«Լուսանցք»-ը շատ է անդրադառնում թյուրքական տեսակի անհամատեղելիությանը հայերիս հետ, ինչը ոմանց գուցե ծայրահեղություն է թվում: Անգամ մեզ անհանդուրժողականության մեջ մեղադրողներ են գտնվում: Բայց մեր ասելիքը պարզ, անելիքը հստակ է, չկա որեւէ նախատրամադրվածություն կամ գույները խտացնելու ցանկություն: Կա ակնհայտ տրամաբանություն եւ փաստեր. հարյուրավոր տարիներ շարունակ, ինչ թյուրքական տեսակը ներխուժել է Հայկական լեռնաշխարհ, արարչածին հայը միայն կոտորածներ, թալան ու ավեր, հայրենիքի կորուստ է տեսել այս հակաբնական մարդատեսակից:
Նման «ուշադրության» են արժանացել նաեւ Կովկասի, Բալկանների, Մերձավոր Արեւելքի, իսկ այժմ նաեւ Եվրոպայի բնիկները:
Հայորդի Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ վախկոտի պես կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխումը թարմացրեց մեր ցավերը, եւ արձագանքն ու ասելիքը այնքան շատ էր, որ մեր հերթական թողարկումը խնդրո առարկայի շուրջ եղավ:
Որ իմ տունն իմ ամրոցը լինի
Թյուրքական անասուն սաֆարովի դեպքերի հետ կապված կարծես ամեն ինչ ասվել է («անասունը» նշվում է ոչ թե չխոսկան, այլ՝ տավար իմաստով…)՝ ճշմարտանման կամ ճշմարիտ, առողջ դատողության կամ զգացմունքային վերլուծության շրջանակներում: Ավելացնելու բան չկա: Ոչ որոշ ընդդիմադիրների (ընդգծում եմ՝ որոշ) պես երկրի նախագահին այնքան եմ ատում, որ սաֆարովի արտահանձնման մեջ էլ նրան մեղադրեմ, ոչ էլ որոշ իշխանականների (դարձյալ ընդգծում եմ՝ որոշ) պես երկրի նախագահին այնքան եմ սիրաշահում, որ չփորձեմ մատնանշել մի բաց, որ անմիջապես աչքս հանեց, երբ Սերժ Սարգսյանը հրավիրած արտահերթ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանին ասաց. «Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»:
Ուղեղս մի միտք ծակեց. լրագրողական սովորույթիս համաձայն, այն հեռու վանեցի՝ առաջնային ազդեցությունից զերծ մնալու նկատառումով: Բայց երկրորդային, երրորդային ծակոցներն էլ բերեցին նույն կետին. ի՞նչ էր նշանակում նախագահի ասածը:
Նախ՝ երբ ԱԱԾ պետին հանձնարարություն են տալիս, դա չեն անում հրապարակավ: Սա նշանակում է, որ երկրի ղեկավարը պարզապես շատ քաղաքավարի է գտնվել՝ չասելու համար՝ «Գորիկ Գուրգենիչ, կմնաք, բան ունեմ ճշտելու»: Ճշտելու, որովհետեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայացքից պարզորոշ երեւում էր, որ նրան անակնկալի է բերել սաֆարովի արտահանձնումը: Ու հանկարծ… «Մեդիամաքս» գործակալությունը տեղեկատվություն է տարածում հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին»: Լրատվության համաձայն, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը գործակալությանը հայտնել էր, թե իրենք իրենց աղբյուրների միջոցով տեղեկություն էին ստացել, թե Հունգարիան պատրաստվում է Ադրբեջանին վերադարձնել Ռամիլ Սաֆարովին, եւ իրենք այդ մասին շտապ հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությանը եւ ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Լրատվության մեր աղբյուրները