Մեր մշակույթի նախարարությունը զբաղված է ոչնչով…
Քանի դեռ մեր մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատու կառույցը ներկայիս ոճով է աշխատում, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի մյուս հարեւանն էլ է գործի անցնում՝ յուրացնելով հայկական ամեն ինչ: Հերթական գողը վրացին է, գողոնն էլ՝ հայկական կարասը: Ու եթե գողերը միշտ են հաջողում, նշանակում է, միանշանակ ճիշտ է «Լուսացք»-ը՝ մենք արտաքին հատվածում հայկական մշակութային քաղաքականությունը տանուլ ենք տալիս: Իսկ այդ քաղաքականություն ասվածը նաեւ ենթադրում է, որ վրացուն պիտի սկսես իր «պատմական» տեղը ցույց տալ: Օրինակ, որ Վիրքն ամբողջությամբ եղել է կամ Մեծ Հայքի կազմում, կամ էլ Հայոց քաղաքակրթության հզոր ազդեցության ներքո: Կախեթիան այս առումով բացառություն չէ:
Ուստի՝ այստեղ կատարված հնագիտական պեղումները ի հայտ են բերում միայն արմենոիդ մարդաբանական նմուշներ: Չմոռանանք, որ այդ երկրամասի բնակավայրերի մեծ մասի բնակիչները հայեր են…
Վստահ եմ՝ նախարարությունում կլինեն նշածս գործին օգուտ բերող մասնագետներ, մնում է, որ նրանց լսող լինի…
Կարասը եւ՞ս յուրացվեց
Խաշնարած վրացին միշտ էլ գողանալու է հողագործ հայինը
* * *
Հունա-հռոմեական դիցաբանություններում գինու աստվածներ Դիոնիսոսի եւ Բաքոսի կերպարները լավագույնս հայտնի են աշխարհին: Բայց դա ոչ վաղ անցյալում էր, ընդամենը առաջին-երկրորդ հազարամյակներում: Վերջին տարիներին Հայաստանում կատարվեցին պատմական երկու խոշոր հայտնագործություններ, որոնք դարակազմիկ նշանակության էին եւ էապես փոխեցին անցյալի նկատմամբ մարդկանց պատկերացումները: Խոսքը Ագարակի հնձանների եւ Արենիի քարանձավի մասին է: Դրանց ի հայտ գալով ապացուցվեց, որ արդեն երրորդ-չորրորդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհը հարեւանների կողմից համարվել է գինու ծիսական կենտրոն: «Դրսի» աշխարհից մարդիկ հարյուր հազարավոր կիլոմետրեր կտրելով եկել են Հայաստան, որպեսզի ծեսեր մատուցեն գինու եւ խաղողի աստվածներին:
Այդպես եղել է, ու շատ կարեւոր է, որ հիմա, հազարամյակներ անց, մենք կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը:
Ավագ Հարությունյան, Հայ գինեգործների միության ղեկավար
(«Սա Հայաստան է», թիվ 1, 2013)
* * *
Բնության մեջ կան բազմաթիվ օրինաչափություններ եւ օրենքներ, որոնք կայուն բնույթ ունեն եւ փաստված իրողություններ են: Այսպես, գոյություն ունեն աշխատավորներ, արարողներ եւ մակաբույծներ, սպառողներ: Օրինակ՝ մեղուներն ու բոռերը:
Իսկ մարդկությունը, հարկավ, բնության մի մասն է, հետեւաբար, բացառություն չէ նաեւ մարդկային հասարակությունը: Այսպես, խառնածին կամ խաշնարած ժողովուրդներն ունեն գիտակցական ցածր մակարդակ, ապրում են սպառողական հոգեբանությամբ, թալանով եւ կողոպուտով, նրանց համար խորթ են աշխատելու եւ ստեղծելու մղումները: Անգամ Աստվածաշնչում հիշատակություն կա այն մասին, որ առաջին սպանությունը կատարել է խաշնարած Կայենը՝ կյանքից զրկելով հողագործ Աբելին: Ահա սա քաղաքակիրթ եւ վայրենաբարո ժողովուրդների արյունոտ բախումների արտացոլումն է:
Այս ամենն ընկալելով՝ հնարավոր կլինի ըմբռնել նաեւ շատ երեւույթների էությունը: Պետք է հաղթահարել կարծրատիպը եւ հասու լինել այն իրողությանը, որ վրացիները խառնածին են, չունեն ինքնուրույն քաղաքակրթական հիմք, մշակույթ: Սա է ճշմարտությունը:
«Մենք անհրաժեշտաբար բազմիցս եւ տարբեր առիթներով անդրադարձել ենք այս հիմնահարցերին, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»: Պետք է հստակ գիտակցել աներկբա փաստը. ստեղծված իրավիճակի մեղքը մերն է, իհարկե, որովհետեւ մենք կտրվել ենք աստվածային օրենքներից, ճշմարտություններից, դարձել ենք անտարբեր մեր մշակութային հարուստ ժառանգության եւ արարչական ակունքների նկատմամբ: Այս անմխիթար վիճակի հիմնական մեղավորը, անշուշտ, մենք ենք, ավելի ճիշտ՝ մեր քաղաքական եւ մտավորական վերնախավը: Իսկ նման պարագայում միշտ էլ կգտնվեն յուրացնողներ եւ սեփականացնողներ: Պետք է ունենալ Հայոց քաղաքակրթության եւ Հայկական լեռնաշխարհի տիրոջ զգացողություն ու գիտակցություն:
Եվ ահա հերթական «սենսացիոն» լուրն ստացվեց հարեւան երկրից՝ Վրաստանից: Հենց վերջերս՝ 2013թ. հունվարի 4-ին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքով ցուցադրեցին մի ռեպորտաժ հայկական կարասի մասին՝ այն համարելով վրացական մշակույթի երեւույթ:
Հաղորդման ընթացքում Վրաստանի պետական թանգարանի աշխատակիցները վստահ շեշտով նշում են. «Կարասը սովորական աման չէ: Դրա վրա պատկերված է խաղողը, սափորներում երեւում են գինեթթվի բյուրեղները եւ այլն: Վրաստանը կարասի հայրենիքն է եւ կավե անոթներում գինի պահելու մշակույթի վայրն է, եւ սա գիտական ապացուցման կարիք չունի»:
Այնուհետեւ, ռեպորտաժի մասնակիցները հպարտությամբ նշում են, որ կարասի գործնական կիրառումն արդեն Վրաստանի բացառիկ իրավունքն է: Այն որպես առեւտրանիշ պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Այսուհետեւ, նշված մեծ անոթը պատկերելը կամ դրա անվան կիրառումը, առանց վրացական կողմի իրավունքի, ոչ մի ընկերություն չի կարողանա իրականացնել:
Եվրոպայի ապրանքանիշերի գրանցման կազմակերպությունը, ըստ վրացական կողմի, որոշում է ընդունել, որ կարասի օգտագործումը Վրաստանի բացառիկ իրավունքն է: Այս առնչությամբ Վրացպատենտ կազմակերպության ղեկավար Ի. Ղվալաձեն մեկնաբանում է «այս նվաճումը». «Իտալիայում, ինչպես նաեւ այլ երկրներում ցանկացան գինին լցնել եւ օգտագործել կարասներում, առանց վրացական տեխնոլոգիայի: Բարեբախտաբար, մենք արդեն ձեռք բերեցինք դրա բացառիկ իրավունքը. դա շատ կարեւոր է վրացական գինին հանրաճանաչ դարձնելու եւ այդ ճյուղի շուկայավարման (մարկետինգ) համար»:
Մասնակիցներից մեկն ասում է. «Գինեգործներից նրանք, ովքեր գինու հիմնական մասը հենց կարասներում են պահում, օգտագործում, կարծում ենք՝ դրա առեւտրանիշի գրանցումը կնպաստի իրենց գործունեությանը եւ աշխարհի տարբեր շուկաներում կարասի գինու հանրածանոթ դարձնելուն»:
Ապա նշվում է այն մասին, որ Թելավի շրջանի (Կախեթիա) շատ գյուղերում (Նափարեուլի, Մուկուզանի եւ այլն) արդեն 15 եւ ավելի տարի է, ինչ գործուն կիրառում են իրենց մառաններում գինին կարասներում պահելը: Նման եղանակը շատերի համար անպատկերացնելի է: Նույնիսկ Նափարեուլի գյուղում կարասի խորհրդանշան կոթող են կանգնեցրել:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունն իր հերթին հայտարարում է, որ միջազգային շուկաներում այսօր արդեն մեծ հանրաճանաչություն եւ պահանջարկ է ձեռք բերում կարասի գինին: Գերատեսչությունը այժմ գինու նոր կարգ է ստեղծում. «Մենք ուզում ենք նոր կարգ սահմանել, ժառանգել եւ ստեղծել կարասի սպիտակ գինի, որ ոչ միայն սպիտակ գույնի լինի, այլ նաեւ ոսկեգույն: Սա այս ոլորտի շուկայաբանության տեսակետից շահավետ կլինի, որովհետեւ ստեղծում ենք նոր կարգ, մրցակցության եւ խաղի նոր կանոններ»:
Հաղորդման եզրակացությունը խիստ ինքնատիպ է եւ տպավորիչ: Նշվում է, որ կարասը վրաց գինեգործության եւ մշակույթի բազմադարյան նմուշն է, որ հաստատվում է ազգային թանգարանում եղած բազմաթիվ ցուցանմուշներով: Վրաստանի տարածքում հայտնաբերված ամենահին կարասը 8 հազար տարեկան է: Վրաց եւ օտար հնագետները տարբեր չափի եւ ձեւի մեծ անոթներ են գտել: Այսօր այդ ավանդույթը շարունակվում է: Կան նաեւ մի քանի տոննանոց կարասներ: Երկրի թանգարաններում այժմ պահվում են մ.թ.ա. VI-V դարերին պատկանող դասական ժամանակաշրջանի կարասներ: Պահպանվել են նկարազարդված, երկրաչափական նշաններով, նախշերով պատված եւ ողորկ մակերեսով կարասներ:
Մենք հաճախ մոռանում ենք, որ այս ամենը մշակված եւ համակարգված ծրագիր է, մեր դեմ գործում է բավականին հզոր ու լավատեղյակ ուղեղային կենտրոն: Իսկ մեզանում բնավ չեն գնահատվում փորձագիտական ինստիտուտը, հայեցակարգային ու ռազմավարական միտքը:
Իսկ, ի վերջո, ի՞նչ է կարասը, որն այսօր դարձել է կռվախնձոր: Այն խոր ու մեծափոր, կավեղեն թրծված կամ էլ փայտեղեն մեծ անոթ է, որը կիրառվում է հացահատիկ, գինի, քաղցու, կաթնամթերք (թան, պանիր), մեղր, գարեջուր եւ այլ տեսակի մթերք պահելու համար: Այս ամանը Հայկական լեռնաշխարհից տարածվել է այլուր՝ Հին Եգիպտոս, Բաբելոն եւ այլն: Մեզանում կարասը խորհրդանշել է պտղաբերության եւ օջախի շենության, այսինքն՝ ունեցել է ծիսահավատամքային նշանակություն:
Անդրադառնանք հիմնախնդրի քաղաքակրթական եւ լեզվաբանական հայեցակետերին: Մենք քանիցս նշել ենք, որ Հայկական լեռնաշխարհը արարչագործության, Հայոց եւ համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է: Դա հաստատվում է գիտական նորովի եւ համադրական հետազոտություններով (գոյաբանություն, էզոթերիկա, հնագիտություն, պատմագիտություն, ծագումնաբանություն, մարդաբանություն, մշակութաբանություն, լեզվաբանություն, ազգագրություն եւ այլն): Հայաստանը ցորենի քաղաքակրթության կենտրոնն է եղել. մ.թ.ա. XIII-XII հազարամյակներում հայերն էին առաջինն այստեղ երկրագործական օջախ ստեղծողները (Հ. Մարտիրոսյան, Հայաստանը երկրագործական մշակույթի առաջնային կենտրոն.- Հայկական լեռնաշխարհը հայոց եւ համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, Երեւան, 2004, էջ 19-30):
