– Հազվագյուտ անհասկացող թուրքի տեսակը վերադառնու՞մ է…

…Չէ, հաստատ հազվագյուտ անհասկացողի բնական կերպարը վերադառնում է թյուրքական տեսակին: Իսկ դա հաստատ նպաստավոր է Միացյալ Հայաստանի վերակերտման համար…

– Ցնդաբանական գիտությունների եզակի ակադեմիան՝ Բաքվում…

– Ադրբեջանին պետք է տրվի կոշտ հակահարված…

Հազվագյուտ անհասկացող թուրքի տեսակը վերադառնու՞մ է

Անգլիալեզու թուրքական «Հուրիեթ Դեյլի Նյուզ»-ը հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրներին՝ գրել է, թե Թուրքիան առաջարկել է ներգրավել Հայաստանին Եվրոպան Ասիային կապող իր խոշոր տրանսպորտային նախագծերում, այն դեպքում, եթե քաղաքական կամք ցուցաբերվի եւ հստակ առաջընթաց արձանագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Եվ մեծահոգաբար նշվել է, թե ծրագրի իրականացման դեպքում տարածաշրջանի բոլոր երկրները հաղթողի կարգավիճակում կհայտնվեն: «Մենք փորձում ենք ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: 2012թ. նոյեմբերին ՄԽ-ին ենք ներկայացրել «Ինտեգրման տրանսպորտային միջանցքներ նախագիծը», որը կարող է իրականացվել բացառապես խաղաղ պայմաններում, երբ, հայկական զինուժը լքի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները»,- պարբերականին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները: Այսպիսով, ըստ թուրքերի, առաջարկը ենթադրում է հարաբերությունների լիակատար կարգավորում ինչպես Թուրքիայի եւ Հայաստանի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Այսպես հազվագյուտ անհասկացողի կերպար էլ կարող են ընդունել թուրքերը, ինչը զարմանալի չէ, իրենց բնական կերպի մեջ նրանք իսկապես անմրցակից են: Սակայն այն արհեստական դեմքն ու կեցվածքը, որ ընդունել ու եվրախաղեր են տալիս, մեզ հուշում է, որ մենք գործ ունենք քոքված ու մինչեւ կոկորդը արյան մեջ թաթախված մարդատեսակի հետ, ումից պիտի միշտ զգույշ մնալ: Հայ-թուրքական արձանագրությունների մահը դեռ չսգալով, Անկարան էլի Բաքվի խաղերն է խաղում:

Բայց այն դիվանագիտական աղբյուրները, որ տեղեկատվություն են տրամադրել «Հուրիեթ Դեյլի Նյուզ»-ին, նշել են, որ նոր նախաձեռնության արդիականության համար հիմք են դարձել ինչպես հայ-թուրքական արձանագրությունների սառեցված վիճակը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաստատված փակուղին, որը, թուրքական կողմը համարում է «Հարավային Կովկասում կայունության հաստատման եւ բարգավաճման հիմնական խոչընդոտը»: Եվրախամաճիկները իրենց քսակները լցնելու նոր ճանապարհ են նկատել, եւ նախագիծը դրական արձագանք է ստացել ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրների կողմից, քանի որ ծրագիրը նպատակ ունի խաղաղության հեռանկարներ ստեղծել՝ ի շահ ներգրավված բոլոր կողմերի… Իհարկե, ի շահ բոլոր կողմերի, բացառությամբ՝ Հայաստանի: Ի՞նչ է, հազվագյուտ անհասկացողի կերպի մեջ մտած թուրքը կարծում է՝ հայերը ադրբեջանական «նավթ՝ Ղարաբաղի դիմաց»-ին դիմադրեցին ու հաղթեցին, որ հանձնվեն թուրքական «Եվրոպա-Ասիա ճանապարհ՝ Ղարաբաղի դիմաց»-ի՞ն: Թե՞ նավթի սիրահար եվրախամաճիկները այս ճանապարհին ավելի տրամադրված կլինեն: Իսկ առաջարկված տրանսպորտային նախագիծն իրականացվելու է 2 փուլուվ: Նախ՝ ենթադրում է Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար կապող երկաթուղային գծերի վերանորոգման եւ նորերի կառուցման աշխատանքներ: Մինչ տարվա վերջ ավարտին հասցվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շահագործման հետ մեկտեղ հնարավոր է թեթեւ վերանորոգումից հետո գործարկել նաեւ հայ-թուրքական երկաթուղին: Դրան զուգահեռ դիտարկվում է նոր եւ արդիական երկաթուղու կառուցումը երկու երկների միջեւ, որը պետք է թափ հաղորդի առեւտրաշրջանառությանն ու մարդկանց հոսքին. «Ակնհայտ է, ծրագրում ենք կառուցել նաեւ նոր լոգիստիկ կենտրոններ, երկաթուղային ուղիների երկայնքով նոր բնակավայրեր, որոնք կարող են դառնալ տարածաշրջանային նոր հանգույց եւ կապահովեն բոլոր երկրների տնտեսական բարգավաճումը»:

Մի՞թե հազվագյուտ անհասկացող թուրքը վերադառնում է, այն էլ բոլոր ժողովուրդների բարգավաճումը նպատակ հայտարարելով… Դե հիմա արի ու նորից բացատրի եվրախավիարասեր չինովնիկներին, որ աշխարհի ամենա«մարդասեր» մարդակերները՝ թուրքերը չե՜ն փոխվելու: Անգամ «եվրոպականացված» թյուրք-հունգարները մնացել են իրենց ստոր գենին հարազատ, անգամ չկարողացան ադրբեջանցի հայասպանին չուղարկել եղբայրական Ադրբեջան՝ համաթրքական հերոսացման…

Կովկասից դուրս գտնվող տարածաշրջանների աճող տնտեսական հեռանկարները եւս հաշվի են առնված, նպատակ կա նաեւ ներգրավել Հարավային Կովկասի երկրներին Եվրոպան Ասիային կապող ծրագրերում: Լոնդոնի եւ Պեկինի միջեւ տրանսպորտային ուղին հնարավոր կդառնա Մարմարայի նախագծի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո, մինչդեռ տարածաշրջանում քաղաքական իրավիճակը կարգավորելու դեպքում հնարավորություն կընձեռվի Հայաստանին եւս միանալ աճող ռազմավարական նշանակություն ունեցող նշյալ նախագծերին: Ադրբեջանին արդեն տեղեկացրել են թուրք եղբայրները, որ «գլխից թռնել» չդիտվի այս քայլը եւ «Բաքվում գիտեն, ինչ են ակնկալում Անկարայում… Միայն թե Հայաստանը խաղաղության հաստատմանն ուղղված քայլ ձեռնակի»:

Պարբերականը շատ զարմացած է, որ հայկական կողմը մինչ օրս անտարբերություն է ցուցաբերել նախաձեռնության նկատմամբ, եւ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով պաշտոնական արձագանք չի ներկայացրել: Անկարայում կարծում են, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո Թուրքիան, այնուհանդերձ, չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական մոտեցման կտրուկ փոփոխություն. «Մինչ 2015թ. հայկական վարած քաղաքականության մեջ էական փոփոխություններ չենք ակնկալում»,- հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Իսկ հետաքրքիր է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այդ ի՞նչ փոփոխություններ են ակնկալում Անկարայում: Որ հայերը պիտի մոռանան այդ մասին, Արեւմտյան Հայաստանի մասին, այդպիսով նաեւ Արցախի ու այլ տարածքների մասի՞ն: Չէ, հաստատ հազվագյուտ անհասկացողի բնական կերպարը վերադառնում է թյուրքական տեսակին: Իսկ դա հաստատ նպաստավոր է Միացյալ Հայաստանի վերակերտման համար:

Արման Դավթյան

Ցնդաբանական գիտությունների եզակի ակադեմիան՝ Բաքվում

Նորահայտ գիտության ուսումնասիրության առարկան Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ամբողջ կյանքն ու գործունեությունն է ներառում, որին իրենց անձնուրաց նվիրվածութունն են ցուցաբերել 13 այսպես կոչված ակադեմիկոսներ:

«Ալիեիագիտություն», ահա գիտական այն նոր ճյուղը, որը կդառնա Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կարեւորագույն առանցքը: «Ե՞րբ եւ ինչպես է հնարավոր, որ երկրի նախագահի կյանքը դառնա նոր գիտության հիմք: Կարելի է ենթադրել՝ այն ժամանակ, երբ այդ երկրի գիտությունների ակադեմիան «Ալիեւագիտության» բաժին է բացում»,- գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր կայքէջը՝ անդրադառնալով նշված ակադեմիայում նոր գիտական ճյուղի զարգացմանը:

Հետազոտողները ԳԱ պատմության ինստիտուտում քրտնաջան սկսել են ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր, որոնք ներառում են ամեն մի մանրամասնություն Հեյդար Ալիեւի 80-ամյա կյանքից:

Հետաքրքիր է՝ «ուսումնասիրությունում» կնշվի՞ ԿԳԲ-ական Հեյդարի կյանքը եւ ծախու գործունեությունը, անգամ այն «անցանկալի» էջերը, երբ ԿԳԲ-ական Ալիեւը նաեւ «Սովետի մուսուլմանների չհայտարարված շեյխ» էր ցանկանում լինել, էլ չասենք՝ ադրբեջանցիների չթագադրված թագավոր… Այս եւ այլ մանրամասներ երեւի ընթացքում կուղարկենք Ադրբեջանի ալիեւագետներին՝ ուղեղները մի քիչ սառեցնելու նպատակով:

Նախատեսվում է հետազոտությունն ամփոփվել 2 հաստափոր հատորում, 1-ինը կներառի «համազգային առաջնորդի» գործունեությունը 1993-2003թթ., որն արդեն տպարանում է, 2-րդը լուսաբանում է Ալիեւի առավել վաղ շրջանի գործունեությունը, ինչպես եւ մենք նշեցինք, մասնավորապես, աշխատանքը ԽՍՀՄ ՊԱԿ-ում, ինչը հաստատ մեր իմացած տեղեկություններով չի լցվի… Ալիեւի ծննդյան 90-ամյակի ժամանակ հատորները կհանձնվեն ժողովրդին, որպես համարյա մասունք……

Իսկ մասունքը պետք է լինի ամենուր, «երբ աշխատանքն ավարտվի, ցանկալի կլինի, որ այն ներառվի դպրոցական ուսումնական ծրագրերում»,- հայտնել է ԳԱԱ «Ալիեւագիտության» բաժնի ղեկավար Ադալեթ Քասիմովն ու հավելել, թե անհրաժեշտ է հատուկ դասընթացներ կազմակերպել նաեւ համալսարաններում: Չնայած որոշ դպրոցներում ու ինստիտուտներում արդեն գործում են Ալիեւի անվան կենտրոններ, այնուհանդերձ՝ «Հեյդար Ալիեւ երեւույթը ուսումնասիրելու համար դասախոսությունների կարիք կա»:

Ուսումնական ծրագրերում ներառվելու դեպքում «ալիեւագետները» պատրաստ են մեթոդաբանական ուղղություններ տալ դասախոսական եւ ուսուցչական կազմին՝ առարկան ճիշտ դասավանդելու նպատակով: Լրագրողները հետաքրքրվել են, թե «ինչպես ցանկացած գիտություն, արդյո՞ք Ալիեւագիտությունը եւս ներառում է քննադատական վերլուծություն կամ որեւէ վիճահարույց ասպեկտ», ամենաալիեւագետ Քասիմովը պատասխանել է. «Քննադատել կարելի է նրան, ով դրան արժանի է: Ինձ համար, Ալիեւը միշտ ծառայել է իր երկրին: Եթե համեմատենք Ադրբեջանի այլ առաջնորդների հետ, չկա մի բան, որի համար կարելի էր քննադատել նրան: Մեր հետազոտությունների ընթացքում նման բան չենք հանդիպել»:

Հետաքրքիր է՝ այս «ալիեւագիտությունը» կմտնի՞ եվրոպական դպրոցներ ու համալսարաններ մի քանի տոննա խավիարով պայմանավորված կամ նավթադոլարների տրցակներով, ինչպես Ալիեւի արձաններն էին կանգնեցվում այս կամ այն երկրում, որպես ժողովրդավարության ու մարդասիրության չափանիշ: Չնայած ի պատիվ մեքսիկացիների, նրանք շուտ գլխի ընկան եւ ինչպես այդ երկրի մտավորականները նշեցին, «հանեցին բռնապետի արձանը, որը պատիվ չէր բերում մեքսիկացիներին»:

Վահագն Նանյան

Ադրբեջանին պետք է տրվի կոշտ հակահարված

Ադրբեջանական բոլոր լրատվական գործակալություններն անդրադարձել են ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կոչին՝ ուղղված իրենց ՊՆ Աբիեւին՝ շփման գծում կրակը դադարեցնելու առնչությամբ: Ադրբեջւանցիներն իրենք իրենց ոգեւորելով՝ այս փաստը ներկայացրել են որպես խնդրանք: Բայց իրականում նախարար Օհանյանի կոչը առավելապես նախազգուշացում է, քանի որ Բաքուն հրադադարը սկսել է խախտել ոչ թե սովարական սպառազինություններով, այլ այնպիսի մեծ տրամաչափի զենքերով, որոնց 3 կրակոցը համարժեք է պատերազմ հայտարարելուն: Եվ հայկական կողմի նախազգուշացումը մեկնաբանել որպես թուլության նշան՝ շատ ծիծաղելի է:

Հայկական կողմը, մեր տեղեկություններով, համարժեք պատասխաններ է տվել, սակայն պատասխանը պետք է ավելի կոշտ լինի, անգամ մենք էլ պետք է նախաձեռնություն դրսեւորենք… հատկապես՝ դրա դրդապատճառը կար արդեն հայասպան Սաֆարովի արտահանձնումից հետո:

«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.