Փա՜ռք­ ազ­գա­յին գործ­չին եւ նվիր­յալ ա­րոր­դուն

 Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը խո­րին ափ­սո­սան­քով են հայտ­նում 1960-ա­կան­նե­րի ազ­գա­յին ընդ­հա­տակ­յա շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ, «Հայ Դատ» կազ­մա­կեր­պութ­յան եւ «Ազ­գա­յին Վե­րած­նունդ» կու­սակ­ցութ­յան հիմ­նա­դիր, խորհր­դա­յին վար­չախմ­բի գե­րար­գել­ված պայ­ման­նե­րում հրա­տա­րակ­ված «Հա­նուն Հայ­րե­նի­քի» ամ­սագ­րի խմբա­գիր, ԽՍՀՄ ­նախ­կին քաղ­բան­տարկ­յալ Հո­վիկ Վա­սիլ­յա­նի՝ երկ­րա­յին կյան­քից հե­ռա­նա­լու մա­սին:

Հայ­րե­նի­քի հա­մար եր­կար տա­րի­ներ մա­քա­ռած հա­յոր­դին երկ­րա­յին կյան­քից հե­ռա­ցավ 76 տա­րե­կա­նում, եւ որ­պես պայ­քա­րող հո­գի գնաց միա­նա­լու վասն հայ­րեն­յաց նա­հա­տակ­ված մեր նախն­յաց փա­ղան­գին: Հո­վիկ Վա­սիլ­յա­նը նաեւ ա­րիա­դա­վան հե­թա­նոս ա­րոր­դի էր, մասնակիցն էր հայ հեթանոսական ծեսերի ու տոների եւ թող Հայ Աստ­ված­նե­րը լու­սա­վո­րեն նրա երկ­նա­յին կյան­քը:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը ցա­վակ­ցում են Հո­վիկ Վա­սիլ­յա­նի հա­րա­զատ­նե­րին ու ըն­կեր­նե­րին եւ փա­ռա­բա­նում են նրա ան­ցած ու ապ­րած ազ­գա­յին ու­ղին:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Գե­րա­գույն Խոր­հուրդ

Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմբ­ման Խոր­հուրդ

19.09.2012թ.

Ներ­կա­յաց­նում ենք Հո­վիկ Վա­սիլ­յա­նի կտրուկ, բայց ար­դար գրչի գոր­ծե­րից մե­կը.-

