Գա­լիք նա­խա­գա­հա­կա­նը՝ փրկիչ­նե­րով, մո­գե­րով

Իմ կոչս է բո­լոր հե­ղա­փո­խա­կան ըն­կեր­նե­րուս, բո­լոր հայ ժո­ղո­վր­­դին‘ կու­սակ­ցա­կան ինչ դա­վա­նան­քի ալ պատ­կա­նին, ժա­մա­նակն է, որ սթափ­վինք, սեղ­մենք մեր շար­քե­րը: Ա­զա­տութ­յան գոր­ծը շատ դժվա­րին գործ մը դար­ձած­ է, մեծ ու­ժի կկա­րո­տի, ազ­գո­վին քով քո­վի գանք եւ այդ մեծ ու­ժը կազ­մենք, քա­ջութ­յու­նը, դրա­մը, զեն­քը չէ, որ կպա­կա­սին մե­զի, այլ՝ կամ­քը, զո­րաց­նենք մեր կամ­քը եւ վստահ ըլ­լանք, որ կփրկվինք:

Կհու­սամ, թե այս փոք­րիկ կոչս ար­ձա­գանք պի­տի գտնե յու­րա­քանչ­յուր հայ­դու­կի սրտին մեջ, ինչ­պես նաեւ ա­մեն հայ ան­հա­տի: Կհու­սամ, թե մեկ կողմ պի­տի ը­նենք անձ­նա­կան «ե­սե» ու թշվառ ժո­­­­ղովր­դին դա­տին վրա միայն պիտ դարձ­նենք մեր լուրջ ու­շադ­րու­թ­­յու­նը:

Զո­րա­վար Անդ­րա­նիկ

Անդ­րա­դառ­նա­լով գա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին՝ շատ վեր­լու­ծա­բան­ներ են նշում, որ ի տար­բե­րութ­յուն ՀՀԿ­-ի եւ ՕԵԿ-ի (նաեւ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում ՀՀԿ­-ին սա­տա­րած ու­ժե­րի հա­մար), ո­րոնց ընտ­րութ­յու­նը հա­ս­­­կա­նա­լիո­րեն հեշտ է, քա­նի որ վեր­ջին­ներս պաշտ­պա­նե­լու են գոր­ծող նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի թեկ­նա­ծութ­յու­նը, այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րը լուրջ փնտրտուք­նե­րի մեջ են: Սա նպաս­տում է նաեւ գոր­ծող նա­խա­գա­հի պայ­քա­րին, ան­գամ մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ հաղ­թե­լու ա­մե­նա­բարձր հա­վա­նա­կա­նութ­յունն ու­նե­ցող թեկ­նա­ծուն հենց գոր­ծող նա­խա­գահն է:

Խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րից բարդ է լի­նե­լու թեկ­նա­ծո­ւի ընտ­րու­­թ­­յան հար­ցը ԲՀԿ­-ի, ՀԱԿ-ի, ան­­գամ ՀՅԴ­-ի հա­մար, քան­զի բո­լորն էլ ներ­քին խնդիր­ներ ու­նեն եւ ընդ­դի­մա­դիր միաս­նա­կան թեկ­նա­ծու ու­նե­նա­լու ցան­կութ­յուն:

Իսկ ա­հա «Ժա­ռան­գութ­յա­ն» թեկ­նա­ծու կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն իր թեկ­նա­ծութ­յու­նը թե­րեւս ա­ռա­ջադ­րի, քա­նի որ ար­դեն իսկ հրա­ժար­վել է պատ­գա­մա­վո­րա­կան ման­­դա­տից հենց այդ նպա­տա­կով: Նա կա­ռա­ջադր­վի, ե­թե ան­գամ վս­­տահ լի­նի, որ բա­վա­րար քա­­­նա­կութ­յամբ ձայ­ներ չի հա­վա­քի, ե­թե ան­գամ «Ա­զատ դե­մոկ­րա­տ­­ներ»-ը չմիա­նան «Ժա­ռան­գութ­յան» պայ­քա­րին:

Շա­տերն են պնդում, թե ՀԱԿ-ը ստիպ­ված է ա­ռա­ջադ­րել Լ­­ե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի թեկ­նա­ծութ­յու­նը, քա­նի որ այլ հար­մար եւ մր­­ցու­նակ թեկ­նա­ծու չու­նի, ՀԱԿ շար­­­քե­րից հե­ռա­ցան մե­ծա­թիվ գոր­ծիչ­ներ, ան­գամ ՀՀ 1-ին նա­խա­­գա­հի կու­սա­կիցն ու խնա­մին՝ Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նը, ով եւս հա­մար­վում է ­նա­խա­գա­հի հն­­ա­րա­վոր թեկ­նա­ծու:

ՀԱԿ-ԲՀԿ­-ի քա­ղա­քա­կան խա­ղե­րից դե­ռեւս պարզ չէ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յան-Գա­գիկ Ծա­ռուկ­յան զույ­գը ինչ­պես կպայ­մա­նա­վոր­վի ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ, բայց հստակ է, որ ՀԱԿ-ն­ իր ղե­կա­­վա­րին է տես­նում ՀՀ ­նա­խա­գահ, ԲՀԿ-ն՝ իր:

Խո­սակ­ցութ­յուն­ներ կան նաեւ ԲՀԿ-ՀՅԴ հնա­րա­վոր միաս­նա­կան թեկ­նա­ծու ա­ռա­ջադ­րե­լու մա­սին, ով կա­րող է լի­նել ՀՀ 2-րդ ­նա­խա­­գա­հ ­Քո­չար­յա­նը: Սա­կայն զլմ-­նե­­րը վեր­ջերս ա­վե­լի շատ ար­ծար­ծե­ցին Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յան-Գա­գիկ Ծա­ռուկ­յան-Ռո­բերտ Քո­չար­յան եռ­յա­կի հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին՝ ընդ­դեմ Սերժ Սարգս­յա­նի, որ­տեղ ՀՅԴ-ն դժվար ա­նե­լիք ու­նե­նա:

Չի բա­ցառ­վել, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժա­ռան­գութ­յու­ն»-ը եւս փոր­ձեն հա­մա­տեղ քայ­լեր ա­նել:

Վեր­լու­ծա­բան­ներն ի­հար­կե չեն հեր­քում նաեւ այն հան­գա­ման­քը, որ ԲՀԿ-ն կա­րող է ա­ռա­ջադ­րել իր ա­ռան­ձին թեկ­նա­ծուն՝ ի դեմս Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի կամ Վար­­դան Օս­կան­յա­նի, քա­նի որ կար­ծես կողմ­նո­րոշ­վել է, որ այ­­լ­­եւս ընդ­դի­­մութ­յուն է: Բայց նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում շա­տերն են խո­ցե­լի, շա­տե­րը կոր­ց­­նե­լու բա­ներ ու­նեն եւ ան­մա­քուր գոր­ծեր, եւ հաս­տատ քա­ղա­քա­կան խա­ղե­րը բազ­մա­կող­մա­նի կըն­­­­թա­նան:

Քննար­կում­ներ են լի­նում նա­եւ, թե քա­նի փու­լա­նոց նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը կա­րող են շա­հա­վետ լի­նել պե­տութ­յան եւ ա­ռան­ձին թեկ­նա­ծու­նե­րի հա­մար:

Ի վեր­ջո այս հար­ցե­րը սպա­ռիչ պա­­տաս­խան­ներ կստա­նան, երբ պար­­զ­­վի, թե ով­քեր են ա­ռա­ջադր­վե­լու 2013թ. ՀՀ ­նա­խա­գա­հի ընտ­րութ­յա­նը:

Ինչ­պես միշտ «հաս­կա­նա­լի» հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց սո­­ցիո­լոգ Ա­հա­րոն Ա­դի­բեկ­յա­նը, ով բա­ցա­ռա­­պես պնդում է, թե Սերժ Սարգս­յա­նի մեկ փու­լով հաղ­­­­թա­նակն ա­պա­հով­ված է: Ան­գամ տե­սա­կետ կա, որ սա կա­րող է ձեռ­ն­­տու լի­նել ՀԱԿ-ին, ե­թե հա­մոզ­ված լի­նեն, որ ՀՀ 1-ին նա­խա­գա­հը 2-րդ ­փուլ չի անց­նե­լու: Հի­շենք, որ հա­ման­ման սցե­նար պի­տի կի­րառ­վեր նաեւ 2008թ., եւ ՀՀԿ ­լա­վա­տեղ­յակ աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ այն ժա­մա­նակ սո­ցիո­լոգ Ա­դի­բեկ­յանն իր հար­ցում­նե­րի արդ­յուն­քում է­լի բա­ցա­ռա­պես պնդում էր, որ մեկ փու­լով Սերժ Սարգս­յա­նի հաղ­թա­նակն ա­պա­հով­ված է: Սա­կայն ընտ­րութ­յուն­ից մի քա­­նի օր ա­ռաջ նա սկսել էր ՀՀԿ ­կար­կա­ռուն դեմ­քե­րին եւ Սերժ Սարգս­յա­նին հա­մո­զել, որ եր­կու փու­լով ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նելն ա­ռա­վել գրա­գետ ու ճիշտ մար­­տա­վա­րութ­յուն է: Վեր­լու­ծա­բան­­նե­րն­ ա­սում են, որ ՀՀԿ­-ում հաս­կա­ցել էին, թե ինչն ին­չից հե­տո է, խայ­ծը կուլ չէին տվել:

Զար­մա­նա­լի կլի­ներ, որ «Նոր ժա­մա­նակ­նե­ր» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Ա­րամ Կա­րա­պետ­յա­նը նո­րից չխո­սեր իր ա­ռա­ջադր­վե­լու մա­սին, ով ար­դեն իսկ ինչ-որ նոր բա­­ցա­հայ­տում­ներ է խոս­տա­ցել:

Դեռ ոչ այն­քան ակ­տիվ, սա­կայն խո­սակ­ցութ­յուն­ներ կան նա­եւ­ Ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Տիգ­րան Կա­րա­պետ­յա­նի մա­սին, ով ԱԼՄ հե­ռուս­տաա­լի­քի փա­կու­մից նե­ղա­ցած, պատ­­գա­մա­վոր դառ­նա­լու հույ­սը կոր­ց­­րած հե­ռա­ցել էր երկ­րից՝ վե­րա­դառ­նա­լու պայ­մա­նով:

ՀՅԴ-ն դեռ չի ո­րո­շել որ­պես ա­ռան­ձին ուժ մաս­նակ­ցել նա­խա­գա­հի ընտ­րութ­յա­նը՝ սե­փա­կան թեկ­նա­ծուն ա­ռա­ջադ­րե­լով: Ան­գամ պետք է դեռ ո­րոշ­վի մաս­նակ­ցել, թե՝ ոչ, կամ՝ ինչ թեկ­նա­ծո­ւի պաշ­տ­­պա­նել: ՀՅԴ ­պա­տաս­խա­նա­տու­նե­րից Վա­հան Հով­հան­նիս­յա­նը չի հեր­քել, որ սփ­­յուռ­քի եւ տե­ղա­կան կա­ռույց­նե­րի մի­ջեւ տա­­րա­ձայ­նութ­յուն­ներ կան, ին­չը նույ­ն­­պես պետք է կար­գա­վոր­վի այս հար­ցի ժա­մա­նակ: Նշվել է նա­եւ, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նին սա­­տա­րե­լու հար­ցը ՀՅԴ­-ի օ­րա­կար­գում չկա:

Վե­րը նշե­ցինք, որ ՀԱԿ-ից հե­ռա­ցած Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նը նույն­պես ու­նի նա­խա­գա­հ ­դառ­նա­լու իղձ, եւ չի բա­ցառ­վում, որ նրան միա­նան նաեւ ՀԱԿ-ից, այ­նու­հե­տեւ՝ «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ից հե­ռա­ցած Ա­րա­րատ Զու­րա­բ­­յանն ու այ­լք, ով­քեր կա­րող են նաեւ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ ա­նել:

Որ­ոշ ժա­մա­նակ ա­ռաջ նախ­կին ՀՀՇ­-ա­կան­նե­րից ար­ծար­ծվեց հան­րա­հայտ Վա­նո Սի­րա­դե­ղ­­յա­նի ա­նու­նը, ով դեռ փնտրվում է… եւ Ին­­տեր­պո­լի հայ­կա­կան տվ­­յալ­­նե­րի բա­զա­յում մի­ջազ­գա­յին հե­­տա­խու­զ­­վող­նե­րի մեջ նրա ա­նու­նը 9-րդն­ է:

Տե­սա­կետ կա նաեւ, որ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռ­­աջ ՀԱԿ-ը կա­րող է ա­նակն­կալ մա­­­­տու­ցել եւ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադ­րել ՀԺԿ ­նա­­­խա­գահ Ստ­­ե­փան Դե­միրճ­յա­նին:

Բայց ՀԱԿ-ում այլ կու­սակ­ցու­թ­­յուն­ներ եւ թեկ­նա­ծու­ներ է­լի կան եւ Կոնգ­րե­սի ան­դամ, «Ժո­­ղովր­դի իշ­­խա­նութ­յուն» ան­վամբ կու­սակ­ցութ­յան հա­մա­կար­գող Զո­յա Թա­դեւ­ոս­յա­նն­ ա­սել է. «Նա­խա­գա­հի ան­­ձի, կեր­պա­րի ա­ռու­մով նշա­ձողն այն­քան է ի­ջեց­վել, որ ՀԱԿ-ում շատ ա­վե­լի ար­ժա­նա­վոր թեկ­նա­ծու­ներ կան, քան 2-րդ­ եւ 3-րդ ­նա­խա­գահ­ներն են: Այ­սօր Հա­յաս­տա­նում որ­քան բնակ­չութ­յուն կա ընտ­րա­կան տա­րի­քի, այն­քան էլ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­ներ կա­ն»…

Այս­քան բան: Իսկ հե­տաքր­քիր է (այս մա­սին խոսք չկար) 1-ին նա­խա­գա­հին հա­վա­սար «ընտ­րա­կան տա­րի­քի» թեկ­նա­ծու կա՞, թե չկա՞… Ե­րե­ւի սա չի նշվել, որ­պե­­սզի ՀԱԿ-ի վե­րոնշ­յալ ա­նակն­կա­լը մի քա­նի հո­գու մեջ խա­ղար­կվի:

Քննարկ­վում է նաեւ ՀԱԿ-ը լք­­ած «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սա­կ­­ցութ­յան ղե­կա­վար Ա­­րամ Զ. Սար­գս­­յա­նի հար­ցը, ով լուրջ տա­­րա­ձայ­նութ­յուն­ներ ու­նե­ցավ նախ­կին նա­խա­գահ Տեր-Պետ­րոս­յա­նի հետ:

Ի­րենց հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թ­­յան եւ ո­րե­ւէ թեկ­նա­ծո­ւի պա­շտ­­պա­նութ­յան մա­սին հան­դես են ե­կել նաեւ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը: ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը վեր­ջերս «Լու­սանցք»-ին տված հար­ցազ­րույ­ցում չի բա­ցա­ռել նման տար­բե­րա­կը եւ մոտ ժա­մա­նակ­ներս այդ ա­ռի­թով հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես գա­լու հնա­րա­վո­րու­թ­­յու­նը:

ԱԻՄ նա­խա­գահ Պա­րույր Հայ­րիկ­յա­նը եւս ցան­կութ­յուն է հայտ­նել պայ­քա­րել երկ­րի նա­խա­գա­հի ա­թո­ռի հա­մար եւ հայ­տա­րա­րել է, թե կհա­մո­զի Սերժ Սարգս­յա­նին պա­շտ­­պա­նել իր թեկ­նա­ծութ­յու­նը՝ գոր­ծող նա­խա­գա­հին վար­չա­պե­տի պաշ­տոնն ա­ռա­ջար­կե­լով եւ Ար­ցա­խի հար­ցի հա­մար լու­ծում տրա­մադ­րե­լով:

Ի­հար­կե հետ չի մնա նաեւ Հա­յաս­տա­նի մարք­սիս­տա­կան կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Դա­վիթ Հա­կոբ­յա­նը, ով ա­ռա­ջա­դր­­վե­լու դեպ­քում սո­վե­տա­կան եւ հայ­րե­նա­­կան կի­նոն­կար­նե­րից նոր մեջ­բե­րում­նե­րով, ա­սույթ­նե­րով ու կար­գա­խոս­նե­րով կհարս­տա­­ցնի բո­լո­րիս:

Այ­սօր ա­ռա­վել շատ քննարկ­վում են ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի հն­­ա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ան­գամ հե­տա­հա­յաց հաշ­վարկ­ներ են կա­տար­­վում նրանց թո­ղած ժա­ռան­գութ­յան ա­ռու­մով: Վեր­լուծ­վում են նա­խա­գահ­նե­րի դրա­կան ու բա­­ցա­սա­կան կող­մե­րը, ձեռք­բե­րում­ներն ու ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը: Այդ հաշ­վարկ­նե­րում քննարկ­վում է նաեւ, թե 3 նա­խա­գահ­նե­րից մե­կի ընտր­վե­լու դեպ­քում ով կշա­հի չըն­տր­­վող­նե­րից: Այ­ս­­ինքն՝ ման­րա­մասն դի­տարկ­վում է ա­մեն բան, հաս­տատ հենց նա­խա­գահ­նե­րի հս­­­կո­ղութ­յամբ ի­րա­կա­նաց­վող ու ծա­վալ­վող քն­­նար­­կում­նե­րում: Հիմ­­նա­կա­նում բարձր է գնա­հատ­վում Սերժ Սար­գս­­յա­նի վե­րընտր­վե­լու հան­գա­ման­քը, ուս­տի այս դեպ­քում չըն­տր­­ված­նե­րի մեջ նա­խընտ­րե­լի է լի­­նում Ռո­բերտ Քո­­չար­­յա­նի դիր­քը, իսկ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի հա­մար, ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, դա կլի­նի քա­ղա­­քա­կան աս­պա­րե­զում մնա­լու վեր­ջին փոր­­ձը:

Նա­խա­գահ Սարգս­յա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բարձ­ր­ են գն­­ա­­հատ­վում ոչ միայն գոր­ծող նա­խա­գա­հի լծակ­ներն ու­նե­նա­լու, այլ նաեւ այն պատ­ճա­ռով, որ վեր­ջինս ու­նի հա­յա­մետ գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն եւ փոխ­լրաց­նող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան կրողն է ներ­կա­յումս, ին­չը գո­հաց­նում է նաեւ ար­տա­քին ու­ժե­րին:

Կլի­նեն է­լի թեկ­նա­ծու­ներ, ան­գամ այն­պի­սիք, ինչ­պի­սիք ար­դեն հայ­տա­րա­րել են, թե ի­րենք են հաղ­թե­լու ՀՀ ­նա­խա­գա­հի գա­լիք ընտ­րութ­յա­նը: Օ­րի­նակ, Վար­դան Սե­դ­­րակ­յա­նը, ով հան­դես է գա­լիս որ­պես է­պո­սա­գետ, Մար­տիկ Սար­­գս­­յա­նը, ով ներ­­կա­յա­ցել է որ­պես «Ազ­դա­րա­ր» գի­տամ­շա­կու­թա­յին ամ­սագ­րի վե­րա­հիմ­նա­դիր եւ ա­զա­տա­մար­տիկ եւն:

Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, որ Եր­կիր մո­լո­րա­կի է­կո­հա­մա­կար­գի խախտ­ման պատ­ճա­ռով կրկին խո­սում են աշ­խար­հի վեր­ջի մա­սին, ա­պա ըստ 22 հայտ­նի կեն­սա­­բան­նե­­րի, բնա­պահ­պան­նե­րի, երկ­րա­բան­նե­րի, «մենք գործ կու­նե­նանք լիո­վին այլ աշ­խար­հի հե­տ», ին­չը ե­րե­ւի թե չի բա­ցա­ռում ոչ մի բա­ցա­ռութ­յուն: Իսկ բա­ցա­ռութ­յուն­նե­րի կա­րիք այն­քա՜ն­ է զգաց­վե­լու, քա­նի որ, ըստ այդ գիտ­նա­կան­նե­րի հաշ­վարկ­նե­րի, ար­դեն 2050թ. Եր­կիր մո­լո­րա­կում կլի­նի 9,3 մլրդ ­մարդ, իսկ մի­ջին ջեր­մաս­տի­ճա­նը կբար­ձ­­րա­նա ա­վե­լի քան 20-ով: Հե­տե­ւան­քը կա­րող է լի­նել ա­վե­րիչ, քա­նի որ բնակ­չութ­յա­նը այ­լեւս հ­­նա­րա­վոր չի լի­նի ոչն­չով սնել:

Իսկ տար­բեր փրկիչ­նե­րի, ինչ-որ մո­գե­րի կամ էքստ­րա­սենս­նե­րի պա­կաս Հա­յաս­տա­­նը եւս չու­նի: Եվ՝ ցա­վոք չու­նի:

Ար­ման Դավթ­յան

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.