հուշում են, սակայն, որ նախագահ Սարգսյանը ոչ ԱԳ նախարար Նալբանդյանին եւ ոչ էլ սփյուռքի նախարար Հակոբյանին նախագահական նստավայր չի կանչել եւ խնդրո առարկայի շուրջ «հանձնարարություն» չի տվել: Ասվածը «հաստատում» է հենց ինքը՝ նախագահը իր իսկ ելույթում. «Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում եւ խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում»: Ասվածից պարզ է դառնում, որ սաֆարովի արտահանձնման մասին ահազանգը թե՛ ԱԳՆ-ն եւ թե՛ սփյուռքի նախարարությունը տեղ են հասցրել, հայկական կողմը հարցումներ է ուղարկել հունգարական կողմին եւ հավաստիացում ստացել, թե ստորագույն հանցագործի փոխանցումը Ադրբեջանին բացառվում է: Հայկական կողմը հավատացե՞լ է այդ հավաստիացումներին, թե՞ ոչ: Կարծում եմ՝ երկու դեպքում էլ ոչինչ չէր փոխվի, որովհետեւ չհավատալու դեպքում մենք կարող էինք միայն միջազգային աղմուկ բարձրացնել: Իսկ այդ աղմուկը ոչինչ չէր փոխի-կանխարգելի, որովհետեւ այսօր էլ ոչինչ չի փոխվում, եւ միջազգային հանրությունը բավարարավում է միայն Հունգարիային բարոյական դասեր տալով:
Բացի այդ՝ հայկական կողմի համար տասնամյակներ շարունակ նորություն չէ, որ միջազգային հանրություն ասվածը ցայսօր զբաղվում է միայն պոռնիկներին բավարարելով: Իսկ Հունգարիան մի պոռնիկ էր, որ իր տնտեսական շահի համար իր վարկանիշը բավականին էժան (վարկանիշի դիմաց 3 մլրդ դոլարը հեչ բան է) ծախեց քոչվոր խաշնարածի:
Իր հերթին՝ մեր երկրի ղեկավարն այնքան միամիտ չէր, որ 21-րդ դարում կուրորեն հավատար եվրոանդամ Հունգարիային ու հետո էլ անակնկալի գար նրա երդմնազանց պահվածքից:
Ստացվում է՝ ՀՀ նախագահը հունգարական կողմին հավատացել է, որովհետեւ այդ կողմի հավաստիացումները համընկել են իր՝ հայկական կողմի տեղեկատվությանը, այն է՝ սաֆարովին Ադրբեջանին չեն հանձնի: Իր՝ հայկական կողմից ԱԳՆ-ին ու սփյուռքի նախարարությանը հանենք, կմնա ԱԱԾ-ն:
Ահա այս վերջին կառույցն է, որ, ի տարբերություն երկու կառույցների, հունգարական հավաստիացումները պիտի ստուգեր ու կարող էր ստուգել: Ավելին՝ նա ոչ թե պիտի այդ հավաստիացոմները ստուգեր, այլ իրականում իմանար՝ ինչ է նախապատրաստում հունգարական կառավարությունը, ինչ տեղաշարժեր են անում նրանց հետ ադրբեջանական բանակցողները: Ստուգել են, իմացել են ու հաղորդել են մեր պետության ղեկավարին: Բայց արի ու տես, որ հաղորդածն իրականությանը բնավ չի համապատասխանել: Սա՞ է մեր ԱԱԾ-ի ու գործակալական ցանցի գործելաոճը:
Կարծում եմ՝ ամենակարեւորը նախ հետեւյալն է՝ պարզել, թե ինչի արդյունքում է տեղեկատվության անհամապատասխանություն եղել: Իսկ մնացածը՝ սաֆարովի արտահանձնման մեջ ռուսական, ՆԱՏՕ-ական կամ չգիտեմ ինչական ձեռագիր տեսնելը այնքան էլ էական չէ: Ավելի ստույգ՝ շատ էական է, բայց նշածս ներքին խնդրի կողքին նվազում է դրա կարեւորությունը: Գյուտ չեմ անի, եթե ասեմ, թե ինչ է լինում, երբ տան պատերն ամուր չեն…
Ուրեմն՝ լուծումը հարկ է սկսել հենց այս կետից…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



