Գա­գիկ Բեգ­լար­յա­նի եղ­բո­րը հան­կարծ հայտ­նա­բե­րե­ցին

Ղե­կա­վար­վե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան աշ­խա­տան­քա­յին օ­րենսգր­քի 5-րդ ­հոդ­վա­ծի 3-րդ ­մա­սով, 113-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մա­սի 6-րդ ­կե­տով, 122-րդ ­հոդ­վա­ծի 1-ին կե­տով ու 123-րդ ­հոդ­վա­ծով եւ հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան 2002թ. հոկ­տեմ­բե­րի 31-ի N 1904-Ն­ ո­րոշ­մամբ հաս­տատ­ված կա­նո­նադ­րութ­յան 35-րդ ­կետն ու հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յութ­յան ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում կազմ­ված տե­ղե­կան­քը եւ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի գրութ­յու­նը՝ վար­չա­պետ Տիգ­րան Սար­գս­­յա­նի ո­րոշ­մամբ Հա­կոբ Բեգ­լար­յանն ա­զատ­վել է «Գնում­նե­րի ա­ջակց­ման կենտ­րո­ն» պե­տա­կան ոչ ա­ռեւտ­րա­յին կազ­մա­կեր­պութ­յան պե­տի պաշ­տո­նից:

Ի դեպ, Հա­կոբ Բեգ­լար­յա­նը տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րար Գա­գիկ Բեգ­լար­յա­նի եղ­բայրն է:

Սրա­նով կամ Գա­գիկ Բեգ­լար­յա­նի դիր­քերն են թու­լա­նում կամ…

Մինչ այս հրա­մա­նը ներ­կա­յաց­նենք դրա­նից ժա­մեր ա­ռաջ կա­ռա­վա­­րութ­յան նիս­տում վար­չա­պե­տի եւ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի խո­սակ­ցութ­յու­նից մի հատ­ված:

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Վա­չե Գաբ­րիել­յան – Պա­րոն վար­չա­պետ, որ­պես գնում­նե­րի ո­լոր­տը կար­գա­վո­րող նա­խա­րար, կա­րող եմ ներ­կա­յաց­նել, որ բազ­մա­թիվ խնդիր­ներն ու բաց­թո­ղում­նե­րը մե­ծա­մա­սամբ պայ­մա­նա­վոր­ված են ոչ թե նոր­մա­տի­վա­յին դաշ­տով կամ կա­նո­նա­կար­գե­րով, որ­տեղ եւս խն­­դիր­ներ կան, եւ մենք ա­մեն ինչ կա­նենք դրանք ա­րագ լու­ծե­լու հա­մար, այլ այս­տեղ

ի­րա­կա­նում խնդի­րը վար­­­չա­րա­րութ­յան շուրջ ձեւ­ա­վոր­ված նոր­մե­րի հետ է, որ­տեղ ներդր­վել է այն­պի­սի հա­մա­կարգ, որն ու­նի իր բա­ցա­սա­կան հե­տեւ­անք­­նե­րը: Մենք կա­րող ենք գրել ցան­կա­ցած կա­նո­նա­կարգ, ո­րոնք այ­նու­հե­տեւ կա­րող են չկա­տար­վել:

Վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յան – Կոնկ­րետ ի՞նչ­ եք ա­ռա­ջար­կում:

Վա­չե Գաբ­րիել­յան – Պա­րոն վար­չա­պետ, ան­ձանց տե­սա­կե­տից ա­ռա­ջար­կում եմ փո­խել Գնում­նե­րի ա­ջակց­ման կենտ­րո­նի ղե­կա­վա­րութ­յա­նը, ո­րոնք կապ ու­նեն այդ գոր­ծու­նեութ­յան եւ թե­րա­ցում­նե­րի հետ:

Տիգ­րան Սարգս­յան – Կոնկ­րետ ո՞ր ­պաշ­տո­նա­տար ան­ձանց մա­սին է խոս­քը:

Վա­չե Գաբ­րիել­յան – Ղե­կա­վա­րի­նե­րի՝ ղե­կա­վա­րի, տե­ղա­կալ­նե­րի, ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վար­նե­րի, ո­րոնք դրա հետ կապ ու­նեն:

Տիգ­րան Սարգս­յան – Պա­րոն Գաբ­րիել­յան, այ­սօր ներ­կա­յաց­րեք միջ­նոր­դութ­յու­նը եւ պա­րոն Սարգս­յան (կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Դա­վիթ Սարգս­յա­նին է դի­մում,- հեղ.), պատ­րաս­տեք հրա­ման­նե­րը թվարկ­ված պաշ­տո­նա­տար ան­ձանց այ­սօր ե­ւեթ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու վե­րա­բեր­յալ:

… Հի­մա սպա­սենք տես­նե­լու՝ թու­լա­նա­լու՞ են Գա­գիկ Բեգ­լար­յա­նի դիր­քե­րը, թե՞ ո­րոշ ժա­մա­նակ անց ա­վե­լի են ու­ժե­ղա­նա­լու, երբ նրա եղ­բայ­րը, իր իսկ օ­րի­նա­կով, նշա­նակ­վի ա­վե­լի լավ աշ­խա­տան­քի:

Հի­շեց­նենք, որ Գա­գիկ Բեգ­լար­յա­նը քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նին հրա­ժեշտ տվեց երկ­րի նա­խա­գա­հի ա­րա­րո­ղա­կար­գի ծա­ռա­յութ­յան աշ­խա­տակ­ցին ա­ռե­ւան­գե­լուց ու ծե­ծե­լուց հե­տո: Եվ երբ բո­լո­րը մտա­ծում էին, որ «չոր­նի Գա­գոն» ար­դեն վեր­ջա­ցած է, նա նշա­նակ­վեց տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րար, մի ո­լորտ, որ մե­ծա­պես պա­տաս­խա­նա­տու է տնտե­սա­կան զար­գա­ցում­նե­րի հա­մար:

Այն­պես որ, հնա­րա­վոր է երկ­րի ղե­կա­վա­րի մի քա­նի օր ա­ռաջ­վա սա­ռը ցն­­ցու­ղից հե­տո այս կար­գի պաշ­տո­նան­կութ­յուն­ներ լի­նեն, բայց հե­տո՝ նույն մարդ­կանց ա­վե­լի լավ պաշ­տոն­նե­րի նշա­նա­կեն:

Այս­պի­սի՛ն­ է մեր երկ­րում կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը (ին­չին ա­ռան­ձին թե­մա­յով դեռ կանդ­րա­դառ­նանք): Թե չէ ի՜նչ­ է, Գա­գիկ Բեգ­լար­յա­նի եղ­բո­րը հան­կա՞րծ ­հայտ­նա­բե­րե­ցին…

Ա­նի Մա­րութ­յան

Ա­տո­մա­կա­յա­նը չի աշ­խա­տի 88 օր

Սեպ­տեմ­բե­րի 15-ին Հա­յաս­տա­նի ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի 2-րդ­ է­ներ­գա­բլո­կում դա­դա­րե­ցվել է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տա­դրութ­յու­նը. այս մա­սին հայտ­նել են է­ներ­գե­տի­կա­յի եւ բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նից:

ՀԱԷԿ-ը կանգ­նեց­վել է ա­մե­նա­մյա պլա­նա­յին վե­րա­նո­րոգ­ման, անվ­տան­գու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի ներդր­ման եւ վե­րա­լից­քա­վոր­ման նպա­տա­կով:

Պլա­նա­յին վե­րա­նո­րոգ­ման ա­շխա­տանք­նե­րը կտե­ւեն մին­չեւ դեկ­տեմ­բե­րի 11-ը: Սա նշա­նա­կում է, որ ա­տո­մա­կայ­նը կանգ է առ­նե­լու 88 օ­րով: Ա­մե­նամ­յա պլա­նա­յին նո­րո­գում­նե­րը տե­ւում են սո­վո­րա­բար 40 օր, կա­պի­տալ նո­րո­գում­նե­րը՝ 65 օր (4 տա­րին մեկ ան­գամ): Ե­թե անհ­րա­ժեշտ են լի­նում նաեւ հա­վել­յալ աշ­խա­տանք­ներ, ա­պա ԱԷԿ-ը կան­գնեց­վում է ա­վե­լի եր­կար ժամ­կե­տով, ին­չ­­պես տվյալ դեպ­քում:

Սրա­նից օգտ­վե­լով Թուր­քիան եւ մեր երկ­րում գոր­ծող ու դրսից ֆի­նան­սա­վոր­վող ո­րոշ հ/կ-ներ սկսել են աղմ­կել ՀԱԷԿ-ի վտ­­ան­գ­­նե­րի մա­սին: Թուր­քիան զայ­րա­ցած է, ո­րով­հե­տեւ ԱԷՄԳ-ն (ՄԱ­ԳԱ­ՏԵ-ն­ է սա (անգ­լե­րեն հա­պավ­մամբ) չի ար­ձա­գան­քում՝ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով. սա մաս­նա­գի­տա­­կան կա­ռույց է (գո­նե ցայ­սօր) եւ քա­ղա­քա­կան խա­ղե­րի փո­խա­րեն հո­գում է ընդ­հան­­րա­պես աշ­խար­հում ԱԷԿ-նե­րի ան­վտան­­­գութ­յան մա­սին:

Ին­չե­ւէ, մեզ ՀԱԷԿ-ի հա­վել­յալ վե­րա­նո­րո­գու­մը անհ­րա­ժեշտ է, քան­զի գոր­ծող է­ներ­գա­բլո­կի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը եր­կա­րաց­ված է այ­լեւս:

Գո­հար Վա­նես­յան

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.