(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հավի կրծքամիս՝ միջուկով
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 5 հատ
սունկ – 300 գրամ
հոլանդական կամ հալվող պանիր – 200 գրամ
սամիթ – 5 ճյուղ
սխտոր- 1 պճեղ
բուսայուղ – 100 գ
կաթի սեր – 1 բաժակ
արգանակ – 1 բաժակ
սպիտակ պղպեղ
մանանեխ
Պատրաստման եղանակը
Կրծքամիսը ոսկրահան եւ կաշեհան անել, սպիտակ պղպեղով ու աղով համեմել, լայն կողմից մի փոքրիկ ճեղքվածք տալ եւ ծրարաձեւ բացել այնպես, որ պատռվածք չլինի:
Հետո պատրաստել միջուկը: Դրա համար նախ սունկը կտրատել լուսնաձեւ, 50 գ ձիթայուղը լցնել թավայի մեջ եւ սունկը տապակել մինչեւ ոսկեգույն դառնալը: Սա դնել մի կողմ, քերիչով անցկացնել պանիրը: Սառած սունկին ավելացնել սպիտակ պղպեղը, սամիթը, պանիրը:
Այս միջուկը լցնել հավի կրծքամսի մեջ եւ վերջամասում փայտիկներով կարել: Վառարանի տակդիրի մեջ քսել մնացած բուսայուղը, կրծքամսերը դնել տակդիրի մեջ եւ եփել վառարանում 1800 -ի տակ 20 րոպե:
Մինչ կրծքամսերը կեփվեն, կաթի սերը արգանակով բացել, վրան ավելացնել մանանեխ եւ պատրաստի կրծքամսերը լցնել այս թանձրուկի մեջ ու մատուցել: Կարելի է ճաշակել կարտոֆիլի հետ:
Անու՛շ վայելեք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Մեր բրոնզե ֆուտբոլիստ լրագրողները
Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում սեպտեմբերի 15-ին կայացավ Բրյանսկի ազատագրման 69-ամյակին եւ քաղաքի օրվան նվիրված ֆուտբոլային մրցաշար:
Մասնակիցների թվում էին Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Բրյանսկի, Մոսկվայի (ծՁԹ-կխՇհ) եւ Վոլգոգրադի լրագրողների ֆուտբոլային թիմերը: Հայաստանի թիմը ներկայացնում էին Media.am-ի, Mediamax.am-ի, NEWS.am Sport-ի, եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողներ: «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացնում էր մեր գործընկեր Էմիլ Սարգսյանը:
Ինչպես մեզ փոխանցեց Է. Սարգսյանը (լուսանկարում՝ կանգնածներից աջից առաջինը), բոլոր 7 թիմերը 1 օրում են խաղացել՝ անցկացնելով 6-ական հանդիպում: Հայաստանի եւ Բելառուսի թիմերը հավասար՝ 12-ական միավոր են վաստակել, սակայն Բելառուսը լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել մեր երկրի լրագրողական թիմից՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը: 1-ին տեղին արժանացել է Ուկրաինայի թիմը:
1-ին տուր. Բրյանսկ – Հայաստան՝ 0:2
2-րդ տուր. Հայաստան – Բելառուս՝ 1:2
3-րդ տուր. Վոլգոգրադ – Հայաստան՝ 0:1
4-րդ տուր. Հայաստան – Մոսկվա (ծՁԹ-կխՇհ)՝ 3:1
5-րդ տուր. Ուկրաինա – Հայաստան՝ 3:1
6-րդ տուր. Հայաստան – Լիտվա՝ 2:1
NEWS.am Sport-ի լրագրող Դավիթ Եղիազարյանը մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Լավագույն ռմբարկու է ճանաչվել Ուկրաինայի թիմի խաղացողը:
Հավելենք, որ մեր երկրի լրագրողների թիմը 1999թ.-ից մասնակցել է Սանկտ Պետերբուրգում, Քիշնեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում եւ Ստեփանակերտում կայացած ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարին (Հայաստանի թիմը մրցաշարերի հաղթողի կոչումը նվաճել է 1 անգամ, 5 անգամ եղել է բրոնզե մրցանակակիր):
2001թ.-ից թիմը հովանավորում է Հայաստանի նախագահը:
Այս տարի թիմը Բրյանսկ էր ուղեւորվել նաեւ ԱԺ նախագահի, «ՄԱՊ» ընկերության եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ:
Բա ասում են՝ սպորտը քաղաքականությու՜ն չէ
Ադրբեջանի սպորտային բոուլինգի ֆեդերացիան Ռուսաստանի համապատասխան կառույցից պահանջել էր Մոսկվայում անցկացվող Եվրոպական բոուլինգտուր-2012-ի ռուսաստանյան մրցաշարի մասնակից Արամայիս Սուլեյմանյանին համարել Ադրբեջանի ներկայացուցիչ:
Բանն այն է, որ մրցումների արձանագրություններում Արամայիս Սուլեյմանյանի անվան դիմաց գրված է ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար Սերգեյ Լիսիցինը այդ կապակցությամբ հայտարարել է, որ գաղափար անգամ չի ունեցել, թե ինչ է նշանակում ԼՂՀ հապավումը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ռուսաստանի սպորտային բոուլինգի ֆեդերացիան խոստացել է ուղղել թույլ տված սխալը եւ … Արամայիս Սուլեյմանյանին ներկայացնել որպես Ադրբեջանի մասնակից, եթե անգամ վերջինս համաձայն չլինի դրան:
Այդպիսով, այս եւ այլ մրցաշարի կազմակերպիչների չիմացության պատճառով կարող են մեծ սխալներ թույլ տրվել, ինչը եւս պետք է հուզի մեր մարզաշխարհի պատասխանատուներին: Իսկ տվյալ դեպքում ԼՂՀ մարզիկը չէր կարող լինել Ադրբեջանի քաղաքացի, քանի որ կրում է ՀՀ անձնագիր:
Սեքսը եւ Օլիմպիական խաղերը
Ամերիկայի ամենասեքսուալ ֆուտբոլիստուհին՝ ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Հոուպ Սոլոն դեռ Օլիմպիական խաղերի նախօրեին խոսել է այն մասին, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում օլիմպական ավաններում: Նրա խոսքերով՝ սեքսն ու ալկոհոլը պարզապես սահմաններ չեն ճանաչում:
«Օլիմպիական ավաններում սեքսը մեծ տեղ է գրավում: Սարսափելի մեծ թիվ են կազմում ընդամենը մեկ գիշերվա կապերի սիրահարները: Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ դրանով զբաղվել բաց երկնքի տակ: Շենքերի արանքներում նրանք պարզապես վխտում էին խոտածածկին»,- ասել է գեղեցկուհին ESPN-ի թղթակցին տված հարցազրույցում:
Նշելով, որ հարբեցողությունը նույնպես անսովոր երեւույթ չէ օլիմպիականների համար, Հոուպ Սոլոն խոստովանել է, որ նման մի շարք միջոցառումների է մասնակցել, սակայն չի ցանկացել հրապարակել մանրամասները:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



