– Հայկական խոհանոց – Ձմեռային ճաշ…

– 2013-ը Առյուծի տարի է հայկակա՛ն կենդանաշրջանով …

– Հայկական խոհանոց – Ձմեռային ճաշ…

– Շաբաթվա մարզական կյանքից…

2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ Օձի Այսպես է հայկակա՛ն կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ թերթի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկումում թույլ տրված անճշտության համար:

Հաշվիչի տեխնիկական անսարքության պատճառով սխալ հաշվարկ է տեղի ունեցել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, մինչդեռ պետք է լինի Առյուծը:

«Լուսանցք»-ը նշել էր, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ:

Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:

Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2013-4=2009:12=167 եւ մնացորդ՝ 5): Իսկ 5-րդը հայկական կենդանաշրջանով Առյուծն է՝ Խոյից, Ցուլից, Երկվորյակներից եւ Խեցգետնից հետո:

Վահագն Նանյան

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ձմեռային ճաշ

Բաղադրությունը

Թրջած կարմիր լոբի – 1 բաժակ

թրջած կանաչ ոլոռ – 1 բաժակ

թրջած սիսեռ – 1 բաժակ

կտրատած սոխ – 1 բաժակ

բուսայուղ – 100 գ

թթու կամ սովորական կաղամբ՝ կտրատած – 0.5 կգ

սխտոր – 2 պճեղ

ալյուր – 1 ճաշի գդալ

չորացրած ռեհան

Պատրաստման եղանակը

Լոբին, ոլոռը, սիսեռը խաշել: Վրան լցնել նաեւ կաղամբը:

Այդ ընթացքում սոխառած անել, ավելացնել պղպեղն ու ռեհանը, հետո՝ ալյուրը, այնուհետ՝ սխտորը: Այս խյուսը լցնել ճաշի վրա:

Եփելուց հետո թողնել մի փոքր հանգստանա եւ մատուցել չոր լավաշով:

Բարի՛ ախորժակ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Հայաստանի շախմատի նոր չեմպիոնները

Անցած տարվա հաղթող Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ ու կրկին դարձավ չեմպիոն: Կանանց առաջնությունում հաղթեց նախորդ տարվա փոխչեմպիոն Աննա Հայրապետյանը: Տղամարդկանց մրցաշարում առաջին տեղին հավակնում էին վերջին 3 տարիների չեմպիոնները: Համառ պայքար էր ընթանում անցած տարվա հաղթող Տիգրան Պետրոսյանի, 2010թ. չեմպիոն Ավետիք Գրիգորյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ, ով հաղթել է 2011թ. առաջնությունում:

Վերջին փուլից առաջ կանանց առաջնությունը 6 միավորով գլխավորում է 2012թ. փոխչեմպիոնուհի Աննա Հայրապետյանը: 1-ին տեղին հավակնում էին նաեւ Նարինե Գասպարյանը եւ Արմինե Բաբայանը, ովքեր վաստակել էին 5,5-ական միավոր:

«Շատ երջանիկ եմ, որ կրկին դարձա չեմպիոն, բայց միաժամանակ շատ հոգնած եմ: Ինքնին վերջին պարտիան բավական հետաքրքիր ստացվեց, քանի որ վճռվում էր չեմպիոնության հարցը: Ես ակտիվ անցկացրի այն, քանի որ երբ խաղում ես ոչ-ոքիի վրա, սովորաբար պարտվում ես: Այդ մարտավարությունը արդարացրեց իրեն եւ ինձ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի», – Շախմատի առաջնության ավարտից հետո հայտարարեց 2013թ. նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Նա վաստակեց 7 միավոր եւ միայն կես բալով առաջ անցավ 2-րդ եւ 3-րդ տեղը զբաղեցրած Ավետիք Գրիգորյանից եւ Ռոբերտ Հովհաննիսյանից:

«Իմ համար շատ դժվար էր դառնալ չեմպիոն, որովհետեւ բոլոր պարտիաներն էլ շատ լարված պայքարում էին անցնում: Իմ հաղթանակին վերջնական հավատացի այն ժամանակ, երբ նախավերջին տուրից հետո դարձա միանձնյա առաջատար: Այսօր ես սայթաքելու իրավունք չունեի, քանի որ ինձ հետապնդող Արմինե Բաբայանը եւ Նարինե Գասպարյանը հաղթանակ տարակ էին տարել»,- առաջնության ավարտից հետո նշել է Հայաստանի կանանց շախմատի նոր չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը:

Հոլանդական գերմրցաշարում

Հոլանդիայի Վեյք ան Զեե քաղաքում ընթանում է շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ մեր լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Նա «Ա» խմբի մրցաշարում 10-րդ փուլից հետո վաստակել է 6,5 միավոր եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-3 տեղերը: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 7 միավորով, ով 1 բացթողնված խաղ ունի դեռ::

Իսկ «Բ» խմբի մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 7 միավոր եւ մրցաշարի միանձնյա առաջատարն է:

Ըմբիշներին եւս դասակարգել են

Մրցաշրջան-2012-ի արդյունքներով կազմվել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակ: Հայաստանը այդ ցուցակում ներկայացված է 2 հոգով: 66 կգ քաշային կարգում 9-րդ տեղում է գտնվում Դավիթ Սաֆարյանը, իսկ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ) իր քաշում համարվում է 14-րդը ըմբիշը:

Նման դասակարգումները օգտակար են հատկապես մարզիչների եւ մարզիկների համար, ովքեր դրանց օգնությամբ որոշակի պատկերացում են կազմում իրենց ապագա մրցակիցների մասին: Սակայն, սույն դասակարգումը ունի մեկ թերություն, քանի որ կազմողները հաշվում են ընդհանուր, այլ ոչ թե միջին թվաբանական միավորները: Մասնավորապես, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը 3 մրցաշարերում վաստակել է 67 միավոր (միջինը՝ 22,3), իսկ ահա 10-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Ալբերտ Սարիտովը 6 մրցումների արդյունքներով ունի 83 միավոր (միջինը՝ 13,8):

Նշենք, որ 60 կգ քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Նիկոլայ Այվազյանը 15-րդն է աղյուսակում:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը 41-րդ տեղում է

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլային առաջնությունների ցանկը, որը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգան, 2-րդ տեղում Իսպանիայի Լա Լիգան է, իսկ 3-րդը՝ Իտալիայի A sերիան: Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն զբաղեցնում է 41-րդ տեղը:

1. Անգլիայի Պրեմիեր Լիգա – 13.627,0
2. Իսպանիայի Լա Լիգա – 13.597,0
3. Իտալիայի Ա Սերիա – 12.547,0
4. Գերմանիայի Բունդեսլիգա – 11.152,0
5. Ֆրանսիայի 1-ին Լիգա – 10.525,5
6. Հոլանդիայի առաջնություն – 8.777,0
7. Պորտուգալիայի առաջնություն – 8.337,0
8. Բելգիայի առաջնություն – 7.470,5
9. Թուրքիայի առաջնություն – 7.427,5
10. Հունաստանի առաջնություն – 7.420,5

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.