Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար հանդես են գալիս իբրեւ ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է քաղաքական մի խառնուրդ, որը «գենետիկ» շեղման, երկվության մեջ գտնվելով՝ ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական «շիզոֆրենիկների դաշտը», որը խեղում է եւ՛ ժողովրդավարությունը, եւ՛ ազգայնականությունը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավն ընտրելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձեւի ստեղծմանը, այլ՝ լավ «հիբրիդի» առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ «անպտուղ» է եւ, հետագայում, բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող…
Բոլոր ազգերն էլ ունեն Ինքնություն, Առաքելություն ու Բնօրրան, եւ դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, եւ այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր ազգ պետք է ներկայանա իր սեփական ես-ով, իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով ու այլ արժեքներով: Այսպես ձեւավորվում է համաշխարհային քաղաքակրթությունը, եւ եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից ու շարժվեն կեղծ համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով, կոչնչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ ու մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որեւէ ազգի կողմից, ապա այն ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երեւույթ է: Այս պարագայում հայ ազգայնականի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձեւը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակնկալում որեւէ էական, սկզբունքային շեղում հայ-արիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, եւ սա է Հայ Տեսակի գոյատեւման, զարգացման ու հարատեւման գրավականը…
…1988թ. ազգային վերածննդի ընթացքում նժդեհյան ցեղակրոնությունն առաջինն էր, որ, որպես ազգայնական ուսմունք, ուրվագծվեց դեռեւս աներեւույթ հայ «ազգայնական դաշտում» ու անմիջապես պիտակավորվեց որպես ֆաշիստական գաղափարախոսություն: Իսկ երբ ցեղակրոնություն քարոզող մամուլում հայտնվեցին արիական հավասարաթեւ խաչը եւ կեռխաչը (սվաստիկա), որոնք ժամանակին Իտալիայում ու Գերմանիայում վարկաբեկվել են Բ. Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստական եւ Ա. Հիտլերի ղեկավարած նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունների կողմից, անմիջապես մթագնեց հայկական ժողովրդավարական միտքը եւ, առանց խորամուխ լինելու ցեղակրոն ուսմունքի էության մեջ, այն միանգամից որակվեց որպես իտալական ֆաշիզմ կամ գերմանական նացիզմ, ինչպես նաեւ՝ ազգային խտրականություն, մեծապետական ազգայնամոլություն քարոզող գաղափարախոսություն: Ցեղակրոնությունը դավանանք է. ցեղային հպարտության, ուժի եւ արիության, նաեւ օտար այլասերիչ ազդեցություններին դիմակայելու հզոր հոգեւոր ներուժ: Ցեղակրոնի համար անհատականության եւ ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է իր ցեղին (ազգին). նա ցեղաճանաչ է, ցեղահավատ եւ ցեղահաղորդ ու ձգտում է առավել զորության՝ հանուն իր ազգի եւ հայրենիքի: Ցեղակրոնությունը երբեք չի մերժում այլ ցեղի իրավունքները եւ սեփական ազգը չի հակադրում այլ ազգերին. այն ցեղի նկատմամբ սիրո բացարձակ դրսեւորում է: Այնպես ինչպես երեխան է սիրում մորը, զինվորը՝ հայրենիքը, այդպես էլ ցեղակրոնը սիրում է իր ցեղը: Սա համարել ֆաշիզմ կամ նման այլ բան, նշանակում է նախապատվությունը տալով ապազգայինին՝ ծառայել օտար ազգի նպատակներին եւ նախապայման ստեղծել ազգակործան քաղաքականության համար: Իսկ ազգային-պատմական արժեքներից, խորհրդանիշերից (հավասարաթեւ խաչ, կեռխաչ-սվաստիկա (արեւ-խաչ)) հրաժարվել միայն այն պատճառով, որ դրանք վարկաբեկել են ֆաշիստական ու նացիստական պարագլուխները, անընդունելի է, քանզի նշանակում է դրանք զիջել պատմությունը աղավաղողներին…
