Երկիրը վաճառողը՝ մարդասպանից էլ մարդասպան – (2-րդ մաս)
Հայ արիները կաջակցեն Սաֆարովին ոչնչացնողին…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը մտահոգվելով Արցախյան խնդրի ծավալման նոր հեռանկարով՝ վերստին բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վերամիավորման անհրաժեշտության մասին:
«Վերջին զարգացումները համաթրքական ճակատի անդամ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված՝ ցմահ դատապարտված հայասպան ադրբեջանցու հանձնումը Բաքվին, հավաստում է, որ թյուրքական ճակատը չի սահմանափակվելու այսքանով: Զարմանալի չէ, որ մարդասպանի հանձնման օրը հայ-ադրբեջանական սահմանային գծի երկայնքով զինադադարը խախտվել է մի քանի հարյուր անգամ՝ հայկական ուղղությամբ արված կրակահերթերով:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անգամ բավարար չի համարի, քանի որ համաթրքական ճակատը գործում է այլեւս անթաքույց եւ արհամարհելով այսպես կոչված միջազգային հանրության կարծիքը: Իսկ այդ կարծիքը միշտ էլ հաշվի է նստում կամք դրսեւորած կողմի հետ: Մեր երկիրը միշտ փորձում է շարժվել համահունչ այդ միջազգային հանրության հետ եւ պարբերաբար հայտնվում է տուժյալի կարգավիճակում: Ով դեմ է այդ միջազգային հանրությանը, նրան էլ զիջումներ են արվում, որպեսզի սիրաշահեն ու պահեն իրենց շրջանակներում, իսկ ով համերաշխ է՝ նրան զիջումների են մղում, քանի որ այդտեղից վտանգ չեն տեսնում: Սա աննորմալ, բայց իրական պատկերն է այսօրվա չարագույժ աշխարհի……
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը դիմում է Հայաստանի իշխանություններին, համայն հայությանը.
1. Ամենակարճ ժամկետներում նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը մեկ պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետության, որն իրավատերն ու իրավահաջորդն է Հայկական լեռնաշխարհի հայկական բոլոր տարածքների (Արեւմտյան Հայաստան, Ջավախք, Նախիջեւան, Գարդման եւ այլք): Սա պատմական, իրավական եւ ազգային ու մարդկային արդարության վերականգնում է, ինչը մինչ այսօր չի հասկացել այսպես կոչված միջազգային հանրությունը:
2. Որեւէ ուշադրության չարժանացնել օտար եւ թշնամական այն վայնասունը, որը վստահաբար կլսվի այդ ընթացքում. Հայկական լեռնաշխարհը մեր Արարչատուր եւ Աստվածահաճ Բնօրրանն է եւ միայն հայերի Հայրենիքն է: Չկա որեւէ համաշխարհային պատմական քարտեզ կամ փաստաթուղթ, որ հազարավոր տարիներ շարունակ դա պատկանել է մեկ այլ ազգի: Իսկ այսօր բռնազավթված հայկական հողերը չեն կարող ինչ-որ արհեստական պետությունների անձեռնմխելի տարածքները լինել, նաեւ հենց մեր բնիկության միջազգային իրավունքով: Քոչվոր բարբարոսները կա՛մ պետք է ոչնչանան որպես մարդկության չարորակ ուռուցք, կա՛մ պետք է քոչեն իրենց ալթայներն ու տափաստանները:
3. Ձեռնամուխ լինել տարածաշրջանի հակաթրքական ճակատի ձեւավորմանը, որին վստահաբար կմասնակցեն Մերձավոր Արեւելքի ու Բալկանների շատ երկրներ, որոնք տեսել են ու զգացել թյուրքական սպանդը եւ այս «մարդատեսակի» չարիք լինելը: Այսօր Թուրքիան ու Ադրբեջանը առավելապես թշնամական երկրներով են շրջապատված, քանզի ստեղծվել են այդ երկրների տարածքների վրա:
4. Ձեռնամուխ լինել տարածաշրջանի համաարիական ազգերի դաշինքի ձեւավորմանը, որը միջազգային ասպարեզում կհիմնավորի բնիկ ազգերի գոյության եւ իրենց հայրենիքները վերատիրելու աստվածահաճ իրավունքը: Զուգահեռ նախաձեռնել նաեւ Կովկասի ազգերի այդօրինակ դաշինքի ձեւավորումը եւ աջակցումը Կովկասի պետականություն չունեցող ազգերին՝ բնիկներին:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է մինչ այս գործընթացները դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցություններն Արցախի հարցով (ԵԱՀԿ Մինսկի խմբին հստակ պարզաբանելով իրավիճակը, հատկապես որ միջազգային դատա-իրավական օրենքներն անտեսող, մարդասպանին հերոսացնող երկրի ղեկավարությունը անվստահելի է եւ չի բացառվում որեւէ այլ ստորագրված միջազգային փաստաթղթի անտեսումը եւս), ինչպես նաեւ Թուրքիայի հետ ստորագրած (արդեն սառեցված) արձանագրություններից պաշտոնապես հետ կանչել մեր երկրի ստորագրությունը: Իսկ Հունգարիայի հետ խզել բոլոր տեսակի կապերը՝ այս երկիրը համարելով ծախու թուրքական որջ:
Եթե եվրոպական համագործակցությունը եւ Միացյալ Նահանգները պատասխանատվության չենթարկեն Հունգարիային եւ Ադրբեջանին՝ կաշառատվության եւ կաշառակերության համար, ինչպեսեւ՝ ահաբեկչության հովանավորման համար, ապա մեր երկիրը պետք է դուրս գա բոլոր եվրոպական կառույցներից, քանի որ չի կարող ակնկալել որեւէ աջակցություն ստախոս ու դավադիր կառույցներից: Նման ժամանակներ հայությունը ապրեց հենց 1915թ.-ին, երբ ենթարկվեց Ցեղասպանության «արդարամիտ» եվրո-ամերիկացիների ու ռուսների աչքի առաջ: Մեզ այլեւս բարոյական աջակցություններ պետք չեն, այլ հստակ քայլեր, որոնք կհավաստեն Հայաստանի ու հայության անվտանգությունը: Նույն կերպ պետք է վերանայել վերաբերմունքը նաեւ ԱՊՀ կառույցի, առավելապես պաշտոնական Մոսկվայի նկատմամբ, ըստ նրանց արձագանքների: Ուստի մեր առաջարկած վերոնշյալ եւ այլ նմանատիպ դաշինքների արագ ձեւավորումը բխում է մեր ազգային շահերից:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անդամների եւ ի լուր հայության հայտարարում է, որ իր կարողությունների սահմաններում աջակից կլինի այն հայորդիներին, ովքեր կնախաձեռնեն հայասպան Ռամիլ Սաֆարովի ոչնչացումը՝ վրեժի նպատակով եւ կվերականգնեն արդարությունը, որը ոտնահարվել է եվրոպական ծախու արդարադատության կողմից:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
04.09.2012թ.
