(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
մածուն – 0.5 կգ
սոդա – 3 գ
ձու – 4 հատ
թել պանիր – 600 գ
ալյուր – 1 կգ
կարագ – 200 գ
սամիթ – 1 կապ
Պատրաստման եղանակը
Սոդան խառնել ալյուրին, լցնել ամանի մեջ, 3 ձուն հարել մածունի հետ, ավելացնել 1 պտղունց աղ, պատրաստել խմոր՝ փափուկ, ձեռքերին չկպչող:
Պանիրը քերել, ավելացնել 1 ձուն, 1 ճաշի գդալ ալյուր եւ 1 կապ սամիթ:
Հանգստացած խմորը բաժանել 12 մասի: Նույնքան մասի բաժանել նաեւ քերած պանիրը: Պանիրը գնդիկներ անել, դնել խմորիկների մեջ եւ գրտնակել կլորավուն տեսքով:
Թավան դնել կրակի վրա, խմորիկները թխել երկկողմ:
Այնուհետեւ դրանք շարել ափսեին եւ յուրաքանչյուրին 20-ական գրամ կարագ քսել:
Անուշ լինի: Ձեր օրն ուրախ սկսեք հայկական այս պանրեհացով:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ֆուտբոլի ազգային առաջնությունը՝ 13 փուլից հետո
Հայաստանի առաջնության 12-րդ փուլից հետաձգված 2 խաղերում էլ հաղթեցին առաջատարները: 1-ին տեղում ընթացող «Միկա»-ն հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց «Բանանց»-ին: 2-րդ տեղում ամրապնդվեց «Շիրակ»-ը»՝ հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասնելով փոխչեմպիոն «Փյունիկ»-ի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1. Միկա 13 10 2 1 26:12 32
2. Շիրակ 13 8 2 3 22:14 26
3. Իմպուլս 13 7 2 4 22:18 23
4. Գանձասար 12 6 2 4 12:7 20
5. Փյունիկ 12 4 3 5 18:19 15
6. Ուլիս 13 3 4 6 15:16 13
7. Բանանց 13 3 3 7 13:18 12
8. Արարատ 13 1 0 12 8:32 3
Ռմբարկուներ՝ 7-Անդրանիկ Բարիկյան («Շիրակ»), 6-Ֆիլիպ Տիմով («Իմպուլս»), 6-Նորայր Գյոզալյան («Իմպուլս»), 5-Սեմյոն Մուրադյան (Միկա), 5-Վիուլեն Այվազյան («Փյունիկ»):
Ավարտվեց սամբոյի 3-րդ միջազգային հուշամրցաշարը
3-րդ տարին շարունակ Երեւանում անցկացվում է սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Հունիսի 23-ին եւ 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությանը՝ թիմային հաշվարկով, ըստ հերթականության լավագույններն էին ճանաչվել Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները, եւ երեւանյան մրցաշարի մասնակիցներից շատերը մայրցամաքի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին:
Պատանիներ – Ռաֆիկ Սահակյան-48 կգ-Հայաստան, Ջոն Բալայան-52 կգ-Արցախ, Գրիգոր Մխիթարյան-56 կգ,-Հայաստան, Եգոր Մգդսյան-60 կգ-Ռուսաստան, Թեմուր Հալաջյան-65 կգ-Ռուսաստան, Էդուարդ Հարությունով-70 կգ-Ռուսաստան, Ուշանգի Մարգիանի-75 կգ-Վրաստան, Դավիթ Հովհաննիսյան-81 կգ-Ռուսաստան, Մաթեւոս Քելեշյան-87 կգ-Ռուսաստան, Գեորգի Լազուաշվիլի-+87 կգ-Վրաստան:
Աղջիկներ – Ելիզավետա Կուլիկովա-44 կգ-Ռուսաստան, Օլգա Տիմոֆեեւա-48 կգ-Ռուսաստան, Դիանա Հովհաննիսյան-52 կգ-Հայաստան, Եկատերինա Շարիպովա-56 կգ-Ռուսաստան, Ռոզա Խաչատրյան-60 կգ-Հայաստան, Նատալյա Կորոտկովա-65 կգ-Ռուսաստան, Օլեսյա Կաշլեւա-+75 կգ-Ռուսաստան:
Արսեն Պետրոսյան
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



