– Հայկական խոհանոց… – Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Ծիրանաչրով ու կարմիր լոբով ճաշ

 

Բաղադրությունը

Թրջած կարմիր լոբի – 300 գ

գլուխ սոխ – 2 հատ

զեյթունի բուսայուղ – 100 գ

կարտոֆիլ – 2 հատ

ծիրանաչիր – 150 գ

ընկույզ – 100 գ

սխտոր – 3 պճեղ

թթու կաղամբ – 0.5 կգ

թթվի ջուր – 1 լիտր

կարմիր փոշի պղպեղ

չոր ռեհան

Պատրաստման եղանակը

Լոբին խաշել եւ նույն ջրին ավելացնել չկտրատած կարտոֆիլը, հետո՝ կտրատած թթու կաղամբը, թթվի ջուրը:

Այնուհետեւ հատիկ լոբիները հանել, կարտոֆիլի հետ տրորել, նորից լցնել ջրի մեջ:

Այս ընթացքում առանձին թավայում պատրաստել սոխառած, ավելացնել սխտորը, փոշի պղպեղը, մանրացրած ընկույզը, ծիրանի կտրատած ծիրանաչիրը:

Այս ամենը խառնել, եւ պատրաստի սոխառածը ավելացնել ճաշին:

Եփել մարմանդ կրակի վրա եփել:

Համեմել չոր ռեհանով:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վաճառե՞լ են

Մի նոր աղմկահարույց գործ է սկսվում համաշխարհային ֆուտբոլում: Հանրահայտ «France Football» պարբերականը գրել է, որ Քաթարը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը գնել է մեծ գումարներով: Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերին կայացած քվեարկության ժամանակ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Իսա Հայաթուն եւ ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ժակ Անուման, որոնք իրենց ձայնը տվել են հենց այդ երկրի օգտին, 1,5-ական մլն. դոլար կաշառք են ստացել քաթարցիներից: Նշվում է, որ այդ գործին խառնված է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը խնդրել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին փոխել իր կարծիքը եւ ԱՄՆ-ի փոխարեն քվեարկել Քաթարի օգտին: Պարզվում է, որ 2010թ. վերջինները հանդիպել են Քաթարի արքայազնի հետ եւ քննարկել ֆրանսիական ֆուտբոլում խոշոր ներդրումներ կատարելու ծրագիր: Արդյունքում, 2011թ. ամռանը «Qatar Investment Authority» ձեռք է բերել ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 70%-ը:

Ֆրանսիական պարբերականը պատրաստվում է փաստաթղթեր տրամադրել ՖԻՖԱ-ին, լրացուցիչ հետաքննություն անցկացնելու համար: Նշենք, որ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ցանկություն բացի Քաթարից հայտնել էին ավելի ֆուտբոլային պետություններ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Ավստրալիան:

Հրապարակվեց Հայաստանի կազմը, բայց խաղը չի ցուցադրվի

Լյուքսեմբուրգի ֆուտբոլի հավաքականը փետրվարի 5-ին նախատեսած Հայաստանի ազգային թիմի հետ ընկերական խաղին սկսել է պատրաստվել դեռ հունվարի սկզբից: Մեր մրցակիցը հունվարի 8-14-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել թուրքական Բելեկում, մասնակցել է 22 ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականը եւս մարզումներ է անցկացրել, եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը արդեն հրապարակել է այդ խաղի նախնական կազմը:

Սակայն հայտարարվել է, որ Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպումը չի հեռարձակվելու: Հասկանալի է, որ հայ ֆուտբոլասերներն այս հանդիպումը չեն կարող դիտել եվրոպական հեռարձակող կազմակերպությունների անտարբերության պատճառով: Իսկ պատճառը մեկն է՝ խաղը չի հետաքրքրում եվրոպացիներին: Լյուքսեմբուրգի հավաքականը ամենաթույլերից մեկն է աշխարհամասում, իսկ Հայաստանը դեռեւս ֆուտբոլային գերտերություններից չէ, որոնք իրենց ուժերով են լուծում նման խնդիրները:

Հայաստանում, Թուրքիայում, Կիպրոսում եւ…

Հայաստանի ֆուտբոլային թիմերը շարունակում են նախապատրաստվել 2012-13թթ. առաջնության վերջին հատվածին եւ 2013թ. գավաթի խաղարկությանը: Բարձրագույն խմբի թիմերի հետ մարզվում է նաեւ նորաստեղծ «Ուրարտու» -ն: Հայկական ակումբները մարզվում են նաեւ միջազգային ընկերական խաղեր անցկացնելով, թիմերի մի մասը մարզումները կազմակերպել է Հայաստանում, մի մասը Թուրքիայում, Կիպրոսում եւ այլ երկրներում:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը՝ 41-րդ տեղում

