Կլինի՞ մի­ջազ­գա­յին «ռազբորկա»


«Սի­վի­լի­թաս»-ը եւ ԲՀԿ-ն, Եվ­րա­միութ­յունն ու Ար­ցա­խը, մոր­մոն­նե­րն ու Հա­յաս­տանը…

 ­Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը Հա­յաս­տան վե­րա­դար­ձից հե­տո, չնա­յած մեր տե­ղե­կատ­վութ­յան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ նա երկ­րից չի էլ հե­ռա­ցել, ան­մի­ջա­պես հան­դի­պել է Վար­դան Օս­կան­յա­նի հետ, ով էլ իր հեր­թին ԲՀԿ ­ղե­կա­վա­րին ներ­կա­յաց­րել է «Սի­վի­լի­թաս» հիմ­նադ­րա­մի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Այ­դու­հետ ԲՀԿ ղե­կա­վա­­րը շեշ­տել է, որ ինչ­պես նախ­կի­նում, այժմ էլ ա­նե­լու է օ­րեն­քով սահ­ման­ված բո­լոր քայ­լե­րը իր կու­­սա­կից ըն­կեր­նե­րի ի­րա­վունք­նե­րի ու շա­հե­րի պաշտ­պա­նութ­յան հա­մար:

ԲՀԿ ­նա­խա­գա­հը բարձր է գն­ա­­հա­տում «Սի­վի­լի­թաս» հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեութ­յու­նը Հա­յաս­տա­նում՝ «ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի եւ բազ­մա­կար­ծութ­յան հաս­տատ­ման գոր­ծում: Եվ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում Հա­յաս­տան կհրա­վիր­վի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող ի­րա­վա­բան­նե­րի ու փաս­տա­բան­նե­րի խումբ»:

ԲՀԿ ­խոս­նակ Տիգ­րան Ու­րի­խան­յա­նը «Սի­վի­լի­թա­ս» հիմ­նադ­րա­մի դեմ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծի մա­սին ա­սել է, թե ի­րա­վա­պահ մար­մին­ներն ա­մեն կերպ փոր­ձում են ստվե­րել ԱԳ նախ­կին նա­խա­րար, ԲՀԿ ­պատ­գա­մա­վոր Օս­կան­յա­նի բա­րի համ­բա­վը եւ, ըստ նրա, «ե­թե խնդի­րը ֆի­նան­սա­կան է, ա­պա դրա­նով ին­չո՞ւ ­չեն զբաղ­վել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը, եւ ան­մի­ջա­պես չի հա­րուց­վել քրեա­կան գոր­ծ»: Վկա Օս­կան­յա­նը ար­դեն մի քա­նի ան­գամ հրա­վի­րվել է ԱԱԾ՝ պար­զա­բա­նում­ներ տա­լու փո­ղե­րի լվաց­ման մե­ղադ­րան­քով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծով, բայց մե­ղադ­րանք­ներ չկան: «Պե­տա­կան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից ա­նի­րա­վա­չափ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դեպ­քում մենք ան­մի­ջա­պես կկա­զ­­­մենք եզ­րա­կա­ցութ­յուն,

հան­դես կգանք հայ­տա­­րա­րութ­յամբ եւ կձեռ­նար­կենք հա­մա­պա­տաս­խան քայ­լե­ր»,- ա­սել է ԲՀԿ ­խոս­նա­կը:

Այս գոր­ծով նաեւ Չի­նաս­տա­նում ԱՄՆ-ի նախ­կին դես­պա­նի ըն­տա­նի­քի ա­նունն էլ է շրջա­նառ­վում ԱԱԾ-ի հայ­տա­­րա­րութ­յան մեջ: Շատ մեկ­նա­բան­ներ ան­գամ զար­մա­ցել են, թե «պետք է մեծ հա­մար­ձա­կութ­յուն եւ բա­ցար­ձակ ինք­նավս­տա­հութ­յուն ու­նե­նալ ու մեկ հայ­տա­րա­րութ­յան մեջ օգ­տա­գոր­ծել «Հանսթ­ման» եւ «փո­ղե­րի լվա­ցում» բա­ռե­րը: Հա­մաշ­խար­հա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում էլ շրջա­նառ­վում է ՀՀ­ ԱԱԾ կող­մից այս գոր­ծի վե­րա­բեր­յալ տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ­տեղ պար­տա­դիր հան­դի­պում են «Hanstman» եւ «Money Laundering» ­բա­ռե­րը, իսկ հա­մաշ­խար­հա­յին հան­րութ­յու­նը շատ զգա­յուն է այս եր­կու բա­ռե­րի նկատ­մամբ: Այս­պես՝ հենց ա­ռա­ջի­նն­ է վե­րա­բե­րում Չի­նաս­տա­նում ԱՄՆ-ի նախ­կին դես­պան, Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան հայտ­նի գոր­ծիչ, մի պահ նաեւ ԱՄՆ նա­խա­գա­հի հա­վա­նա­կան թեկ­նա­ծու Ջոն Հանթս­մա­նի ըն­տա­նի­քին եւ նրա մի­լիար­դա­տեր պա­պի բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մին: Երկ­րոր­դը վե­րա­բե­րում է աշ­խար­հում ա­մե­նա­ծանր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րից մե­կին, ո­րի նկա­տա­մամբ շատ ու­շա­դիր են բո­լոր երկր­նե­րի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րը, ան­գամ՝ ՄԱԿ-ի մա­կար­դա­կով: Պետք է կար­ծել, որ ԱԱԾ-ն ­բա­վա­րար հիմ­քեր ու­նի այս գոր­ծով, որ օգ­տա­գոր­ծել է վե­րոնշ­յալ բա­ռե­րը:

