Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետեւել տարբեր դավանանքների, գաղափարների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ազգային անկախ պետության (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:
«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում՝ դրա պակասից»,- ասում է մեծն Նժդեհը, եւ այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել հայրենասեր պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգերը. համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ազգային ոգու չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական եւ տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ազգային՝ հայ լինելու բնույթից, եւ ահա թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ իր բնօրրան-հայրենիքում:
Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես տարաձայնություններն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին:
Այդպես է նաեւ բնական մյուս տեսակների մեջ. սպիտակ արջը երբեք չի կարող համատեղ գոյատեւել սեւ կամ գորշ արջերի հետ, ինչպես նաեւ՝ խառնածին սերունդ տալ, թեեւ բոլորն էլ արջեր են, կամ առյուծը՝ վագրի ու հովազի հետ, թեեւ սրանք էլ կատվազգի են… Եվ որեւէ մեկը սա ռասիզմ չի համարի:
Հաստատուն արժեք է միայն այն, որ պետությունը (բնօրրանը), այլաբանորեն լինելով ազգի մարմինը, իսկ ազգը՝ նրա հոգին, նրանք արդեն իսկ բնականորեն գոյատեւում են մեկը մյուսով եւ մեկը մյուսի համար: Այդ պատճառով պետական ու ազգային շահերը համահունչ են եւ ազգային պետության գոյությունն է նախապայմանը՝ ազգերի օրինաչափ զարգացման ու հարատեւման: Եվ շատ կարեւոր է, որ ազգերը խուսափեն ներմուծված (արեւմտյան կամ արեւելյան) ամենատարբեր կրոնների, գաղափարաբանությունների ու բարոյախոսությունների ազդեցությունից, առավել եւս՝ դրանք պետական կամ ազգային կրոն, գաղափարախոսություն ճանաչելուց, քանզի դա սկիզբն է ազգակործանման եւ՝ հայրենիքի կորստի:
Հայ ազգը պետք է առաջնորդվի միայն իր արարչաստեղծ ծագման ու ազգային առաքելության հավատամքով, նախնյաց Ոգու եւ Արյան պաշտամունքով՝ մերժելով որեւէ այլ կրոնահավատքային ու բարոյախրատական ներխուժումը:
Սա է պետության, նրա անվտանգության ու պաշտպանության բոլոր մարմինների եւ կառույցների գոյարմատը:
ՀայԱրիական (Արարչապետական) Հայաստանն առանց կրոնական ուղղվածության՝ հենված Ցեղային-Հայկական գաղափարախոսության վրա, – ահա՛ երանելի եւ անկործան Հայոց Պետության մանրակերտի հիմնաքարը:
Այսպիսի Հայաստանի գոյությունը նոր իրողություններ կստեղծի ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես:
Նման զորեղ պետությունը կարող է համարձակ եւ անկաշկանդ թույլատրել տարբեր գաղափարների (իհարկե, բացառությամբ՝ հակազգային ու հակապետական) ազատ գործունեությունը եւ դրանք օգտագործել ի շահ Հայ Ազգի եւ Հայքի բարգավաճման:
ՀայԱրիական Հայոց Պետության եւ Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ առաջնորդվող Հայ Ազգի զարթոնքը, ինչպես նաեւ՝ մեզ արյունակից Ազգերի գիտակցված Համաարիական Դաշինքը՝ ամենահուսալին եւ ամենազորեղը, ի զորու են բացելու մի նոր դարաշրջան, որն անկասկած կկոչվի Մարդկության վերածնունդ:
Միայն այսպես կարելի է դիմագրավել այլասերումից առաջացած, մեր անվստահությունից եւ օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող արհեստածին ազգ-ուժերի ավերիչ գործունեությանը:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



