Թուրքիայում հայ բառը՝ հայհոյանք

Դիարբեքիրում «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. հայ-թուրքական հարաբերությունները այս պահին» կլոր-սեղանի շրջանակներում քննարկվել են Թուրքիայում խոսքի ազատության, ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդուժողականության խնդիրները:

Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից, գրող, հրապարակախոս Շեյմուզ Դիքենը, խոսելով ցեղասպանությունից, նշել է, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության եթե վկաներն էլ չեն, գոնե պատմության վկաներն են: Նա ասել է, թե պետք չէ ուշադրություն դարձնել արձանագրություններին, այս պահին հարկ է կենտրոնանալ քաղաքացիական հասարակության վրա, որն էլ իր չափով կարող է ազդեցություն ունենալ եւ բարձրաձայնել խնդիրները:

Թուրքիայում խոսքի ազատության մասին խոսելով՝‘«Յենի Շաֆակ» թերթի սյունակագիր Հիլալ Կապլանը հայտնել է, որ խոսքի ազատությունն անհրաժեշտ է մարդուն իր խոսքն ազատորեն արտահայտելու համար, սակայն նշել է, որ աշխարհում անսահմանափակ խոսքի ազատություն, այնուամենայնիվ, չկա, որ ցեղասպանություն բառն այսօր շատերը Թուրքիայում ասում են ազատորեն, օրինակ է բերել վերջերս Հասան Ջեմալի ցեղասպանությանը նվիրված գիրքը այն համապատկերում, թե այս առումով երկար ճանապարհ են անցել:

Ըստ Կապլանի, հայ բառը Թուրքիայում որպես հայհոյանք է գործածվում, հատկապես տարածված է «հայի վաստակ» արտահայտությունը, այսպես դիմում են նրան, ում արյան մեջ հայի արյուն կա, կամ՝ «ամենալավ քուրդը մահացած քուրդն է» արտահայտությունները:

Հիլալ Կապլանը պատմում է, որ իրեն Թուրքիայում բնորոշում են իբրեւ հայամետի, հայասերի, քրդամետի, քանզի իրականությունն է որոշակիորեն բարձրաձայնում, որոշ կետերում պաշտոնական գաղափարախոսությանը դեմ գնում, «իսկ երբ շեղվում ես պաշտոնական դիրքորոշումից, սատանայացվում ես»:

«Դուրդե» կազմակերպության ներկայացուցիչ Չենգիզ Ալգանն անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ Թուրքիայում զլմ-ների վիճակին: Ըստ նրա,‘զլմ-ներն էլ նախապատրաստել են Հրանտ Դինքի սպանությունը, քանի որ այդ ժամանակ «Այս հային նայեք, թե ինչ է ասում», «Կամ սիրիր, կամ հեռացիր» արտահայտություններով խորագրեր էին զետեղվում թերթերում: Ըստ նրա՝ ատելության հողի վրա ոճրագործություններ դրդողները զլմ-ներում առկա հոդվածներն են, որոնք էլ ատելության մթնոլորտ են ստեղծում:

Ալգանի խոսքերով՝ հայ բառը Թուրքիայում բացի որպես հայհոյանք հնչելուց, համարժեք է շուն բառին, թերթում այդօրինակ վերնագրեր են ընտրվում. «Քաղաքական գործիչներն ու զլմ-ներն են մեսիջ ուղարկում ոճրագործներին»: Բացի այդ, նրա վկայությամբ, հայերին եւ քրդերին երբեմն նույնացնում են:

Եվ այսպես, հայերի նկատմամբ լուրջ ատելության հրահանգն առկա է թուրքական բոլոր թերթերում:

Իհարկե, 2007թ.-ից՝ Հրանտ Դինքի մահից հետ փոքր-ինչ պակասել են այդպիսի արտահայտությունները, բայց ատելությունն ու այն բորբոքելու պետական միտումն անժխտելի է:

Ուստի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ջատագովներին խորհուրդ ենք տալիս թուրքասիրական փորձերը եւ բարեկամանալու ջանքերը սեփական անձի եւ ընտանիքի անդամների վրա փորձարկել, եւ հետո միայն համազգային խորհուրդներ տալ…

Արամ Ավետյան

* * *

Համարժեք պատասխան –

Հայ արիներն առաջարկում են Հունգարիային վնասած աթաթուրքերի անուններով էլ անվանակոչումներ անել Երեւանում

Բուդապեշտում ցանկանում են Աթաթուրքի արձանը տեղադրել: Սրա հետ կապված սեպտեմբերի 25-ին ՀԱՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դեռ Հունգարիայի կողմից հայասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու առիթով Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ այս փաստը հավաստում է այն պարզ ճշմարտությունը, թե արյունը ջուր չի դառնում: Իսկ հունգարները լինելով թյուրքական լեզվաընտանիքի շառավիղներից եւ պատմականորեն իրենց արյան մեջ կրելով թյուրքական նենգ տարրը՝ հաստատեցին, որ ժողովրդավար ու քրիստոնյա հորջորջվող Եվրոպան ընդամենը գենախեղվածների ու արնախումների եւ միլիոնավոր այլ ապազգային թափթփուկների ու սեռամոլագարների մի ընտանիք է վաղուց:

Հունգարացիներն այլեւս ապացուցեցին, որ թյուրքական «գենը» չի եվրոպականացվում, եւ մարդասպանն ու մարդակերը (նաեւ այս գազանակերպ երկոտանիներին պաշտպանողները) չեն մեռնում սրանց մեջ:

Իսկ այն, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ոչ մի բանով չեն տարբերվում թյուրքական խառնվածքից, հավաստում է այն փաստը, որ առ այսօր որեւէ պատժիչ քայլ չի կատարվել ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ադրբեջանի նկատմամբ: Ավելին՝ եվրախեղկատակները (ԵԽ, ԵՄ եւ նմանատիպ այլ գենախեղվածների հավաքատեղիները) փորձում են արդարացնել Հունգարիայի դավադիր քայլը, դրանով ապացուցում իրենց հանցակից լինելը:

Իսկ եվրապոռնիկ քաղաքականության հետեւանքը եղավ այն, որ այս օրերին հայությունից կոկորդիլոսյան արցունքներով ներողություն խնդրող Հունգարիան մեկ այլ հայադավ ծրագիր նախաձեռնեց՝ Բուդապեշտի Կիշպեշտ թաղամասում Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Քեմալ Աթաթուրքի անվան հրապարակի եւ հուշարձանի բացումը նախատեսելով:

Թե՞ հիմա էլ կարելի է բացատրություն մոգոնել, իբր Աթաթուրքի մարդակեր-հայակեր բնույթը չիմանալու պատրվակով ու հունգարա-թուրքական պետական հարաբերություններով է սա պայմանավորված, ինչը «տեղավորվում» է եվրաարժեքների մեջ:

Իսկ գուցե ամիսներ անց էլ «կացինով սպանող ադրբեջանցու» քանդա՞կը տեղադրվի Բուդապեշտում: Դե Վաշինգտոնն ու Բրյուսելը կգտնեն համապատասխան եվրաարժեքների մի փունջ էլ այս դեպքի համար:

Հայ Արիական Միաբանությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում այլեւս չվերականգնել հարաբերությոնները թյուրքական Հունգարիայի հետ եւ այդ երկիրը գրանցել Մեծ Թուրանի ստեղծման ջատագովների շարքում: Մեկ անգամ եւս խորհել մեր առաջարկի մասին ու Հունգարիան դասել հայության թշնամիների շարքում՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո:

Հայ Արիական Միաբանությունը դիմում է նաեւ հայ պատմաբաններին՝ Հայաստանում հանրային քննարկման ներկայացնել այն անձանց կենսագրականները, ովքեր վնասել են հունգարներին ու նպաստել Հունգարիայի դժբախտություններին:

Քննարկումներից հետո Հայ Արիական Միաբանությունը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին կառաջարկի Հունգարիային վնասած աթաթուրքերի ու սաֆարովների անուններով փողոցներ անվանակոչել Երեւանում, ինչպեսեւ՝ նրանց արձանները տեղադրել»:

* * *
Մարդակերի արյան հոտը զգացնել է տալիս

Երբ հունգարա-ադրբեջանական դավադիր գործարքի պատճառով «Լուսանցք»-ում եւս նշվեց, որ այս երկու կողմն էլ թուրքական արյան եւ լեզվի կրողներն են, ու պանթուրքիզմը ներարկված է նաեւ սրանց արյան մեջ, ոմանք մեզ մեղադրեցին եվրոպացի հունգարներին վայրի ադրբեջանցիների հետ հավասարեցնելու համար:

Բայց պատմական իրողությունը անբեկանելի է:

Եվ հունգարացիները մի նոր թյուրքական զեղում ցուցաբերեցին, բայց առայժմ միայն հունգարահայերն են բողոքում: Բողոքը Հունգարիայի մայրաքաղաքում Աթաթուրքի հուշարձանի տեղադրման դեմ է: Հունգարիայի հայ համայնքը դիմել է երկրի ԱԳՆ «սեպտեմբերի 29-ին աշխարհիկ Թուրքիայի առաջնորդ Քեմալ Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնելու Բուդապեշտի քաղաքային իշխանությունների մտադրության կապակցությամբ»:

Հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը այս մասին հայտնել է զլմ-ներին: Նրա խոսքով՝ «նման արձանի տեղադրումը չի բխում Հունգարիայի շահերից՝ Սաֆարովի արտահանձնման հետ կապված սկանդալի ֆոնին»: Նաեւ նշվել է, որ ԱԳՆ-ում խոստացել են պարզել իրավիճակը. «Մենք մտադիր ենք ամեն ինչ անել՝ Աթաթուրքի արձանի տեղադրումը թույլ չտալու համար»,- ասել են հունգարահայերը, ովքեր տարածել են «Բողոք Բուդապեշտում Աթաթուրքի արձան տեղադրելու դեմ» հայտարարությունը, որում ասված է. «Ստամբուլի հետ բարեկամության համաձայնագրով կապված, մայրաքաղաք Բուդապեշտի Կիշպեշտ թաղամասում մտադիր են սեպտեմբերի 29-ին մեծ հանդիսավորությամբ տեղադրել Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը»: Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության ղեկավարները նշել են, որ հունգարահայերը մայրաքաղաքի իշխանություններին հայտնել են, որ դեմ են այդ ծրագրին եւ ամեն ինչ կանեն Աթաթուրքի արձանի տեղադրումը կանխելու համար:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.