Իսկ «Վրաստան» անվանումը իսկական կեղծիք է ու բլեֆ
Վրացական կեղծարարությունների եւ խեղաթյուրումների պղտոր քարոզչամեքենան շարունակում է հաջողությամբ գործել՝ խեղելով եւ հաշմելով պատմության ամբողջ ընթացքը: Դա մեր դրացիներին բնորոշ պահվածքն է եւ նրանց էության դրսեւորումը:
Այս առումով լուսավոր հետք է թողել նշանավոր հայագետ Սուրեն Այվազյանը, ով մշտապես քարոզել է Հայոց քաղաքակրթությունը եւ ջախջախել մեր հարեւանների թշնամական ու մտացածին հայեցակարգերը: Դա, անշուշտ, հարուցել է վրաց պատմաբանների զայրույթը:
Այսպես, «պատմաբան» Թ. Դոնդուան փորձ է անում վերանայել պատմական հավաստի իրողությունները եւ քննադատել Ս. Այվազյանին: Նրա խոսքը տեղ է գտել Թբիլիսիում նորերս լույս տեսած «Վրաստանի պատմության ինստիտուտի աշխատություններ» ակադեմիական հրատարակությունում («Ղվելա սիախլե», 3-9.10.2012 (վրաց.)):
Վրաց «մասնագետը» խիստ անհանգստացած է անվանի հայագետի դատողություններով եւ եզրակացություններով: Ըստ Ս. Այվազյանի՝ «Արմենիան» իր փառքի ժամանակներում վերահսկում էր Իրանին, Պոնտոսին, Կապադովկիային, հայկական զորքերը շրջապատել էին Աթենքը, հայերի նավերը նավարկում էին Միջերկրական եւ Էգեյան ծովերով… Պարզվում է նաեւ, որ հայերն ի սկզբանե ապրում էին պատմական Կոլխեթում եւ Իբերիայի տարածքում: Դոնդուան ճամարտակում է հայ գիտնականի մասին. ինչու՞ է նա իբր արհամարհում հին հունական եւ հռոմեական աղբյուրներն ու քարտեզները:
«Արմենիա» եզրույթը չակերտներով գրելը տիպիկ վրացական մաղձ է եւ ատելություն, որն ունի ռազմավարական խորքային նշանակություն. ըստ վրացիների հայեցակարգի՝ Հայաստան կամ Արմենիա պետություն ընդհանրապես չի եղել: Դա հրեշավոր կեղծիք է եւ խաբեություն: Մինչդեռ ճշմարտությունը մեկն է լինում. Հայկական լեռնաշխարհը ոչ միայն հայոց վաղնջական պետության (Արատտա), այլեւ մարդկային քաղաքակրթության բնօրրանն է: Սա են փաստում շումերական, աքքադական, պարսկական, հունական, հնդկական եւ այլ հնագույն սկզբնաղբյուրներ: Խոսքը վերաբերում է Արարչի արարած Հայամարդուն կամ Աստվածամարդուն (իպվպՐ Հ. ձ. ,,ձփպվՌպ ՎՈչՏՉ/ՍՏՎտպվՊՌՊցՎ ջՏՐՏՈրՑՐՌռրՍՌւ ՉպՐՏՉՈվՌռ, ԾՏրՍՉՈ, 1993, ր.48,,): Ուստի եւ, բնականաբար, մեր հզոր նախնիները իշխում էին նաեւ հարեւան երկրներում: Ի դեպ, «Պոնտոս», «Կապադովկիա» անվանումներով երկրները՝ բուն հայկական տարածքներ են՝ «Խաղտիք», «Գամիրք» կամ «Փոքր Հայք» եզրույթներով: Ուշագրավ է, որ հունական աղբյուրները «Խաղտիքը» կոչել են «Խալիբ» կամ «Արմենոխալիբ», իսկ բնակիչներին՝ «արմենոխալիբներ»: Կապադովկիայի կենտրոնը Արգեոս լեռն է (3916 մ), որի շրջակայքում, ըստ Հոմերոսի «Իլիական» երկի՝ հնագույն ժամանակներից