Ցեղապաշտությունն ակնկալում է հասնել ցեղի կատարելությանը, ցեղամարդու, ցեղապաշտ ընտանիքի եւ տոհմի միջոցով՝ առաջնորդվելով ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ: Ցեղապաշտը գերադասում է իր ցեղը (ազգը) բոլոր ազգերից այնպես, ինչպես երեխան իր մորը՝ ուրիշի մորից, զինվորն իր հայրենիքը՝ այլի հայրենիքներից: Ցեղամարդը պաշտում է իր ցեղը՝ երբեք չնվաստացնելով այլ ազգերի եւ բացառելով այլամերժությունը: Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ ապրում է իրեն հատուկ օրենքներով եւ, կիրառելով դրանք, ձգտում է ինքնապահպանության, որը հավերժելու նախապայմանն է: Ցեղապաշտության նույնացումը ցեղամոլության (ռասիզմ) հետ, որը բնորոշում է սոցիալական եւ էթնիկական խմբերի, դասակարգերի եւ պետությունների միջեւ հարաբերությունների մի տիպ, որի բնույթը գիտակցվում եւ ուղղություն է ստանում սոցիալական ու մշակութային տարբերությունները մարդաբանական հատկանիշներով բացատրող գաղափարներով, անհիմն է, քանզի ցեղապաշտությունը որեւէ խավի կամ պետության մենաշնորհ չէ, այն մերժում է դասակարգումները. ցեղապաշտ կարող է լինել ամեն ոք…
Իսկ ազգայնականությունը ժողովրդավար մեկնաբանները հաճախ փորձում են «շփոթել» ազգայնամոլության (շովինիզմ) հետ, որը բոլոր այլ «մոլությունների» նման ծայրահեղական հասկացություն է, որում ամրագրված է մի ազգի շահը մյուս ազգերին պարտադիր կերպով հակադրելու գաղափարախոսությունը: Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության մարմնավորումն է: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ազգային առանձնահատկություններն ու Հայրենի Հող-Բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, եւ պահպանողականությունը ազգի որակի ու տարածքի նկատմամբ ազգայնականի գերխնդիրն է…
Սակայն, ամենաանհեթեթը արիականության հակադրումն է տարբեր կրոնական գաղափարախոսություններին եւ հավատամքներին: Արիականությունը «թյուրիմացաբար» նույնացնում են նաեւ հեթանոսության անցանկալի անկման՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ: Նախ՝ հեթանոս արտահայտությունը քրիստոնյաների ներմուծած օտարահունչ որակումն է ոչ քրիստոնյաներին (ինչպես հրեությունն է ոչ հրեաներին որակում՝ գոյեր, ակումներ): Հեթանոս-էթնոսը նշանակում է ազգ-ազգային, եւ հեթանոսությունը (հեթանոսական վարդապետությունը) միտումնավոր նույնացվում է կռապաշտության հետ: Այս նույնացումը փորձում են «կպցնել» նաեւ արիականությանը, որը ծագման տեսության գաղափարախոսություն է եւ դրա վրա հիմնված ազգային հավատ ունի:
Արիականությունը (հայ-արիականությունը) բուն էությամբ նախահեթանոսական է: Այսինքն, ինչպես ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է ասում, մենք գործ ունենք ոչ միայն նախաքրիստոնեական, այլեւ նախահեթանոսական ժամանակաշրջանի հետ, եւ հայ-արիականությանը պետք է զգուշորեն եւ նախանձախնդիր մոտենալ:
…Եթե հայկականությունը կարելի է համարել մեր՝ հայ տեսակի ազգային ներքին քաղաքականություն, ապա արիականությունը (համաարիականությունը) զուգորդվում, համադրվում է մեր արտաքին քաղաքականության հետ, քանզի սրանք հիմնականում նույն համակարգ-ն են, լրացմամբ, որ արիականությունն անդրադառնում է նաեւ ամբողջ Արիական Տեսակին՝ մեզ արյունակից ազգերին նույնպես: Այս երկու աշխարհայացքները, նաեւ վերը թվարկած գաղափարախոսությունները ոչ թե հակադրվում են միմյանց, այլ ծառայում են նույն նպատակին՝ եւ՛ ներազգային, եւ՛ արտաազգային հարաբերություններում: Եվ հայկականությու՛նն է լինելու այն միասնական ազգային համակարգ-ը, որը հետագայում որդեգրելու են բոլոր հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք…
Քաղվածքները ՀԱՄ հրատարակություններից՝
Շահեն Ծատուրյանի
* * *
Շ ն ո ր հ ա վ ո ր ա ն ք
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Շահեն Ծատուրյանին՝ ծննդյան 45-ամյակի կապակցությամբ, որը լրացավ հունիսի 5-ին:
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները, ընկերները Շահենին, ով 1995թ. ցայսօր ՀԱՄ (այժմ նաեւ՝ ՀԱՀ) Չարենցավանի կառույցի պատասխանատուն է, մաղթում են առողջություն, անկոտրում կամք, ինչպիսին ունի, եւ հաջողություններ անձնական կյանքում ու ազգային գործունեության ասպարեզում:
Շահենը՝ 1988թ.-ից ազգային եւ անկախական, իսկ 1990թ.-ից ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցն է եղել, եւ այժմ էլ շարունակում է հայ ազգայնականի իր գործը՝ հանուն հայի ու Հայքի:
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



