Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում «Հայազ»-ն միությանը, որն իր բողոքն է հայտնել ընդդեմ Երեւանում միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրմանը:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը շատ մեծ սխալ է թույլ տալիս, որը կարող է հայության մեջ արհամարհանք սերմանել պահպանողական գերմանացիների նկատմամբ: Անբարո քարոզները որեւէ կայացած երկրի պատիվ չեն բերել ու այս դեպքում էլ միայն պատվազրկություն է լինելու: Հայ ազգը հազարամյակներ է ապրել ու հազարավոր փորձությունների դիմացել, ու կարիք չկա եւս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը, աստվածային օրենքներով ապրելու ցանկությունը:
Իսկ օտար պետության կողմից մեր կյանքին, կացութաձեւին միջամտելու այս հերթական փորձը նույնպես դատապարտված է ձախողման, ուստի կարիք չկա, որ Գերմանիան էլ դառնա մի նոր Հունգարիա՝ մեկ այլ վնասարարությամբ, որը կարող է խարան դառնալ երկար ժամանակ:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կպաշտպանեն ինչպես «Հայազն» միության, այնպես էլ բոլոր այլ կազմակերպությունների այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն հայության բոլոր ազգային նպատակների կայացմանն ու ներցեղային բարոյականի ամրապնդմանը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
http://www.panorama.am/am/
Բողոքի ակցիա. «Միասեռականների մասին «Parada» ֆիլմի ցուցադրումը մանկական մշակութային օջախում մանկապղծության է նման»…
Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները կոչ էին անում դիվանագիտական առաքելությանը չաջակցել Երեւանի տիկնիկային թատրոնում նախատեսվող «Parada» ֆիլմի ցուցադրությանը: Հիշեցնենք, որ սերբական ֆիլմն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է` 2001 թվականից հետո, երբ առաջինը ավարտվել էր բռնությամբ:



