Հայաստանի ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի

Հայկական խոհանոցՀավի մսով եւ չամիչով աղցան

Շաբաթվա մարզական կյանքից

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը                               տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Կարդացե՜ք«Լուսանցք» եւ բաժանորդագրության համար դիմեք

ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի

Հայաստանը բարելավել է ցուցանիշը ՏՏ ոլորտում, բայց աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը: «Սա, իհարկե, խայտառակ թիվ է»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ Հայաստանը 114-րդն էր: «Չլուծված խնդիրների պատճառը ոլորտի աղճատվածությունն է: ՏՏ ոլորտի խնդիրները գտնվում են տարբեր գերատեսչություններում»,- նշել ԻՏՁՄ գործադիր տնօրենը: Անցած տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ ռոբոտաշինության զարգացումն է: Արդեն մեր երկրի 50 համայնքներում դպրոցական խմբակներ կան եւ այս տարի ցանկություն կա հանրապետության բոլոր դպրոցներում բացել այդ խմբակները, որպեսզի բուհ գնացող երիտասարդը արդեն իսկ պատրաստ լինի: Հայաստանում ՏՏ ոլորտում այսօր կան մոտ 10.000 աշխատակիցներ: Բայց փաստ է, որ տարեկան 500 աշխատող մեկնում է արտերկիր: Արտահոսքը կասեցնելու համար Կարեն Վարդանյանը առաջարկել է օգնել սեփական ձեռնարկություններ ստեղծելու հարցում. «Պետք է օգնել, որ աճեն այս ոլորտում: Արտահոսքի հետ զուգահեռ նաեւ նկատվում է ոլորտի աշխատողների որոշակի ներգաղ­թ»:

Հայկական խոհանոց(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հավի մսով եւ չամիչով աղցան

 Բաղադրությունը

Հավի միս – 250 գ

չամիչ – 200 գ

տոմատի մածուկ – 50 գ

բուսայուղ – 40 գ

սեւ պղպեղ

կարմիր պղպեղ

դաղձ

կանաչ սոխ

աղ

Պատրաստման եղանակը

Միսը մանր-մանր կտրատել, աղով ու պղպեղով եւ 20 գ բուսայուղով համեմել, թողնել 3 րոպե:

Առանձին ամանի մեջ տոմատը մնացած բուսայուղով տապակել, ավելացնել հավի միսը եւ նախապես թրջած չամիչը ու տոմատի մեջ եփել 5 րոպե: Ամենավերջում ավելացնել կարմիր պղպեղը, դաղձը եւ երկարավուն կտրտած կանաչ սոխը:

Բարի ախորժակ:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է     գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 *  *  *

Շաբաթվա մարզական կյանքից

Հայ մարտիկները գերազանցեցին Ադրբեջանի, Թուրքիայի եւՎրաստանի թիմերին

Հայաստանը ներկայացնող Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը հաղթանակով է վերադարձել Թբիլիսիում ապրիլի 20-21-ը կայացած մարտական թաեքվոնդոյի եւ կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունից, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Թիմային պայքարում մեր հավաքականը զբաղեցրել է 1-ին տեղը՝ նվաճելով 19 մեդալ: Ոսկե մեդալ են նվաճել՝ Սենիկ Արզումանյանը, Սմբատ Սիրավյանը, Միքայել Կառավարչյանը, Ռազմիկ Հակոբյանը եւ Բենիկ Մեսրոպյանը: Արծաթե մեդալների են արժանացել Արեգ Պետրոսյանը, Համլետ Սարգսյանը, Սարգիս Հակոբյանն ու Արտակ Չոբանյանը, իսկ Սամվել Սուքիասյանը, Տիգրան Դավթյանը, Օգսեն Վարդանյանը, Լեւոն Սաֆարյանը, Էմիլ Ավետիսյանը, Տիգրան Բադալյանը, Արթուր Մանուչարյանը, Վահան Ասատրյանը, Էդմոնդ Հակոբյանը եւ Արտյոմ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Սա Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակն է Թբիլիսիում, որտեղ նախորդ մրցաշարի ժամանակ հայ մարզիկները բացարձակ հաղթող էին ճանաչվել՝ նվաճելով 18 մեդալ (6 ոսկե, 6 արծաթե եւ 6 բրոնզե):

