Սա՝ ի գիտություն վրացաբնակ, ազգությամբ ֆրանսահպատակ, հրեա Իվանիշվիլու
Բայց ինչ էլ սպասվի ապագայում, մի բան հստակ է, Իվանիշվիլին իրենն ասաց, վրացիներին տրամադրեց հայերի դեմ ու հետո ասաց, թե իրեն ճիշտ չեն հասկացել: Սա հաստատում է այն իրողությունը, որ շարունակվելու է Սաակաշվիլու հակահայ քաղաքականությունը, քանի որ վրացիները Վրաստանում բնակվող մյուս ազգերից ամենաշատը հայերից են վախենում եւ հայերի միասնությունը դիտարկում են որպես Վրաստանի մահ: Ինչը հեռու չէ իրականությունից եւ մի օր հաստատ այդպես էլ լինելու է…
Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւս փորձել է արդարացնել Բիձինա Իվանիշվիլուն, որի համար արժանացել է «Facebook»-ի հայ օգտատերերի քննադատությանը. «Ուզում ենք հուշել դեսպան Մանուկյանին, որ իր լիազորությունների շրջանակներում մնա եւ վրացական արդուկով գլուխ չարդուկի… Իվանիշվիլին պարզապես փորձել է արդարանալ՝ ասելով, որ «The New Times» կայքի թղթակիցն իր պատասխանի կարճ հատվածն է ներկայացրել, եւ խեղաթյուրվել է պատասխանի ողջ իմաստը: Դոդոյին (այդպես էր նրա մանկական կեղծանունը կամ «կլիչկան» մինչեւ միլիարդատեր դառնալը) տեղեկացնենք, որ որքան էլ թղթակիցը կարճ ներկայացներ պատասխանը, միեւնույն է, «հայերն այդքան մոտ գտնվելով իրենց հայրենիքին» նախադասությունը պետք է լիներ: Սրանով Դոդոն ցանկացել է ասել, որ Ջավախքի ու պատմական Լոռու գավառի հայերն իրենց հայրենիքում չեն բնակվում, այլ հայտնվել են «Վրաստանում»……
Իսկ այն, որ ֆրանսահպատակ վրացին փորձել է սիրաշահել հայերին ու հրեաներին գործուն սփյուռք ունենալու համար, այլ բացատրություն էլ ունի: «Facebook»-ի «Yerkir.am»-ի հղումներից մեկում նշվել է, թե «վրացի մեր գործընկերը, ով բավականին մտերիմ է Իվանիշվիլու հետ, ակնարկեց, որ նա ծագումով հրեա է»:
Դե ինչ, Սաակաշվիլու «հայ տեսակին» փոխարինեց Իվանիշվիլու «հրեա տեսակը», ինչը մասոնական եղբայրության մեջ մի «ազգ» է ճանաչում՝ «համաշխարհային ազգ», որն էլ պիտի տիրի ամենուր…
Եվ եթե այսուհետեւ մենք՝ միասին, Ջավախքը տարածաշրջանային քաղաքական գործոն չդարձնենք, ապա ոչ միայն ջավախքահայության հայապահպանության, այլեւ տարածաշրջանում եւ աշխարհում հայապահպանության եւ հայկական շահերի պաշտպանության խնդիրները վտանգվելու են նորից ու նորից:
Հիշեցնենք, որ բազմիցս խոսվել է Ջավախքի եւ Աջարիայի համադաշնությամբ անկախանալու մասին եւս, ինչը եղել է եւ Շեւարդնաձեի, եւ Սաակաշվիլու օրոք, վստահաբար կլինի նաեւ Իվանիշվիլու ժամանակ: Իհարկե, Ասլան Աբաշիձեի ղեկավարման տարիներին Աջարիայի հետ անկախանալը եւ դեպի ծով մուտք ունենալն ավելի դյուրին էր, սակայն այժմ էլ տարբերակներ կան:
Աջարիայում եւս կա հայ համայնք, որի հետ վերջերս հանդիպել էր նաեւ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, եւ այդ ինքնավար հանրապետությունը կարող է իրավիճակի փոփոխությունից կախված այլ նպատակներ առաջադրել:
