Արիական ազգերի բնական դաշինք, Հակաթուրքական ճակատ եւ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի բնիկ ազգերի լիգա
Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ ադրբեջանական սադրանքներն ու մեծապետական նկրտումներն այլեւս անհանդուրժելի են: Մենք մեր զայրույթն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրականացված հերթական ադրբեջանական դավադրության եւ սադրանքի կապակցությամբ, ինչի հետեւանքով վերստին տուժել են հայորդիներ:
Հայ Արիական Միաբանության պատասխանատուները տարիներ շարունակ պաշտոնական եւ այլ հանդիպումներում մշտապես զգուշացրել են Հայաստանի, Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի եւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավար շրջանակներին, որ համաթուրքական (այդ թվում՝ համաադրբեջանական) նկրտումները կարող են հանգեցնել մեծ բախումների, իսկ տեղային ռազմական գործողությունները՝ տարածաշրջանային պատերազմների: Եվ համաթուրքական (Բալկաններից Կովկասով դեպի Միջին Ասիա եւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա ու չինական Ույղուրստան) ծավալապաշտության դեմ առաջարկել են տարածաշրջանի Արիական ազգերի բնական դաշինք ձեւավորել, որը կարող է մահացու ու վերջնական հարված հասցնել բարբարոս ու քոչվոր թյուրքական զանգվածներին, որոնք ներթափանցել են մեր տարածաշրջան դեռ դարեր առաջ, եւ բնիկ ազգերն այլեւս մոռացել են խաղաղության ու համերաշխության մասին:
Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ծրագրել նոր ռազմավարություն՝ ընդդեմ Ադրբեջան կոչվող արհեստածին պետության: Այս պետությունը ստեղծվել է 1918թ.-ին՝ բացարձակապես ոչնչից՝ առանց հիմքի՝ հայերի, պարսիկների եւ կովկասյան բնիկ ազգերի տարածքների վրա, չունի գոյատեւելու բնական, պատմական ու իրավական որեւէ հիմք: Նույնը վերաբերում է տարածաշրջանի մյուս զավթիչ ու բարբարոս արհեստական երկրին, որ կոչվում է Թուրքիա, որը Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի արյան գնով տիրացավ Արեւմտյան Հայաստանին ու դեռ արնախում մտադրություններ ունի:
Եվ ահա, հերթական ադրբեջանական սադրանքը եղավ այն օրը, երբ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Սա ցուցադրական ապտակ է այսպես կոչված «միջազգային հանրությանը», որը մի անպատասխանատու եւ անհոգի մարմնի տպավորություն է թողնում, որին, երբ ցանկանում, հենց այդ անհասկանալի ձեւակերպմամբ էլ օգտագործում են Արեւմուտքի պատասխանատուները եւ միայն իրենց նպատակների համար:
Հայաստանի իշխանություններն այլեւս չպետք է հավատան արեւմտյան, ռուսաստանյան կամ արեւելյան խոստումներին, քանզի վնասները եւ զոհերը միայն մեզ համար են լինում հասկանալի ու ցավալի, իսկ մեր ցավը օտարին հասանելի չէ: Իսկ մեր ազգակիցների կյանքի ու բարօրության պատասխանատուն մենք բոլորս ենք՝ համայն հայությունը:
Հայ Արիական Միաբանությունը առաջարկում է Ադրբեջանին պատժելու, ու եթե պիտի շարունակվեն մեր զոհերը, ինչու ոչ՝ այդ պետությանը ոչնչացնելու պետական ռազմավարություն մշակել: Վստահ ենք՝ այդ գործին կլծվեն շատ ու շատ նվիրյալ հայորդիներ, հայ արիականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, ովքեր պատրաստ կլինեն հայոց պետության հրամանով ի շահ հայոց պետության ու հայ ազգի անվտանգության այնպես գործելու, որ Հայաստանի ու Արցախի ներկայիս սահմանները մոտ տարածությունից անգամ դիտելու ցանկություն չունենա թշնամին……