Ե­թե ըն­դու­նենք, որ «սի­րիր թշնա­մուդ» քա­րո­զը բխում է քա­րոզ­չի, այս­պես կոչ­ված «մար­դա­սի­րա­կան» նկա­տա­ռում­նե­րից, ա­պա ստիպ­ված կլի­նենք ըն­դու­նել նաեւ, որ քա­րո­զի­չը, մեղմ ա­սած, տկա­րա­միտ է կամ ստրկա­միտ, հե­տե­ւա­բար` նույնն են նրա տաս­ներ­կու ա­շա­կերտ-ա­ռաք­յալ­նե­րը: Մի­գու­ցե սխալ­վու՞մ­ ենք:
Ըստ իս, ան­կաս­կած սխալ­վում ենք: Դի­մենք տաս­ներ­կու­սից մե­կին` Պո­ղոս ա­ռաք­յա­լին, ո­րը Ե­հո­վա­յի ձեռ­նար­կում­նե­րին ան­հա­մե­մատ ա­վե­լի է տեղ­յակ, քան մենք: Ըն­թեր­ցենք «Պո­ղո­սի ա­ռա­ջին թուղ­թը առ Կորն­թա­ցիս»:
«Աստ­ված ընտ­րեց աշ­խար­հի հի­մար­նե­րին, տկար­նե­րին ընտ­րեց աստ­ված, եւ աշ­խար­հի անն­շան­նե­րին ու ա­նարգ­նե­րին եւ ոչն­չութ­յուն­նե­րին ընտ­րեց աստ­ված, որ­պես­զի վե­րաց­նի նշա­նա­կա­լին, որ­պես­զի ոչ մի մար­մին չպար­ծե­նա…»:
Այժմ Մա­թե­ւո­սի ա­վե­տա­րա­նի «Դե գլխի 18-րդ ­տու­նը. «Մինչ Քրիս­տո­սը Գա­լի­լեա­յի ծո­վե­զեր­քով քայ­լում էր, տե­սավ եր­կու եղ­բայր­նե­րի` Սի­մո­նին, որ Պետ­րոս էր կոչ­վում եւ նրա եղ­բայր Անդ­րեա­սին, ո­րոնք ծո­վի մեջ ուռ­կան էին գցում, քա­նի որ ձկնորս­ներ էին: Եվ նրանց ա­սաց` «Իմ հե­տե­ւից ե­կեք եւ ես ձեզ մարդ­կանց որ­սորդ­ներ պի­տի դարձ­նեմ»:
Նույն տե­ղում (գլուխ Ե, տուն 3) «ըն­կեր» Մա­թե­ւո­սը հռչա­կում է. «Ե­րա­նի հո­գով աղ­քատ­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանցն է երկ­նի ար­քա­յութ­յու­նը…»:
Հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րիս հա­մար մի քիչ վի­րա­վո­րա­կան է ի­մա­նալ, որ բա­վա­կան չէ Ե­հո­վան այս­տեղ` երկ­րի վրա, ոչն­չութ­յուն­նե­րին ու հի­մար­նե­րին է ընտր­յալ դարձ­նում, երկ­նի ար­քա­յութ­յունն էլ տա­լիս է… «հո­գով աղ­քատ­նե­րին»:
Դա այն­քան վա­նիչ հե­ռան­կար էր, որ Պո­ղո­սի, Պետ­րո­սի ու Մա­թե­ւո­սի գոր­ծի նոր ժա­մա­նակ­նե­րի (18, 19 եւ 20-րդ ­դար) շա­րու­նա­կող­նե­րը սկսե­ցին քա­րո­զել ներ­կան ու ա­պա­գան լոկ «աղ­քատ­նե­րին» տա­լու մի­տու­մը, դեն նե­տե­լով «հո­գին»:
«Հո­գով» թե ա­ռանց «հո­գու», եր­կու դեպ­քում էլ գործ ու­նենք Ե­հո­վա­յի ձեռ­նարկ­ման տա­րա­տե­սակ­նե­րի հետ: Եր­կու դեպ­քում էլ ա­ռաջ­նութ­յու­նը տրվում է «աղ­քատ­նե­րին, հի­մար­նե­րին, տկար­նե­րին…», կամ այլ կերպ ա­սած` մարդ­կութ­յան պա­կա­սա­վոր մա­սին:
Ին­չու՞…
Գթասր­տութ­յու­նից դրդվա՞ծ…
Ինչ­պես գի­տեն նույ­նիսկ պատ­մա­բան­նե­րը, գթասր­տութ­յան, եղ­բայ­րութ­յան, ար­դա­րութ­յան ու հա­վա­սա­րութ­յան վար­դա­պե­տութ­յու­նը վա­ղուց նվա­ճել է աշ­խար­հը…
Ա­վե­լին, մի­ջին դա­րե­րում, աշ­խար­հիկ իշ­խա­նութ­յունն ու ան­ցո­ղիկ փառ­քը ժխտող, սեր քա­րո­զող ե­կե­ղե­ցին ա­րա­րեց Հռո­մեա­կան սրբա­զան Կայս­րութ­յու­նը, որ­տեղ «սի­րիր թշնա­մուդ» ա­վե­տա­րա­նա­կան պատ­վի­րանն ի­րա­գործ­վեց մինչ այդ ոչ մի սա­տա­նա­յի կող­մից չկի­րառ­ված, մարդ­կանց ողջ-ողջ խա­րույ­կի վրա այ­րե­լու պատ­ժա­ձե­ւում: Շա՜տ ­սի­րե­լուց ե­րե­ւի…
