն ի­րենց ու­ժերն են չա­փել 10 երկր­նե­րի, այդ թվում՝ Ճա­պո­նիա­յի, ԱՄՆ-ի, Չի­նաս­տա­նի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Հա­րա­վա­յին Կո­րե­ա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը եւ Սոս Պետ­րոս­յան Կրտսե­րը:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                     «Հայմամուլ»՝   58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                     «Լուսանցք»՝      52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 20 (241), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.