Մեր տարածաշրջանի երկրներին, որոնք բոլորն էլ խնդիրներ ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, առաջարկո
ւմ ենք ստեղծել Արիական ազգերի բնական դաշինք:
Կարող է ստեղծվել նաեւ Հակաթուրքական ճակատ, որում վստահաբար կարող են համագործակցել Հունաստանը, Կիպրոսն ու Բուլղարիան, որոնք զգացել են թյուրքական յաթաղանի սպանդը, Սիրիան եւ Իրաքը, որոնք կանգնած են տարածքների կորստի շեմին, Հայաստանն ու Իրանը, որոնք դարեր շարունակ պայքարել են թյուրքական խուժանին տարածաշրջանից դուրս հանելու համար:
Հայկական նոր ռազմավարությունը պետք է համախմբի նաեւ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի բնիկ ազգերին (անկախ պետություն ունենալ-չունենալու հանգամանքից եւ կրոնական պատկանելությունից)՝ ոչ բնիկներին մեր տարածաշրջաններից համակարգված հեռացնելու համար: Այս հակաթյուրքական ծրագրում կարող են ընդգրկվել նաեւ Հյուսիսային Կովկասի ռուսաստանապատկան ազգերը:
Հայ Արիական Միաբանություն եւ
Հայ Ազգայնականների Համախմբում
04. 06. 2012թ
* * *
ՀԱՊԿ-ն կհավասարակշռի՞ ՆԱՏՕ-ին…
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ եւս հայտարարել էր, որ եթե «Ադրբեջանը որեւէ ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ, ապա ՀԱՊԿ-ն միարժեք աջակցություն կցուցաբերի Հայաստանին»: Սա է վկայում նաեւ ՀՀ անվտանգության ապահովման նպատակով մեր երկրում ռուսական ռազմակայանների մասին համաձայնագիրը, որում էլ այդ փոփոխությունները կատարվեցին, երբ Հայաստան էր եկել այնժամ ՌԴ նախագահ Մեդվեդեւը եւ ստորագրել ռազմակայանների տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը:
Տավուշի մարզի ուղղությամբ մի շարք դիվերսիաները հաստատ ագրեսիա են ՀՀ նկատմամբ, անգամ չի կարող պատճառաբանվել, իբր չճանաչված ԼՂՀ տարածքն է եւ չեն կարող միջամտել մեր դաշնակիցները: ՀԱՊԿ-ն, հատկապես մեր ռազմավարական դաշնակիցը, շատ պասիվ է: Իսկ Ռուսաստանը ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, այլ ՀՀ անվտանգության գործում մասնակցության իրավունք ստացած պետություն:
Այս դեպքում ու՞մ կամ ինչի՞ն է սպասում Մոսկվան՝ դաշնակից Երեւանին աջակցելու համար: Իսկ Երեւանն ինչու՞ չի դիմում ՀԱՊԿ դաշնակիցներին… Ու՞ր մնաց Բորդյուժայի հայտարարությունը: Իսկ Ռուսաստանից բացի, ինչու՞ չեն արձագանքում ՀԱՊԿ մյուս անդամները՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը կամ մյուսները: Նրանք գոնե չե՞ն ցանկանում ինչ-որ բան ասել Ադրբեջանին…
Իհարկե, մենք կողմ ենք, որ մեր երկիրը ինքնուրույն կարողանա լուծել իր հարցերը ու հույսը անիմաստ այս կամ այն պետության վրա չդնի: Բայց սա այլ բան է, ու մեկ այլ բան է, երբ ունես դաշնակիցներ, բայց նրանք թղթե զենքերով են միայն… Եթե ՀԱՊԿ-ն այսպիսի կշիռ ցույց տա շարունակաբար, ապա տարածաշրջանում դժվար թե կարողանա մրցակցել ՆԱՏՕ-ի հետ:
Այս դեպքում ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը գուցեեւ արդիական դառա:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



