(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Կարմիր տաքդեղ – 1 հատ
կանաչ տաքդեղ – 1 հատ
սմբուկ – 1 հատ
լոլիկ – 1 հատ
գլուխ սոխ – 1 հատ
ընկույզ – 100 գ
սխտոր – 2 պճեղ
մաղադանոս – 0.5 կապ
թահին – 1 սուրճի գավաթ
կիտրոնի ջուր – 1 սուրճի գավաթ
աղ
սպիտակ փոշի պղպեղ
զեյթունի բուսայուղ – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Տաքդեղները, սմբուկն ու սոխը խորովել, սերմերից հեռացնել, ավելացնել ընկույզը, մաղադանոսը եւ հարիչով հարել:
Առանձին ափսեում լցնել թահինը, համեմել աղով եւ սպիտակ փոշի պղպեղով, ավելացնել կիտրոնաջուրը, խառնել: Եթե պինդ լինի, մի քիչ ջուր լցնել, որպեսզի զանգվածը մածունի թանձրության լինի: Վերջում էլ ավելացնել սխտորը:
Այս ամենին էլ խառնել հարած զանգվածը:
Սա էլ լցնել մեկ այլ ափսեում, մեջտեղը լցնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, վրան՝ մաղադանոսը, վրան էլ՝ զեյթունի բուսայուղը:
Ամառային այս խորովին սառը նախուտեստ է: Ցանկալի է հրամցնել սեւ հացի հետ:
Անուշ վայելեք՝ ամառվա պես անուշ տրամադրությամբ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
16 պարգեւ՝ սամբոյի մրցաշարում
Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի ունեցավ օլիմպիական խաղերի չեմպիոն Զուրաբ Զվիադաուրի եւ Վրաստանի վաստակավոր մարզիչ Գուգուլի Աբրաամաշվիլու անվան 3-րդ մրցաշարը՝ 1996-1998 եւ 1999-2001թթ. ծնված պատանիների միջեւ: Մասնակցեցին թիմեր Վրաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից: Մեր հավաքականը հաջող մասնակցեց՝ վաստակելով 6 ոսկե եւ 5-ական արծաթե ու բրոնզե մեդալներ:
Հաղթական եռյակում՝ երկու հայ
Վլադիմիր Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Բուլղարիայում անցկացված «Ալբենա Մասթերս» շախմատային մրցաշարը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաեւ իրար հետ ոչ ոքի խաղացած Տիգրան Լ. Պետրոսյանն ու բուլղարացի Իվան Չեպարինովը: 7 միավորով մրցաշարն ավարտեց նաեւ Կարեն Հ. Գրիգորյանը, որն առավելության հասավ չինացի Դեշուն Սյուի նկատմամբ: Լրացուցիչ գործակիցներով Հակոբյանը գրավեց 1-ին տեղը, Չեպարինովը ստացավ 2-րդ մրցանակը, Պետրոսյանը եզրափակեց եռյակը: Գրիգորյանը բավարարվեց 5-րդ տեղով:
Մրցաշարին մասնակցեցին նաեւ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ Նելլի Աղինյանը:
Անհաջող մասնակցություն
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը Բաթումում մասնակցեցին կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհու առաջնությանը: Գրոսմայստեր Լ.Մկրտչյանը 15 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 50 մասնակիցների մեջ զբաղեցրեց 34-րդ տեղը, իսկ Է. Դանիելյանը 6 միավորով մրցաշարը ավարտեց 40-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան՝ 15 խաղից հաղթելով 13-ում:
Էլինա Դանիելյանը` Կազանի «Գրան պրի»-ում
Հունիսի 9-23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում Էլինա Դանիելյանը կմասնակցի անցկացվող կանանց «Գրան պրիի» հերթական փուլին:
Հայ շախ,ատիստուհու մրցակիցները կլինեն՝ Հոու Յիֆանը, Աննա Մուզիչուկը, Համփի Կոներուն, Կատերինա Լահնոն, Տատյանա Կոսինցեւան, Նադեժդա Կոսինցեւան, Անտուանետա Ստեֆանովան, Վիկտորիա Չմիլիտեն, Ալիսա Գալյամովան, Ալեքսանդրա Կոստենյուկը եւ Բեթուլ Քեմրե Յիլդիզը:
5 հայ շախմատիստներ` առաջատարների շարքում
Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վահե Բաղդասարյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում 2 փուլց հետո վաստակել են 2-ական միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանն ունեն 1,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, Նելլի Աղինյանը, Վալենտին Փամբուկչյանը եւ Վլադիմիր Պողոսյանը` 1-ական միավոր:
Այս հաղթանակը հուսադրեց
Աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության նախապատրաստության շրջանակներում Հայաստանի հավաքականը Երեւանի Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն եւ հաղթեց 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում Գեւորգ Ղազարյանը 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ 3-րդ գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Մինչ այդ մեր թիմը հանդիպել էր Եվրո-2012-ի ուղեգիր նվաճած Հունաստանի հավաքականի հետ, որն ավարտվել էր մեր թիմի պարտությամբ՝ 0:1 հաշվով: Նշենք, որ հիանալի դրսեւորեց իրեն մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ 2 անգամ հետ մղելով 11 մետրանոց հարված: Հայաստանի հավաքականը պետք է ավելի ուժեղացնի խաղը, որովհետեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մրցակցելու է Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի ուժեղ հավաքականների հետ:
ՀԱՕԿ-ը հրավիրում է վազելու
Հունիսի 24-ին Երեւանում կանցկացվի միջազգային օլիմպիական օրվան եւ Լոնդոնի օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ: Կարող են մասնակցել 13-ից բարձր տարիք ունեցող վազքասերները: Երթուղին նույնն է, ինչպես անցած տարի էր:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