Վար­դան Օս­կան­յա­նը եւս սա գի­տակ­ցում է եւ նշել է, որ սա մի­այն իր պայ­քա­րը չէ, այլ՝ հա­սա­րա­կ­­ու­թ­յան պայ­քարը: Բայց թե որ հա­­­­սա­­րա­կութ­յան, չի նշել:

Հի­շեց­նենք, որ ԱԱԾ-ն ներ­կա­յա­ց­­րել է իր քայ­լե­րի հիմ­քե­րը. «Քրե­ա­­կան գոր­ծով նա­խաքն­նութ­յուն է ի­րա­կա­նաց­վում՝ ԱՄՆ-ում գրանց­ված «Պո­լի­մեր Մա­տե­րիալս» եւ «Հան­թս­ման Ին­թեր­նեյշն­լ» կոր­պո­րա­ցիա­նե­րին պա­տ­­կա­նող, ՀՀ­-ում հիմ­նադր­ված «Հանթս­ման Բիլ­դինգ Փրո­դաքթ­ս» ՍՊ­Ը 100% բաժ­նե­մա­սը շուրջ 2 մլն ԱՄՆ դո­լա­րով փա­ս­տա­ցի վա­ճա­ռե­լու, սա­կայն գոր­ծար­քը ոչ ճիշտ պայ­մա­նագ­րա­յին ձ­­ե­ւա­կեր­պում­նե­րի արդ­յուն­քում հար­կա­յին մարմ­նին չներ­կա­յաց­նե­լու, դրա­նից հնա­րա­վոր ա­ռա­ջա­ցող հար­կա­յին պար­տա­վո­րութ­յուն­նե­րը չկա­տա­րե­լու, ա­մե­րիկ­յան կող­մի ցան­­­կութ­յամբ ՀՀ­-ում թողն­ված եւ բա­ցա­ռա­պես բա­րե­գոր­ծութ­յան հա­մար նա­խա­տես­ված այդ գու­մա­րից մոտ 1 մլն 135 հազ դո­լա­րը ի­րա­կա­նում բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­նե­րին չուղ­ղե­լու, չօգտագործելու, այդ գու­մա­րը «Սի­վի­լի­թա­ս» հիմ­նադ­րա­մի հիմ­նա­դիր եւ նա­խա­գահ Վար­դան Օս­կան­յա­նի ու նույն հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խորհր­դի ան­դամ Տիգ­րան Կա­րա­պետ­յա­նի ան­վամբ բաց­ված հաշ­վե­հա­մար­նե­­րին փո­խան­ցե­լու, ին­չ­պես նաեւ գու­մար­նե­րի մի մասն անձ­նա­կան նպա­տակ­նե­րով ա­պօ­րի­նի օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քե­րո­վ»: ԱԱԾ-ն պն­դում է, որ 1 մլն 135 հա­զ դո­լա­րի չա­փով գու­մա­րը տրա­­մադր­վել է «Սի­վի­լի­թա­ս» հի­մ­­նադ­րա­մին, ո­րը հե­տա­գա­յում հայտն­վել է ֆի­զի­կա­կան ան­ձանց անձ­նա­կան հաշ­վե­հա­մար­նե­րի վրա:

Այս ա­մե­նից հե­տո հան­կարծ ար­դեն պատ­գա­մա­վոր Օս­կան­յա­նը ո­րո­շում է ցուց­մունք չտալ: «Սի­վի­լի­թաս» հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Սալ­բի Ղա­զար­յա­նը եւս հ­րա­վիր­վել է ԱԱԾ՝ հար­ցաքն­նութ­յան, սա­կայն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մա­ձայն հրա­ժար­վել է պա­տաս­խա­նել հար­ցե­րին, այ­սինքն՝ նա եւս ցուց­մունք չի տվել: Նա այս զար­­գա­ցում­նե­րը հա­մա­րում է «տա­­րօ­րի­նակ, աբ­սուրդ, ան­հե­թեթ», հե­տո հա­վե­լել. «Ե­թե կար մեր գոր­ծու­­նեութ­յան մա­սին ո­րեւէ հարց, այն­տեղ կան մար­դիկ, կա­րող էին մեզ զգու­շաց­նել, մենք էլ կեն­թար­կ­վեինք, բայց վերց­նել ու քրեա­կան գործ հա­րու­ցել, այդ ար­դեն միայն աբ­սուրդ չէ, այլ քա­ղա­քա­կան ճնշման ձեւ է: Մենք հի­մ­նադ­րամ ենք, եւ աշ­խա­տում ենք ոչ միշտ ա­վան­դա­կան ձե­ւով, բայց միշտ թա­փան­ցիկ եւ հրա­պա­րա­կա­յի­ն»:

Եվ զար­մա­նա­լի չէ, որ հու­նի­սի 17-ին տե­ղի ու­նե­ցավ Հա­յա­ս­տա­նի մոր­մոն­նե­րի հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցել են ԱՄՆ-ից ժա­մա­նած «բար­ձր դա­սի բազ­մա­թիվ մոր­մոն­ներ»: Այս հա­­մա­ժո­ղո­վը ա­վե­լի հե­տա­­քր­ք­ր­ա­կան ե­ղավ հենց այս օ­րե­րին, երբ մեր ներ­քա­ղա­քա­կան կյան­քում հա­մաշ­խար­հա­յին մոր­մոն­նե­րի ղե­կա­վար Ջոն Հանթս­մա­նի նվի­րատ­վութ­յուն­նե­րի ու Վար­դան Օս­կան­յա­նի գոր­ծու­նեութ­յան շուրջ տե­ղի են ու­նե­նում «կրի­մի­նալ» ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­ր:

Բայց զար­մա­նա­լի մի բան ե­ղավ այ­նո­ւա­մե­նայ­նիվ: Օ­րերս Ար­ցա­խի Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հան­րա­յին խոր­հուր­դը ա­ջակ­ցութ­յան նա­մակ է հղել «Սի­վի­լի­թաս» հիմ­նադ­րա­մի հիմ­նա­դիր, ՀՀ­ ԱԺ պա­տ­գա­մա­վոր Վար­դան Օս­կան­յա­նին: Նա­մա­կում մաս­նա­վո­րա­պես աս­վում է. «Մտա­հո­գու­թ­յամբ հե­տե­ւում ենք հիմ­նադ­րա­մի եւ ան­ձամբ Ձեր նկատ­մամբ ՀՀ­ ԱԱԾ գոր­ծո­ղութ­յուն­նե­րին եւ վար­կա­բեկ­ման փոր­ձե­րին: Ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի բա­ցա­­կա­յութ­յան պայ­ման­նե­րում ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի նման ա­չա­ռու գոր­­ծո­ղութ­յուն­նե­րը լուրջ վտ­անգ են ներ­կա­յաց­նում քա­ղա­քա­ցի­նե­րի եւ ընդ­­հան­րա­պես հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան հա­մար: Մենք հա­մոզ­ված ենք Ձեր ազն­վութ­յան եւ օ­րի­նա­պաշ­տու­թ­յան մեջ: Դեպ­քե­րի ժա­մա­նա­կագ­րութ­յունն ակն­հայ­տո­րեն ե­րե­ւա­կում է գոր­ծի քա­ղա­քա­կան աս­տա­ռը: Ար­տա­­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հան­­րա­յին խոր­հուր­դը ա­ջակ­ցութ­յուն է հայտ­նում Ձեզ եւ «Սի­վի­լի­թաս» հիմ­նադ­րա­մին: Զո­րակ­ցե­լով Ձեզ այս հար­ցում՝ մենք նպա­տակ ու­նենք նպ­աս­տել ՀՀ­-ում եւ ԼՂՀ-ում ի­րա­վա­կան պե­տու­թ­յան կա­ռուց­մա­նը»:

Ա­վե­լի հնչեղ կլի­ներ, որ այս հայ­­տա­րա­րութ­յան վեր­ջում աս­վեր ոչ թե «մենք նպա­տակ ու­նենք նպաս­տել ՀՀ­-ում եւ Ար­ցա­խում ի­րա­վա­կան պե­տութ­յան կա­ռուց­մա­նը», այլ՝ «մենք նպա­տակ ու­նենք նպա­ս­տել ՀՀ­-ում եւ Ար­ցա­խում մոր­­մո­նա­կան ա­ջակ­ցութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յա­նը»…­

