(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սիսեռով կոլոլակ
Բաղադրությունը
Կարտոֆիլ – 0.5 կգ
սոխ – 0.5 կգ
սիսեռ – 0.5 կգ
բուսայուղ – 0.5 լ
պղպեղի մածուկ – 1 ճաշի գդալ
բլղուր – 2 բաժակ
կարմիր պղպեղ
սպիտակ պղպեղ
քիմիոն
Պատրաստման եղանակը
Սիսեռը նախապես՝ 1 օր առաջ թրջել: Եփել:
Սոխառած անել եւ այն լցնել արդեն եփած սիսեռի վրա, համեմել քիմիոնով, սպիտակ ու կարմիր պղպեղներով եւ պղպեղի մածուկով:
Հետո եփել կարտոֆիլը, տրորել:
Բլղուրը լվանալ, քամել, խառնել կարտոֆիլին:
Ստանալ խմորանման զանգված:
Բաժանել դա փոքրիկ գնդիկների, տալ կոլոլակի ձեւ՝ մեջը սիսեռի միջուկը դնելով:
Այնուհետեւ կոլոլակները տապակել բուսայուղի մեջ:
Հրամցնել գինիով:
Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
«Միկա»-ն՝ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր
«Հանրապետական» մարզադաշտում Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար մրցավեճի դուրս եկան նախորդ տարվա չեմպիոն «Ուլիս»-ն ու գավաթակիր «Միկա»-ն: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով, եւ միայն 11 մետրանոց հարվածներով որոշվեց հաղթողը: «Միկա»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին՝ գրանցվեց 5:3:
Արցախի հավաքականի առաջին խաղը
ԼՂՀ ֆուտբոլի հավաքականն իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց՝ Սուխումում մրցելով Աբխազիայի հավաքականի հետ: Հանդիպումը նվիրված է եղել Աբխազիայի անկախության հերթական տարեդարձին: Խաղից առաջ մասնակիցներին մաղթանքներ է հղել Սուխումի եւ Պիցունդայի թեմի պաշտոնակատար, եպիսկոպոս Վիսարիոնը: Նա նշել է, որ Աբխազիայի եւ Արցախի ֆուտբոլիստների հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ աբխազ եւ հայ ժողովուրդները եղբայրներ են: Հանդիպմանը ներկա են եղել 2 անկախ հանրապետությունների ղեկավարները, Աբխազիայի հերոսները, պատերազմի վետերանները, ինչպես նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Ցարգուշը:
Խաղն անցել է հավասար պայքարում եւ ավարտվել ոչ-ոքի հաշվով՝ 1:1: Պատասխան հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 22-ին:
Հենրիխ Մխիթարյանի միջազգային հաջողությունները
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր գոլերի շարքը բացեց նաեւ Եվրոպայի չեմպիոնների լիգայում: Նա մրցաշարի խմբային փուլի առաջին՝ «Շախտյոր»-«Նորդշելան» խաղում 2 անգամ գրավեց Դանիայի չեմպիոնի դարպասը: Այդ գոլերն էլ վճռեցին խաղի ելքը՝ 2:0: Ի դեպ, ուկրաինական թիմը վերջին 18 ամիսներին առաջին հաղթանակը տարավ չեմպիոնների լիգայում:
Հենրիխ Մխիթարյանը արգենտինացի Լիոնել Մեսիի, բրազիլացիներ Օսկարի ու Բաստոսի եւ իսպանացի Իսկոյի հետ սկսեց գլխավորել չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը: Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի առաջին խաղերի արդյունքներով կազմվել է խորհրդանշական հավաքական եւ 11 ֆուտբոլիստների մեջ է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մեկ այլ հաջողության է հասել՝ այս տարի 3-րդ անգամ առաջինն է ճանաչվել նախկին ԽՍՀՄ-ի լավագույն խաղացողի մրցանակի՝ «Աստղ»-ի մրցույթում: Ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթի հարցման արդյունքներով հայ ֆուտբոլիստը հռչակվեց ԱՊՀ երկրների օգոստոսի թիվ 1 խաղացող (լավագույն էր նաեւ մայիսին եւ հուլիսին:), ում խաղը բարձր են գնահատել 14 հանրապետությունների զլմ-ները, եւ միայն Ադրբեջանի ներկայացուցիչը չի նշել նրա անունը: Բայց մեր ֆուտբոլիստը 80 հնարավորից (հարցմանը մասնակցում է նաեւ օրաթերթը) վաստակել է 62 միավոր եւ ընդհանուր հաշվարկով ընդհուպ մոտեցել է առաջատարին՝ Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովին: Վերջինս ունի 207 միավոր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ 206:
Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ տվեց ֆուտբոլին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին: «Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկ»-ում, եւ Հայաստանի հավաքականում, ինչպես նաեւ մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով եւ արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթները»:
Վետերան ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 1992-2012թթ. եւ անցկացրած խաղերի քանակով (131) թիմի ռեկորդակիր է: Նա 10 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 4 անգամ նվաճել գավաթը: Սարգիս Հովսեփյանը 3 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, այդ թվում՝ հանրապետության անդրանիկ առաջնությունում (1992թ):
Հաղթեց Հայաստանի լավագույն թենիսիստուհին
Անի Ամիրաղյանը դարձավ Բաթումում անցկացված՝ 15.000 $ մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Սկուդինին: Անին 4-րդ փորձից վերջապես հաղթեց ITF PRO թենիսի կանանց մրցումներում, որը նաեւ առաջին հաղթանակն է Հայաստանի կանանց թենիսի պատմության մեջ:
Այս հաջողությունից հետո հայ թենիսիստուհին WTA-ի վարկանիշային ցուցակում կբարձրանա 432-րդ հորիզոնական: Անին մասնակցել է նաեւ Թելավիում 50.000 $ մրցանակային ֆոնդով «Telavi Open 2012» մրցաշարին:
Հաղթեց նաեւ ռուսաստանցի հայ թենիսիստուհին
Իոշկար Օլայում անցկացված 25.000 $ մրցանակային ֆոնդով կանանց թենիսի մրցաշարն ավարտվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի հաղթանակով, ով համառ պայքարում 7:5, 7:6 (3) հաշվով առավելության հասավ Նադյա Կիշենոկի նկատմամբ:
Շնորհիվ այդ հաղթանակի, Մարգարիտան WTA-ի վարկանիշային ցուցակում բարձրացավ 40 աստիճան՝ հանգրվանելով 230-րդ հորիզոնականում:
Պատանի ծանրամարտիկի ոսկեզոծ ռեկորդները
Սլովակիայի Կոշիցե քաղաքում կայացավ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին 6 մարզիկներ: Աշխարհի առաջնության հերոս դարձավ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, ով ոչ միայն 3 ոսկե մեդալ նվաճեց, այլեւ սահմանեց պատանիների աշխարհի 2 ռեկորդ. պոկում վարժությունում՝ 155 կգ եւ երկամարտում՝ 331 կգ: Սա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Դեժո Դոբորի գնահատմամբ, բացառիկ արդյունք Է:
Մեր թիմի հաշվարկին 1 փոքր բրոնզ բերեց 94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, ով 183 կիլոգրամով դարձավ հրում վարժության 3-րդ մրցանակակիր: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 7-րդ տեղը, իսկ մեդալների հաշվարկով՝ 4-րդը:
Երիտասարդ հայ ձյուդոիստը՝ 3-րդը Եվրոպայում
Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վանաձորցի Գարիկ Հարությունյանը 55 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը՝ տանելով 4 հաղթանակ եւ կրելով 1 պարտություն:
Կադետների 2 բրոնզը՝ Տալլինից
Հայաստանի սամբոյի հավաքականը Տալլինում (Էստոնիա) կայացած Եվրոպայի կադետների (15-16 տարեկան պատանիներ եւ աղջիկներ) սամբոյի առաջին բաց առաջնությանը նվաճել է 2 բրոնզե մեդալ՝ Սուրիկ Հակոբյանը՝ 42 կգ, Էռնեստ Հայրապետյանը՝ 55 կգ քաշային կարգերում:
Իսկ Ժաննան 1-ինն է աշխարհում
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստուհի Ժաննա Ստանկեւիչն 1-ին տեղը գրավեց եւ ոսկե մեդալ նվաճեց Ուզբեկստանում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլում:
Արսեն Պետրոսյան
Հաշմանդամները՝ Անկախության տոնին նվիրված վազքարշավին
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, սեպտեմբերի 25-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ:
Մեկնարկելով Հանրապետության հրապարակից՝ մասնակիցները հասան մինչեւ Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:
Վազքարշավը կազմակերպվել էր նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ:
Հաշմանդամ մարզիկներին, վազքուղու դժվարանցանելի հատվածները հաղթահարելու գործում, օգնեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:
Միջոցառմանը մասնակցել են մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից, Խուլերի հայկական սպորտային կոմիտեից: Վազքարշավի ամբողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են ոստիկանները եւ շտապ օգնության մեքենան՝ ապահովելով նրանց ապահով ու անվտանգ մասնակցությունը միջոցառմանը:
Նշենք, որ մեր երկրի անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձեւավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում:
Սեփ. լրատվություն
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



