Ատոմային երազախաբություն՝ պետական մակարդակով

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հետ չմնալով իր երկրի հոխորտացող նախագահից, ասել է. «Մենք այնպիսի ռադարային համակարգ ունենք, որն անմիջապես կհայտնաբերի եւ կվնասազերծի այն հրթիռները, որոնք բաց կթողնվեն թշնամական կողմից: Մեր նշանառության տակ է գտնվում Հայաստանի այնպիսի օբեկտ, որին մենք կարող ենք հարված հասցնել հաշված րոպեների ընթացքում: Դա հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա ճակատագիրը՝ որպես պետություն»:

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշել է, որ առաջին անգամ է լսում ռադարային այնպիսի համակարգի մասին, որը կարող է միաժամանակ հայտնաբերել եւ վերացնել հրթիռները, նաեւ հավելել է, որ եթե անգամ «ադրբեջանցիները ոչ թե երազում, այլ իրականում ստանան այնպիսի համակարգ, ինչպիսին «Փեթրիոթ»-ն է կամ «Ստանդարտ»-ը, ապա անգամ այդ դեպքում նրանք չեն կարողանա իրենց երկրի ամբողջ տարածքը պաշտպանել լեռներից բաց թողնված հրթիռներից:

Այնուհետեւ մեր փորձագետը ծաղրելով Սաբիրօղլուին նրա անհեթեթ արտահայտությունների համար՝ շեշտել է, որ ռազմական գործից փոքր-ինչ պատկերացում ունենալու դեպքում այդ ադրբեջանցին պիտի իմանար, թե որքան անհիմն է հնչում իր ամպագոռգոռ հայտարարությունը:

Ինչպես Իլհամ Ալիեւն է երեւակայում իրեն ադրբեջանական ազգ կոչված թյուրքական ամբոխի տեսլականով, այնպես էլ նրա կամակատար Սաբիրօղլուն է ադրբեջանցի զինվորական պաշտոնյաների անունից երեւակայում իրենց բանակի տեխնիկական հնարավորություններով: Բայց երկուսն էլ ցանկալին իբրեւ իրականություն ընկալելով՝ փաստորեն զբաղվում են պետական երազախաբությամբ:

Ինչեւէ, դիտարկենք, թե Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը ինչ է ակնարկել՝ ասելով, թե Հայաստանի տարածքում այնպիսի օբեկտ կա, որի ռմբակոծումը կվերացնի հայկական պետությունը: Ըստ Արկադի Գրիգորյանի, դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի մի քանի մեգատոննա քաշով ատոմային ռումբ. «Զինվորական հասարակ գիտելիքները հուշում են, որ 40 հազ. քառ.կմ տարածք ունեցող պետության վերացման համար, եթե զգացմունքները մի կողմ դնենք, անհրաժեշտ է մի քանի տասնյակ մեգատոննայանոց ատոմային ռումբ: Հնարավոր է, որ Սաբիրօղլուն իրենց բանակի զինանոցում տեսել է նման ռումբ: Իսկ եթե նա նկատի է ունեցել Հայաստանի ատոմակայանը, ապա այստեղ կա երկու բաց հարց»:

Ռազմական փորձագետի խոսքով, առաջին հարցն այն է, թե ինչ զենքով են ադրբեջանցիները պատրաստվում դա անել. «Գուցե Իսրայելում եւ Ղազախստանում խոտանված հրթիռներո՞վ»,- հավելել է նա՝ քմծիծաղելով:

Սաբիրօղլուն անգամ չի պատկերացնում, թե նման որոշում (ՀԱԷԿ-ին վնասելը) կայացնելը ինչ կարող է արժենալ հենց Ադրբեջանի հետագա գոյության համար: Նա չի էլ հասկացել, որ անգամ օդում նման բան ասելը արդեն իսկ վտանգում է իր երկրի ապագան: Ատոմակայանի ռմբահարումը ձեռնտու չէ հենց Ադրբեջանին, էլ չասենք՝ Թուրքիային, Իրանին, Վրաստանին կամ տարածաշրջանի մյուս երկրներին ու այն գերտերություններին, որոնք շահեր ունեն Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Երազող ադրբեջանցին չի էլ հասկացել, որ մինչեւ նման որոշում կայացնելն անգամ կարող է Բաքուն ջրազույզ լինել եւ ոչ թե հայերի կողմից, այլ այն տարածաշրջանային եւ համաշխարհային տերությունների, որոնք երբեք չեն ցանկանա նավթի, գազի ու այլ հանածոների, նաեւ ենթակառուցվածքների համաշխարհային խաչմերչուկի այս տարածաշրջանում ատոմային պայթյուն լինի:

Բացի այդ՝ դե արի ու քոչվոր ադրբեջանցուն բացատրի, որ ընդհանրապես ատոմակայանի պայթյունի հետեւանք բնապահպանական վտանգները արդեն դուրս են գալիս տվյալ երկրի սահմաններից՝ վտանգելով նաեւ այլ երկրների կենսական միջավայրները:

Ինչեւէ, մեղադրելու կարիք չկա, եթե Իլհամ Ալիեւին թվում է, թե ադրբեջանցին հին ազգ է եւ Ադրբեջանի ներկայիս տարածքն էլ իրենց պապերինն է, ապա Էլդար Սաբիրօղլուից ի՜նչ կարելի է սպասել:

Անի Մարության

Սրանք էլ փակել են ուզում

Մինչ ադրբեջանական «էլիտան» մեզ սպառնում է ատոմակայանի պայթեցմամբ, Թուրքիայի էներգիտակայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը խոստացել է պայքարել հայկական ատոմակայանը փակել տալու համար: Նա մտահոգություն է հայտնել, որ Իգդիրից 16 կմ հեռավորության վրա գտնվող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է եւս 10 տարով, բայց իրենք միջազգային ասպարեզում «բարձր մակարդակով նախաձեռնություններ են կյանքի կոչելու»՝ հայկական ատոմակայանը փակել տալու համար:

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանում պարբերաբար կատարվում են անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք իրականցվում են ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ:

Մասնագետների գնահատմամբ՝ հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բավականին բարձր է:

Հետաքրքիր է, որ մեր ատոմակայանը փակել տալուն զուգահեռ, մինչեւ 2023թ. թուրքական կառավարությունը ծրագրել է կառուցել 3 ատոմակայան, նախ՝ կառուցել Մերսինում՝ ռուսների հետ համատեղ, մյուսը՝ Սինոպում ճապոնացիների հետ համատեղ, իսկ հաջորդի կառուցման շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Կանադայի հետ:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.