

Այս վտանգը կարող է ծավալվել նաեւ Չինաստանի ույղուրական ընդգրկուն տարածքներում նույնպես, եւ դեպի Եվրոպա՝ Հունաստանի (հունաբնակ Կիպրոսն արդեն մասնատված է), Բուլղարիայի ու նախկին Հարավսլավիայի անկախացած պետությունների տարածքներում, որտեղ առկա է մեծաթիվ թուրքական բնակչություն: Հատկապես Բոսնիա-Հերցեգովինան Անկարայի հետաքրքրությունների առաջնային փաթեթում է: Այս ամենին կգումարվի նաեւ մեծաքանակ թուրքական բնակչությունը Եվրոպայում, Ասիայում (հատկապես՝ Արաբական երկրներում ու Իրանում) եւ Ամերիկայում: Այդ վտանգներն արդեն զգում են Ֆրանսիան ու Գերմանիան, որոշակիորեն նաեւ Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Շվեդիան, Բելգիան ու Հոլանդիան եւ այլն:
Ավելի քան 100 տարի առաջ հայությունն իր մարմնի վրա զգաց օսմանական եւ համաթուրքական գազանի արնախում գործելակերպը եւ կորցրեց Հայաստան-Հայրենիքի մեծ մասը, որն այնուհետ ձեւակերպվեց որպես Արեւմտյան Հայաստան: Համաշխարհային աշխարհա-քաղաքական բեւեռները այն ժամանակ էլ նույն ուժերն էին ու իրենց նույն գերնպատակներն էին հետապնդում, եւ հայությունն իր հայրենիքի հետ միասին դրվեց համաշխարհային հանրություն կոչվածի (այսօր այն միջազգային հանրություն է հորջորջվում) զոհասեղանին, որ թուրքերի ունեցած մարդակեր զոհասեղանից ոչ մի բանով չէր տարբերվում… Ահա թե ինչու հատկապես հայությունը պետք է զգուշանա նեո-օսմանական եւ նեո-համաթուրքական ծավալումներից եւ ամբողջապես չվստահի համաշխարհային ներկա աշխարհա-քաղաքական բեւեռներից եւ ոչ մեկին:
Անկարան զուգահեռաբար խաղարկում է նաեւ համա-իսլամական գործոնը (Բաքուն ոչ այնքան հաջողելով, բայց հետեւողականորեն կրկնում է թուրքական քայլերը), եւ սա նույնպես վտանգաշատ է: Նպատակայնորեն մրցակցելով Իսրայելի հետ՝ Թուրքիան կարողացավ ամրապնդել դիրքերը համաարաբական (ավելի քան 20 երկիր) եւ համաիսլամական (ավելի քան 80 երկիր) համաժողովներում – աշխարհներում: Եվ եթե ժամանակին իսլամական ծայրահեղականներն էին փորձում ստեղծել Հյուսիսային Կովկասի՝ «ծովից ծով» իսլամական միացյալ մի պետություն (Դաղստան, Չեչնիա, Ինգուշիա, Հյուսիսային Օսիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Ադըղեյ եւ Աբխազիա), ապա այժմ թուրքերն են դա շահարկում: Եվ առաջին քայլը արդեն սկսել են Վրաստանից: Անկարան համոզված է, որ կարող է Մոսկվայի օրինակով (Աբխազիա եւ Հարավային Օսիա) Թբիլիսիի տիրապետությունից անջատել Աջարիան, որտեղ ապրում են իսլամի մեծաթիվ հետեւորդներ: Աջարիայի հարեւան՝ հայկական ու հայաբնակ, բայց վրացականացված Ջավախքի տարածքում Թուրքիան եւս քայլեր է ձեռնարկել, հատկապես տնտեսապես այս շրջանը գրավելու ուղղությամբ: Իսկ Աջարիայի զավթումը թույլ կտա մի Փոթի քաղաք եւս հաղթահարել ու հասնել Աբխազիա, որը Հյուսիսային Կովկասի իսլամական միացյալ մի պետության հիմնաքարը կդառնա: Իսկ քրիստոնեական Եվրոպայում այդ հիմնաքարն արդեն դրվել է իսլամական Ալբանիայի, Բոսնիա- Հերցեգովինայի եւ Սերբիայից խլված Կոսովոյի առկայությամբ:
Եթե այս ամենին ավելացվեն նաեւ Թուրքիայի ախորժակը Իրաքի եւ Սիրիայի տարածքների նկատմամբ եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները (պանադրբեջանիզմ) հայկական եւ իրանական տարածքների հանդեպ, ապա միջազգային կոչված հանրությունը կամ իսկապես կուրացել է թուրքատիպ արնախում գազանին եվրաչափանիշների մեջ ներգրավելու մոլուցքից եւ գնում է են ինքնակործանման, կամ՝ պատրաստվում է նոր զոհասեղան բացել, որից մենք՝ հայերս պետք է առավելապես զգուշանանք, զգոնանաք եւ ենթադրյալ զոհից գործուն զոհաբերողի կեցվածք որդեգրենք: Իսկ նույն Եվրոպական Միությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Ռուսաստանի Դաշնությունում կան այնպիսի ուժեր, որոնք հասկանում են գորշ գայլերի ոհմակային տրամաբանությունը ու կարող են համատեղել քայլերն ու ջանքները: Այսպիսի ուժեր կան նաեւ Իրանում ու տարածաշրջանի Արաբական աշխարհի երկրներում:
