(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կրծքամսով ու պոչիկներով կոլոլակ
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 1 կգ
խեցգետնի պոչիկներ – 250 գ
կարագ – 100գ
սամիթ – 1 կապ
սպիտակ պղպեղ
աղ
կաթ – 1 բաժակ
սառույց – 3-4 հատիկ
Պատրաստման եղանակը
Հավի սպիտակ կրծքամիսը մանր կտորների բաժանել, աղով ու սպիտակ պղպեղով համեմել եւ հարիչով (բլենդեր) ծեծել: Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնել կաթը եւ սառույցները: Սա լցնել էմալապատ ափսեի մեջ, երեսը ծածկել եւ թողնել սառնարանում 3-4 ժամ:
Հանգստանալուց հետո դա բաժանել 120 գրամանոց գնդիկների:
Այնուհետեւ կարագը սամիթով տրորել, խառնել խեցգետնի մանրացրած պոչիկներին եւ սարքել 10 գրամանոց գնդիկներ, ու սրանք էլ դնել կրծքամսի գնդիկների մեջ:
Այնուհետեւ կոլոլակները գցել եռացրած ջրի մեջ ու 10 րոպե եփելուց հետո հանել:
Կարելի է մատուցել խաշած կամ կարմիր պղպեղով տապակած վիճակում:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ֆուտբոլի ազգային առաջնությունում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2 առաջատարները՝ Երեւանի «Միկա»-ն եւ Գյումրիի «Շիրակ»-ը, հաղթանակներ տարան հերթական փուլում եւ էլ ավելի առաջ պոկվեցին իրենց հետապնդողներից:
Թիմերը 26 խաղից հետո («Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը, «Գանձասար»-ն ու «Բանանց»-ը 25-ական խաղ են անցկացրել) հավաքել են հետեւյալ միավորները՝ 1. «Միկա»՝ 58, 2. «Շիրակ»՝ 55, 3. «Իմպուլս»՝ 38, 4. «Փյունիկ»՝ 36, 5. «Գանձասար»՝ 34, 6. «Ուլիս»՝ 29, 7. «Արարատ»՝ 20, 8. «Բանանց»՝ 17:
Գավաթի խաղարկության վիճակահանությունը՝ նոյեմբերի 8-ին
2012-2013 թթ. ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա ՀՖՖ գրասենյակում՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը:
Ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը՝ նոյեմբերի 2-ին
«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների թիմերի միջեւ:
Մրցաշարի կիսաեզրափակիչ 2 հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 26-ին Աբովյանի մարզադաշտում: Հանդիպեցին պաշտպանության նախարարության եւ ոստիկանության, կրթության եւ գիտության նախարարության եւ դատախազության թիմերը: ՊՆ թիմը, լրացուցիչ ժամանակի եւ 11-մետրանոցների արդյունքում 9:8 հաշվով հաղթեց ոստիկանության թիմին, իսկ ԿԳՆ թիմը 2:1 հաշվով հաղթեց դատախազության թիմին: Մրցաշարին մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր:
Մրցավարը կարող է ցմահ որակազրկվել
Անգլիայի պրեմիեր լիգայում շարունակվում են ռասիստական բնույթի վիրավորանքները: Ջոն Տերիի հանրահայտ դեպքից հետո հիմա էլ կարող է ցմահ որակազրկվել մրցավար Մարկ Քլաթենբուրգը, եթե հաստատվի այն փաստը, որ նա ռասիստական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել «Չելսի»-ի կիսապաշտպան Օբի Միկելի հասցեին: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը հայտարարել է, որ մրցավարն իրեն նման բան է թույլ տվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպման ժամանակ: «Եթե մրցավարը ռասիստական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել, ապա նա չի որակազրկվի 4-8 խաղով, ինչպես դա տեղի է ունենում ֆուտբոլիստների դեպքում: Նրան ցմահ կորակազրկեն, եթե, իհարկե, Քլաթենբուրգն ասել է նման բան»,- նշել է բրիտանացի մրցավար Ջեֆ Վինթերը:
«Վիկտորիան»՝ Հայաստանի չեմպիոն
Երեւանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում ավարտվեց Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը: Հայտավորված բոլոր 6 թիմերը Երեւանից էին: Շրջանաձեւ մրցակարգով անցկացված առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրեց «Վիկտորիա» թիմը, որը 5 խաղում տարավ նույնքան հաղթանակ: 8 միավորով 2-րդն էր «Սպիտակ» թիմը, լավագույն եռյակը եզրափակեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի «Տիտան-1» թիմը՝ 6 միավոր:
Եվ ՖԻՄԱ-ն՝ Հայաստանի չեմպիոն
Տղամարդկանց վոլեյբոլի 2012թ. Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի (ՖԻՄԱ) տղամարդկանց թիմը: 2-րդ տեղը զբաղեցրին Ստեփանակերտի վոլեյբոլիստները, իսկ 3-րդը՝ Արմավիրի թիմը: Առաջնությանը, որը կայացել է Երեւանում, մասնակցել են 6 թիմեր:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից տեղեկացրին, որ կանանց վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 1-ին: Մրցաշարին մասնակցում են 3 թիմ՝ Սիսիանը, Ստեփանակերտը եւ Երեւանի «Նժդեհ»-ը:
Ձյուդոիստները որոշեցին չեմպիոններին
Վանաձորի ՀՄՄ մարզադահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը: Մասնակցել են 108 մարզիկներ, որոնցից 11-ը հանդես են եկել կանանց մրցումներում:
Տղամարդկանց պայքարում տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն են դարձել Արթուր Վարդանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը (66 կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Մհեր Կարապետյանը (81 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+100 կգ):
Կանանց առաջնությունում լավագույն են հռչակվել Երջանիկ Կարապետյանը (52 կգ), Ռոզա Խաչատրյանը (57 կգ), Գայանե Խաչատրյանը (63 կգ) եւ Աննա Գեւորգյանը (+63 կգ): Նախապես նշված 48 կգ քաշային կարգում ոչ մի մասնակից չի ներկայացել:
Խաչմերուկ՝ հայ շախմատիստների մասնակցությամբ
– Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցող շախմատի Մ. Չիգորինի հուշամրցաշարը սկսվեց արագ շախմատի մրցումներով: Հայաստանից մասնակցեցին 5 շախմատիստ, իսկ ահա հիմնական մրցաշարին մասնակցում են մեր 10 շախմատիստներ:
Այստեղ մեր երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 5-րդ փուլից հետո 9-րդ տեղում է: Նա, ինչպեսեւ Ավետիք Գրիգորյանն ու Վլադիմիր Հակոբյանը 4-ական միավոր ունեն եւ բաժանում են 9-31-րդ տեղերը:
– Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 22-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում նվաճել է 1-ին մրցանակը: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 6 միավորով 2-րդ տեղն է զբաղեցրել 12-ամյա Սամուել Սեւյանը (ԱՄՆ):
– Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, շախմատի միջազգային ֆեդերացիան պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածուի կոչում:
– Հնդկաստանի Վիզագ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր ներկայացուցիչները: Դավիթ Գ. Պետրոսյանը 8 փուլից հետո ունի 6,5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Գեւորգ Հարությունյանը 6 միավորով 11-րդ հորիզոնականում է:
– Գրոսմայստերներ Տաթեւ Աբրահամյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի Ռենո քաղաքում անցկացված մրցաշարում 5 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ բաժանել 1-4-րդ տեղերը:
Լրացուցիչ մրցաշարից հետո Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ, Խաչիյանը` 4-րդ տեղը: 1-ին մրցանակին է արժանացել գրոսմայստեր Ալեքսանդր Իվանովը:
Օլիմպիական երիտասարդական ձմեռային 11-րդ փառատոնը կկայանա Ռումինիայում
Ռումինիայում 2013թ. փետրվարին անցկացվելիք Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ օլիմպիական փառատոնն ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմության մեջ: Բրաշով քաղաքում փետրվարի 16-20-ը կայանալիք ձմեռային մարզահանդեսին նախատեսվում է հին աշխարհամասի 49 երկրների պատվիրակների մասնակցությունը: Երիտասարդ մարզիկ-մարզուհիներն իրենց հարաբերությունները կպարզեն 8 մարզաձեւում՝ լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիաթլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ եւ հոկեյ:
Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993թ., Իտալիայի Աոստա քաղաքում: Առաջիկա փառատոնին նախատեսվում է նաեւ ՀՀ պատվիրակության մասնակցությունը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



