(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Նեխուրով աղցան «Էրեբունի»
Բաղադրությունը
Շամպինյոն – 0.5կգ
հավի կրծքամիս – 0.5
նեխուր – 200գ
նուռ – 1 հատ
թթվասեր – 200գ
մանանեխ – 1 թ.գ.
կոնյակ – 2 ճ.գ.
բուսայուղ – 30 գ
ընկույզ – 50 գ
սամիթ՝ ըստ ճաշակի
սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը լվանալ աղաջրով, հետո սառը ջրի մեջ թողնել 10 րոպե, ապա ջրքամել, կտրատել խորանարդիկներով եւ տապակել: Հավի կրծքամիսն էլ կտրատել նույն ձեւով ու տապակել:
Նեխուրը կտրատել, կոնյակը լցնել վրան ու սա խառնել տապակած զանգվածին: Սրան էլ ավելացնել սպիտակ պղպեղն ու սամիթը: Վերջում այս ամենին խառնել թթվասերը՝ մանանեխով:
Աղցանը լցնել կլորավուն ափսեի մեջ, կողքերը շարել նռան հատիկները, վրան՝ ընկույզը:
Բարի՛ ախորժակ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Աշխարհը նորի՞ց չի հասկանում
«Եվրասիանեթ»-ը վերջերս գրել է, որ դժվար կլինի հայ գրոսմայստերներին Բաքու գնալ, երբ այնտեղ կացնասպանն ազատ շրջում է: Այսպես այս կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ հանդես է եկել «Հայաստանն ու Ադրբեջանը շախմատ են խաղում, ոչ թե պատերազմում» խորագրով վերլուծական հրապարկմամբ: Նշվել է, որ աշխարհի լավագույն շախմատ խաղացող երկիրը՝ Հայաստանը, պետք է լուրջ «զոհաբերության գնա»: Երկու իրական մեծ խաղերը տեղի կունենան Հայաստանի «թշնամի հարեւան, հակահայկական երկրում՝ Ադրբեջանում, իսկ Հայաստանում սպորտի պաշտոնյաները սպառնացել են, որ կբոյկոտեն»:
ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի 2015թ. աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հայաստանը եւ հայերը՝ «ԲԻ-Բի-Սի» լրատվական գործակալության կողմից ճանաչվել են աշխարհի ամենախելացի երկիրը եւ ազգը, սակայն այս երկիրը պատրաստ չէ իր շախմատիստներին ուղարկել «թշնամու երկիր»: Նշվում է, որ երկու պետությունների հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի տարածքի համար երկար ժամանակ փակուղի են մտել, իսկ թշնամությունը էլ ավելի է սաստկացել, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
Իհարկե, դժվար կլինի հայ գրոսմայստերների համար Բաքու գնալ եւ իրենց ուշադրությունը սեւեռել խաղատախտակի վրա, երբ այնտեղ կացնասպանն ազատ շրջում է.- գրում են արեւմտյան զլմ-ները, իսկ Ադրբեջանի սպորտի ներկայացուցիչները հերթով խոստանում են ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը նշել է, որ Հայաստանը Բաքվում մասնակցել է բռնցքամարտի մրցումների՝ առանց որեւէ միջադեպի… Ի պատասխան Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանն ասել է. «Շախմատը բռնցքամարտ կամ ֆուտբոլ չէ, որ պայքարես կամ էլ վազես: Պետք է նստել եւ ժամերով մտածել ու պարզապես այն չես կարող անել, երբ դու ճնշված ես»:
Քննարկումներ դեռ կընթանան, եւ ցավալի կլինի, որ ՖԻԴԵ-ի որոշումը մնա ուժի մեջ, իսկ օլիմպիական չեմպիոն հայ շախմատիստները չմեկնեն Բաքու:
Շախմատային կուսակցություննե՞ր
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կարծում է, որ տարբեր պետությունների միջեւ տարաձայնություններ ծագում են հիմնականում մտածող մարկանց պակասից: «Ես եղել եմ բազմաթիվ երկրներում, շախմատ եմ խաղացել Լիբիայի ղեկավար Քադաֆիի հետ, հանդիպել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ներկայիս բոլոր կոնֆլիկտները, տնտեսական ճգնաժամերը ոչ թե նավթի եւ գազի, այլ նորմալ, խելոք եւ մտածող մարդկանց պակասի պատճառով է լինում»,- ասել է նա:
ՖԻԴԵ-ի նախագահի կարծիքով՝ եթե շախմատի մրցումներ անցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Հայաստանի եւ Թուրքիայի, անգամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների միջեւ, ապա դրանք կթուլացնեն այդ երկրների եւ ժողովուրդների միջեւ եղած տարաձայնությունները: Նա մտադիր է աշխարհի տարբեր երկրներում ստեղծել շախմատային կուսակցություններ, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության, այլ մտածող մարդկանց միավորելու համար:
Վստահ ենք՝ սա էլ հերթական մի «ուտոպիա» է:
Ընդգծված առաջատարներ չկան
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 24-րդ փուլի խաղերը: Մրցաշարի ընդգծված ետնապահ «Արարատ»-ը 1:0 հաշվով հաղթեց ընդգծված առաջատար «Միկա»-ին՝ հիմնավորելով, որ մեր առաջնությունում չկան ընդգծված առաջատար թիմեր: Մինչ այդ խաղը 11 միավոր վաստակած արարատցիներն իրենց ներուժով ի վիճակի եղան դաս տալ անգամ 52 միավորով 1-ին տեղում գտնվող միկացիներին: Զարմանալի է նաեւ, որ անցած տարվա չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ը 12-րդ պարտությունը կրեց առաջնությունում, այս անգամ սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջելով Գյումրիի «Շիրակ»-ին:
Մրցաշարային աղյուսակը 24 խաղից հետո այսպիսի տեսք ունի («Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը, «Գանձասար»-ը եւ «Բանանց»-ը 23 խաղ են անցկացրել). 1. «Միկա»՝ 52 միավոր, 2. «Շիրակ»՝ 49, 3. «Իմպուլս»՝ 38, 4. «Փյունիկ»՝ 36, 5. «Գանձասար»՝ 31, 6. «Ուլիս»՝ 26, 7. «Բանանց»՝ 17, 8. «Արարատ»՝ 14:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