Վանիկ Զաքարյանը՝ վճռաբեկ հանձնաժողովի նախագահ

ՖԻԴԵ-ն ՀՀշախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին նշանակել է մայիսին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվելիք կանանց «Գրան պր­ի» մրցաշարի վճռաբեկ հանձնաժողովի նախագահ:

Լեւոն Արոնյանը առաջատար դիրքերում է

Ֆրանսիայում ընթացող Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ փուլից հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վաստակել է 2,5 միավոր եւ Բորիս Գելֆանդի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ առաջատար է: 5-րդ փուլից հետո մրցաշարը կտեղափոխվի Ռուսաստան:

Հայ նետաձիգների բավարար արդյունքները

Հայ նետաձիգները մասնակցել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլի մրցաշարին: Հավաքականում ընդգրկված էին ՀՀ չեմպիոններ Գոհար Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը: Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Ա. Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Գ. Շահնազարյանը 1233 միավոր: Ցավոք, մեր մարզիկները պարտվել են 1/24 եզրափակչում եւ երկուսն էլ գրավել 33-րդ տեղը՝ Ա. Պետրոսյանը 74, իսկ Գ. Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:

Այս ստուգատեսը տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ, որին լավ պատրաստվելու համար հայ նետաձիգները դեռ բավականին ժամանակ ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը նրանք մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլ (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլ (Թուրքիա) եւ աշխարհի գավաթի 4-րդ փուլ (Լեհաստան):

Կայացան ազգային առաջնության հերթական խաղերը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 38-րդ փուլից հետո առաջատարը՝ Գյումրիի «Շիրակ»-ը ավելի ամրապնդեց իր դիրքերը: Եվ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի 38 խաղից հետո. 1-ին տեղում «Շիրակ»-ն է՝ 78 միավորով, «Միկա»-ն առաջատարին զիջում է 5 միավորով: «Փյունիկ»-ն ու «Գանձասար»-ը վաստակել են 59-ական միավոր, նրանց հետեւում է «Իմպուլս»-ը՝ 57 միավորով: «Ուլիս»-ն ունի 38, «Արարատ»-ն ու «Բանանց»-ը հաջորդաբար՝ 31 եւ 27 միավորներ:

Մասնագետներին մտահոգում է, որ Հայաստանի թիմերի մակարդակը գնալով հավասարվում է, ընդ որում ուժեղներն են մակարդակով մոտենում թույլերին, նաեւ շատ քիչ գոլեր են խփում: Մասնավորապես, այս տարի կայացած 24 խաղերում թիմերը խփել են 45 գոլ, այսինքն, միջինը 1 խաղում կազմում է 1,875 գնդակ: «Բանանց»-ը այս փուլում 1-ին գոլը խփել է 2013թ.: «Ուլիս»-ը 6 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 2 անգամ, «Միկա»-ե՝ 4, «Արարատ»-ը՝ 5, «Շիրակ»-ը եւ «Գանձասար»-ը՝ 7-ական, «Իմպուլս»-ը՝ 8, «Փյունիկ»-ը՝ 11:

Այս վատ ցուցանիշներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաեւ ազգային հավաքականի խաղի վրա: Առանց գոլերի հաղթանակներ չեն լինում, եւ դա ազդել է Հայաստանի հավաքականի խաղամակարդակի վրա: Ինչեւէ, առաջնությունը մոտենում է ավարտին: Վերջին 4 փուլերի խաղերը կկայանան նույն օրը, նույն ժամին, որպեսզի պահպանվի «Արդար խաղ­ի» սկզբունքը:

Հայաստանի թիմը՝ Կալիֆորնիայի գավաթակիր

Հայաստանի ջրագնդակի Ֆեդերացիայի ORWP ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմը հաջող հանդես եկավ Կալիֆորնիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում: Մեր թիմը հաղթեց բոլոր 5 հանդիպումներում եւ տիրեց գլխավոր մրցանակին:

Մինչ այդ ORWP-ն Հարավային Կալիֆորնիայի Լիգայում անցկացրած 15 հանդիպումներում տարել էր 14 հաղթանակ եւ գրավել 1-ին տեղը:

Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ                Մխիթարյանն է

«Ֆուտբոլ» հեռուստաալիքի փորձագետ Յուրի Ռոզանովը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Ինձ համար արդեն վաղուց պարզ է, որ այս մրցաշրջանում ուկրաինական առաջնության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Եվ խոսքն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան գոլերն են կամ ռեկորդները: Հասկանում եմ, որ շատերը, գնահատելով Հենրիխի խաղը, միեւնույն է, կմատնանշեն նրա խփած գոլերը: Ինձ համար մի քիչ այլ է: Չէ, գոլերը, իհարկե, կարեւոր են: Բայց ավելի կարեւոր է այն, որ նա Թուրինում աշխատում էր «Պիրլոյի գծո­վ»: Հենրիխը թիմային արագության գլխավոր պատասխանատուն է: Կարճ ասած՝ մի մարդ է, ով շատ ֆունկցիաներ է կատարում»:

Նշվել է, որ Արեւմուտքում նրա նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Ինտերնետում հայտնվում են ակումբների անուններ, որոնք հետաքրքրվում են նրա ծառայություններով: «Եվ խոշոր գումարներ են նշվում, որը, իբր, «Շախտյոր»-ն է պահանջում Մխիթարյանի տրանսֆերի համար: Հենրիխը դոնեցկցիների համար կարեւոր է: Եվ, որ ամենակարեւորն է, նրա տիպի ֆուտբոլիստը (միանգամից մի քանի խաղային խնդիրներ, մի քանի դիրքեր, եթե հարմար է) պետք է պահանջարկ ունենա լավագույն առաջնություններում: Ես առայժմ պատրաստ չեմ համարել, որ Ռուսաստանի առաջնությունը դրանց թվին է դասվում: Բայց Հայաստանի հավաքականում նա ավելի քիչ գոլեր է խփում, քան այստեղ: Այսինքն՝ ոչ մի երաշխիք չկա, որ նա այսքան թվով գոլեր կխփի, ասենք, «Լիվերպուլ»-ում»,- հայտարարել է սպորտային հայտնի հեռուստամեկնաբանը:

* * *

– Հայաստան այցելած ՈւԵՖԱ-ի հրահանգիչ, գերմանացի մասնագետ Էրիխ Ռուտեմյոլլերը նշել է, որ ապագայում հայերը կարող են ունենալ ավելի լավ ֆուտբոլ եւ հասնել ավելի լավ արդյունքների: «Տեսնելով ֆուտբոլի ակադեմիայի ֆանտաստիկ կառույցը՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ուղղակի իդեալական պայմաններ են մարզվելու, ֆուտբոլ խաղալու համար: Ունենալով այսպիսի ենթակառուցվածքներ՝ դուք կարող եք զարգացնել ձեր ֆուտբոլը, բարելավել ակումբային ֆուտբոլի, մարզչական կրթության, մրցավարության մակարդակը, զբաղվել նոր տաղանդների բացահայտմամ­բ»,- ասել է 68-ամյա մարզիչը:

Բայց գերմանացի մասնագետը չի պատկերացրել, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից ոչ մեկը չունի ակադեմիայի նման ժամանակակից մարզաբազա՝ իդեալական պայմաններում մարզվելու համար: Միայն ՙՄիկա՚ ակումբն է սեփական մարզադաշտ կառուցել եւ ֆուտբոլ է խաղում նորմալ պայմաններում: Մյուսները կախված են վարձակալվող մարզադաշտերի սեփականատերերի քմահաճույքներից: Մեր ակումբները չունեն հովանավորներ, ֆինանսական մեծ միջոցներ ֆուտբոլային ենթակառուցվածքները ընդլայնելու համար: Դրանք հիմնականում գոյատեւում են անհատների ներդրումների հաշվին, եւ եթե վերջինները հիասթափվում կամ սնանկանում են, ապա ֆուտբոլային ակումբն անմիջապես փակվում է եւ դադարեցնում գործունեությունը: ՀՀ կառավարության կողմից սպորտին հատկացվող գումարից ֆուտբոլի համար մասբաժին չի արվում:

ԱրսենՊետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է     գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.orgի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99            «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01           «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22            «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.