Ի­րա­նի նա­խա­գա­հը հար­ձակ­վում է

ԻԻՀ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դը Թեհ­րա­նի հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րել է, որ պաշ­տա­պա­նե­լով բո­լոր մարդ­կանց ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը, բա­ցա­հայտ ա­սում է, թե «սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի գո­յութ­յունն ուղ­ղա­կի վի­րա­վո­րանք է մարդ­կութ­յան հա­մա­ր»: Այս մա­սին գրել է «Թոփ Նյուզ Թդե­յը»-ը: Բա­ցի այդ, Ի­րա­նի նա­խա­գահն Իս­րա­յելն ան­վա­նել է «կո­ռում­պաց­ված, հա­կա­մարդ­կա­յին կազ­մա­կերպ­ված փոք­րա­մաս­նութ­յուն, ո­րը վեր է կանգ­նած բո­լոր աստ­վա­ծա­յին ու­ժե­րից»: Նա անդ­րա­դար­ձել է նաեւ Հո­լո­քոս­տին՝ հայ­տա­րա­րե­լով, թե «նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յի կող­մից 6 մլն. հ­­րեա­նե­րի սպա­նութ­յան փաս­տը պար­զա­պես հո­րին­ված­ք­ է»: Նրա ե­լույ­թից հե­տո մի խումբ մաս­նա­կից­ներ այ­րել են Իս­րա­յե­լի ու ԱՄՆ-ի դրոշ­նե­րը՝ բղա­վե­լով. «Մա՛հ­ ԱՄՆ-ին, մա՛հ­ Իս­րա­յե­լի­ն»:

Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի մի­ջեւ թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ են ար­դեն մի քա­նի տաս­նամ­յակ, իսկ Ի­­ԻՀ հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ Ա­յա­թո­լահ Ա­լի Խա­մե­նե­ին բազ­միցս կոչ է ա­րել վե­րաց­նել հրեա­կան վար­չա­կար­գը՝ այն «ցա­վա­գին ու­ռուց­ք» ան­վա­նե­լով: Իս­րա­յելն իր հեր­թին Ի­րա­նը ո­րա­կում է իբ­րեւ սպառ­նա­լիք՝ աշ­խար­հի հա­մար վի­ճե­լի մի­ջու­կա­յին ծրագ­րի պատ­ճա­ռով, իսկ Թեհ­րա­նը նշում է, որ իր՝ ու­րա­նի հարս­­տաց­ման ծրա­գի­րը բա­ցա­ռա­պես խա­ղաղ օգ­տա­գործ­ման նպա­տակ­նե­րով է:

Նմա­նօ­րի­նակ հար­ձա­կում­նե­րը կա­րող են վտան­գա­վոր դառ­նալ, քան­զի պար­բե­րա­բար տե­ղե­­կութ­յուն­ներ են սփռվում, իբր Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում է հրթի­ռա­յին հար­ված հաս­ց­­նել Ի­րա­նին, իսկ դրա հա­մար մատ­նանշ­վում են եւ՛ Ադր­բե­ջա­նի եւ՛ Թուր­քի­ա­յի, ան­գամ Վրաս­տա­նի տա­րածք­նե­րը…

Արման Դավթյան

Մեծ շեյ­խի ֆեթ­վան եւ ար­նա­խում թուր­քը

Չնա­յած թուր­քա­կան ժխտում­նե­րին՝ հայ­կա­կան ջար­դե­րի մա­սին ֆեթ­վան այ­լեւս գրա­վում է աշ­խար­հի ու­շադ­րութ­յու­նը. հայ­տա­րա­րել է «Կա­լի­ֆոր­նիա Կու­րիե­ր» թեր­թի հրա­տա­րա­կիչ եւ խմբա­գիր Հա­րութ Սա­սուն­յա­նը: Մահ­մե­դա­կան­նե­րի մեծ շեյ­խը ֆեթ­վա է ար­ձա­կել՝ դա­տա­պար­տե­լով թուր­­քե­րի կող­մից հա­յե­րի ջար­դե­րը: Ա­դա­նա­յում հա­յե­րի ջար­դե­րի հա­մար թուր­քե­րին դա­տա­պար­տող Ե­գիպ­տո­սի գլխա­վոր իս­լա­մա­կան հո­գե­ւո­րա­կա­նի ար­ձա­կած 1909թ. ֆեթ­վա­յի մա­սին անց­յալ շա­բաթ­վա սյու­նա­կը մեծ ու­շադ­րութ­յան է ար­ժա­նա­ցել: Հոդ­վա­ծը տե­ղադր­վել է բազ­մա­թիվ երկր­նե­րի կայ­քե­րում, այդ թվում՝ Պա­կիս­տա­նի, Հնդ­­կա­ս­­տա­նի, Իս­րա­յե­լի, Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի, Լի­բա­նա­նի, Հա­յաս­տա­նի եւ ԱՄՆ-ի:

Չնա­յած այդ սյու­նակ­նե­րը հա­ճախ են թարգ­ման­վում եւ ար­տատպ­վում թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում, սա­կայն անց­յալ շա­բաթ­վա հոդ­վա­ծը գե­րա­զան­ցեց բո­լոր ռե­կորդ­նե­րը: Այն ամ­փոփ հայտն­վեց տասն­յակ թուր­քա­կան թեր­թե­րում, կայ­քե­րում: Բա­ցի այդ, հայտ­նի սյու­նա­կա­գիր Թա­հա Աք­յո­լը ծա­վա­լուն հեր­քում հրա­պա­րա­կեց «Հու­րիե­թ» թեր­թում, «CNN-Turk» լրատ­վա­կա­նում եւ այլ մի­ջոց­նե­րում: Նա ա­ջա­կողմ­յան լրագ­րող է, ո­րը «Գորշ գայ­լե­ր»-ի ա­ռաջ­նորդ, ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան Ալ­փաս­լան Թյուր­քե­շից իր հա­վա­տար­մութ­յու­նը թե­քել է նա­խա­գահ Աբ­դուլ­լահ Գյու­լի եւ նրա ղե­կա­վա­րած իս­լա­միս­տա­կան «Ար­դա­րութ­յուն եւ զար­գա­ցու­մ» կու­սակ­ցութ­յան կող­մը:

Աք­յո­լին է միա­ցել նաեւ նախ­կին թուրք դես­պան Օ­մեր Էն­գին Լյու­թե­մը: Այս «ընդ­դի­մա­դիր­նե­րը» ժխտո­ղա­կան մար­տա­վա­րութ­յուն են կի­րա­ռում՝ նվա­զեց­նե­լով հայ զո­հե­րի թի­վը Ա­դա­նա­յում եւ հայ­կա­կան ջար­դե­րը կեղ­ծո­րեն ներ­կա­յաց­նե­լով որ­պես հա­յե­րի ու թուր­քե­րի մի­ջեւ ե­ղած բա­խում: Ի­րա­կա­նում 30 հա­զ. հայ է կո­տոր­վել Ա­դա­նա­յում թուրք խու­ժա­նի կող­մից, ո­րին կա­տա­ղութ­յան էր հասց­րել Իս­մա­յիլ Հաք­քըն՝ Ա­դա­նա­յի հա­րե­ւա­նութ­յամբ գտնվող Բահ­չե գյու­ղա­քա­ղա­քի մուֆ­թին: Աք­յո­լի կող­մից փաս­տե­րի կո­պիտ խե­ղաթ­յու­րու­մը հա­կա­սում է Օս­ման­յան կայս­րութ­յան Նա­խա­րար­նե­րի խորհր­դի 1909թ. հու­լի­սի 31-ի ո­ր­­ո­շ­­մա­նը, ո­րը ջար­դե­րի ամ­բողջ պա­տաս­խա­­նատ­վութ­յու­նը դրել է միայն գա­վա­ռա­կան թուրք պաշ­տոն­յա­նե­րի ու­սե­րին: Ա­պար­դ­­յուն փոր­ձե­լով իր խե­ղաթ­յուր­ված հա­յացք­ներն ա­վե­լի վստա­հե­լի դարձ­նել՝ Աք­յո­լը հայ­տա­րա­րում է, թե խորհր­դակ­ցել է պրոֆ. Քե­մալ Չի­չե­քի՝ վար­կա­բեկ­ված Թուր­քա­կան պատ­մա­կան ըն­կե­րութ­յան տնօ­րե­նի հետ, ո­վ «անց­յալ ա­միս գիրք է հրա­տա­րա­կել՝ «Վե­րա­դարձ Ա­դա­նա­յի 1909թ. դեպ­քե­րի­ն»: Ի դեպ, գիր­քը լույս է տե­սել 1 տա­րի ա­ռաջ, եւ Չի­չե­քը դրա հե­ղի­նա­կը չէ, այլ խմբա­գի­րը մի հա­տո­րի, ո­րը բաղ­կա­ցած է 2009թ. Ան­կա­րա­յի հա­մա­ժո­ղո­վին ներ­կա­յաց­ված բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րից: Ի պա­տաս­խան Աք­յո­լի այն հար­ցին, թե արդ­յո՞ք ­թուրք մուֆ­թին ֆեթ­վա է ար­ձա­կել, Չի­չե­քը իբ­ր ­հայ­տա­­րա­րել է. «Ու­սում­նա­սի­րել եմ Ա­դա­նա­­­յի դա­տա­րա­նի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը: Հա­յերն այն ժա­մա­նակ եւս ն­­ման պնդում­ներ են ա­րել, սա­կայն այդ­պի­սի փաս­տաթղ­թեր կամ վկա­ներ չեն հայտ­նա­բեր­վել: Նմ­­ան ֆեթ­վա բա­ցար­ձա­կա­պես գո­յութ­յուն չու­նի»:

Հա­կա­ռակ այս պնդում­նե­րի, մի շարք հի­շա­տա­կում­ներ կան, ո­րոնք հաս­տա­տում են թուրք մուֆ­թի Իս­մա­յիլ Հաք­քըի կող­մից ֆեթ­վա ար­ձա­կե­լու փաս­տը՝ այդ գա­­զա­նութ­յուն­նե­րը օ­րի­նա­կա­նաց­նե­լու նպ­­ա­տա­կով: Չա­նա­քա­լի «Մար­տի 18-ի հա­մալ­սա­րա­­նի» պրո­ֆե­սոր, դոկտ. Ա­լի Օս­ման Օզ­թուր­քը 2009թ. «Milli Folklor» ամ­սագ­րում գրել է հե­տեւ­յա­լը. «Կա­ռա­վա­րութ­յու­նը Բահ­չեի մուֆ­թիին կա­խել է Դորթ­յո­լում, ո­րով­հե­տեւ նա ֆեթ­վա էր ար­ձա­կել՝ հայ­տա­րա­րե­լով, որ «հա­յե­րի ար­յունն ու ու­նեց­ված­քը «հա­լա­լ» են [կրո­նով ար­տոն­ված]»: Ֆրան­սա­հայ պատ­մա­բան Ռեյ­մոնդ Գ­­ե­ւորգ­յա­նը եւս ­թուր­քա­կան ֆեթ­վա­յի մա­սին նշել է իր՝ «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը. ամ­բող­ջա­կան պատ­մութ­յու­ն» մե­ծա­ծա­վալ գրքում, վկա­յա­կո­չե­լով 2 աղ­­բ­­յուր­ներ. Զ. Դա­կեթ Ֆե­րի­մա­նի «Ե­րիտ­թուր­քե­րը եւ ճշ­­մար­­տութ­յու­նը Հո­լո­քոս­տի մա­սին Ա­դա­նա­յում, Փոքր Ա­սի­ա­յում, 1909թ. ապ­րի­լի­ն», եւ թուր­քա­կան խորհր­դա­րա­նա­կան հան­ձ­­նա­ժո­ղո­վի դա­տա­վոր­ներ Ֆայք Բե­յի եւ Հա­րութ­յուն Մոս­դիչ­յա­նի ներ­կա­յաց­րած զե­կույ­ցը: Դոկտ. Վա­­հագն Դադր­յա­նը նույն­պես ան­դ­­րա­դար­ձել է թուր­քա­կան տար­բեր քա­ղաք­նե­րում մուֆ­թի­նե­րի ար­ձա­կած մի քա­նի ֆեթ­վա­նե­րի, այդ թվում՝ Բահ­չեի մուֆ­թիի, ո­րը «դա­ժա­նութ­յան ու­ժով եւ չա­փով գե­րա­զան­ցել է իր մնա­ցած բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի­ն»: Այ­նու­հե­տեւ նա մեջ­բե­րում է գեր­մա­նա­կան «Berliner Tageblatt» թեր­թը, որ­տեղ ներ­կա­յաց­ված են գեր­մա­նա­­ցի ա­կա­նա­տես ին­ժե­ներ­նե­րի պատ­մութ­յուն­նե­րը. «Մուֆ­թին հր­­ա­­հ­­րում եւ քա­րո­զում էր Բահ­չեի ու դրա շրջա­կայ­քի մո­լե­ռանդ ու քրե­ա­կան բա­շի­բո­զուկ­նե­րի­ն»:

Ի վեր­ջո Աք­յո­լը չի ժխտում ե­գի­պ­­տա­կան ալ-Ազ­հա­րի վե­հանձն Մեծն շեյխ Սա­լիմ ալ-Բիշ­րիի ար­ձա­կած ֆեթ­վան: Նա հնա­րա­վոր է հա­մա­րում, որ ա­րաբ շեյ­խը նման ֆեթ­վա է ար­ձա­կել: Այդ­պի­սի ֆեթ­վա գո­յութ­յուն ու­նի, քա­նի որ կա այդ փաս­տաթղ­թի ֆո­տո­պատ­ճե­նը, ո­րից թարգ­մա­նա­բար հատ­ված­ներ էին հրա­պա­րակ­վել Հա­րութ Սա­­սուն­յա­նի հոդ­վա­ծում:

Աք­յո­լը նա­­եւ ըն­դու­նում է, որ Բահ­չեի թուրք մուֆ­թիին կա­խել են Ա­դա­նա­յում կա­տա­րած ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րի հա­մար: Ա­վե­լի քան 100 տա­րի անց ալ-Ազ­հա­րի Մեծն շեյ­խի ֆեթ­վան մնում է որ­պես ա­ռա­վել ար­ժե­քա­վոր փաս­տա­թուղթ, հատ­կա­պես, այս փո­թոր­­կա­լից ժա­մա­նակ­նե­րում: Այս ա­ռա­քի­նի ֆեթ­վա­յի եւ Մեք­քա­յի Շա­րի­ֆի 1917թ. ար­ձա­կած կա­րե­կ­­ցող հրո­վար­տա­կի պատ­ճեն­նե­րը պետք է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­­­թ­­յուն­նե­րը, հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դ­­նե­րը եւ քա­ղա­քա­ցիա­կան ու­ժերն ու խմբե­րը տա­րա­ծեն աշ­խար­հի բո­լոր մահ­մե­դա­կան պե­տութ­յուն­նե­րում, նրանց դես­պան­նե­րին, լրա­­տ­­վա­մի­ջոց­նե­րին եւ մզկիթ­նե­րում, հատ­կա­պես Թուր­քիա­յում, Ա­դր­­բե­ջա­նում ու ա­րա­բա­կան աշ­խար­­հում:

Այս փաս­տաթղ­թից ամ­բող­ջո­վին պարզ է դառ­նում, որ 1909թ. հայ­կա­կան կո­տո­րած­նե­րը եւ դր­­ան հա­ջոր­դած 1915թ. Հա­յոց ցե­ղա­ս­­պա­նութ­յու­նը մահ­մե­դա­կան թուր­քե­րի եւ հայ քրիս­տոն­յա­նե­րի մի­ջեւ ե­ղած կրո­նա­կան բախ­ման արդ­յունք չէին: Ալ-Ազ­հա­րի Մեծն շեյխն ար­դա­րա­ցիո­րեն դա­տա­պար­­տել է թուր­քե­րին՝ հա­յե­րի զան­գ­­վա­ծա­յին կո­տո­րա­ծի հա­մար, ո­րը կա­տար­վել է ռա­սիստ պան­թուր­քա­կան, եւ ոչ թե պա­նիս­լա­մա­կան նկա­տա­ռում­նե­րով՝ հայ­կա­կան հո­ղերն ու կալ­ված­ք­­նե­րը գրա­վե­լու մտադ­րութ­յան հետ միա­տեղ: Թուրք մուֆ­թի­նե­րի (հո­գե­ւո­րա­կան) ար­ձակ­ած տար­բեր ֆեթ­վա­նե­րը նպա­տակ ու­նեին հրահ­րել մո­լե­ռանդ թուրք խու­ժա­նին՝ հար­ձակ­վել եւ սպա­նել ան­մեղ հա­յե­րին:

Շեյխ ալ-Բիշ­րիի 1909թ. ֆեթ­վան հե­տա­գա­յում ամ­րապնդ­վել է 1917թ. Մեք­քա­յի Շա­րիֆ ալ-Հու­սեյն իբն Ա­լիի ար­ձա­կած հրո­վար­տա­կով՝ հրա­մա­յե­լով բո­լոր մահ­մե­դա­կան­նե­րին՝ պաշտ­պա­նել հա­­յե­րին եւ «ա­պա­հո­վել այն ա­մե­նով, ին­չի կա­րի­քը նրանք կա­րող են ու­նե­նալ… ո­րով­հե­տեւ նրանք մահ­­մե­դա­կան­նե­րի Պաշտ­պան­ված ազգն են, ո­րոնց մա­սին մար­գա­րե Մու­համ­մեդն ա­սել է. «Ով որ ան­­գամ պա­րան գո­ղա­նա նրան­ցից, ես կլի­նեմ նրա հա­կա­ռա­կոր­դը Ա­հեղ դա­տաս­տա­նի օ­րը»:

2009թ., երբ Թուր­քիա­յի վար­չա­պետ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րում էր, թե «Մահ­մե­դա­կան­նե­րը ցե­ղաս­պա­նութ­յուն չեն կա­տա­րե­լ», նա միայն մա­սամբ էր ճիշտ: Նա պետք է ա­սեր. «Լավ մահ­մե­դա­կան­նե­րը ցե­ղաս­պա­նու­թ­­յուն չեն կա­տա­րե­լ»: Ե­րիտ­թուր­քե­րի կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար­նե­րը, ով­քեր 1915թ. ի­րա­գոր­ծել էին Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը, դա­տե­լով իս­լա­մի սուրբ գրքի՝ «Ղու­րան»-ի ուս­մունք­նե­րից, հա­վա­տաց­յալ մահ­մե­դա­կան­ներ չէին: Նրանք պար­զա­պես ոճ­րա­գործ­ներ էին, ո­ր­­ոնք իս­լա­մը հար­­մար պա­տր­­վակ էին ­գոր­ծա­ծել զանգ­վա­ծա­յին ջար­դեր ա­նե­լու հա­մար: Ալ-Ազ­հա­րի Մեծն շեյ­խի կա­րեկ­ցող ֆեթ­վան դեռ այ­սօր էլ ճշմա­րիտ է հն­­չում, մա­նա­վանդ այս օ­րե­րին, երբ մահ­մե­դա­կան աշ­խար­հը նշ­­ում է Ռա­մա­զա­նի ա­վար­տը:

Կա­րեն Բալ­յան

«Լու­սանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.