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլային առաջնությունների ցանկը, որը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգան, 2-րդ տեղում Իսպանիայի Լա Լիգան է, իսկ 3-րդը՝ Իտալիայի A սերիան: Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն զբաղեցնում է 41-րդ տեղը:

1. Անգլիայի Պրեմիեր Լիգա-13.627,0: 2. Իսպանիայի Լա Լիգա-13.597,0: 3. Իտալիայի Ա Սերիա-12.547,0: 4. Գերմանիայի Բունդեսլիգա-11.152,0: 5. Ֆրանսիայի 1-ին Լիգա-10.525,5: 6. Հոլանդիայի առաջնություն-8.777,0: 7. Պորտուգալիայի առաջնություն-8.337,0: 8. Բելգիայի առաջնություն-7.470,5: 9. Թուրքիայի առաջնություն-7.427,5: 10. Հունաստանի առաջնություն-7.420,5

Ըմբշամարտիկների 7 մեդալները՝ Դանիայից

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը հաջողությամբ է մասնակցել Դանիայում անցկացվող «A» կարգի միջազգային մրցաշարում: Մեր ըմբիշները 7 մեդալ են նվաճել եւ թիմային հաշվով 1-ին տեղն են գրավել: Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը եւ Արթուր Ալեքսանյանը հաղթել են իրենց քաշային կարգերում, Տիգրան Թորոսյանն ու Սարգիս Տոնոյանը գրավել են 2-րդ, իսկ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ տեղեր:

Մրցաշարին մասնակցել են նաեւ Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի հավաքական թիմերը: Այժմ մեր ընտրանին հանգստանում է, իսկ փետրվարի 3-ից Երեւանում կսկսի անցկացնել այս տարվա 2-րդ ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 24 ըմբիշ:

Կասպարովը՝ ամենախելացի մարդկանցից մեկը

Հանրահայտ շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը աշխարհի ամենախելացի մարդկանցից է: Ըստ ամերիկյան Super Scholar կազմակերպության հետազոտությունների, աշխարհի 13-րդ չեմպիոնը վաստակել է 190 ռեյտինգային միավոր եւ մտել է աշխարհի 10 ամենախելացի մարդկանց ցուցակի մեջ:

Այդ ուշագրավ աղյուսակը գլխավորում է ավստրալիացի մաթեմատիկոս Տերենս Չի-Շեն Թաոն, որը 2 տարեկան հասակում արդեն 4 լեզվի է տիրապետելիս եղել: Միակ կինը, ով ընդգրկվել է լավագույն տասնյակում, հունգարացի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարն է:

Գարի Կասպարովը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վեյք ան Զեեում ավարտված շախմատի սուպերմրցաշարին: Նա շնորհավորել է նորվեգացի Մագնուս Կառլսենին իր ռեկորդը կրկնելու համար (10 միավոր 13 հնարավորից):

Գարի Կասպարովը հետագա հաջողություն է մաղթել իր սանին, սակայն միաժամանակ նշել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ժամանակ երկրպագելու է Ռուսաստանի 3 շախմատիստներին՝ Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին ու Ալեքսանդր Գրիշչուկին:

Նշենք, որ այդ մրցաշարն անցկացվելու է մարտի 14-ից մինչեւ ապրիլի 1-ը Լոնդոնում: Դրան կմասնակցի 8 շախմատիստ, այդ թվում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցակիցը կդառնա 2 շրջանով անցկացվող մրցաշարի հաղթողը:

Իսկ Լեւոն Արոնյանը դժգոհ է

«Հիշելով այն դիրքերը, որոնք ստացել եմ պարտիաների ժամանակ, չեմ կարող գոհ մնալ իմ ելույթներից: Մի քանի 100 տոկոսանոց պահեր ես իրոք կորցրել եմ: Սակայն երկրորդ տեղը այնքան էլ վատ արդյունք չէ»,- Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի ավարտից հետո հայտարարել է մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Նշենք, որ հոլանդական շախմատի սուպերմրցաշարը մեծ առավելությամբ հաղթեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Լեւոն Արոնյանը նրանից ետ մնաց 1,5 միավորով: Մրցականային 3-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 8 միավոր:

«Բ» խմբում հանդես եկող մեր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը 8,5 միավորով բաժանեց 3-4-րդ տեղերը: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը «Ց» խմբի մրցաշարում վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.