Բաք­վի եր­կա­կի խա­ղե­րը

Հա­յաս­տանն ու Ի­րա­նը Նա­խի­ջե­ւա­նի հար­ցը կա­րող են ար­ծարծ­ել

Ադր­բե­ջա­նում Իլ­համ Ա­լիե­ւի ղե­կա­վա­րութ­յամբ իշ­խում է աշ­խար­հի ա­մե­նա­դիկ­տա­տո­րա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կարգ, որն ու­նի սար­սա­փե­լի անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յուն.- նշում է ի­րա­նա­կան «Թաբ­նաք.ի­ռ» կայ­քը՝ անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նա­խա­րա­րութ­յան կող­մից Ի­րա­նի հաս­ցեին ուղղ­ված հեր­թա­կան մե­ղադ­րանք­նե­րին:

Ի­­րա­նա­կան «Դա­նեշ­ջո­ւ» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յան հա­ղորդ­մամբ՝ Ադր­բե­ջա­նի ԱԱՆ-ն ­հա­ղոր­­դա­գ­­րութ­յուն էր տա­րա­ծել, որ­տեղ նշվում էր, որ Ադր­բե­ջա­նում «Ալ-Ղաի­դա» խմբա­վոր­ման ա­հա­բե­կիչ­ներ են ձեր­բա­կալ­վել, ո­րոնք ու­սում­նա­կան վար­ժանք­ներ են կա­­տա­րել Ի­րա­նում: Հա­կա­դար­ձե­լով Ադր­բե­ջա­նի հնչեց­րած մե­ղադ­րանք­նե­րին՝ նշվում է, որ ԻԻՀ իշ­խա­նութ­յուն­նե­րի եւ «Ալ-Ղաի­դա»-ի դիր­քո­րո­շում­նե­րը խիստ տար­բեր­վում են. «Ալ-Ղաի­դա­»-ի ղե­կա­վար­նե­րը շիա­նե­րի հետ հա­մա­գոր­ծա­կ­­ցութ­յու­նը «հա­րա­մ» են հա­մա­րում, ուս­տի այդ խմբա­վոր­ման հետ Ի­րա­նը ո­րե­ւէ հա­մա­գոր­ծակ­ցու­թ­­յուն չէր կա­րող ու­նե­նալ:

«Իսկ Ադր­բե­ջա­նը, Հա­յաս­տա­նի հետ լի­նե­լով հա­կա­մար­տութ­յան մեջ, ստիպ­ված Ի­րա­նի մի­ջո­ցով է Նա­խի­ջե­ւա­նի հետ պահ­պա­նում իր կա­պը եւ Ի­րա­նի ԱԳ գե­րա­տես­չութ­յան թույլ դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով է, որ ադր­բե­ջան­ցի պաշ­տոն­յա­նե­րը նման մե­ղադ­րանք­ներ են հն­­չեց­նում: Ուս­տի ԻԻՀ պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­յա­նե­րը Նա­խի­ջե­ւա­նի հան­գա­ման­քը պետք է օգ­տա­գոր­ծեն ադր­բե­ջան­ցի­նե­րի շա­տա­­խո­սութ­յան դե­մ»,- գրել է «Թաբ­նա­ք»-ի մեկ­նա­բա­նը:

Հի­շեց­նենք, որ վերջ­երս Ի­րա­նի պաշ­տո­նա­կան «ԻՌ­ՆԱ» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը հա­ղոր­դա­գ­­րութ­յուն տա­րա­ծեց, որ­տեղ, մաս­նա­վո­րա­պես, նշվում էր. «Ի­րան­ցի գիտ­նա­կան­նե­րի նկատ­մամբ կա­տար­ված ա­հա­բեկ­չութ­յան հետ կապ ու­նե­ցող մի քա­նի ա­հա­բե­կիչ­նե­րի՝ Ադր­բե­ջա­նում ա­զատ տե­ղա­շար­ժի կա­պակ­ցութ­յամբ՝ Ի­րա­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նը կան­չ­­վել է ԱԳՆ, որ­տեղ նրան է հան­ձն­­վել ի­րա­նա­կան կող­մի բո­ղո­քի նո­տա­ն»:

Վեր­ջերս «ՖԱՐՍ»-ի տե­ղե­կաց­մամբ, ի­րա­նա­կան հե­տա­խու­զութ­յունն իս­րա­յե­լա­կան ա­հա­բեկ­չա­կան ցանց է բա­ցա­հայ­տել, եւ Ի­րա­նի Մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր­նե­րից շա­տե­րը կողմ են Նա­խի­ջե­ւա­նի նկա­տ­­մամբ քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­նայ­մա­նը: Կար­ծում ենք՝ այս­տեղ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գե­րա­տես­չութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րը պետք է ա­րագ ար­ձա­գան­քեն եւ սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը ա­ռա­ջար­կեն: Պետք է հի­շեց­նենք, որ Ի­րա­նի շա­հի նա­խի­ջե­ւան­յան հա­յա­թա­փութ­յու­նից հե­տո թու­լա­ցան հա­յե­րի դիր­քե­րը հա­յա­պատ­կան Նա­խի­ջե­ւա­նում, ին­չը ճա­կա­տագ­րա­կան ու կորս­տա­բեր ե­ղավ հե­տա­գա­յում…

Հատ­կա­պես պետք է ա­րագ գոր­ծել, քա­նի որ Ի­րա­նի Մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր­նե­րը Բաք­վին հոր­դո­րել են կան­խար­գե­լել «Մոս­սադ»-ի հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նե­ութ­յու­նը: Ի­հար­կե Բա­քուն պա­տա­ս­­խա­նել է, թե թույլ չի տա, որ Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը զբաղ­վեն հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յամբ, բայց Թեհ­րանն այլ փաս­տեր ու­նի, ին­չի մա­սին գրել է «Ջա­հանն­յուզ.քոմ» կայ­քը. «Առ­կա փաս­տե­րը վկա­յում են, որ «Մոս­սա­դ»-ի գոր­ծա­կալն­ե­րը ներ­թա­փան­ցում են Ադր­բե­ջա­ն­ եւ Ի­րաք­յան Քուր­դիս­տան, որ­տե­ղից էլ ի­րա­կա­նաց­նում են հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յուն: Մենք ա­ռայժմ դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով հոր­դո­րում ենք, որ­պես­զի վե­րոնշ­յալ երկր­նե­րը կան­խար­գե­լեն Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը»:

Ադր­բե­ջա­նում Ի­րա­նի դես­պա­նը անդ­րա­դառ­նա­լով Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի՝ Ադր­բե­ջա­նում ծա­վա­լող գոր­ծու­նեութ­յա­նը, նշել է, որ այդ առն­չութ­յամբ Ի­րանն ու­նի հստակ փա­ստեր, եւ ե­թե դրանք չլի­նեին, ա­պա ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րը եր­բեք դրանց մա­սին չէին բարձ­րա­ձայ­նի:

Հա­վե­լենք, որ այդ ըն­թաց­քում ի­րա­նա­կան «Ա­րանն­յուզ.իռ» կայ­քի հա­ղորդ­մամբ՝ Իս­րա­յե­լի ԱԳ նա­խա­րար Ա­վիգ­դոր Լի­բեր­մա­նը մեկ­նել է Ադր­բե­ջան:

Ի­րա­նա­կան կող­մը «Իս­լա­մա­կան կոն­ֆե­րանս»-ի ու­շադ­րութ­յունն է հրա­վի­րել ադր­բե­ջա­նա­կան եր­կա­կի քա­ղա­քա­կա­նութ­յան վրա:

Վա­հագն Նան­յան

Թուր­քա­կան վար­ժա­րան­նե­րը հա­կաադր­բե­ջա­նա­կա՞ն­ են

Նա­խի­ջե­ւա­նի ինք­նա­վար հան­րա­պե­տութ­յան Օր­դու­բա­դի շրջա­նում գո­ծող աղ­ջիկ­նե­րի թուր­քա­կան վար­ժա­րա­նը փաս­տա­ցի դա­դա­րել է գոր­ծել: Այս ոչ թուր­քա­նպաստ լու­րը հա­ղոր­դել է «Թու­­րան» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը: Վար­ժա­րա­նի բո­լոր աշ­խա­կեր­տ­­նե­րը, բա­ցա­ռութ­յամբ ա­վար­տա­կան 11-րդ ­դա­սա­րա­նի, տե­ղե­փոխ­վել են սո­վո­րա­կան դպ­­րո­ց­­ներ:

Վե­րո­հիշ­յալ քայ­լե­րի ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն հա­սա­րա­կութ­յա­նը չի տրվել: Ինչ վե­րա­բե­րում է ոչ հրա­պա­րա­կավ բա­ցատ­րութ­յուն­նե­րին, ա­պա այս տե­սանկ­յու­նից Նա­խի­ջեւ­­ա­նի այ­սօր­վա իշ­խա­նութ­յուն­նե­րը սույն քայ­լը պատ­ճա­ռա­բա­նում են հո­գե­ւոր գրա­կա­նութ­յան տա­րա­ծ­­ման կան­խար­գել­մամբ:

Հի­շեց­նենք, որ ադր­բեւ­ջան­ցի­նե­րը իս­լա­մա­կան կրո­նի շիա ուղ­ղու­թյան հե­տե­ւորդ­ներ են, ինչ­պես Ի­րա­նի եւ տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­­նե­րի մահ­­մե­դա­կան­նե­րը, իսկ Թուր­քիա­յում հե­տե­ւում են իս­լա­մի սուն­նի ուղ­ղութ­յա­նը: Այս տար­բե­րա­­կում­նե­րը կրո­նա­կան պատ­մու­թ­­յան մեջ լուրջ տա­րա­ձայ­նութ­յուն­­ներ ու­նեն ար­ձա­նագ­րած:

Չճշտված տվյալ­նե­րով՝ սպաս­վում է նաեւ Շար­հու­րի շրջա­նում եւ Նա­խի­ջե­ւան քա­ղա­քում գոր­ծող թուր­քա­կան վար­ժա­րան­նե­րի փա­կում: Ծնող­նե­րին, հատ­կա­պես պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում աշ­խա­տող ան­ձանց, ստի­պում են ի­րենց ե­րե­խա­նե­րին վար­ժա­րան­նե­րից տե­ղա­փո­խել սո­վո­րա­կան դպրոց­ներ: Դի­տորդ­նե­րի կար­ծի­քով, այս քա­ղա­քա­կա­նութ­յան ի­րա­կան պա­տ­­ճա­ռն­ այն է, որ Նա­խի­ջե­ւա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը մտա­վա­խութ­յուն­ներ ու­նեն, որ վար­ժա­րան­նե­րում կրթու­թ­­յան եւ դաս­տի­րա­կա­նութ­յան ստա­ցած ե­րե­խա­նե­րը չեն լի­նի «բա­վա­կան կա­յուն եւ ու­նակ՝ պաշտ­պա­նե­լու սե­փա­կան կար­ծիքն ու ի­րա­վունք­նե­րը»: Իսկ գու­ցե ա­շա­կերտ­նե­րը միայն սո­վո­րում ու հաս­կա­նու՞մ­ են, որ ադր­բե­ջան­ցի լի­նե­լը պար­զա­պես թուրք լի­նելն է եւ «ու­նակ չեն պաշ­տ­­պա­նե­լու սե­փա­կան կար­ծիքն ու ի­րա­վունք­նե­րը», ին­չը ադր­բե­ջա­նա­կան ա­ռանց այն էլ հնա­րո­վի գե­նի մահն է նա­խա­նշում…

Հատ­կան­շա­կան է, որ թուր­քա­կան վար­ժա­րան­նե­րի բա­ցու­մը ժա­մա­նա­կին ող­ջուն­ել էր Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ, ներ­կա­յիս նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի հայր Հեյ­դար Ա­լիե­ւը:

Կա­րեն Բալ­յան

Ընդ­դեմ թուր­քա­կա­նութ­յան

Ի­րա­նա­կան կայ­քե­րը մեկ այլ վտան­գից են սկսել խո­սել: Թուր­քիան վե­րած­վել է հա­կաի­րա­նա­կան ան­ջա­տո­ղա­կան ու­ժե­րի կեն­տ­­րո­նի: Նշվում է, որ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րութ­յա­նը մոտ կանգ­նած զլմ-­ներն ի­րենց հրա­պա­րա­կում­նե­րով ջա­նում են օ­րի­նա­կա­նաց­նել այդ երկ­րում ստեղծ­ված «Ի­րա­նա­կան Ա­զար­բայ­ջա­նի թյուր­քե­րի խոր­հուրդ» կոչ­վող կա­ռույ­ցի գոր­ծու­նեութ­յու­նը:

Թուր­քիա­յի իշ­խող «Ար­դա­րութ­յուն եւ զար­գա­ցում» կու­սակ­ցութ­յա­նը մոտ կանգ­նած պար­բե­րա­կան­նե­րից մե­կը՝ «Թը­դեյ Զա­ման»-ը, վեր­ջերս թո­ղար­կել է բա­ցա­հայտ սուտ եւ խե­ղաթ­յուր­ված տե­ղե­կատ­վութ­յուն՝ «Ի­րա­նա­կան Ա­զար­բայ­ջա­նի թյուր­քե­րի խոր­հուր­դը» ներ­կա­յաց­նե­լով որ­պես ի­րան­ցի թյուր­քա­խոս ա­զա­րի­նե­րի ներ­կա­յա­ցուց­չի: «Թեեւ Թուր­քիա­յի հա­կաի­րա­նա­կան ան­ջա­տո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­վում են որ­պես ան­կախ ու­ժե­րի գոր­ծու­նեութ­յուն, սա­կայն ի­րա­կա­նում դրանք գոր­ծում են Բաք­վի եւ Ան­կա­րա­յի ցան­կութ­յամբ. այդ­պի­սի ծրագ­րերն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված են Ադր­բե­ջա­նի հա­կաի­րա­նա­կան թշնա­մա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան եւ Թուր­քիա­յի՝ «Նոր օս­մա­ն­­նե­րի» գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ»,- նշում են ի­րա­նա­կան զլմ-­նե­րը: Այս­պես եւս մեկ ան­գամ (ինչ­պես Հա­յաս­տա­նի, Սի­րիա­յի, Ի­րա­քի, Հու­նաս­տա­նի ու Կիպ­րո­սի դեպ­քում) հերք­վում է Ան­կա­րա­յի «զրո խնդիր հա­րե­ւան­նե­րի հետ» կար­գա­խո­սի ճշմար­տա­ցիութ­յու­նը: Իսկ ադր­բե­ջան­ցի­ներն ա­վե­լի ա­ռաջ են գնա­ցել, Բաք­վի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը պար­գե­ւատ­րում են հա­կաի­րա­նա­կան ան­ջա­տո­ղա­կան կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

Թուրք-ադր­բե­ջա­նա­կան ծա­վա­լա­պաշ­տութ­յան մա­սին հար­ցում ա­րե­ցինք ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին, ով պա­տա­ս­­խա­նեց, որ Բաք­վի ու Ան­կա­­րա­յի կող­մից Ի­րա­նի մաս­նա­տ­­ման ծրագ­րե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ խո­սել է ԻԻՀ բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ՝ գտնվե­լով Թեհ­րա­նում՝ տար­բեր հա­մա­ժո­ղով­նե­րի մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով, նաեւ՝ հա­մաա­րի­ա­կա­նութ­յան քն­­նար­­կման շրջա­նա­կ­­նե­րում: Այս հար­ցե­րը քննար­կվել են նաեւ Եր­եւ­ա­նում՝ ԻԻՀ դե­սպա­նա­տան պա­տա­սխա­նա­տու­նե­րի հետ, բայց հի­մա թու­րա­նիզմն այն­քան նկա­տե­լի է, որ պետք է քննար­կել այն ոչն­չա­ցնե­լու հար­ցը:

Նա­րե Մշեց­յան

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.