Հ.Գ. – Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը Արցախի Հանրապետության օրվա առթիվ եւ կամենում շուտափույթ վերամիավորում երկու հայկական Հանրապետություններին»:
Բազմիմաստ եվրաարժեքների հետեւանքը ……………………
Վաճառվում են եվրոպական արժեքներ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բաց նամակ է հղել Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին. «Եվրոպական արժեքները համամարդկային են եւ այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը: Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաեւ արդարությունն ու պատժի անխուսափելիությունը: Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, եւ ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները: Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ: Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի: Սակայն Ձեր հրաժարականի դեպքում անգամ Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը եւ ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու»: Հայտարարվել է նաեւ Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ ուղերձ է հղել 100 երկրների օմբուդսմեններին ու մի քանի տասնյակ միջազգային կազմակերպությունների՝ ընդգծելով, որ առաջադեմ եւ ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում եւ խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա: «Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձեւականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում եւս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր եւ/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետեւանքները: Հավելենք, որ տվյալ դեպքում նաեւ անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակները: Դրանք են՝ սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան եւ Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր 3 նպատակները: Լինելով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին եւ մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաեւ սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը:
«Դիվանագետների ակումբ» հ/կ-ն եւս խստորեն դատապարտել է Հունգարիայի այս քայլը. «Զարմանալին այն է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որը 2004թ.-ից անդամակցում է ԵՄ-ին, ավելին, 2011թ. 6 ամիս ժամկետով ղեկավարում էր այն: Զարմանալի է այնքանով, որ ԵՄ-ն ամենուր եւ անընդհատ ոչ մի ամբիոն բաց չի թողնում՝ հորդորելով մյուս երկրներին՝ դառնալ եվրոպական արժեքների կրող, ավելի ժողովրդավար: Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը, երբ հենց իր ներսում, իր իսկ անդամի կողմից մի քանի մլրդ դոլարով վաճառվում էր այդ եվրոպական արժեքը»:
Այս քայլը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը պետք է բոլորին մտահոգի:
Բերանները ջուր են առել
Հետաքրքիր է, որ ամեն հարցում եվրաարժեքները մեր «աչքը կոխող» իրավապաշտպանները բերանները ջուր առան… «Hay News.am»-ը փորձել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանից ճշտել կարծիքը «Սաֆարովին արտահանձնելու հունգարական որոշման մասին», ինչին ի պատասխան «անձնուրաց» իրավապաշտպանը հայտնել է, թե այդ մասին առավոտյան իմացել է «տաքսու վարորդից, մինչեւ չկարդա, չծանոթանա մանրամասներին, տեսակետ հայտնել չի կարող»: Այսինքն՝ «իրավապաշտպանը» չի՞ կարող իր կարծիքը միանգամից ասել Հունգարիայի որոշման՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու մասին: «HayNews.am»-ը ընդգծել է, թե նրա կարծիքն իմանալու փորձերն ապարդյուն էին, քանի որ իրավապաշտպանը ոչ մի կերպ չի կողմնորոշվել՝ ինչ գնահատական տալ այդ ամենին, իսկ դիտարկմանը, թե շատերը եվրոպական արժեքներ քարոզող իրավապաշտպաններին մեղադրում են այս հարցում լռություն պահելու մեջ, Միքայել Դանելյանը փորձել է կոնկրետ անուններ ճշտել. «Մեր պնդմանը, թե երեկվանից ի վեր նման հայտարարություններով հեղեղված են սոցկայքերն ու ասողները շատ են, իրավապաշտպանը «հասկացնել տվեց», թե մենք «լավ չենք հասկանում». «Ձեզ հարցնում եմ՝ ո՞վ է նման բան ասում»,-շարունակում է հիշյալ կայքէջը:
Եթե Հայաստանի քաղաքական դաշտում կա ՀԱԿ, որն այս հարցում առավելապես մեղադրում է ՀՀ իշխանություններին, ապա «իրավապաշտպանների» գրանտակեր դաշտում այդպիսիների պակաս չի զգացվի հաստատ:
Ինչպես արդարադատության ոլորտը, այնպես էլ դատախազական ու ոստիականական ոլորտների պատասխանատուները դադարեցրել են համագործակցությունը հունգարական կողմի հետ: ՀՀ ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը հետ են կանչել Բուդապեշտում վերապատրաստման դասընթացների մասնակցող իրենց աշխատակիցներին: Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում տեղի ունեցող «Թիվ 87 դասընթաց» ծրագրին մասնակցելու նպատակով նրանք մեկնել էին Հունգարիա: Ոստիկանությունն ու դատախազությունը գրավոր ուղերձ են հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ նկատի ունենալով այն, որ նշված ծրագիրը ֆինանսավորում էր ԱՄՆ կառավարությունը:
Հունգարիայի իշխանությունների աննախադեպ բացասական այս քայլը ստիպել է, որ ՀՀ ԳԱԱ-ն դադարեցնի Հունգարիայի ԳԱԱ-ի հետ ավելի քան կեսդարյա «արդյունավետ ու խոստումնալից համագործակցությունը», որը ձեւավորվել է գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին, կասցվեցին փոխհարաբերությունները: Իսկ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը բողոք հայտնեց «համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների կատարյալ բռնաբարման վերաբերյալ»:
Շարունակելի – 2-րդ մաս
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