Այս ամենը գիտակցում են նաեւ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակում եւ իրենց «սանիկներին» պարտադրել են «Ազգային շարժման» (Սաակաշվիլի) եւ «Վրացական երազանքի» (Իվանիշվիլի) աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջին հանդիպումը արդեն տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այս գաղտնի եւ մութ ուժերը կփորձեն իրենց նպատակների խոչընդոտումից հեռու պահել ազգային փոքրամասնություններին, հատկապես հայերին, որոնք աջակցություն ունենալու դեպքում կարող են սասանել մասոնական Վրաստանի կայացմանը:
Սաակաշվիլին անգամ արգելել է «օրենքով գողերի» վերադարձը Վրաստան, քանի որ նրանք եւս կարող են ապակայունացնող գործոն լինել: «Ես վստահ եմ, որ ժողովրդավարության պայմաններում Վրաստանում երբեք «օրենքով գողերի» ժամանակը չի գա, քանի որ դա պատժվում է քրեական օրենսգրքով: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի որեւէ մեկը խախտի այդ իրավիճակը»,- ասել է Վրաստանի նախագահը: Նա չի բացառել, որ որոշակի անկարգությունները նաեւ բանտերում նրանց միջոցով են եղել՝ ըստ երեւույթին ակնարկելով Ռուսաստանի եւ Վրաստանի «օրենքով գողերի» համագործակցությունը:
Ինչեւէ, դա մեր խնդիրը չէ, բայց որ ազգային փոքրամասնությունները կարող են վտանգվել, հաստատ չենք կարող անտեսել դա, Ջավախքի հարցը՝ առավել եւս:
Պետք է զգուշացնենք, որ վրացիների հակահայ գործողությունները նպաստում են ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ՝ թուրքերի հակահայ դրսեւորումների խթանմանը: Վրաստանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեվենտ Մուրադ Բուրհանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո Վրաստան-Թուրքիա հարաբերությունները էլ ավելի կզարգանան: Սա ասվել է, թեեւ առայժմ Բիձինա Իվանիշվիլին ոչ մի հայտարարություն չի արել Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, սակայն Անկարան փորձում է մեկ քայլ առաջ անցնել եւ «նվեր» է պատրաստել Իվանիշվիլու համար: Դեսպան Բուրհանը հայտարարել է, որ առաջիկա 1 տարում կբացվի Մուրատլը սահմանային անցակետը Չըլդր-Աքթաշ-Կարտսակի հատվածում, ինչը կհեշտացնի Ախալքալակից դեպի Թուրքիայի Արդահան երթեւեկը: Այսպես Անկարան Իվանիշվիլու համար նվեր է պատրաստել, իսկ Ջավախքի համար՝ տրոյական ձի:
Բացի այդ՝ Թուրքիան մտադիր է ընդլայնել Վալե-Պոսոֆ անցակետը եւ բարեկարգել դրան մոտեցող ճանապարհները: Դեսպանը հատուկ նշել է նաեւ, որ այս ծրագրերը, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործման հետ միասին, թույլ կտան ավելի սերտացնել եւ համեմատաբար հեշտացնել Թուրքիայի հյուսիս-արեւելքում բնակվող թուրք մեսխեթցիների անցումը դեպի Վրաստանի Ահիսկա շրջան:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ թուրք դեսպանը պաշտոնապես Ջավախք-Ջավախեթիային Ահիսկա է անվանել:
Առաջին անգամն է, երբ թուրք դեսպանն իր հարցազրույցում Ջավախեթիայի կամ Ջավախք անվանման փոխարեն գործածում է Ահիսկա անվանումը՝ հիշեցնելով, որ իր երկիրը դեռեւս հետապնդում է մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը եւ գնում է հենց այդ ուղղությամբ:
Այս ամենը իրոք մտահոգիչ է, եւ համահայկական շահերի եւ Ջավախքի գործոնի անտեսումը հղի է հայավնաս հետեւանքներով:
Հայկ Թորգոմյան
Արտակ Հայոցյան
Հ.Գ. – Սաակաշվիլի-Իվանիշվիլի՝ փակ դռների ետեւում հանդիպմանը ոչ միայն իշխանության փոխանցման խնդիրն է քննարկվել, այլեւ՝ Վրաստանի Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու հարցը եւ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, ինչը պիտի նպաստի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
(2-րդ մաս) – վերջ
«Մեծ Արեւելք» օթյակը Միխեիլին փոխարինեց Բիձինայով – հայտարարում են հայ արիները…
Օտարներին փառաբանելու մոլուցքը այլեւս հիվանդագին բնույթ ունի հայ քաղաքական դաշտում, այս տրամաբանությամբ էլ որոշ հայ ընդդիմադիրներ եւ քաղաքական դաշտի շուրջբոլորը պտտվող մունետիկներ արագ արձագանքեցին նաեւ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Աղմկում են, թե Վրաստանը արդեն մեզանից առաջ է քաղաքական առումով եւ իշխանությունը պատրաստ է դառնալ ընդդիմություն առանց վարանելու, նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր պարտությունը:
Մեկը մեկից առաջ ընկնելով՝ այդ մունետիկները գրեթե լացակումած ողջունում ու փառաբանում էին Թուրքիային ու Ադրբեջանին եղբայր երկիր հայտարարած, Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամիներին սեփական թշնամի հռչակած Վրաստան պետության մի քաղաքական գործչի հաղթանակը, ով դեռ իշխանության չեկած ամենաառաջինն ահաբեկեց Վրաստանի ներկայիս տարածքում բնակվող հայերին:
Այն, որ Սաակաշվիլին ազգայնամոլ ու ամբարտավան մի կիսավրացի եւ իրեն անհայտ կիսաայլազգի (ափսոս, որ կարող է եւ հայի խառնուրդ լինել) է ու մտավոր կարողություններով եւ քաղաքական հայացքներով վտանգ է ներկայացնում հատկապես վրացահայերի համար՝ առ այսօր փորձելով փոխել հայկական Ջավախքի ժողովրդագրական պատկերը, հայտնի է բոլորիս, եւ նրա պարտությունը կարելի էր պահել ուշադրության, բայց ոչ փառաբանման կենտրոնում:
Բայց չէ, պետք է օտարին փառաբանել, մեզ էլ ձեռքի հետ ըստ կարգի պախարակել: Իսկ այդ օտարը նաեւ մեր թշնամին է: «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել ռուսաստանյան «The New Times» պարբերականին, որտեղ վրացահայերին վերաբերող մի ակնարկ է արել. «Զարմանում եմ, որ հայերը Վրաստանում են ապրում… Մենք՝ վրացիներս, այդքան տարօրինակ ենք, մենք կապված ենք մեր հողին: Այսպիսի բնավորություն ունենք: Այստեղ մեզ մոտ, օրինակ, հայեր են ապրում: Իսկ ես զարմանում եմ, քանի որ նրանց հայրենիքը մոտ է, իսկ նրանք ապրում են այստեղ: Ձեր համար, երեւի նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրում էի Ֆրանսիայում, մի տարի՝ ԱՄՆ–ում, ու ես սկսեցի երազում տեսնել իմ գյուղը, իմ հողը…»:
Հայ Արիական Միաբանությունը վրացիների բթամտության վրա այլեւս չի զարմանում, բայց ասում է, Միխեիլ, թե Բիձինա կկոչվեք կամ մեկ այլ անունով, հաստատ իմացեք, որ ինչպես ձեր եղբայր թուրքերն ու ադրբեջանցիները չեն վայելելու հայկական հողերը, այնպես էլ դուք, եւ եթե ձեր գենետիկ բթամտությունը վերջնական չէ, ապա հայելու մեջ նայելով ձեզ այլ բան խոստովանեք. «Զարմանում եմ, որ հայերը դեռ Վրաստանում են ապրում ու Ջավախքն ու հարակից հայկական տարածքները իրենց հայրենիք-Հայաստանի հետ չեն վերամիավորում»… Այնպես որ, ռուսաստանյան պարբերականի հարցից իզուր եք զարմացել, դուք զոռով կպած եք մեր հողին, որը շփոթում եք «ձեր հողի հետ կապված» լինելուն: Բայց մի անհանգստացեք, ձեր հատուցման պահը եւս գալու է եւ ձեր հայենիքի տեղը մի օր հայերը ցույց կտան շատ հասկանալի……
Իհարկե, ինչպես ընդունված է, հետո վրացին հայտարարել է, թե ռուսական թերթը խեղաթյուրել է իր խոսքերը եւ «ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ես ընդգծված պատասխանել եմ, որ տպավորված եմ հայերի ու հրեաների հատուկ տաղանդով, որ նրանք կարողանում են լինել աշխարհի քաղաքացի, ամեն տեղ, ուր ապրում են, հաջողակ են եւ ունեն հզոր համայնք»: Այս հնարքներն այլեւս մեզ համար չեն…
Իսկ հայ քաղաքական գովերգուներին վրացի այս «ընդդիմադիր» միլիարդատերի մասին հիշեցնենք, որ ապրելով Ֆրանսիայում ու այնտեղ էլ դաստիարակելով իր երեխաներին, նա վերադարձել է Վրաստան ու սկսել զբաղվել քաղաքականությամբ Արեւմուտքի պատվերով: Եթե կարծիք կա, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան միլիարդներ են դրել Վրաստանում, որ մի օր հանկարծ մի ռուսամետ Բիձինա գա ու հաղթի արեւմտամետ Միխեիլի, ապա… (Միխեիլը Շեւարդնաձեի օրը կգցեր Բիձինային)… Վրաստանի նախագահը ընդունել է իր պարտությունը, որովհետեւ ինքն այլեւս չի կարող առաջադրվել որպես նախագահ եւ «եվրաարժեքներին» համահունչ հանձնում է իշխանությունը իր նման մեկին, գուցե ավելի վտանգավոր մեկին, ով հակահայ լինելը դեռ կես ոտքի վրա խոստովանեց:
Իսկ ավելի պարզ՝ ֆրանսիական «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի եղբայրները փոխարինում են մեկմեկու, եւ փառաբանելու ոչինչ չկա այստեղ: Հիշեցնենք, որ տարածաշրջանում մասոնների կենտրոնը Թբիլիսին դարձավ……
Հայ Արիական Միաբանությունը զգաստության կոչ է հղում Հայաստանի իշխանություններին, ընդդիմադիրներին, սփյուռքի հայությանը եւ հատկապես Վրաստանի ու Ջավախքի հայերին՝ առաջին իսկ հակահայկական դրսեւորման դեպքում Ջավախքի անկախությունը հռչակել: Ոչ մի տարբերություն չկա իրենց եղբայրներ հռչակածների մեջ, թուրքը սպանեց Հրանտ Դինքին, ադրբեջանցին՝ Գուրգեն Մարգարյանին, իսկ Վահագն Չախալյանը քաղաքական բանտարկյալ է, որին էլ հաստատ վրացին սպանած կլիներ, եթե համապատասխան հակընդդեմ քայլեր չկատարվեին:
Հայ Արիական Միաբանությունը մեծ ցավով արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ անտեսեց Արցախի անկախության ճանաչումը, ինչն էլ ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ վրացիներին հոխորտալու առիթ է տալիս:
Հերթական անգամ պահանջում ենք՝ օրինականացնել Հայաստան-Արցախ ավելի քան 20-ամյա վերամիավորման փաստը, եւ Միացյալ Հայաստանի վերականգնման եւ հետագա ծավալման մասին հայտարարություն տարածել:
Հայ Արիական Միաբանություն
Երեւան, 06.10.2012թ.
«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



