Ընդ­դի­մա­դիր հի­վան­դութ­յու՞ն, թե՞ օգ­տա­կա­րութ­յու՛ն

ՀԱԿ-ը լքած Դա­վիթ Շահ­­նա­զար­յա­նը, ով Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի խնա­մին է նա­եւ, հայ­տա­րա­րել է, թե ՀԱԿ-ը վե­րա­կեն­դա­նաց­նում է քո­չար­յա­նիզ­մը: Նա ՀՀՇ­-ա­կան իշ­խա­նա­կան տա­րի­նե­րին 1992-95թթ. ՀՀ ­նա­­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թ­­յուն­նե­րով դես­պանն է ե­ղել, իսկ 1994-95թթ.՝ ՀՀ­ ԱԱԾ ղե­կա­վա­րը: Այժմ «Հա­մա­ձայ­նութ­յու­ն» քա­ղա­քա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կեն­­տ­­րո­նի նա­խա­գահն է եւ կար­ծիք կա, որ ՀԱԿ-ից հե­ռա­ցել է ՀՀ ­նա­խա­գա­հի «ինք­նու­րույն» թեկ­նա­ծու լի­նե­լու հա­մար: Ուս­տիեւ, պարզ է ՀԱԿ-ին քո­չար­յա­նիզ­մի հետ կա­պող թե­ման: Նա պետք է կտրուկ մի գոր­ծիչ ե­րե­ւա եւ իբր հար­վա­ծե­լով Տեր-Պետ­րոս­յա­նին, հար­վա­ծի հենց Քո­չար­յա­նին: Գոր­ծող նա­խա­գա­հի հա­մար ե­րե­ւի շու­տով մեկ այլ բան կմտա­ծեն:

Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նը հար­ցազ­րույց էր տվել «Ժա­մա­նա­կ» թեր­թին եւ ՀԱԿ-ի վար­կա­նի­շին վե­­րա­բե­րող հար­ցին պա­տաս­խա­նել է. «Ե­կեք պարզ խո­սենք՝ ՀԱԿ-ը իր վար­կա­նի­շի, իր ձայ­նե­րի հա­շ­­վին ա­մեն ինչ ա­րեց, որ­պես­զի կա­նաչ լույս վա­ռի քո­չար­յա­նիզ­մի հա­մար: Սա փաստ է: Ո­րով­հե­տեւ ան­ձամբ Քո­չար­յա­նի հար­ցը ին­քը չի ո­րո­շե­լու, նույ­նիսկ Քո­չար­յա­նը չի ո­րո­շե­լու: Ակն­հայտ է, որ այ­սօր քո­չար­յա­նիզ­մը, այդ ե­ռանկ­յու­նին՝ (ԲՀԿ-­ՀԱԿ-ՀՅԴ) քո­չար­յա­նիզ­մի ինս­տի­տու­տի ե­ռանկ­յու­նին է»:

Պատ­կե­րաց­նու՞մ­ եք, ՀՀ 2-րդ ­նա­խա­գա­հին «Մար­տի 1-ի գոր­ծ­­ով» Հաա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­­տա­րան «քարշ տվող» կոնգ­րե­սա­կան­նե­րը դեռ այն ժա­մա­նա­կից ջուր էին լցնում «քո­­չար­յա­նիզ­մի» ջրա­ղա­ցին: Իսկ գու­ցե 1-ին նա­խա­գա­հի խնա­մին հան­կարծ ու հայ­տա­րա­րի, թե «Մար­տի 1-ի գոր­ծի» պա­տաս­խա­նա­տուն ան­ձամբ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յանն է, եւ նա դա կազ­մա­կեր­պել է հե­տա­գա­յում Ռո­բերտ Քո­չար­յա­նի վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու՞ հա­մար: Այ­սինքն, ե­թե հի­մա հայ­տա­րա­րի, որ Տեր-Պետ­րոս­յանն է պա­տաս­խա­նա­տուն, ա­պա Քո­չար­յա­նի վար­­կա­նի­շը կտրուկ կա­ճի…

­Բայց 1-ին նա­­խա­գա­հի խն­­ա­­մին դեռ լռ­­ում է: Չնա­յած նշել է, որ ԲՀԿ­-ի հետ խա­ղե­րը հենց «քո­չար­յա­նիզ­մի» օգ­տին են, եւ ին­քը հրա­ժար­վում է մաս­նակ­ցել դրանց: Նա ան­գամ զայ­րա­նում է. «ԲՀԿ-ն ուղ­ղա­կի պա­հան­ջեց, որ ՀԱԿ-ը պա­տաս­խան տա ի­րեն, հրա­հանգ էր տրված՝ «պա­տաս­խա­նը պետք է լի­նի լիար­ժեք եւ սպա­ռի­չ»: Այ­ս­­ինքն՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ա­սել է, որ «պետք է գնաք, ա­պա­ցու­ցեք, որ ԲՀԿ-ն ա­ռա­ջա­դեմ ուժ է, լե­գի­տիմ ընդ­դի­մութ­յուն է, ԲՀԿ-ն ընտ­րա­կա­շառք չի բա­ժա­նում, ԲՀԿ-ն ա­պա­կա­յու­նաց­ման գոր­ծոն չէ»:

Եվ ա­հա ընդ­դեմ «քո­չար­յա­նի­զ­­մի» պայ­քա­րով իր քա­ղա­քա­կան նոր ե­ռանդն է ցու­ցադ­րում Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նը: Նա հայ­տա­րա­րում է, որ ԲՀԿ-­ՀԱԿ-ՀՅԴ­ ե­ռանկ­յու­նին ա­մեն գնով փոր­ձում է Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յան բե­րել 2-րդ ­նա­խա­գա­հին, բայց դա չի հա­ջող­վի եւ ինքն իր հա­մեստ մի­ջոց­նե­րով թույլ չի տա­լու, որ այդ նպա­տա­կը ի­րա­կա­նութ­յուն դառ­նա: «Ա­յո՛, ես ու­նեմ խիստ ան­­ձ­­նա­կան պատ­ճառ­ներ: 1997թ. էլ ինձ ա­նընդ­հատ մե­ղադ­րում էին, որ ես անձ­նա­կան հար­ցեր եմ լու­ծում… Ա­յո՛, ես այն ժա­մա­նակ պա­տաս­խա­նե­ցի, հի­մա էլ եմ կրկ­ն­ում, անձ­նա­կան հար­ցեր եմ լու­ծում, խիստ անձ­նա­կան… ես չեմ ու­զում, որ իմ ե­րե­խա­նե­րը, թոռ­նե­րը ապ­րեն այդ­պի­սի իշ­խա­նութ­յան պայ­ման­նե­րում, դա ինձ հա­մար ան­ձ­­նա­կան հարց է­…»,- ա­սել է նախ­կին ՀՀՇ­-ա­կա­նը, ով նաեւ նա­խ­­կին ՀԱԿ-ա­կան է այ­լեւս:

Գու­ցե ա­րեւմտ­յան երկր­նե­րը մեկ այլ ու­ժի՞ սա­տա­րեն, ՀԱԿ-ն­ այ­լեւս ա­ռաջ­վա­նը չէ, «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» միա­ձու­լու­մը ձգձգվում է: Իսկ ա­հա ՀԱԿ-ից հե­ռա­ցած Դա­վիթ Շահ­­նա­զար­յանն ու «Ա­զատ դե­մո­կ­­րատ­ներ»-ից հե­ռա­ցած Ա­րա­րատ Զու­րաբ­յա­նը եւ այ­լոք գու­ցե նոր ա­րեւմ­տա­մետ ու­ժի նոր հույ­սե՞րն­ են…

Բայց ի վեր­ջո ի՞նչ­ են ու­զում այդ­քան ժո­ղովր­դա­վար ու այս­քան շատ ընդ­դի­մա­դիր­նե­րը: Հո նոր բան չե՞ն­ ա­սե­լու: Եվ­րաա­մե­րիկ­յան ար­ժեք­նե­րի փա­ռա­բան­ման հա­մար քա­նի՞ կա­ռույց է պետք ֆի­նան­սա­վո­րել դրսից: Միեւ­նույնն է՝ օ­գուտ չկա: Ան­գամ ֆի­նան­սա­վո­րող­նե­րին օ­գուտ չկա: Ար­դեն 15-20 տա­րի է նույն մար­դիկ նույն բա­­ներ են եր­գում ու միեւ­նույն նվա­­գի տակ: Այս­տեղ փո­ղը շա՜տ ­քիչ օգ­տա­վե­տութ­յուն ու­նի, հա­վա՛տ չ­կա այդ մարդ­կանց նկա­տ­­մամբ, ով­քեր չեն ու­զում, որ ի­րենց «ե­րե­խա­նե­րը, թոռ­նե­րը ապ­րեն այդ­պի­սի իշ­խա­նութ­յան պայ­ման­նե­րում»:

Իսկ հի­շու՞մ­ են, թե ի­րենց իշ­խա­նութ­յան պայ­ման­նե­րում ինչ­պես էին ապ­րում մար­դիկ, ինչ ա­նեծք­ներ ու հայ­հո­յանք­ներ էին լսվում երկ­րի բո­լոր անկ­յուն­նե­րից: Բայց մեր ե­րե­խա­ներն ու թոռ­նե­րը ապ­րել ու ապ­րե­լու են ի­րենց երկ­րում ու եր­կիրն էլ ի­րենցն են դարձ­նե­լու՝ հա­յի­նը: Իսկ ի­րենք, ե­թե չեն կա­րող ապ­րել «այդ­­պի­սի իշ­խա­նութ­յան պայ­ման­նե­րում», ա­պա կա­րող են ա­զատ դե­մոկ­րա­տո­րեն հե­ռա­նալ «այն­պի­սի իշ­խա­նութ­յան պայ­ման­ներ», ինչ­պի­սին ԱՄՆ-ում կամ Մեծ Բրի­տա­նիա­յում է ա­սենք: Բայց հե­ռա­ցած «ընդ­դի­մա­դիր­նե­րին» այն­տեղ փող չեն տա­լու եւ չեն էլ օ­ժան­դա­կի, քա­նի որ նրանք միայն Հա­յաս­տա­նում են պետք օ­տար­նե­րին, ուս­տի նո­րօր­յա ընդ­դի­մա­դիր­նե­րը կմնա՛ն­ այս­տեղ ու դեռ կխո­սեն ոչ միայն «քո­չար­յա­նիզ­մից»…