ապրում էին հայերի նախնիները՝ արիմները: Այնուհետեւ, երկրամասի գլխավոր քաղաքը եղել է Կեսարիան, որը նշանակում է կես աստվածների, թագավորանիստ վայր: Ըստ Մ. Խորենացու՝ հին Գամիրքի (Կապադովկիա) թագավորները Մեծ Հայքի կեսար Արամ (Արեւի որդի) Աշխարհակալի արքայատոհմից էին: Այն էլ ասենք, որ ըստ Աստվածաշնչի՝ Գոմերը Հաբեթի որդին էր, Թորգոմի հայրը: Նրա անունով կոչվեցին Գամիրքը, ինչպես նաեւ կիմերացիները կամ կիմերները:
Դժվար չէ կռահել վրացիների դիվանագիտական բավականին պարզունակ խաղը. իրենց մեղքերը նրանք թաքցնում են՝ ուրիշին քննադատելով: Իսկական կեղծիքը եւ բլեֆը «Վրաստան» անվանումն է: Այս «երկիրը» դարեր շարունակ հայտնի է «Վիրք» աշխարհագրական (ոչ երբեք էթնիկական) հասկացությամբ, որը մտել է Մեծ Հայքի կայսրության մեջ եւ եղել է ընդամենը նահանգ (նշանակել է «Վերեւի երկիր»): Բնիկները եղել են հայերը, ովքեր ստեղծել են իրենց (եւ ոչ վրացական) պետությունը՝ Փառնավազից մինչեւ Դավիթ Բագրատունի (ֆրանսիական ձեւով՝ Բագրատիոնի): Այս ամենի մասին համոզիչ ու ակնադիտական ձեւով վկայում են նաեւ քարտեզները/չկեղծված), ինչպես եւ նույն Ս. Այվազյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» ատլասը, որն իսկական սենսացիա առաջացրեց գիտական աշխարհում: Էլ չենք խոսում Բաբելոնի եւ այլ հանրահայտ քարտեզների մասին:
Ինչ վերաբերում է «Կոլխեթին» եւ «Իբերիային», ապա առաջինը պարզապես հին հայկական աղավաղված «Կողքիսն»-ն է, իսկ երկրորդը «Վիրք» անվան այլ տարբերակը կամ փոփոխակն է: Իսկ վրացական շրջանակներում շրջանառվող «կոլխերը» ընդհանրապես գոյություն չունեն որպես վրացիների նախնիներ, որովհետեւ չեն հիշատակվում պատմական աղբյուրներում, այլ փաստորեն նշանակում են կողքիսցիներ, այսինքն՝ Կողքիսում բնակվող հայեր:
Ահա այսպիսի ճշմարտություններ, պարոնայք: Պատմություն կեղծելը, հիշենք, մեծագույն մեղք է եւ պատժվում է:
Այսպիսով, քարը քարի վրա չի մնում այն սին ու պատիր տեսությունից, թե իբր Վրաստանում վրացիները տեղաբնիկ են, իսկ հայերը՝ եկվոր (այստեղ կարեւորը իրավական հետեւանքներն են): Դոնդուան շփոթահար հարց է տալիս՝ իսկ որտեղի՞ց հայտնվեցին վրացիներն այս հողում: Բանից պարզվում է, որ նրանց Հայկազունիների աստվածազարմ արքայատոհմից Տիգրան Առաջին Մեծը (մ.թ.ա. 565-520թթ.) Իսպանիայից (Իբերիա) վերաբնակեցրել է հայկական նահանգ Վիրքում եւ Գուրում (Գուրիա): Ընդ որում, վերջինում իշխում էին հայազգի Դատյանները (վրացական խեղաթյուրմամբ՝ Դադիանիներ), ովքեր Հայաստանի բարձրագույն դատավորներն էին: Վիրքի մայրաքաղաքն էր Տեպլիցեն, այսինքն՝ Թբիլիսին, իսկ Գուրիան ղեկավարել է Շորապան Դատյանը:
Վրացի «պատմաբանը» շատ ծանր է ընդունում Ս. Այվազյանի պատմական մյուս դիտարկումները: Ըստ վերջինիս եզրակացությունների՝ արիացիները եւ հիքսոսները խոսում էին հայերեն, ավելի ստույգ՝ վաղնջահայերեն (արխայիկ գրաբար), նրանք աշխարհին նվիրել էին այբուբեն, տոմար, կրոնական համակարգ, եւ ուրարտական կոչված սեպագիր արձանագրությունները եւս հայերեն են: Ուրարտուի հզոր արքաները հայեր էին եւ ռուսներ: Պարզվում է նաեւ, որ հայերի հիմնական զինանոցը եղել է Մցխեթայի Արմազի բնակավայրը:
Ճշմարտությանը հետամուտ Ս. Այվազյանը այդ ընդհանրացումները կատարել է պատմական փաստերը եւ սկզբնաղբյուրները համակողմանի ու բարեխիղճ ուսումնասիրելով: Իսկ Հայոց քաղաքակրթության արժեքների (այբուբեն, անիվ, մարտակառք, թոնիր եւ այլն) տարասփռումը ապացուցվում է սկզբնաղբյուրների, հնագիտական պեղումների, մարդաբանական քննությունների, հավատալիքների, առասպելների, ժամանակագրությունների եւ այլ աղբյուրների շնորհիվ: Մեծամորը, Քարահունջը, Պորտասարը, Տաթեւի վանքային համալիրը (ճոճվող սյունը) եւ այլ հնավայրեր համոզիչ կերպով հավաստում են մեր ազդեցիկ նախնիների ներգործության մեծ շառավիղի մասին:
Գլուխկոտրուկ հիշեցնող ուրարտական սեպագիրը եւս հմուտ գիտնականը կարողացավ վերծանել վաղնջահայերենի իրողություններով, համեմատական լեզվաբանության մեթոդաբանությամբ: Այնպես որ, ամեն ինչ գիտականորեն ճշտված ու ապացուցված է: Իսկ ինչ վերաբերում է նախառուսների (պրոտոռուսներ) ներկայությանը Հայկական լեռնաշխարհում, ապա այդ երեւույթը եւս ուսումնասիրված է պատմական, հնագիտական եւ մարդաբանական տվյալներով: Այդ մասին ուշագրավ տեղեկություններ կան նաեւ ռուսական աղբյուրներում:
Հոդվածագիր «բանասեր» ոմն Մ. Մումլաձեն տագնապ է հնչեցնում, թե դրանք բոլորը ձեռնածություններ եւ չարաշահումներ են եւ հորդորում վրաց ամբողջ հասարակությանը՝ բողոքի ձայն բարձրացնել եւ ընդվզել դրա դեմ: Ինչպիսի՜ հուզիչ հայրենասիրություն: Հարց է ծագում. իսկ ու՞մ հաշվին:
Լավ է, չէ՞: Իրենք ամեն պահի լկտիաբար կողոպտում եւ թալանում են Հայոց քաղաքակրթության հարուստ գանձարանը, եւ հիմա երեսպաշտորեն դրա մեջ մեղադրում են մեզ՝ հայերիս: Իհարկե, խորամանկ եւ ճարպիկ հնարք, երբ մեղքերդ գցում ես ուրիշի վրա եւ ընդունում անմեղ զոհի կերպարանք:
Միով բանիվ, տաղանդավոր հայորդու՝ Սուրեն Այվազյանի կորուստը դեռ ոչինչ չի նշանակում: Նրա հետեւորդների հոծ բանակը շարունակում է քաղաքակրթական ահեղ գոտեմարտը եւ ծանր հարվածներ հասցնում մեր բոլոր տեսակի թշամիներին ու հակառակորդներին: Հայ գիտնականի ամենահաղթ ոգին մարտնչում է եւ հետագայում էլ արձանագրելու է միայն հաղթանակներ:
Ռուբեն Նահատակյան
«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



