(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Պաքսիմատով դդում
Բաղադրությունը
Բնական մեղր – 2 ճաշի գդալ
մաքրած դդում – 1 կգ
ձու – 4 հատ
պաքսիմատ – 100 գ
բուսայուղ – 150 գ
կաթ – 0.5 լ
օսլա – 10 գ
աղ – 0.5 թեյի գդալ
շաքարավազ – 2 թեյի գդալ
կոնյակ – 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Դդումը կեղեւից հեռացնել, վերածել կտորների, եփել թեթեւ աղաջրի մեջ: Հետո ջրքամել եւ դդումները լցնել սառցաջրի մեջ: Դրանից հետո դդումների վրա լցնել թուլացրած մեղրը:
Այնուհետեւ դդմի կտորները լցնել ձվի լեզոնի, ապա թաթախել պաքսիմատի մեջ: Վերջում բուսայուղով տապակել:
Առանձին պատրաստել թանձրուկ: Կաթը, օսլան, աղը, շաքարավազը խառնել, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա ավելացնել կոնյակ:
Տապակած դդմի կտորները մատուցել թանձրուկի հետ:
Բարի ախորժակ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայ սամբիստները նվաճեցին 7 մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով՝ 1 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե:
Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ հորիզոնականը, 1-ին տեղում ռուսներն են, 2-րդում՝ վրացիները:
Պատանիների աշխարհի առաջնության հաղթող եւ ոսկե մեդալակիր դարձավ Գոռ Մայիլյանը (56կգ): Ջիվան Ղազարյանը (48կգ), Գրիգոր Մխիթարյանը (52կգ) եւ Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) արժանացան արծաթե մեդալների, իսկ Մինաս Մադոյանը (75կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Լենդրուշ Զատիկյանը (48կգ), իսկ աղջիկների աշխարհի առաջնությունում Ռոզա Խաչատրյանը (52կգ) գրավեց 2-րդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Շախմատի կանանց թիմը՝ 2-րդ տարին անընդմեջ մրցանակակիր
Իսրայելական Էյլաթ քաղաքում կայացած եվրոգավաթի խաղարկությունում Երեւանի «Միկա»-ն 14 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ շրջանցեց 2-րդ տեղում գտնվող ռուսական «Յուգրա»-ին, որը 1:3 հաշվով պարտվեց Եվրոպայի նորընծա գավաթակիր Մոնտե Կառլոյի «Սերկլ Էչես»-ին: Այդպիսով, մեր շախմատիստուհիները անցած տարվա բրոնզե պարգեւներին ավելացրին արծաթե մեդալներ: Հիշեցնենք, որ նախկինում «Միկա»-ն 1-ին տեղն էլ է գրավել եվրագավաթի խաղարկությունում, նաեւ բրոնզե մեդալներ նվաճել:
Վերջին փուլում ջախջախելով Ռուսաստանի «Չիգորինի Ակումբ»-ին՝ 3,5:0,5, մեր թիմը կարողացավ արձանագրել նման մեծ հաջողություն հետեւյալ՝ Էլինա Դանիելյան (Հայաստան), Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան), Լելա Ջավախաշվիլի (Վրաստան) եւ Լիլիթ Մկրտչյան (Հայաստան) կազմով:
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում դարձավ Եվրոպայի գավաթակիր:
Բարձր որակի խաղեր՝ ցածր արդյունքներով
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպական գոտում 4 փուլից հետո ընտրական «B» խումբը վստահ գլխավորում է Իտալիայի հավաքականը՝ վաստակելով 10 միավոր: Բուլղարիան ունի 6 միավոր, Չեխիան՝ 5:
Հայաստանը 3 խաղից հետո վաստակել է 3 միավոր ու զբաղեցնում է 4-րդ տեղը, 1 միավոր քիչ ունի Դանիան, իսկ Մալթան առայժմ միավոր չի վաստակել:
Հայաստանի ազգային հավաքականը 2 արտագնա խաղ է անցկացրել, առաջինում՝ 1:0 հաշվով հաղթել է Մալթայի թիմին, իսկ երկրորդում՝ նույն հաշվով պարտվել Բուլղարիային: Երրորդ խաղը մեր ֆուտբոլի ընտրանին անցկացրեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Իտալիայի հեղինակավոր հավաքականի հետ եւ հավասար պայքարում, ցավոք, պարտվեց 1:3 հաշվով, ինչը հաստատ խաղի տրամաբանական հաշիվը չէր: Խաղի տրամաբանական արդյունքը ոչ-ոքին կլիներ: Մեր թիմից միակ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեր հավաքականը հավասար խաղում (որոշ ցուցանիշներով նաեւ առավելություն ունենալով) պարտվում է: Սոֆիայում Բուլղարիայի հավաքականին եւս մեր տղաները կարող էին ոչ միայն չպարտվել, այլեւ հաղթել՝ ցուցաբերած խաղի որակը հաշվի առնելով:
Սա մտահոգիչ է, քանի որ թիմային ու անհատական խաղերի մակարդակը բարձրացնելով մեր հավաքականը դեռեւս չի կարողանում արդյունավետ գործել ու լիարժեք օգտագործել ստեղծած հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անցած առաջնությունում Հայաստանի հավաքականին 1 միավոր չբավականացրեց եզրափակիչ խաղերին մասնակցելու համար, չնայած գոլառատ հանդիպումներ ունենալու բազմաթիվ հնարավորություններ ունեցավ:
Իհարկե, խանգարիչ են լինում նաեւ մրցավարների կոպիտ սխալները, բայց թիմային համառությունը այս արգելքը եւս կհաղթահարի:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