Ըստ նշանավոր ծագումնաբան, բուսաբույծ, ակադեմիկոս Ն. Վավիլովի եւ այլ գիտնականների հիմնարար հետազոտությունների՝ ցորենի, գարու, խաղողի, խնձորի, ծիրանի եւ նռան մշակումը իրագործվել է Հայկական լեռնաշխարհում (հ. ԸռՉՈջÿվ, ԸՐՎպվՌÿ Ռ ոՌոսպռրՍՌպ տՏՉպրՑՉՏՉՈվՌÿ, ժՐպՉՈվ, 2006, ր.44): Իսկ Հայաստանի, Միջերկրածովյան ավազանի եւ Մերձավոր Արեւելքի հնագիտության տվյալներով՝ գինու, օղու եւ գարեջրի ստացումը եւս իրականացվել է մեր երկրում մ.թ.ա. IV հազարամյակում (նույն տեղում):
Լեզվաբանական քննությունների առումով «կարաս» բառի պատկերը հետեւյալն է: Այն բաղկացած է 2 բաղադրիչից՝ «կար» եւ «աս»: Առաջին բաղադրատարրը նշանակում է «ուժ, կարողություն, հզորություն (Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ.II, երեւան, 1973, էջ 542)», իսկ «աս»-ը՝ «ժամանակ, տեղեկություն, խորհուրդ (նույն տեղում, հ. III, Երեւան, 1977, էջ 435, Ս. Կակոսյան. «Ուխտագիրք արորդյաց», Երեւան, 2005, էջ 51)»: Խոսքը տիեզերական ժամանակի, հաճախության եւ տեղեկատվության մասին է: Ի դեպ, «կարաս» բառը անցել է վրացերենին՝«կասրի («տակառ», «մի փթանոց աման»), «մեկասրե/»տակառագործ»/», «մեկասրեոբա/«տակառագործություն»/», ռուսերենին՝ «ՍՈՐՈրՕ» եւ այլն:
Տեղին ենք համարում նշել «գինի» բառի իմաստը: Այն կազմված է «գեն»՝ «կյանք» բառարմատից եւ «ի» տեսակի ամբողջություն հայտնող հունչարմատից: Այն նշանակում է «կենաց հեղուկ» եւ համարվում է սուրբ ըմպելիք: Այս բառից են ծագում արիական այլ լեզուների «վինո», «վին», «վայն», նաեւ վրացերեն «ղվինո» բառերը եւ այլն:
Գոյություն ունի նաեւ մեկ այլ մեկնություն: Ըստ լեզվաբան Մ. Նաճարյանի՝ «կար» բառը վաղնջահայերենում նշանակում է «նավ, տիեզերանավ», իսկ «աս»-ը՝ «Աստծո որդիներ կամ սերմեր»: Պատմական աղբյուրերում հիշատակվող «աս» ժողովուրդը հենց Աստվածամարդիկ են, այսինքն՝ հայերը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ կարասը հորիզոնական դիրքով տիեզերանավ է հիշեցնում:
Այն էլ ասենք, որ, ըստ պատմական սկզբնաղբյուրների ճշմարիտ քննության, Վիրքն ամբողջությամբ եղել է կամ Մեծ Հայքի կազմում, կամ էլ Հայոց քաղաքակրթության հզոր ազդեցության դաշտում: Կախեթիան այս առումով բացառություն չէ: Բավական է նշել, որ այստեղ կատարված հնագիտական պեղումների ժամանակ ի հայտ են գալիս միայն արմենոիդ մարդաբանական նմուշներ: Չմոռանանք, որ այդ երկրամասի բնակավայրերի մեծ մասի բնակիչները հայեր են (մեծավ մասամբ՝ ծպտյալ):
Գուցե այս ամենը մենք լուրջ չընդունենք, քանի որ վրացիները, նաեւ եվրոպացիները հմուտ եւ շնորհալի դերասաններ են: Մենք առաջարկում ենք «հացը» եւս հայտարարել «վրացական պատմական ժառանգություն», որպեսզի մեր հարեւաններին տուրք վճարենք եւ նոր միայն թխենք «վրացական հացը»: Չէ՞ որ արդեն սովորական երեւույթ է այն, որ ամբողջ Հայաստանով մեկ քարոզվում է ազգային ինքնուրույն արմատներ չունեցող «վրացական խոհանոցը»: Կարծում եմ՝ մեր տեսակետն արժանի է ուշադրության եւ լավ կլինի ընդունվի: Այդ դեպքում, իհարկե, կշահի հայ-վրացական փայփայված բարեկամությունը եւ տեղին կլինեն սիրո սրտաճմլիկ խոստովանությունները վրացիներին:
Ռուբեն Նահատակյան
«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