Այս­պես որ շա­րու­նակ­վի, մի որ էլ «ՀՀ­-ում եւ ԼՂՀ-ում…» մի­ջա­զ­գա­յին հան­րութ­յան շա­հե­րի եւ ի­րա­վունք­նե­րի հա­մար հա­յազ­գի «Ե­հո­վա­յի վկա­ներ»-ն­ ու այլ ա­ղան­­­­դա­վո­րա­կան­նե­րը կա­զատ­վեն ՀՀ եւ ԼՂՀ բա­նա­կում ծա­ռա­յե­լուց, ինչպեսեւ՝ Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին պա­շ­տ­պա­նե­լու պար­տա­կա­նու­թ­յու­նից: Հե­տո էլ Ար­ցա­խի Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ ան­վ­տան­գութ­յան հան­րա­յին խոր­հուր­դը կանցնի երեւի հա­մա­սե­ռա­կան­նե­րի ու այ­սօ­րի­նակ այ­­­լոց ի­րա­վունքների պաշտպա­նու­­թյա­նը՝ հանուն «Ար­ցա­խում ի­րա­վա­կան պե­տութ­յան կա­ռուց­մա­ն»…

Իսկ դա հնա­րա­վոր է կազ­մա­կեր­­պել, լի­քը արեւմտյան գրան­տա­կեր­ներ կան եւ՛ ՀՀ­-ում եւ՛ ԼՂՀ­-ում: Իսկ թե ովքեր են այդ խոր­հր­դի անդամները, ինչ գործունե­ություն են ծավալում, այլ թեմա է…

Վեր­ջերս ան­գամ Հայաստան ժա­մա­­նած Հա­րա­վա­յին Կով­կա­ս­ում ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆի­լիպ Լե­ֆո­րն­ է հան­դի­պել Վար­դան Օս­կան­յա­նին: Դե զրու­ցել են խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի, դրանց արդ­յուն­քում ձ­­ե­ւա­վոր­ված նոր քա­ղա­քա­կան ի­րա­վի­­ճա­կի շուրջ: Բայց հան­դիպ­ման հիմ­նա­կան թե­ման Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հարցն ու դրա շուրջ հն­ա­­րա­վոր զար­գա­ցում­նե­րը, հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծում ԵՄ դե­րն է եղել:

Նման հան­դի­պում­ներ դեռ կլի­նեն, չէ՞ որ ՀՀ­-ում ԱՄՆ-ի դես­պա­նը  ար­դեն հայտ­նել է, որ «Սի­վի­լի­­թաս»-ն իր երկ­րի հա­մար կա­րեւոր նշա­նա­կութ­յուն ու­նի… Այս­քան բան՝ ՀՀ ԱԱԾ…

Ստացվում է, որ մեր երկրի ԱԱԾ-ին դրսից թելադրա՞նք է հղ­վում՝ յուրօրինակ հաղորդա­գրութ­յան տեսքով: Արդյո՞ք դրա մեղա­վորը հենց ԱԱԾ-ն չէ, որովհետեւ եր­կրի ներսում ազգային ան­վտան­գութ­յանը սպառնացող բա­զում խնդիրների չի անդրա­դառ­նում… Արդյո՞ք դրա մեղավորը ԱԱԾ-ն չէ, որ ի տես ու ի սեր մի­ջազ­­գայինների, զոհասեղանին  է դնում ազ­գային տղերքի… Արդյո՞ք դրա մեղավորը ԱԱԾ-ն չէ, որ հան­րութ­յան շրջանում բացար­ձակա­պես «ազգայինի» վստահություն չի վայելում՝ մշտապես մնալով իբրեւ ԿԳԲ: Սրանք հարցեր են, որոնք ամենեւին էլ հռետորական չեն, ու եթե պատասխաններն ան­գամ աննշան տարբեր լինեն, մի բան միանշանակ է՝ մեր ԱԱԾ-ին հանրությունը (խոսքս հասարակ մարդկանց, այլ ոչ թե ԱԱԾ-ի ու­շա­դրութ­յանն «արժանի»), ի տար­բե­րություն այլ երկրների հանրութ­յունների, ոչ թե վստահում, այլ վախենում է դրանից: Այս համա­պատ­կերում է, որ ցանկացած քնն­վող գործ (կրկնում եմ՝ նույ­նիսկ ԱԱԾ-ի ուշադրությանն «ար­ժանի») կասկած է հարուցում…

 

Հ.Գ.  – Ազգային անվտանգութ­յան մարմինների խնդիրը չէ՞ այն, որ մորմոնները այս օրերին գա­լիս են Հայաստան ու «Արմենիա-Մարիոթ»-ում (հյու­րա­նոցային այս ցանցը մորմոն­ներինն է ամբողջ աշխարհում) փակ ռեժիմով քն­նար­­կում անց­կաց­նում (նաեւ մասոններն են հավաքվում…):

 
Հայկ Թորգոմյան

 

«Լու­սանցք» թիվ 23 (244), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.