 

­Նա­րե Մշեց­յան

 

* * *

ՀՀ­ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի ա­վար­տից եւ նոր խորհր­դա­րա­նի ձե­ւա­վո­­րու­մից հե­տո քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի գլխա­վոր հար­ց­ է դար­ձել 2013թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­նը: Հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի մեջ նա­խե­ւա­ռաջ տրվում են ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի ա­նուն­նե­րը: Այս հա­մա­պատ­կե­րին վեր­լու­ծա­բան­նե­րի մեծ մա­սը գոր­ծող նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի մրցա­կից հա­մա­րում է 2-րդ ­նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նին, իսկ 1-ին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի քա­ղա­քա­կան «կա­պի­տա­լը» սպառ­ված են նկա­տում: Այս­պես, վճռո­րոշ կա­րող է լի­նել 2-րդ ­նա­խա­գա­հի գոր­­ծո­նը, ով նա­խա­գա­հի լիա­զո­րութ­յուն­նե­րը ցած դնե­լուց հե­տո, թե­եւ պաշ­տո­նա­պես ո­րե­ւէ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի անձ­նա­կան մաս­նակ­ցութ­յուն չի ու­նե­ցել (ո­րոշ կու­սակ­ցու­թ­­յուն­նե­րի մի­ջո­ցով չհաշ­ված), բայց պահ­պա­նել է իր ազ­դե­ցութ­յուն­ը եւ հնա­րա­վոր վե­րա­դար­ձի հա­վա­նա­կա­նութ­յու­նը:

Ո­րո­շա­կի տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քե­րի մի­ջո­ցով նաեւ ճշտում­ներ են կա­տար­վում հան­րա­յին եւ քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րի տրա­մադր­վա­ծութ­յու­նը ի­րա­պես զգա­լու հա­մար: Եվ ի­զուր չէ, որ պար­բե­րա­բար լու­րեր են սպրդում, իբր­ Մոսկ­վան իր «դաբ­րո­ն» կտա նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Քո­չար­յա­նին կամ առն­վազն նրա մար­դուն, ե­թե բա­ցա­հայտ մաս­նակ­ցութ­յուն լի­նի: Մերթ ընդ մերթ խո­սում են ՌԴ ­նա­խա­գահ Վլա­դիր­միր Պու­տի­­նի հետ հա­ճա­խա­կի հան­դի­պում­նե­րի եւ ռու­սաս­տան­յան ազ­դե­ցութ­յան գո­տու գոր­ծա­րար­նե­րի գաղտ­նի ժո­ղով­նե­րի մա­սին, ին­չը ար­ծարծ­վում է նաեւ սոց­ցան­ցե­րում: Այս­տեղ նաեւ նախ­կին նա­խա­գա­հի վե­րա­դար­ձը պա­հան­ջող խմբեր են ստեղծ­վել, որ­տեղ նյու­թեր են տե­ղադր­վում նրա ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին ար­ձա­նագր­ված տնտե­սա­կան նվա­ճում­նե­րի եւ Ար­ցախ­յան պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կի մա­սին: Գու­ցե հենց այս­պես էլ փոր­ձ­ է ար­վում վե­րա­դար­ձի նա­խընտ­րա­կան ըն­թացք ա­ռա­ջաց­նել եւ հան­րա­յին պա­հան­ջի ցու­ցադ­րա­կա­նութ­յունն ա­պա­հո­վել:

Բայց, ըստ վեր­ջին քա­ղա­քա­կան ծա­վա­լում­նե­րի, գոր­ծող նա­խա­գա­հը կա­րո­ղա­ցել է լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ ստեղ­ծել ինչ­պես եվ­րո­պա­կան ու ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յուն­նե­րով, այն­պես էլ ռու­սաս­տան­յան, եւ, ե­թե կա­րո­ղա­նա իր նա­խոր­դի՝ իբր իր պա­հան­ջի անհ­րա­ժեշ­տութ­յան փոր­ձե­րը չե­զո­քաց­նել, ա­պա Սերժ Սարգս­յա­նը կա­րող է չան­հանգս­տա­նալ Լե­ւոն-Տեր-Պետ­րոս­յա­նի եւ Ռո­բերտ Քո­չար­յա­նի մաս­նակ­ցութ­յու­նից: Իսկ այլ թեկ­նա­ծու­ներ կա­րո՞ղ­ են դառ­նալ մրցա­կից­ներ, կի­մա­նանք կարճ ժա­մա­նակ անց:

 

Անի Մարության

 

«Լու­սանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.