Հայկական խոհանոց… Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը… «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Բազուկով եւ խնձորով աղցան (Բարեգործություն. Պատերազմի վետերանները «Արվասար»-ում)…

– Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը – Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող…

– Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

«Լուսանցք» շաբաթաթերթի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

  Բազուկով եւ խնձորով աղցան

Բաղադրությունը

Բազուկ – 250 գ

կանաչ սոխ – 1 կապ

թթվասեր – 100 գ

չամիչ – 80 գ

թթու խնձոր – 60 գ

ընկույզ – 60 գ

բուսայուղ – 50 գ

գլուխ սոխ – 25 գ

Պատրաստման եղանակը

Գլուխ սոխը մանր-մանր կտրատել, սոխառած անել, ավելացնել քերիչով անցկացրած բազուկը, լավ խառնել՝ մինչեւ փափկի:

Այնուհետեւ ավելացնել կանաչ սոխը եւ կրակի վրայից վերցնել ու թողնել հովանա: Ապա վրան ավելացնել նախապես լվացած չամիչը:

Սա լցնել սկուտեղի մեջ, վրան բարակ շերտերով կտրատել խնձորը, ընկույզը: Ամենավերջում աղով համեմել, թթվասերը լցնել, ձեւավորել, մատուցել:

Բարի՜ ախորժակ:

Բարեգործություն. Պատերազմի վետերանները «Արվասար»-ում

Մայիսյան հաղթական եռատոնի առթիվ «Արվասար» ռեստորանն արդեն 4-րդ տարին անընդմեջ հենց մայիսի 9-ին կամ հաջորդող օրերին հյուրընկալում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան ազատամարտի մասնակիցների, ովքեր ՀՀ-ի վետերանների միությունում են:

– Վետերաններին հյուրընկալման օրը մեծարման մի իսկական տոն է դառնում,-ասում է ռեստորանի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,- մենք պարզապես ուզում ենք մեր երախտիքի խոսքը հղել նրանց, ովքեր ռազմաճակատում են եղել, կռվել են, հաղթել ու մեզ հպարտություն կտակել: Իմ, մեր, բոլորիս երեխաները պիտի հասկանան սա, որպեսզի երախտապարտ լինեն նրանց, որ հպարտ մեծանան, որ սովորեն սիրել հայրենիքը: Եվ այս ամենը փոխանցելու մի հրաշալի ձեւ կա՝ հացի խորհուրդը:

*  *  *

Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունեցան մասնակցելու «ԲարՔեմփ Երեւան 2013» կոնֆերանսին:

Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է 5-րդ տարին անընդմեջ: Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում:

Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել էր Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դեւիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երեւան այցելեցին նաեւ ճգնաժամային քարտեզագրության եւ սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպեսեւ ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների ու վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը եւ Միխայիլ Դունաեւը: Հյուրերը դասախոսություններ կարդացին եւ վարպետության դասընթացներ անցկացրեցին միջոցառման մասնակիցների համար:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում: Մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ: ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները:

Նախորդ տարիների ԲարՔեմփերի տեսահոլովակներ`

գ 2012 http://www.youtube.com/watch?v=4iuoTq75vUQ

գ 2011 http://www.youtube.com/watch?v=4ekcXFf93TU

գ 2010 http://www.youtube.com/watch?v=XB6R84ekUKM

գ 2009 http://www.youtube.com/watch?v=fRYL_T1WuT0

Կարեն Բալյան

 Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները 

Գրողների Միությունում անցկացվեց «Ընթերցման օլիմպիադայի» եզրափակիչ փուլը, որին մասնակցող 25 դպրոցակններից, հաղթող ճանաչվեցին 3-ը: «Ընթերցման օլիմպիադա»-ի 3-րդ տեղում հաղթող ճանաչվեց Ալեն Սարգսյանը, 2-րդ տեղում` Սաթենիկ Միրաքյանը, իսկ 1-ին տեղում 2013-ի լավագույն ընթերցող ճանաչվեց Մարինե Նավասարդյանը:

Մինչ հաղթողներին մրցանակներ շնորհելը` դպրոցականները գեղարվեստական դասագրքերից կարդում էին փոքրիկ հատվածներ, իսկ ժյուրին գնահատում էր նրանց ընթերցանությունը` ըստ որոշված չափանիշների:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ հաղթողներին մրցանակներ հանձնեց ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «21-րդ դարում շատ է խոսվում, որ գիրքը մահանում է, գիրքը կորցնում է իր դերը, զիջում է, եւ իրականում այդ հոռետեսական կանխատեսումների մեջ միգուցե մի փոքր ճշմարտություն լիներ, եթե չլինեին հարյուր միլիոնավոր մարդիկ, որոնք առ այսօր իրենց ձեռքին, օրվա ընթացքում  ընթերցում են գիրք»,- ասել է նախարարը: Նա չի թերագնահատում ոչ մի տեխնոլոգիական առաջընթացից ծնված որեւէ նոր հնարավորություն ընթերցելու համար, բայց խոստովանում է, որ «գրքով կարդացածը ուրիշ է»:

Այս տարի Երեւանը նաեւ գրքի ամաշխարհային մայրաքաղաքն էր, ինչը պատվով հանձնեց Թայլանդի մայրաքաղաքին, եւ տարին ընթերցանության համար նաեւ տրամադրող էր: «Ես ուզում եմ նշել, որ կարծես թե ամփոփելով գրքի տարին, գրքահոտ տարին, մենք իսկապես ունենք հրաշալի արդյունքներ թեկուզ այն առումով, որ երիտասարդների, պատանիների մեջ որոշակի գիտակցություն եւ սեր է առաջացել դեպի Նորին մեծություն գիրքը»,- ասել է օլիմպիադայի եզրափակմանը ներկա` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Գոհար Վանեսյան

 *  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – www.hayary.org

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

 www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99              «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01             «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22              «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.