Նույն «ըն­կեր» Մա­թե­ւո­սի վկա­յութ­յամբ (Ա­վե­տա­րան ըստ Մա­թե­ւո­սի, գլուխ «Եե, տուն 43) «Հներն ա­սել են` «Պի­տի սի­րես ըն­կե­րոջդ եւ պի­տի ա­տես քո թշնա­մուն», իսկ ես ձեզ ա­սում եմ` «Սի­րե­ցեք ձեր թշնա­մի­նե­րին, օրհ­նե­ցեք ձեզ ա­նի­ծող­նե­րին, բա­րութ­յուն ա­րեք ձեզ ա­տող­նե­րին եւ ա­ղո­թեք նրանց հա­մար, որ չար­չա­րում են ձեզ եւ հա­լա­ծում»:
(Գլուխ Ժ, տուն 23) «Երբ ձեզ հա­լա­ծեն այս քա­ղա­քում` կփախ­չեք դե­պի մեկ ու­րի­շը, եւ երբ ձեզ այդ­տե­ղից էլ հա­լա­ծեն` կփախ­չեք դե­պի այն մյու­սը»:
(Գլուխ Ժ, տուն 34) «Մի կար­ծեք, որ ե­կա խա­ղա­ղութ­յուն բե­րե­լու երկ­րի վրա, – ա­սում է «ըն­կեր» Քրիս­տո­սը, – այլ` սուր, քա­նի որ ե­կա, որ որ­դուն բա­ժա­նեմ հո­րից, դստրին` իր մո­րից եւ հար­սին` իր կես­րո­ջից: Եվ մար­դու թշնա­մի­նե­րը իր տնե­ցի­նե­րը կլի­նեն»:
(Գլուխ Ժ, տուն 21) «Եղ­բայրն իր եղ­բո­րը մահ­վան պի­տի մատ­նի եւ հայ­րը` որ­դուն: Եվ որ­դի­նե­րը հայ­րե­րի դեմ պի­տի ել­նեն եւ նրանց պի­տի սպա­նեն»:
Ե­թե բա­րե­հա­ճե­ցիք նկա­տել, «փրկի­չը» հոր­դո­րում է ա­ղո­թել հա­լա­ծող­նե­րի ու չար­չա­րող­նե­րի հա­մար, սի­րել թշնա­մի­նե­րին, իսկ հա­րա­զատ­նե­րին ու բա­րե­կամ­նե­րին սպա­նել…
Վեր­հի­շենք Րաֆ­ֆու «Սամ­վել»-ը, ո­րի օ­րի­նա­կով տասն­յակ սե­րունդ­ներ են դաս­տիա­րակ­վել…
Ո՞վ­ էր այս­տեղ ու­րա­ցո­ղը, ո՞վ­ էր դա­վա­ճա­նը… Հա՞յրը, որ հա­վա­տա­րիմ էր մնա­ցել իր պա­պե­նա­կան պաշ­տա­մուն­քին ու ըմ­բոս­տա­ցել հրեից Ե­հո­վա­յի խա­չա­կիր սքե­մա­վոր­նե­րի դեմ, թե՞ խաբ­ված, մո­լո­րեց­ված Սամ­վե­լը, ո­րին հա­յա­դի­մակ սքե­մա­վոր­նե­րը հասց­րին ե­ղե­ռա­գոր­ծութ­յան` հայ­րաս­պա­նութ­յան:
Ո՞վ­ էր ու­րա­ցո­ղը, նախ­նի­նե­րի ատ­րու­շա­նը վառ պա­հող մայ­րը, թե՞ մոր ար­յամբ կե­նաց կրա­կը մա­րող, մա­թե­ւոս­նե­րի ու բար­դու­ղա­մեոս­նե­րի կող­մից խե­լա­հե­ղութ­յան հասց­ված Սամ­վե­լը…
«Քրիս­տո­նեութ­յու­նը կոր­ծա­նա­րար սնո­տիա­պաշ­տութ­յուն է, իսկ նրա հետ­նորդ­նե­րը` հան­ցա­պարտ մար­դիկ, ո­րոնք ի­րենց զազ­րե­լիութ­յան եւ մարդ­կա­յին ցե­ղի նկատ­մամբ ա­տե­լութ­յան հա­մար ար­ժա­նի են ծայ­րա­հեղ պա­տիժ­նե­րի» (Տա­ցիտ, եր­կեր, հրատ 1887թ., էջ 490):
Կամ` ո՞րն­ էր Վար­դան Մա­մի­կոն­յա­նի նա­խա­ձեռ­նած Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տի ի­րա­կան պատ­ճա­ռը…
Մենք պար­տա­վոր ենք վե­րա­նա­յել մեր պատ­մութ­յունն ու մեր հե­րոս­նե­րին: Դա նախ եւ ա­ռաջ մեր, ու հե­տո գա­լիք սե­րունդ­նե­րի անս­խա­լա­կան ա­պա­գա­յի հա­մար:

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.