Իսկ Վրաստանը, այսպես թե այնպես արհեստածին պետություն է, եւ կբաժանվի ժամանակի ընթացքում: Ուստի այս հարեւանին վստահելն ու աջակցելը չի կարող հայանպաստ լինել, հատկապես, որ վրացիները մեր դժվար պահերին մշտապես հարվածել են մեզ թիկունքից ու այդպես տիրել են մեր հայրենիքի որոշ հատվածների: Այսօր էլ Վրաստանը եղբայրական է համարում ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային ու Ադրբեջանին: Իսկ հիմա՝ ահաբեկված Աջարիայի կորստի հնարավորությունից, ահազանգել է Վաշինգտոնին եւ հաստատ այլ եղբայրական կողմնորոշում կորդեգրի:
Բայց մենք՝ հայերս, պետք է Թուրքիա-Վրաստան հակամարտությունն այլեւս օգտագործենք հայոց հայրենիքի մի մասը հանդիսացող Ջավախքը Հայաստանին վերամիավորելու համար, կամ՝ տարածաշրջանում շահեր հետապնդելով որեւէ գերտերության (ասենք՝ Ռուսաստանի) հետ Ջավախք-Աջարիա համադաշնությամբ անկախ միավորում ստեղծելու հեռանկարը քննարկենք: Նույնը կարելի է քննարկել նաեւ հայկական Նախիջեւանի առումով՝ Ադրբեջան-Իրան հակամարտության ընթացքում: Իսկ Անկարայի նեո-օսմանական եւ նեո-պանթուրքիստական, ինչպեսեւ՝ նեո-իսլամական ծրագրերի դեմն առնելու միակ արդյունավետ միջոցը հայկական գործոնի հզորացումն է տարածաշրջանում, Թուրքիայի դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի վերամիավորումը Արեւելյան Հայաստանի, որի ադրբեջանական զավթված հատվածը եւս պիտի վերամիավորվի Արցախի հետ միասին…
Այլապես սողոսկող գորշգայլային կեցությունն ու անդադար արյունահեղությունը կդառնան համաշխարհային առօրյա: Եթե Եվրոպայում դեռ կարծում են, թե «դասական քաղաքականության» ձեւակերպմամբ Հայաստանը Ֆրանսիայի «եվրաազդեցության տարածք» է, Վրաստանը՝ Գերմանիայի, իսկ Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի, ապա հաստատ սխալվում են: Իսկ եթե Վաշինգտոնում ու Մոսկվայում էլ դեռ կարծում են, որ Կովկասի բոլոր պետություններն էլ իրենցն են կամ՝ կդառնան իրենցը, դարձյալ սխալվում են: Անգամ չլուծված հակամարտությունների չլուծման տանող քաղաքականություն-շահարկումն էլ չի կարող դրան նպաստել:
Միակ ռազմա-քաղաքական դաշինքը, որը կարող է դիմակայել նեո-օսմանական, նեո-պանթուրքիստական եւ նեո-իսլամական ծրագրերին, դա տարածաշրջանի բնիկ ազգերի համա-արիական դաշինքն է, որ կարող է պաշտպանել ոչ միայն տարածաշրջանի բնիկների, այլեւ Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության շահերը, այս աշխարհա-քաղաքական բեւեռներին զերծ պահելով սպասվող վտանգներից ու արյունահեղություններից:
Հայկական Լեռնաշխարհում (Արարատյան Աշխարհում) խաչվում են բոլոր մայրցամաքների բոլոր պետությունների ու ազգերի շահերը, եւ միայն Հայկական բարձրավանդակի բնիկ-հայը կհոգա տարածաշրջանի խաղաղության ու համաշխարհային համագործակցության մասին, առանց հետին նպատակների ու կործանարար քայլերի: Պատմությունը անհերքելի փաստեր ունի եւ պարզապես նկատել է պետք, որ տարածաշրջանի խաղաղությունը վերացել է հենց հայոց հզոր թագավորության անկումից անմիջապես հետո, երբ օտար ու վայրագ ներխուժումներից Հայկական Լեռնաշխարհում հայերի կառավարմանը վերջ դրվեց:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
26.06.2012թ. – Երեւան



