Ա­հա­բեկ­չութ­յան թյուր­քա­կան հետ­քե­րը

Ա­րեւ­մուտ­քի հեր­թա­կան հավ­կու­րութ­յու­նը

Վա­հա­բա­կան­նե­րը հատ­նի են որ­պես ծայ­րա­հեղ իս­լա­միստ­ներ, ո­րոնք ան­մասն չմնա­ցին նաեւ չե­չե­նա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ գոր­ծե­լով ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի: Նրանք վեր­ջերս սպառ­նա­ցել էին նաեւ Ադր­բե­ջա­նին, ան­գամ հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, թե «Եվ­րա­տե­սիլ 2012»-ը Բաք­վում վտանգ­ված է: Ադր­բե­ջա­նի վա­հա­բա­կան­նե­րը սպառ­նա­ցել էին Գյան­ջա­յում սպան­ված ի­րենց ըն­կեր Վյու­գար Փա­դա­րո­վի վրեժն առ­նել հենց Եվ­րա­տե­սի­լի ժա­մա­նակ՝ քի­միա­կան զենք օգ­տա­գոր­ծե­լով եւ մարդ­կանց դա­նա­կա­հա­րե­լով:

Այս մա­սին վա­հա­բա­կան­նե­րը հայ­տա­րա­րել էին ի­րենց «Umma» (մար­գա­րեի հա­վա­տաց­յալ­ներ) կայ­քում: Նրանք նշել են, որ ա­մոթ չու­նե­ցող­ներն ու սա­տա­նա­յի կող­մ­­­նա­կից­նե­րը հան­կարծ չկար­ծեն, թե ի­րենց նա­հա­տակ­նե­րի հան­գս­­տա­վայր Ադր­բե­ջա­նում կա­րող են ա­զա­տո­րեն շարժ­վել: Նրանց նկա­տ­­մամբ հար­ձա­կում­ներ են կազ­մա­կերպ­վե­լու: Ոչ «Մոս­սադ»-ը, ոչ ՄԻ-6 ինք­նա­թիռ­նե­րը, ոչ էլ ԱՄՆ-ի կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չութ­յու­նը չեն կա­րո­ղա­նա­լու օգ­նել նրանց. «Ոչ մի զենք եւ պայ­­թու­ցիկ չի գոր­ծած­վե­լու: Մենք բա­վա­րար­վե­լու ենք քի­միա­կան զեն­քով եւ դա­նակ­նե­րով»:

Մեծ Բրի­տա­նիան պաշ­տո­նա­պես իր քա­ղա­քա­ցի­նե­րին զգու­շաց­րել էր հնա­րա­վոր ա­հա­բեկ­չա­կան ակ­տե­րի մա­սին: Իսկ Վա­շինգ­տո­նը նշել էր, որ հնա­րա­վոր է հար­ձա­կում­ներ կա­տար­վեն քա­ղա­քա­ցիա­կան օբ­յեկտ­նե­րի, օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի հա­մար նա­խա­տես­ված հյու­րա­նոց­նե­րի, ռես­տո­րան­նե­րի, բա­րե­րի վրա, ուս­տի եւս զգու­շաց­նել էր իր քա­ղա­քա­ցի­նե­րին, թե Բաք­վում հնա­րա­վոր է ան­գամ հար­ված հասց­վի ԱՄՆ-ի շա­հե­րին:

Բայց ոչ մի բան տե­ղի չու­նե­ցավ, սա­կան մի­ջազ­գա­յին վեր­լու­ծա­բան­նե­րը կար­ծում են, որ Ադր­բե­ջան-Իս­րա­յել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը վաղ թե ուշ կաշ­խու­ժաց­նի իս­լա­մա­կան ռազ­մա­տենչ խմ­­բա­վո­րում­նե­րին:

Թուր­քիան եւս զգու­շա­ցել էր այս ի­րա­րան­ցու­մից: Ան­կա­րան մշտա­պես ա­նակն­կալ­նե­րի է հան­դի­պում Բաք­վի այս կամ այն, ան­գամ ի­րա­րա­մերժ քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րից: Հի­մա էլ Ադր­բե­ջա­նում օ­րի­նա­գիծ է մշակ­վել կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յան կու­սակ­­ցութ­յուն­նե­րի մա­սին: Այն է՝ Ադր­բե­ջա­նում ար­գել­վե­լու է կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի ստ­­եղ­ծու­մը. «Կրո­նա­կան բո­վան­դա­կութ­յամբ կու­սակ­ցութ­յուն­նե­րի ստեղ­ծումն ար­գել­վե­լու է, քա­նի որ Ադր­բե­ջանն աշ­խար­հիկ պե­տութ­յուն է, եւ կրոնն ան­ջատ է քա­ղա­քա­կա­նութ­յու­նի­ց»,- գրում են ադր­բե­ջա­նա­կան զլմ-­նե­րը: Սա­կայն ա­միս­ներ ա­ռաջ նույն զլմ-­նե­րը նույն պատ­վի­րա­տո­ւի կող­մից այլ բան էին քա­րո­զում, թե Ադր­բե­ջանն իս­լա­մա­կան պե­տութ­յուն է, եւ «Իս­լա­մա­կան հա­մա­ժո­ղով»-ը պետք է սա­տա­րի ի­րենց՝ իս­լա­մա­կան Ադր­բե­ջա­նի եւ քրիս­տո­նեա­կան Հա­յաս­տա­նի մի­ջեւ առ­կա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում:

Իս­լա­մա­կան գոր­ծո­նի ակ­տի­վա­ցու­մը ե­ղավ նաեւ «ա­րա­բա­կան հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» կամ, ինչ­պես ա­սում են, «ա­րա­բա­կան գար­նա­նի­ց» հե­տո: Հի­շեց­նենք, որ ա­րա­բա­կան երկր­նե­րում սկսված զանգ­վա­ծա­յին շար­ժում­նե­րի ու ցույ­ցե­րի արդ­յուն­քում Թու­նի­սում, Ե­գիպ­տո­սում, Լի­բիա­յում տա­պալ­վե­ցին եր­կար տա­րի­ներ իշ­խած վար­չա­կար­գե­րը, հա­կա­կա­ռա­վա­րա­կան ցույ­ցեր անց­կաց­վե­ցին Ալ­ժի­րում, Մա­րո­կո­յում, Մավ­րի­տա­նիա­յում, Հոր­դա­նա­նում, Ի­րա­քում, Ե­մե­նում, Բահ­րեյ­նում, Սու­դա­նում, Լի­բա­նա­նում, բարդ ի­րա­վի­ճակ ստեղծ­վեց Քու­վեյ­թում եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում, եւ ճգնա­ժա­մի մեջ է հայտն­վել Սի­րիան: Ա­րա­բա­կան երկր­նե­րում տեղ գտած փո­փո­խութ­յուն­ներն, ի­րենց յու­րա­հատ­կութ­յուն­նե­րով հան­դերձ, ներ­քին եւ ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յան հե­տե­ւանք են: Այս ըն­թաց­քում չէր դա­դա­րում այն քա­րոզ­չութ­յու­նը, որ հե­ղա­փո­խա­կան ա­լի­քը կա­րող է նաեւ Ադր­բե­ջան հաս­նել:

Բայց սա հիմ­նա­կա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր է եւ քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի բա­խում: Ստա­նա­լով ֆի­նան­սա­կան զգա­լի ա­ջակ­ցութ­յուն մի շարք երկր­նե­րից, հատ­կա­պես Պար­սից ծո­ցի հա­րուստ ա­րա­բա­կան միա­պե­տու­թ­­յուն­նե­րից՝ իս­լա­մա­կան ու­ժերն աս­տի­ճա­նա­բար դառ­նում են հա­կակ­շիռ մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­­հիկ պե­տութ­յուն­նե­րի հա­մար՝ փոր­ձե­լով կա­ռու­ցել իս­լա­մա­կան ա­վան­դույթ­նե­րի վրա հիմն­ված պե­տա­կան հա­մա­կար­գեր: Այս ա­մե­նը հա­կակ­շիռ էր նաեւ Ա­րեւ­մու­տ­­քի ծրագ­րե­րին, ինչն էլ պա­տ­­ճառ դար­ձավ ա­րա­բա­կան երկր­նե­րի «ժո­ղովր­դա­վա­րաց­ման»:

Նման գոր­ծըն­թաց­նե­րը մշտ­­առ­կա են Կով­կա­սում եւ մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Ա­րեւ­մուտ­քի աչ­քին լա­վ­ ե­րե­ւա­լու հա­մար Ադր­բե­ջա­նում շա­րու­նակ­վում են ի­ս­­­լա­միստ­նե­րի զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը: Տասն­յակ մար­դ­­կանց ձեր­բա­կա­լութ­յուն է տե­ղի ու­նե­ցել, սա­կայն կա­լա­նա­վոր­վում են ոչ միայն իս­լա­միստ­նե­րը, այ­լեւ ան­ցան­կա­լի մար­դիկ՝ նույն բնո­­րո­շու­մով:

Այս հա­մա­պատ­կե­րին ա­ռա­վել ընդգծ­ված է ե­րե­ւում Ադր­բե­ջան-Իս­րա­յել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, ին­չը գրգռում է ի­րա­նա­կան եւ ա­րա­բա­կան իս­լա­մա­կան խմբա­վո­րում­նե­րին: Ա­մե­րիկ­յան նշա­նա­վոր «MSNBC» հե­ռուս­տաա­լիքն անդ­րա­դար­ձել է «The Britain՛s Times» թեր­թում Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի՝ «Մոս­սա­դ»-ի գոր­ծա­կալ­նե­րի՝ Ի­րա­նի դեմ ա­զատ գոր­ծու­նեութ­յա­նը Բաք­վում: Բրի­տա­նա­կան թերթն իր «Բա­քու. երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի Կա­սաբ­լան­կա» կոչ­ված հո­­դ­­վա­ծում նշել էր, որ «Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յուն նա­խա­պատ­րաս­տե­լու եւ այդ երկ­րի մի­ջու­կա­յին գոր­ծու­նեութ­յու­նը վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու հա­մար Իս­րա­յե­լի լրտես­ներն օգտ­վում են Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, ու ադր­բե­ջա­նա­կան կող­մը Բաք­վում լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ է ստեղ­ծել «Մոս­սա­դ»-ի գոր­ծա­կալ­նե­րի հա­մա­ր»: Ադր­բե­ջա­նա­կան «Ա­­­զադ­լը­գ»-ի մեկ­նա­բան­մամբ, հե­­ռուս­տաա­լի­քին տված հար­ցազ­րույ­ցում Վա­շինգ­տո­նի ինս­տի­տու­տի փոր­ձա­գետ Ա­րիել Քոենն ա­սել է, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում Իս­րա­յե­լի գոր­ծա­կալ­նե­րի Ի­րա­նի դեմ գոր­ծու­նեութ­յու­նը չպետք է ստո­րութ­յուն հա­մար­վի, քա­նի որ նրա խոս­քով՝ «դա բխում է Ի­րա­նի վար­չա­կար­գի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նում վա­րած եւ հա­րե­ւան­նե­րին ուղղ­ված ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յու­նի­ց»:

«MSNBC»-ն ­հայտ­նել է, որ Ա­դր­­բե­ջա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քն­ ԱՄՆ-ի եւ նրա դաշ­նա­կից­նե­րի հա­մար մե­ծաց­նում է նրա նշա­նա­կութ­յու­նը Թեհ­րա­նի ռե­ժի­մի դեմ գոր­ծու­նեութ­յան հար­ցում: «Ի­րա­նի նկատ­մամբ հաղ­թա­նա­կի տե­սա­կե­տից Ադր­բե­ջանն ի­դեա­լա­կան տա­րածք է»,- հայտ­նել է ա­մե­րիկ­յան հե­ռուս­տաա­լի­քը եւ նշել, որ հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­­ծո­ղութ­յուն­նե­րում մաս­նակ­ցութ­յան հա­մար Ա­րեւ­մուտքն աչք է փա­կում Ադր­բե­ջա­նում առ­կա ժա­ռան­գա­կան դիկ­տա­տու­րա­յի վրա: «Իլ­համ Ա­լիեւն­ իր հո­րից՝ Հեյ­դար Ա­լիե­ւից իշ­խա­նութ­յու­նը ստա­նա­լուց հե­տո հա­վա­տա­րիմ է մնա­ցել բռնա­տի­րա­կան ա­վան­դույթ­նե­րին: Մար­դու ի­րա­վունք­նե­րի «Human Rights Watch» մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յու­նը հայտ­նել է, որ 2003թ­. նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում զանգ­վա­ծա­յին խախ­տում­ներ են կա­տար­վել Իլ­համ Ա­լիե­ւի օգ­տին, եւ ա­նօ­րի­նա­կան ճա­նա­չել նրա ընտր­վե­լը: Կազ­մա­կեր­պութ­յու­նը հայտ­նել է նաեւ, որ նրա իշ­խա­նութ­յան տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի վի­ճակն ա­վե­լի է ծան­րա­ցե­լ»:

Իսկ ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծու­նե­ու­թ­­յունն Ադր­բե­ջա­նում լուրջ վտ­­անգ է ներ­կա­յաց­նում մի­ջազ­գա­յին անվ­տան­գութ­յան տե­սանկ­յու­նից, եւ սա պետք է մտա­հո­գի նա­եւ Հա­­յաս­տա­նին ու հա­յութ­յա­նը:

Վեր­ջերս Պա­կիս­տա­նում «ազգ»­ու­թ­­յամբ ադր­բե­ջան­ցի «Ալ-Ղաի­դա»-ի ան­դա­մի սպա­նութ­յան փա­ս­­տը տա­րա­ծաշր­ջա­նում ա­հա­բեկ­չա­կան այս կազ­մա­կեր­պութ­յան ծա­վա­լած գոր­ծու­նեութ­յան հա­մա­տեքս­տում լուրջ աղ­մուկ է բարձ­րաց­րել: Իս­լա­մի ծայ­րա­հեղ ար­մա­տա­կան ճյու­ղե­րից մե­կի՝ վա­հա­բիս­տա­կան ուղ­ղութ­յան գա­ղա­փա­րա­կան հեն­քի վրա գոր­ծող ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից մե­կը հա­մար­վող «Ալ-Ղաի­դա­»-ին­ ան­դա­մակ­ցում են աշ­խար­հի գրե­թե բո­լոր մու­սուլ­մա­նա­կան պե­տութ­յուն­նե­րից սե­րող ան­ձինք, այդ թվում՝ ուզ­բեկ­ներ, թուրք­մեն­ներ, տա­ջիկ­ներ, ադր­բե­ջան­ցի­ներ, դաղս­տան­ցի­ներ, չե­չեն­ներ, թուր­քեր եւ այլք, ին­չը պետք է հե­տա­քր­ք­րի նաեւ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին: Չնա­յած ա­հա­բեկ­չա­կան հռ­­չա­կ­­ված այս կազ­մա­կեր­պութ­յան հիմ­նա­կան թի­րախն են ԱՄՆ-ն­ եւ Ա­րեւ­մուտ­քի երկր­նե­րը, բայց դա չի վե­րաց­նում հա­մընդ­հա­նուր վտան­գը:

Հատ­կա­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ Կով­կա­սում ծա­գած հա­կա­մար­տութ­յուն­նե­րը եւ զին­ված ­բա­­խում­նե­րը, մու­սուլ­մա­նա­կան պե­տութ­յուն­նե­րում ստեղծ­ված ճգ­­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րը աշ­խու­ժաց­նում են իս­լա­մա­կան ռազ­մա­տենչ խմբա­վո­րում­նե­րին: «Ալ-Ղաի­դա­»-ի ադր­բե­ջա­նա­կան հետ­քից բա­ցի կա նաեւ թուր­քա­կան հետ­քը, ին­չի հա­մար ի­րաք­յան, իսկ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում նա­եւ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը բազ­միցս մե­ղադ­րել են Ան­կա­րա­յին՝ այդ ա­հա­բեկ­չա­կան կա­ռույ­ցի ան­դամ­նե­րին իր տա­րած­քում կեն­տ­­րո­նաց­նե­լու, զի­նե­լու եւ հո­վա­­նա­­վո­րե­լու հար­ցում: Եվ ի­րենց աշ­խար­հիկ եւ չա­փա­­վոր իս­լա­մա­կան հա­մա­րող  Ա­դր­­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց ան­­­­հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նութ­յամբ կա­րող են մեր տա­րա­ծաշր­ջա­նը վե­րա­ծել մի նոր ե­ռա­ցող տա­կա­ռի: Սա Ա­րեւ­մուտ­քը, հատ­կա­պես ԱՄՆ-ն­ ու Իս­րա­յե­լը, նաեւ ՌԴ-ն չպետք է ան­տե­սեն եւ քա­ղա­քա­կան խա­ղե­րի պատ­ճա­­ռով  ա­հա­բեկ­չա­կան վտան­գը ա­կա­մա խթա­նեն:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 
Ի՞նչ­ է կա­տար­վում Ադր­բե­ջա­նու­մ­

 

Այս­ վեր­նա­գի­րը հենց խո­րա­գիրն է ծաղ­րան­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սի, ո­րը բաց­վել է Թա­վ­­րի­զում:

Ի­րա­նի Ա­րե­ւել­յան Ա­տր­­պա­­տա­կան (ներ­կա­յումս՝ Ա­րե­ւել­յան Ա­զար­­­բայ­ջան) նա­­հան­գի մշա­­կույ­­թի եւ իս­լա­մա­կան կողմ­նո­րոշ­ման կազ­մա­կեր­պու­թ­­յան ղե­կա­վար Ա­լի Դա­նան­­դեն ցու­ցա­հան­դե­սի բա­ց­­ման ա­րա­րո­­ղու­թ­­յա­նը հայ­տա­րա­րել է, թե ցու­ցա­հան­դե­սը նվիր­ված է Ադր­բե­ջա­նի հա­կաիս­լա­մա­կան ու հա­կա­մար­դ­­կա­յին քա­­ղա­քա­կա­նութ­յան դա­տա­պար­տ­­մա­նը: Սա պա­տաս­խանն է ադր­բե­ջա­նա­կան սին իս­լա­մա­կան դր­ս­ե­ւո­րում­նե­րի, ին­չի քննա­դա­տու­թ­­յամբ մշտա­պես հան­դես են գա­լիս Ի­րա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ­նե­րը:

Վեր­ջերս Ադր­բե­ջա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ լար­վա­ծու­թ­­յունն այն­քան է մե­ծա­ցել, որ Բաք­վից հետ է կանչ­վել ԻԻՀ դես­պա­նը:

Միեւ­նույնն է, Ի­րա­նի ա­զ­­­դե­ցութ­յունն Ադր­բե­ջա­նում նկա­տե­լի է, չնա­յած նա­­­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը ձգտում է ա­ռա­վե­լա­պես ա­թեիստ ներ­կա­յա­նալ: Ան­գամ գլխ­­ա­­­շոր կրելն ա­դր­­բե­ջա­նա­կան դպրոց­նե­րում ար­գել­ված է, հե­ռուս­տա­տե­սութ­յու­նում բա­­ցա­կա­յում են կրո­նա­կան հա­ղոր­­դում­նե­րը, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ երկ­րում մզկիթ­ներ են փա­կ­­վում: Իսկ երկ­րի հա­րա­վում գյու­ղա­ցի­նե­րը նա­խընտ­րում են ի­րենց ե­րե­խա­նե­րին ի­րա­նա­կան դպրոց­ներ ու­ղար­կել:

Վեր­ջերս պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը հայ­տա­րա­րեց, թե ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րութ­յունն ա­նար­գում է իս­լա­մը՝ Եվ­րա­տե­սի­լի մի­ջո­ցով ար­վա­մո­լութ­յուն քա­րո­զե­լով: Ի­րա­կա­նում՝ Թեհ­րա­նը հատ­կա­պես բար­կա­ցած է, ո­րով­հե­տեւ նավ­թա­յին Ա­դր­­­բե­ջա­նը Իս­րա­յե­լի հետ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի ռազ­մա­կան գոր­ծարք կնքեց վեր­ջին ա­միս­նե­րին:

Ի­րա­նա­կան «սա­լամ­­թա­բ­­րիզ. քո­մ» կայ­քի հա­­ղորդ­մամբ՝ Թավ­րի­զի ցու­ցա­հան­դե­սին ներ­­կա­յաց­վել են Սեր­բիա­յի, Թուր­քիա­յի, Չի­նա­­ստա­նի, Ի­րա­նի եւ Խոր­վա­թի­ա­յի ծաղ­րա­ն­­կա­րիչ­նե­րի 56 աշ­խա­տանք­ներ:

Կար­ծում ենք՝ Բա­քուն չի հա­­պա­ղի պա­տաս­խան քայ­լը նա­խա­ձեռ­նե­լով, իսկ ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան հա­կա­մար­տու­թ­­յու­նը հնա­րա­վոր է չբա­վա­րա­ր­­վի միայն դի­վա­նա­գի­տա­կան կամ մշա­կու­թա­յին «կրա­­կո­ց­­նե­­րով»…

Հե­տո էլ մեր մշա­կույ­թի ո­րոշ գոր­ծիչ­ներ հայ­տա­րա­րում են, թե մշա­կույ­թը քա­ղա­քա­կա­նութ­յուն չէ… Եվ նետ­վում են թուր­քե­րի գիր­կը՝ իբր հայ մշա­կույ­թը «քա­րո­զե­լու»…

 
Կա­րեն Բալ­յան

Է­ջի նկար­նե­րը՝ «սա­լամ­­թա­բ­­րիզ. քո­մ» կայ­քից (նա­յել PDF տար­բե­րա­կում)

 

«Լու­սանցք» թիվ 20 (241), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.