Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Մաղադանոսով կոտլետ…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմել…

 Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

  Մաղադանոսով կոտլետ

Բաղադրությունը

Մաղադանոս – 120 գ

հավկիթ – 2 հատ

սպիտակաձավար – 50 գ

գլուխ սոխ – 50 գ

ձիթայուղ – 100 գ

սեւ ու կարմիր պղպեղ

եւ բուլղարական կանաչ ու կարմիր տաքդեղ

աղ

Պատրաստման եղանակը

Մաղադանոսը մանր կտրատել:

Ձուն հարել, ավելացնել սպիտակաձավարը, աղը, պղպեղը եւ խառնել:

Ստացված զանգվածն էլ խառնել մաղադանոսին, թողնել 10 րոպե:

Այնուհետեւ թավան տաքացնել, ավելացնել բուսայուղը, ստացված զանգվածը գդալի միջոցով տեղադրել թավայում, տապակել երկու կողմից:

Մատուցեք թթվասերով եւ անու՜շ արեք:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

 www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

«Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիրը ուսանող է

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ: Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարեց 50 ձգում դեպի վեր՝ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:

Ռեկորդակիրը վարժությանը նախապատրաստվել էր շուրջ 1 տարի եւ նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ. աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռեւս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել»,- ասել է Ռոման Սահրադյանը: Մարզիկը այս հաղթանակը նվիրել է Մանկավարժականի հիմնադրման 90-ամյակին:

 Սերժ Սարգսյանը վերընտրվել է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011թ. ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները: Հատուկ նշել է, որ այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ, 1963թ. մայիսի 20-ին, մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ: Կատարվել են ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրություններ, իսկ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է ՀՀ նախագահը:

 Արոնյանը մասնակցեց հերթական գերմրցաշարին

Ստավանգերում կայացավ «Նորվեգիա-2013» շախմատի բարձրակարգ մրցաշարը: Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր եւ բաժանեց 4-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ում դրա համար հարկ եղավ վաստակել 6 միավոր: Նրանից կեսական բալով ետ մնացին նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

 Մովսեսյանը մերոնցից լավագույնն էր

Լեգնիցայում (Լեհաստան) ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը եւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 1-11-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Մոիսեենկոն: Սերգեյ Մովսեսյանը գրավեց 7-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 10-րդ տեղը: Նրանք պարգեւատրվեցին համապատասխանաբար 4200 եւ 2850 եվրոյով, ինչպես նաեւ իրավունք նվաճեցին մասնակցելու 2013թ. աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մեր մյուս 10 շախմատիստները գրավեցին հետեւյալ տեղերը՝ վաստակելով 4-7 միավորներ. 31. Գաբրիել Սարգսյան (7), 39. Տիգրան Լ. Պետրոսյան (7), 58. Արման Փաշիկյան (6,5), 63. Ռոբերտ Աղասարյան (6,5), 65. Ռոբերտ Հովհաննիսյան (6,5), 68. Զավեն Անդրիասյան (6,5), 76. Վլադիմիր Հակոբյան (6,5), 109. Ավետիք Գրիգորյան (6), 136. Հովհաննես Գաբուզյան (5,5), 150. Կարեն Հ. Գրիգորյան (5,5), 157. Էլինա Դանիելյան (5,5) եւ 237. Վլադիմիր Պողոսյան (4):

 «Բանանց»-ը դուրս մնաց բարձրագույն խմբից

Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վերջին՝ 42-րդ փուլի խաղերը: Քանի որ առաջնության հաղթողն ու մրցանակակիրները արդեն հայտնի էին եւ արդեն պարգեւատրվել են մեդալներով, մարզական առումով նշանակություն ուներ «Բանանց»-«Ուլիս» հանդիպումը: Միայն հաղթանակը հույս կտար «Բանանց»-ին, որ կարող է ապահովել տեղը բարձրագույն խմբում: Բայց խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: Այդպիսով, դաշտի տերերը դուրս մնացին բարձրագույն խմբից՝ 31 միավորով եզրափակելով աղյուսակը: Հանրապետության չեմպիոն «Շիրակ»-ը հյուրընկալվելիս հաղթեց Դիլիջանի «Իմպուլս»-ին՝ 2:0, իսկ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը սեփական դաշտում պարտության մատնեց 2-րդ տեղը գրաված Երեւանի «Միկա»-ին՝ 1:0:

Հաջորդ տարի բարձրագույն խմբում հանդես կգա ֆուտբոլի 1-ին խմբի հաղթող Մարտունու ՙԱլաշկերտ՚-ը:

Առաջինը՝ թիմային հաշվարկով

Հայաստանի սուսերամարտիկները թիմային հաշվարկով 1-ին տեղն են գրավել Վլադիկավկազում ավարտված Գաջիեւի անվան միջազգային հուշամրցաշարում: Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատանի սուսերամարտիկները: Մեր թիմը ներկայացել է 6 մարզիկով: Ճկասուսերակիրների մրցումներում հաղթել է Երեւանի հրաձգության եւ սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Արաբկիրի սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Իսկ Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կայացել է սուսերամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունը: Մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Բյուրեղավանի, Վանաձորի ուժեղագույն սուսերամարտիկները:

Սամբիստների 3 մեդալն Իտալիայից

Իտալիայում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 3 մեդալ: Վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ, բայց միավորների աննշան տարբերությամբ պարտվեց իր մրցակցին եւ արժանացավ արծաթե մեդալի: Արցախցիներ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ) իրենց քաշային կարգերում զբաղեցրին 3-րդ տեղը եւ բավարարվեցին բրոնզե պարգեւով:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը՝ ետ մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Ադրբեջանից եւ Վրաստանից:

 Անհաջող ելույթներ ընտրական մրցաշարում

Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Ավստրիայի մայրաքաղաք Վիենայի մոտ գտնվող Թուլն փոքրիկ քաղաքում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին: Մեր հավաքականն ընդգրկվել էր ընտրական 5-րդ խմբում: Հայ մարզուհիները իրար ետեւից պարտվեցին դաշտի տերերի (8:42), Հոլանդիայի (5:60), Բուլղարիայի (15:45) հավաքականներին եւ խմբում զբաղեցրին վերջին տեղը: Այս արդյունքները վկայում են, որ թիմը բոլորովին պատրաստ չի եղել այդ մրցաշարին, ինչը լուրջ քննարկումների կարիք ունի::

 Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

 www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99               «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01              «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22               «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

 «Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.